«Նարուտո» կերպարների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Նարուտո», շոնեն մանգա, որի սյուժեն և կերպարներին ստեղծել է Մասաշի Քիշիմոտոն։ Գործողությունները ծավալվում են հորինված աշխարհում, որտեղ նինջա հերոսները տիրապետում են առանձնահատուկ գերբնական ունակությունների։ «Նարուտոյի» սյուժեն բաժանված է երկու մասի՝ գործողություններ, որոնք կատարվում են երկուսուկես տարվա տարբերությամբ։ Այս հոդվածում ներկայացված են մանգայի երկու մասերի կերպարները։

Ստեղծում և կոնցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարուտոյի աշխարհը մշակելու ժամանակ Մասասի Քիշիմոտոն ուսումնասիրում էր այլ շոնեն մանգաներ, որպեսզի իր կերպարներին որքան հնարավոր էր յուրահատուկ ստեղծել[1]։ Ուսումնասիրած աշխատանքներից նա առանձնացնում է Տորյամա Ակիրայի «Վիշապի մարգարիտը», նշելով որ Վիշապի մարգարիտի գլխավոր հերոսի՝ Սոն Գոկուի կերպարը եղել է կարևոր գործոններից մեկը Նարուտոյի գլխավոր հերոսի ստեղծման համար։ Կերպարն անվանվեց Նարուտո Ուզումակի իր էներգետիկ և անզուսպ բնավորության համար[2]։ Միաժամանակ որպես Նարուտոյի հակառակորդ Քիշիմոտոն ստեղծեց հանճարի կերպար, որն անվանվեց Սասկե Ուչիհա։ Քիշիմոտոն խոստովանել է, որ գլխավոր հերուսու կերպարի վրա աշխատելիս նա պատկերացում չուներ թե ինչպես պետք է լիներ այդ կերպարը։ Արդյունքում ստեղվեց Հարունո Սակուրան, ով ըստ մանգային ընդգրկվում է նույն խմբում՝ Սասկեի ու Նարուտոյի հետ[3]։

Սյուժետային բաժանումը տարբեր թիմերի նպատակադրված էր կերպարներից յուրաքանչյուրին տալ սեփական կոլորիտ և ուրույն առանձնահատկություններ։ Քիշիմոտոն թիմերն բաժանեց այնպես, որ ամեն թիմ ունենա իր մի կեղմից տաղանդավոր՝ բազաքանակ ունակություններով նինջային, իսկ մյուս կողմից անտաղանդ։ Այս մոտեցումը հնարավորություն տվեց ցույց տալ, որ թիմի հերոսներին անհրաժեշտ է միասնական աշխատանք, ինչը կարող է հարթել թիմի անդամների որոշակի թերությունները և հաղթահարել սեփական թույլ կողմերը: Քիշիմոտոն սյուժեի մեջ մտցրեց չարագործներին՝ ի հակադրուդրություն գլխավոր հերոսների բարոյական արժեքներին և գործողություններին[4]։

Միևնույն ժամանակ, Քիշիմոտոն սովորակն կերպարների համեմաությամբ հակառակորդների դեմքերն ու ամրմինները ստեղծեց ավելի զարդարված, ինչը կարդացողին հնարավորություն էր տալիս հեշտորեն հետևել նրանց գործողություններին մարտական տեսարաններում։ Դա նաև հնարավորություն տվեց հեղինակին ավելի լավ բացահայտել հակառակորդների նախապատմությունները։ Քիշիմոտոն նշել է, որ պայծառ ու տպավորիչ զգեստներով չարագործների ստեղծումը նրան առաջնորդող սկզբունքներից մեկն է, ինչը կերպարներին դարձնում է ավելի հիշարժան[5]:

Կերպարներ այբբենական կարգով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարուտո Ուզումակի` գլխավոր հերոսը, ում ներսում բանտարված է ինը պոչանի հրեշ Աղվեսը։ Հիպերակտիվ, նպատակասլաց և պարզ երիտասարդ, ով իրեն նպատակ ուներ դառնալ Հոկագե` Կոնոհա գյուղի առաջնորդը:

Սասկե Ուչիհա` Նարուտոյի հիմնական մրցակիցը: Շնորհալի, ինքնուրույն և եսասեր մի տղա։ Փոքր տարիքում ականատես է եղել մի ողբերագության, որի ժամանակ դարձել է ավագ եղբոր՝ Ուչիհա Իտաչիի իրականացրած Ուչիհա տոհմի արյունալի կոտորածի միակ փրկվածը։

Սակուրա Հարունո` աղջիկ, ում սիրահարված էր գլխավոր հերոսը՝ Նարուտոն։ Սակայն նա սիրահարված էր Սասկեին։ Բժիշկ նինջա, Հինգերորդ Հոկագեի աշակերտուհին։

