Քննարկում:Դեյվ Քատլեր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Dave Cutler» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հարգելի՛ Ապատ63, դուք որ այս հոդվածը ստուգել և ուղղումներ եք կատարել, որտեղի՞ց եք օգտվել. կատարված փոփոխությունները մտացածի՞ն են, ինչ-որ տեղից պատճենա՞ծ, թե՞ որևէ Վիքիպեդիայից թարգմանված: Լեզուն կապված չէ, ինչը մտածելու տեղիք է տալիս: --Valen1988 (քննարկում) 14:01, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]

Valen1988, լեզվական հղումը դրված է։--Ապատ63 (քննարկում) 17:39, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Այստեղ մի հատված կա, որ անգլերենում չկա։ Այդ հարցը մի քանի անգամ ֆբ-ով տվել եմ մասնակցին, ասել եմ, որ հղումներ բերի։ Նա ուղարկել է սքրին շոթ պատկերը, քանի որ նոր մասնակից է, շատ բաներ չգիտի ինչպես անել։ Այդ պատկերով կողմնորոշվեցի ու հետքերով գնացի։

Այսպիսով, մասնակիցը վերցրել է Վինդոուզ ԷնԹի հոդվածից, որը վերցված է ռուսերենից, որտեղ նույնպես հղումներ չկան և վերջապես, նայում եմ անգլերենը, կարող եմ հղումները տեղադրել։ Եվ մի բան էլ, երբևէ վիքիում մտացածին բան չեմ գրել, որ այլ մասնակցի հոդվածում ինձ թույլ տայի նման բան։ Կխնդրեի, հետայսու անձնական վիրավորանքներից զերծ մնալ և եթե կարող եք օգնել, օգնեք։ Եթե ոչ՝ մի խանգարեք, հարգելի Valen1988։ Ամենայն հարգանքով--Ապատ63 (քննարկում) 18:12, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]

Ապատ63, եթե հոդվածի լեզուն կապված չէ կամ քննարկման էջում չկա նշված լեզուն, ով ուզում է լինի, լա՛վ ֆիքսեք այս պահը, ով ուզում է, ես կարող եմ մտածել մտացածին լինելու մասին: Իսկ այդպես եմ մտածում, քանի որ նյութ է ավելանում հոդվածում տարբեր բնույթի: Ուստի հորդորս է, լեզուն դրեք, նոր ավելացրեք, որ ցանկացած խմբագրի մոտ նման հարց չծագի: Իսկ հուզական բնույթի գրություններից զերծ մնացեք: Հարցս շատ բնական էր վիքիի ծիրի մեջ:

Հ.Գ. Հիշե՛ք, արտավիքիական շփումը արգելված է, կարող եք արգելափակվել ձեր գրածի համար: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 18:21, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]

Ինչ արտավիքիական շփման մասին է, Valen1988, երբ zoom-ով ենք շփվում, վիքիխումբ ենք ստեղծել ֆբ-ում՝ դասընթացի արդյունավետության նպատակով։ Ես Ձեր գրածներից հասկացա, որ տեղյակ չեք ընթացիկ նախագծերից։--Ապատ63 (քննարկում) 19:18, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Այդ հարցը մի քանի անգամ ֆբ-ով տվել եմ մասնակցին՝ խնդրեմ հարգելի Ապատ63: Եվ հիշե՛ք, որ սովորական խմբագիրը, որի շարքերում եմ և ես, պարտավոր չէ՛ իմանալ ձեր զում քննարկումների մասին: Փաստն այն էր, որ դուք ավելացնում էիք նյութեր, սակայն հոդվածում չկար ոչ կապված լեզու, ոչ էլ քննարկման էջում բնօրինակները: Ինչը հարուցանում է իմ հետաքրքրությունը և շատ օրինաչափ հարց է: --Valen1988 (քննարկում) 19:22, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Եթե իրոք արդարություն էիք ուզում, ուրեմն կգտնեիք այն, Valen1988։ Պարտավոր չեք իմանալ զում քննարկումների մասին, ֆբ խմբերի մասին, բայց արդեն գիտեք։ Ուրեմն ինչու եք շարունակում չհիմնավորված բաներ գրել։ Անգլերենից է թարգմանված, հղումները նույնպես այնտեղից են։

Ամեն դեպքում, ուրախ եմ, շարունակեք վիքին պաշտպանել։ Միայն ձևակերպումների ծիրը շատ մի սրեք, չեղած բաներ եք տեսնում--Ապատ63 (քննարկում) 19:28, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալությո՜ւն...Այսպիսի հարցով կրկին էի դիմել, բայց քանի որ այս դեպքը նույնից էր, ու խնդիրը կրկնվում էր, դրա համար գրեցի, չզլացա... Համենայնդեպս ուրախ եմ, որ հոդվածը եկել է տեսքի՝ հենց իմ գրելուց հետո: Ոչ ոք ոչինչ չի՛ սրում հարգելի՛ խմբագիր Ապատ63: Բարի խմբագրումներ: --Valen1988 (քննարկում) 19:34, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Ես տուն եմ մտել, ու միայն հասցրել եմ պատասխանել Ձեր մեկնաբանություններին։ Ես դեռևս ոչ մի խմբագրում չեմ արել։ Այդ ինչից եք ենթադրում, որ «հոդվածը տեսքի է եկել Ձեր գրելուց հետո», Valen1988։ Ամբիցիաներից զերծ մնացեք, խնդրեմ--Ապատ63 (քննարկում) 19:39, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Զերծ եմ մնում պատասխանելուց, քանի որ շեղվել եք հիմնական թեմայից և կոմունալ-կենցաղային օրինակներ եք բերում. կներեք, բայց ինձ բնավ չի՛ հետաքրքրում ձեր տուն գալու ժամանակահատվածը: Եթե կառուցողական հարց լինի՝ սիրով կպատասխանեմ: Կարևորը ավելացրիք լեզուները, ինչը ես ակնկալում էի և ինչը բխում է ՀՎ-ի շահերից Ապատ63: --Valen1988 (քննարկում) 19:48, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Վիքի հոդվածները ստեղծվում են կոմունալ-կենցաղային պայմաններում, չգիտեի՞ք, Valen1988։ Եթե հետապնդում եք Վիքիի շահերը, ասեմ, որ հիմա խանգարում եք աշխատել։ Եվ ես մի բան գիտեմ, եթե լեզու գիտեք, ինքներդ էլ կարող էիք ավելացնել, որովհետև բառացի անգլերեն թարգմանություն է։ Եվ այդպիսով ավելի օգնած կլինեիք։ Սա ի՛մ հոդվածը չէ։ Եվ եթե նույնիսկ իմն էլ լիներ, մարդկային գործոնը միշտ էլ առկա է։

Հ․Գ․ Շատ լավ է, որ զերծ եք մնում, թեև հենց քննարկումը սկսել եմ․ հղումը դրված է նախադասությամբ, բայց նոր եք նկատում--Ապատ63 (քննարկում) 19:59, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]

Valen1988 ջան, արտավիքիական շփման արգելքի օրենքը Մարտական ակումբի առաջին օրենքը չի, ոչ էլ երկրորդը ։Ճ։ Շփվել, իրար օգնել, սովորեցնել բնականաբար կարելի է, չի կարելին վերաբերում է ուղղորդված քննարկումներին/քվեարկություններին, վիքիից դուրս որոշումներ կայացնելուն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:56, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]