Կակաշի Հատակե` Կոնոհայի ամենաուժեղ նինջաններից մեկը, ով տիրապետում էր ավելի քան հազար ջութսուների: Երբ Նարուտոն, Սասկեն և Սակուրան ավարտում են նինջաների ակադեմիանն նա դառնում է նրանց թիմի մարզիչը։

Ա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուրամե Շինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուռամե Շինո
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1 եթերաշրջան, 1 սերիա (անիմե), 34-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 12-13 տարեկան, 2-րդ մասում 15-16 տարեկան
Ծննդյան տարեթիվՀունվարի 23
ԸնտանիքՇիբի Աբուռամե (հայր)
Naruto characters Վիքիպահեստում

Շինո Աբուրամե (ճապ.՝ 油女 シノ), Աբուրամե տոհմի ներկայացուցիչ։ Այդ տոհմի անդամները քաջատեղյակ են բոլոր ըեսակի միջատներից։ Նրանք թույլ են տալիս միջատներին ապրել իրենց մարմնում և կերակրում են նրանց իրենց չակրայով, ինչի փոխարեն միջատներին օգտագործում են մարտերի ժամանակ։ Բզեզները կարող են խժռել թշնամու չակրան, հարձակումների ժամանակ որպես վահան ծառայել, ինչպես նաև ստեղծել իրենց վերահսկող շինոբիի կլոնը: Բացի այդ, դրանք կարող են օգտագործվել որպես հետախույզներ:

Շինոյի Դեմքը միշտ ծածկված է դետալային հագուստով[6]։

Ակիմիչի Չոջի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիմիչի Չոջի
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1 եթերաշրջան, 1 սերիա (անիմե), 34-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 12-13 տարեկան, 2-րդ մասում 15-16 տարեկան
Ծննդյան տարեթիվՄայիսի 1
ԸնտանիքՉյոզա Ակիմիչի (հայր)
Naruto characters Վիքիպահեստում
Ակիմիչի տոհմի սիմվոլը

Չոջի Ակիմիչի (ճապ.՝ 秋道 チョウジ), Ակիմիչի տոհմի ներկայացուցիչ։ Այս տոհմի ներկայացուցիները մարտում առավելություն ստանալու համար օգտագործում են իրենց քաշը(ըստ տվյալների մանգայի առաջին մասում Չոջին կշռում էր 69․3 կգ, երկրորդում՝ 87․5 կգ)։ Ըստ Սյուժեի մանուկ հասակում Չոջին մեկուսացված էր իր հասակակիցներից, և միայն Շիկամարուն էր նրա իսկական ընկերը։ Նա Շիկամարուի և Ինո Յամանակայի հետ ընգրկվեց Ասումա Սարուտոբիի խմբում։ Չնայած իր ջանքերին, Չոջին պարտվում է չունինի կոչման համար մարտում։ Մանգայի երկրորդ մասում Չոջին երկարացնում է մազերը և սկսում է զրահ կրել։ Պատերազմում Ակիմիչիները օգտագործում են բազմաշերտ պարկուճների տեսքով մի շարք քիմիական միացություններ, որոնք ազդում են մարմնի ֆունկցիոնալության վրա: Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չոջին հասավ նույն արդյունքին առանց դրանք օգտագործելու:

Աո[խմբագրել | խմբագրել կոդը]

Աո (ճապ.՝ ), Գաղտնի Մառախուղի գյուղի ամենալավ շինոբիերից մեկը։ Չոջյուրոյի հետ միասին մեկնել էր Հին Կագեների խորհրդաժողովին՝ որպես Միզուկագեի թիկնապահ։ Նա շատ խիստ էր և միշտ նախատում էր Չոջյուրոյին իր անվստահության համար, սակայն նա ինքը շատ էր վախենում Միզուկագեից։ Ժամանակին նա կռվել է Շիսուի Ուչիհայի դեմ։ Հյուգա տոհմի անդամներից մեկի դեմ մարտի ժամանակ կորցրել է աջ աչքը, ինչից հետո էլ այն փոխարինել է բյակուգանով։ Նա Հինգ Կագեների խորհրդաժողովի ժամանակ նկատել է որ Դանզոն Կառավարում է Երկաթի երկրի առաջնորդ Միֆունեին։ Երբ Դանզոն՝ օգտվելով Ակացուկիի հարձակումից փախչում է խորհրդաժողովից, Աոն հետապնդում է նրան և ընկնում Դանզոյի թիկնապահներից մեկի ծողակը, սակայն Հինգերորդ Միզուկագեն փրկում է նրան։

Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվում է սենսոր շինոբիների ջոկատի հրամանատար։ Պատերազմի երկրորդ օրը Տոբին վերակենդանացնում է Ջյուբիին (Տասը պոչանի հրեշին)։ Վերակենդանանալու երկրորդ փուլ անցնելուց հետո Ջյուբին գրուհում է սենսոր շինոբիների շտաբի վրա, ինչից զոհվում են Աոն և շտաբում գտնվող մնացած շինոբիները։ Բարուտո մանգայում պարզվում է որ Աոն չի մահացել, սակայ շատ ծանր վիրավորվել է և հաշմանդամ դարձել, անցնելով հանցագործների խմբի՝ <<Կարայի>> կողմը։

Դ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառուի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառուի(ճապ.՝ ダルイ), Ամպերի գյուղի ջոնիններից մեկը, ով Սիի հետ Ռայկագեին ուղեկցում էր Հինգ Կագներեի խորհրդաժողովին։ Ի տարբերություն Ռայկագեին նա ավելի հանգիստ և լրջմիտ մարդ էր, ով չէր ընդունում իր ղեկավարի չափազանց իմպուլսիվ վարքագիծը և ցանկացած շենքից դուրս գալուց դուռը չօգտագործելու սովորությունը։ Մերձամարտում օգտագործում է իր թուրը, ինչպես նաև կայծակի ու ջրի տարրերը։ Այդ երկու տարրերը վարպետորեն համատեղելով դրանք վերափոխում է ավելի հզոր՝ փոթորկի տարրի (այսպես կոված Ռանթոն)։ Սույգեցուի դեմ պայքարում հաղթում է՝ հակառակորդի դեմ հմտորորե օգտագործելով նրա թույլ կողմը՝ կայծակի տարրերքը։ Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դառուին նշանակվում է շինոբիների հմիասնական բանակի առաջին դիվիզիայի հրամանատար։ Կինկակուի և Գինկակուի դեմ ծանր մարտում հաղթում է նրանց[7]։Հետագայում նա դառնում է հինգերորդ ռայկագեն:

Է[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբիսու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1 եթերաշրջան, 2 սերիա (անիմե), 2-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Կոչում - ջոնին
  • Տարիք - 1-ին մասում 28 տարեկան, 2-րդ մասում 31-32 տարեկան
  • Ծննդյան թիվ - Մարտի 8

Էբիսու (ճապ.՝ エビス), Կոնոհամարուի ուսուցիչը։ Նա նաև սովորեցրել է Նարուտոյին ավելի լավ կառավարել իր չակրան։ Ճապոնիայում Էբիսուն աստծո անուն է, ով համարվում է երեխաների առողջության պահապանը։

Սկզբում Էբիսուն չի սիրում Նարուտոյին, քանի որ նրան նայելիս տեսնում է միայն Ինը պոչանի հրեշ աղվեսի բանտ, սակայն ժամանակի ընթացում սկսում է փոխել իր վերաբերմունքը տղայի հանդեպ։ Էբիսուին դուր չեն գալիս Նարուտոյի այլասերված տեխնիկաները, և մանավանդ այն որ նրա դրանց մասին պատմում և սովորեցնում է Կոնոհամարուին։ Մի անգամ Նարուտոն Հարեմի տեխնիկայի օգնությամբ կարողանում է հաղթել Էբիսուին, ինչից հետո սկսում է անվանել նրան «թաքնված այլսաերված»։

Անիմեի երկրորդ մասում Էբիսուն նշանակվում է Կոնոհամարուի ևև իր ընկերների՝ Ուդոնի և Մոեգիի թիմի ղեկավար։

Երբ Փեյնը հարձակվում է Կոնոհայի վրա, Էբիսուն հրաժարվում է նրան ասել թե որտեղ է գտնվում Նարուտոն։ Նրան մահվանից փրկում ռասենգանի տեխնիկային տիրապետող Կոնոհամարուն։

Կ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիբա Ինոզուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիբա Ինոզուկա
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1 եթերաշրջան, 1 սերիա (անիմե), 34-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 12-13 տարեկան, 2-րդ մասում 15-16 տարեկան
Ծննդյան տարեթիվՀուլիսի 7
ԸնտանիքՑունե Ինոզուկա (մայր), Հաննա Ինոզուկա (քույր)
Naruto characters Վիքիպահեստում
Ինոզուկա տոհմի սիմվոլը

Կիբա Ինոզուկա (ճապ.՝ 犬塚キバ), Իոզուկա Տոհմի ներկայացուցիչ։ Նա բարդ, տաքարյուն և մի փոքր ագրեսիվ տղա է։ Չնայած դրան, նա սիրում է իր քրոջը և հոգ է տանում իր շան Ակամարուի մասին: Նա շատ համարձակ ու վճռական էր Սակոնի հետ մարտի ընթացքում։ Երբ Սակոնը միաձուլվեց Կիբայի մարմնի հետ, կիպան պատրաստ էր մահացու վիրավորել ինքն իրեն, միայն թե ազատվեր այդ մակաբույծից։ Կիբան միշտ պատրաստ էր պաշտպանել իր ընկերներին, նույնիսկ նրանց, ում ինքն անձամբ չէր սիրում:

Նա երբեք չէր բաժանվում իր հավատարիմ ընկեր Ակամարուից։ Ակամարուն նինջա Շուն է, ով կարողանում էր հոտոտելով գտնել հակառակորդի չակրան և միշշտ Կիբային օգնում էր մարտում։ Քանի դեռ Ակամարուն փոքրիկ շնիկ էր, Կիբան նրան տանում էր իր գլխի վրա դրած։ Ինոզուկաների Մարտական տեխնիկան հիմնված է կենդանական ուժի և սրընթաց հարձակման վրա։ Այդպիսի տեխնիկաներից էր Գազանի իմիտացիան։ Այդ տեխնիկայի ժամանակ Ակամարուն կերպարանափոխվում էր և դառնում երկրորդ Կիբա։ Դա նրանց հնարավորություն էր տալիս լուրջ վնասներ հասցնել օգտագործելով տոհմի Ոչնչացման ճիրաններ և Կրկակի ոչնչացման ճիրաններ թայջութսուները։

Ակամարու, Կիբայի հավատարիմ ընկերն ու մարտական գործընկերը։ Կիբան և Ակամարուն հոգ են տանում միմյանց մասին։ Միասին նրանք կարողանում են օգտագործել հատուկ կոմբինացիոն գրոհներ ՝ զգալիորեն ավելացնելով իրենց ուժը: Ակամարուն բավականին հնազանդ շուն է։ Նա լուրջ վիրավորվում է Սակոնի և Ուկոնի հետ մարտում, սակայն հետագայում նրան բուժում է Կոնոհայի բժիշկները։ Նարուտոյի Կոնոհայից բացակայության 2 տարում Ակամարուն զգալիորեն մեծանում է։ Նա Դառնում է ավելի մեծ քան Կիբան, սակայն վերջինս դա նույնիսկ չէր էլ նկատում։ Կիբան շատ է զարմանում երբ Նարուտոն ասում է նրան որ Ակամարուն մեծացել է։ Anime News Network-ում Գիա Մենրիի կասմած «ութ շուն անիմեներից, որոնց կցանկանայիք պահել» վարկանշային աղուսյակում Ակամարուն զբաղեցրեց երրորդ տեղը[8]:

Կանկուրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանկուրո
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1 եթերաշրջան, 20 սերիա (անիմե), 35-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 14-15 տարեկան, 2-րդ մասում 17-18 տարեկան
Ծննդյան տարեթիվՄայիսի 14
ԸնտանիքՉորրորդ Կազեկագե (հայր, սպանված), Կառուռա (մայր, մահացել է Գաարայի ծնվելու ժամանակ), Տեմարի (քույր), Գաարա (եղբայր), Յաշամառու (քեռի)
Naruto characters Վիքիպահեստում
Կանկուրոյի հանդերձանքով օտակու, ձեռքին բինտով փաաված Կարասու խամաճիկը (քոսփլեյ)

Կանկուրո (ճապ.՝ カンクロウ), Ավազի գյուղի շինոբիներից։ Խոսակցության մի փոքր գանգստերական ոճը նրան տալիս է հպարտության ստվեր, և չնայած նա Ավազի գյուղի առավել ողջամիտ եռյակի անդամ էր, նա ուներ շատ վատ բնավորություն: Մանուկ հասակում նա վախենում էր իր փոքր եղբորից՝ Գաարայից։

Կանկուրոն ունի խամաճիկներ կառավարելու հազվագյուտ ունակություն: Մանգայի առաջին մասում նա օգտագործում է Կարասու խամաճիկը (ճապ.՝ «ագռավ»), որը հագեցած է տարբեր տեսակի զենքերով: Նա այդ խամաչիկը տանում էր իր ուսապարկով։ Այդ Խամաճիկը նրա լխավոր զենքն էր։ Քանի որ Կանկուրոն կարողանում է իր Խամաճիկին տալ ցանկացած տեսք (որը, սակայն, թշնամու առաջին հարվածի ժամանակ վերականնում է նախկին տեսքը), նա հաճախակի է թաքնվում ուսապարկի մեջ և խամաճիկին տալիս իր տեսքը։

Ձայնի գյուղի քառյակից Սականի դեմ մարտի ժամանակ հայտնվում է ևս մեկ խամաճիկ՝ Կուռոարին (ճապ.՝ 黒蟻, «Սև մրջյուն»), հարմարեցված է թիրախը բռնագրավելու համար: Կանկուրոն իրականացնում և գրոհների համադրություն և արդյունքում Կուռոարիյի մեջ փակում Սակոնին, ինչից հետո Կարասուն բաժանում է սուր շեղբերով բազմաթիվ մասերի և դրանք Խրում Կուռոարիի համապատասխան անցքերի մեջ։

Մանգայի երկրորդ մասում Կանկուրոն արդեն դառնում է ջյոնին, և ուսի պայուսակի փոխարեն նա կրում է երեք թղթագալան, որի միջոցով նա կարող է կանչել իր խամաչիկներին: Հետագայում նա ձեռէ է բերում մի նոր խամաճիկ՝ Սանսյոյոն (ճապ.՝ 山椒魚, «սալամանդր»)։ Այն՝ իր վրա մեծ զրահ ունենալով, ամբողջությամբ նախատեսված էր պաշտպանության համար։ Այսպիսով, Կանկուրոն կարող էր միաժամանակ կառավարել երեք խամաճիկ։ Այնուամենայնիվ Սասորիի դեմ ամրտում ոչնչանում են նրա երեք խամաճիկները, իսկ ինքը՝ Կանկուրոն, թունավորվում է։ Այդ թույնը Կանկուրոյիմարմնի կարողանում է հեացնել միայն Սակուրան։

Հինգ Կագեների խորհրդաժողովի ժամանակ նաօգտագործում է նոր խամաճիկ, որը պատրաստված էր Սասորիի հին մամնից։ Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կանկուրոն նշանակվում է դիվերսիոն ջոկատի հրամանատար[7]:

Քիլլեր Բի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիլլեր Բի
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում2-րդ եթերաշրջան, 142 սերիա (անիմե), 408-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք2-րդ մասում 35 տարեկան
Ծննդյան տարեթիվՄայիսի 14
ՄականունԿատարյալ Ջինջյուրիկի
Naruto characters Վիքիպահեստում

Քիլլեր Բի [9](ճապ.՝ キラービ, «Կիրաբի»), Ութ պոչանի հրեշիջինջուրիկին, ով ամբողջույամբ կարողանում էր վերահսկել այդ հրեշին։ Ունի սովորություն ռեփով խոսելու։ Նա ունի եզակի մարտական ոճ՝ կռվում է միանգամից յոթ թրերով և օգտագործում կայծակի տարրը։ Եթե մրցակիցը ուժեղ է, նա օգտագործում է Ութ պոչանու ուժը ՝ բազմիցս ավելացնելով հաղթելու իր հնարավորությունները:

Սասկեի հետ ճակատամարտի ընթացքում նա լուրջ վիրավորեց Սասկեին, և չնայած նրան որ իր դեմ օգտագորժվեց Ուչիհայի Ամաթերացուն, նա կարողացավ ողջ մնալ և խաբել «Taka» թիմին՝ իր փոխարեն թողելով Ութ պոչանու կերպարանափոխված շոշափուկներից մեկի կլոնը: Ավելի ուշ, Կիսամեի կլոնի դեմ մարտի ժամանակ նա չի կարողանում արժանի հակահարված տալ նրան, և միայն երբ եկավ Ռայկագեն նրանք երկուսով կտրեցին Կիսամեի կլոնի գլուխը։ Իսկական Կիսամեն միաձուլվում է Սամահադա թրին, որը Քիլլեր Բին վերցնում է որպես ավար: Ավելի ուշ, հինգ Կագեների որոշմամբ, իրեն և Նարուտոյին մեկուսացնում են գաղտնի ամպերի գյուղում, որտեղ նա օգնում էր երիտասարդին սովորել կառավարել իր բիջուին։ Մարզումներից հետո Նարուտոն և Բին մեկնում են ռազմադաշտ և նույնսիկ Էյն ու Ցունադեն թույլատրում են նրանց մասնակցել պատերազմին[10]։

Հ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուգաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուգաների տոհմ (ճապ.՝ 日向一族), «Հյուգա Իտոբզոկու», «Հյուգաների ընտանիք»), Կոնոհայի ամենահայտնի տոհմերից մեկը, որը անդամները ունեն ժառագական առանձնահատկություն՝ բյակուգան։ Տոհմի անդամների տեխնիկանների մեծամասնությունը հիմնված են չակրայի կետերի՝ նինջայի մարմնում կենտրոնացված չակրայի, ազդեցության վրա։

Հյուգա տոհմի սիմվոլը

Հյուգա տոհմի ամենահայտնի անդամները։

  • Հիաշի Հյուգա (ճապ.՝ 日向 ヒアシ), տոհմի գլխավոր ճյուղի առաջնորդը։
  • Հիժասի Հյուգա (ճապ.՝ 日向 ヒザシ), ՀԻաշիի փոքր եղբայրը, ով նրա Հիաշիի կյանքը փրկելու համար զեհվել է։
  • Կո Հյուգա (ճապ.՝ 日向コウ), Հինատայի թիկնապահը։
  • Տոկումա Հյուգա (ճապ.՝ 日向トクマ), Յակուշի Կաբուտոյին հետապնդող Անկո միտարասիի իմի անդամ։
  • Նեջի Հյուգա (ճապ.՝ 日向 ネジ), Հիզաշիի որդին։
  • Հինատա Հյուգա (ճապ.՝ 日向 ヒナタ), ՀԻաշիի որդին
  • Հանաբի Հյուգա (ճապ.՝ 日向 ハナビ), ՀԻնատայի կրտսեր քույրն ու տոհմի ժառանգորդուհին։
Նեջի Հյուգա
Նեջի Հյուգա
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1-ին եթերաշրջան, 21-րդ սերիա (անիմե), 36-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռիգական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 13-14 տարեկան, 2-րդ մասում 16-17 տարեկան
Ծննդյան տարեթիվՀուլիսի 3
ԸնտանիքՀիզաշի Հյուգա (հայր), Հիաշի Հյուգա (հորեղբայր), Հինատա Հյուգա (հորեղբոր աղջիկ), Հիմավարի Հյուգա (հորեղբոր աղջիկ), Բորուտո Ուզումակի (քրոջորդի), Հիմավարի Ուզումակի (քրոջ աղջիկ)
ՄականունՏոմատ (ճապ.՝ トマト), Արյունալի Հաբաներո (ճապ.՝ 赤い血潮のハバネロ)
Կոչում1-ին մասում՝ գենին, 2-րդ մասում՝ ջոնին
Naruto characters Վիքիպահեստում

Նեջին ծնվել է Հյուգաների տոհմի երկրորդական ճյուղի ընտանիքում, ովքեր պարտավոր էին պաշտօանել ավագ ճյուղի ներկայացուցիչներին։ Որպես երաշխիք, որ կրտսեր ճյուղի անդամները դուրս չգան ավագ անդամների դեմ, կրտսեր ճյուղից յուրաքանյուրի ճակատին դնում էին կնիք։

Նեջին երկար ժամանակ համարում էր որ ճակատագիրը անհնար է փոխել, ինչի ապացույցը իր ճակատի կնիքն էր։ Նա անտարբեր էր իր քրոջ ՝ Հինատայի նկատմամբ, որին նա մանուկ հասակում խոստացել էր պաշտպանել։ Չունինի կոչման քննույան ժամանակ նա Ջեկու տեխնիկայով հարվածում է, արդեն իսկ վիրավոր Հինատայի սրտին։ Սակայն, Նարուտոյի դեմ մարտից հետո, Նեջին հասկանում է որ իր համոզմունքները սխալ էին։

Նենջին, ուշադրություն չդարձնելով իր կնիքին, ջանասիրաբար սկսում է մարզվել ,որպեսզի բոլորին ցույց տա, որ արժանի է իր տոհմին։ Այս տաղանդավոր շինոբին դեռ երիտասարդ հաակում դառնում է ջոնին։ Նեջին հմտանում է Հյուգա տոհմի առանձնահատուկ թայջուցույում, որի և բյակուհանի օգնույամբ կայծակնային հարվածներ հասցնելով կարողանում է խցանել հակառակորդի չակրայի կետերը։

Նեջին մահանում է Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմում՝ Հինատային և Նարուտոյին պաշտպանելիս Ուչիհա Օբիտոյի հարվածից[11]։

Հիաշի Հյուգա

Հյուգա տոհմի ներկայիս առաջնորդը, Հինատայի հայրն ու Նեջիի քեռին, Հիզաշի Հյուգայի ավագ երկվորյակ եղբայրը։ Կնոհայի ամենաուժեղ շինոբիներից մեկը։ Նա սառնասրտորեն է վերաբերվում Հինատային, համարելով, որ նա տաղանդ չունի նինջա դառնալու համար, և որ իր կրտսեր քույր Հանաբին ավելի տաղանդավոր է այդ հարցում։ Չունինի կոչման քննությունից հետո Հիաշին ավելի հանդուրժողականորեն սկսեց վերաբերվել Նեջիին և նույնսիկ սկսեց անձամբ մարզել նրան։

Հիզաշի Հյուգա

Հիզաշի Հյուգա (ճապ.՝ 日向 ヒザシ), եղել է Նեջիի հայրը, և Հիաշի մի քանի վայրկյանով կրտսեր երկվորյակն եղբայրը, ինչը իրեն դարձրեց տոհմի կրտսեր ճյուղի անդամ։ Հիզաշի անունը նշանակում է «արևային լույս» կամ «արևի շողեր»։ Օգտագործվում է բավականին ուժեղ ճառագայթներ նկարագրելու համար, որոնք կարող են արևահարման պատճառ դառնալ։

Նա երկար ժամանակ վիրավորված էր տոհմի ավագ ճյուղից։ Վիրավորվածությունն էլ ավելի մեծացավ Նեջիի ծնունդից հետո։ Չնայած նրան որ իր տղան իսկական հանճար էր, նա չէր կարող լիարժեք սովորել Հյուգա տոհմի բոլոր գաղտնի տեխնիկաները, քանի որ կրտսեր ճյուղի անդամ էր։ Դրանից զայրացած՝ Հիզաշին սկսեց բացահայտորեն արհամարհել ավագ ճյուղին և դրա անդամներին, ինչի պատճառով նա շատ նկատողություններ էր ստանում։ Երբ Ամպերի գյուղի շինոբիները գողանում են Հինատային, նրանք աղջկա դիմաց պահանջում են Հյուգաների ավագ ճյուղի առաջնորդի գլուխը։ Իմանալով դրա մասին, տոհմի ավագանին որոշում է Հիաշիին փոխարինել իր կրտսեր եղբորով։ Այդ որոշումը Հիաշին կտրականապես մերժում է, սակայն հակառակն է պնդում կրտսեր եղբայր Հիզաշին, պատճառաբանելով, որ ցանկանում է փրկել ոչ թե տոհմի առաջնորի, այլ իր երկվորյակ եղբր կյաքը։ Մահից առաջ նա խնդրում է Հիաշիին Նեջիին փոխանցել իր որոշման պատճառը, որպեսզի, ինչպես ինքը, Նեջին էլ կարողանա մի օր փոխել իր ճակատագիրը։

Հետագայում Յակուշի Կաբուտոն վերակենդանացնում է Հիզաշիին Չորրորդ հաաշխարհային պատերազմում շինոբիների միացյալ ուժերի դեմ օգտագործելու համար[7]։ Հետագայում նորից վերադառնում է անդրշիրիմյան աշխարհ։

Հինատա Հյուգա
Հինատա Հյուգա
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1-ին եթերաշրջան, 1-ին սերիա (անիմե), 34-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռիգական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 12-13 տարեկան, 2-րդ մասում 15-16 տարեկան
Ծննդյան տարեթիվդեկտեմբերի 27
ԸնտանիքՀիաշի Հյուգա (հայր), Հանաբի Հյուգա (քույր), Նեջի Հյուգա (զարմիկ), Նարուտո Ուզումակի (ամուսին), Բորուտո Ուզումակի (որդի), Հիմավարի Ուզումակի (դուստր)
Կոչում1-ին մասում՝ գենին, 2-րդ մասում՝ չունին
Naruto characters Վիքիպահեստում

Հինատա Հյուգա (ճապ.՝ 日向ヒナタ), տոհմի առաջնորդ Հիաշիի ավագ դուստրը։ Նրա համեստ բնավորությունը կասկածի տակ է դնում տոհմի առաջնորդ դառնալը, ինչից էլ իր հայրըավելի շատ հույսը դնում է նրա կրտսեր քրոջ՝ Հանաբիի վրա, և նրան ավելի ուժեղ համարում։

Հինատան սերիայի միա կերպարն է, որը սիրահարված է գլխավոր հերոսին։ Նա Նարուտոյին համարում է շատ ուժեղ նինջա, հինաում նրա անկոտրուն ոգով և ցանկանում է դառնալ այնպիսի նինջա, ինպիսին Նարուտոն։ Ըստ Հինատայի,երբ նա գտնվում է Նարուոտյի կողքին դառնում է լիովին համարձակ, սակայն ամաչում է Նարուոտյի, իր հասցեին հղված յուրաքանչյուր խոսքից։ Նարուտոյի շնորհիվ նա աստիճանաբար ջոխվում է ավելի լավը՝ դառնալով արժանավոր նինջա։

12 տարեկանում դառնում է գենին և միանում Յուհի Կուրենայի թիմին։ Չունինի կոչման քննությանը իր թիմի հետ հաջողությամբ անցնում է առաջին երկու փուլերը, սակայն նախաֆինալային, լրացուցիչ մարտի ժամանակ, պարտվում է իր զարմիկ Նեջիին։ 14 տաեկանում չունին դառնալուց հետո մասնակցում է մի քանի կարևոր առաջադրանքների, այդ թվում Սասկեի և Իտաչիի որոնման առաջադրանքներին։ Երբ Հինատան, Նարուտոն և Յամատոն հանդիպում են Կաբուտոյին, նրանից խլում են մի գիրք, որի մեջ կային տեղեկություններ Ակացուկիի անդամների վերաբերյալ և տեսնում Օրոչիմարուի մարմնի մասերով հագեցած Կաբուտոյի մարմինը։ Ժամանակի ընթացքում Հինատայի Նարուտոյի հադեպ զգացմունքներ էլ ավելի են ուժեղանում, և Կոնոհայի վրա Փեյնի հարձակման, նա պաշտպանում է Նարուտոյի և սեր խոստովանում նրան, սակայն, Փեյնը նրան ծանր վիրավորում է։ Այնուամենայնիվ, Սակուրան բուժում է նրան: Ոտքի կանգնելուց հետ, Կոնոհայի բոլոր բնակիչների հետ դիմավորում է Փեյնին հաղթած Նարուտոյին։ Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հինատան Նեջիի հետ ընգրկվում է մերձամարտի ջոկատում։

Մ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայթո Գայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայթո Գայ
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1 եթերաշրջան, 22 սերիա (անիմե), 38-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 26-27 տարեկան, 2-րդ մասում 29-30 տարեկան
Ծննդյան տարեթիվՀունվարի 1
ԸնտանիքՄայթո Դայ (հայր)
ՄականունԿոնոհայի Ազնվազան Կանաչ գազան
Կոչումջոնին
Naruto characters Վիքիպահեստում

Մայթ Գայ (ճապ.՝ マイト・ ガイ), Կոնոհայի ջոնիններից մեկը, Հատակե Կակաշիի մտերիմ ընկերն ու հավերժ մրցակիցը։ Գայը թայջուցուի մասնագետ է, ով կարողանում է բացել ութ ներքին դարպասենրը[12]։ Նրան տվել են Կոնոհայի Ազնվազան Կանաչ գազան մականունը (ճապ.՝ 木ノ葉の気高き碧い猛獣 «Կոնոհա նո Կադակակի աոի Մոջո»)։ Նա Ռոք Լիի, Տեն-Տենի և Հյուգա Նեջիի թիմի ղեկավարն է։

Մայթո Գայի կանչվող կենդանին Նինկամե կարմիր կրիան է, ով կարողանում է խոսել։

Մանգայում նշված նրա մասնակցությամբ առաջադրանքներից առանձնահատուկ է Ակացուկիից Գաարային փրկելու առաջադրանքը, որտեղ նա պայքարում է իր նմանակի դեմ։ Նարուտոյի և Քիլլեր Բիի մեկուսացման Հինգ կագեների որոշումից հետո Գայը դառնում է նրանց ուղեկցողներից մեկը։ Դեմ առ դեմ հանդիպելով Կիսամեին կռվում է նրա հետ[13] և Յոթ ներքին դարպասները բացելուց հետո հաղթում նրան։ Չնայած նրան, որ Գայը հանդիպել էր Կիսամեին, երբ Կիսամեն և Իտաչին ներխուժել էին Կոնոհա և երկու այլ անգամներ (Գաարային փրկելու առաջադրանքի և կղզում գտնվելու ժամանակ) Գայը ոչ մի անգամ չի հիշում Կիսամեին, ինչը մանգայում շատ ծիծաղելի իրավիճակներ է ստեղծում[14]։ Այնուամենայնիվ Կիսամեի մահվանից հետո Գայը հայտարարեց, որ մինչև իր կյանքի վերջը կհիշի նրա անունը[15]։ Հատակե Կակաշիի հետ միասին օգնության է հասել Նարուտոյին և Քիլլեր Բիին, ովքեր կռվում էին Տոբիի դեմ։ Ութ ներքին դարպասները բացելով Գայը գրեթե սպանում է Ուչիհա Մադարային։

Անկո Միտարասի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1 եթերաշրջան, 22 սերիա (անիմե), 44-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - Իգական
  • Կոչում - ջոնին
  • Տարիք - 1-ին մասում 24 տարեկան, 2-րդ մասում 26 տարեկան
  • Ծննդյան թիվ - Հոկտեմբերի 24

Անկո Միտարասի (ճապ.՝ みたらしアンコ), ծնվել և մեծացել է Գաղտնի Տերևի գյուղում։ Դարձել է Սաննիներից Օրոչիմարուի աշակերտը ով նրանց սեվերեցրել է բազմաիվ հզոր տեղխնիկաներ, որոնցից մեծամասնությունը արգելված էին։ Անկոն շատ ուժեղ հակառակորդ է, նա դիպուկ և դիմացկուն շինոբի է։ Նա օգտագործում է օձեր կանչելու տեխնիկան, որը նրան սովորեցրել է Օրոչիմարուն։ Ինչպես նաև երկորյակ օձերի մահացու տեխնիկան, որն օձերի թույնով կամ ուղղակի բռնելով ակնթարթորեն սպանում է հակառակորդին։ Միտարասին Օրոչիմարույի Երկնքի անիծյալ կնիքը ստացած տաս մարդկանցից միակ ողջ մնացածն էր, սակայն Օրոչիմարուն լքում է նրան, պատճառաբանելով, որ Միտարասին չունի բավարար քանակությամբ ո՛չ ուժի և ոչ էլ վրեժխնդրության ծարավ, որոնք անհրաժեշտ էին անիծյալ կնիքը սնուցելու համար։ Օրոչիմարուն կորցնում է աղջկա հանդեպ ամբողջ հետաքրքրությունը, սակայն նրան ողջ է թողնում, մտածելով, որ նա դեռևս պետք կգա իրեն։

Նարուտոյի առաջին մասում Անկո Միտարասին նշանակվում չյունինների քննության երկրորդ փորձության վերահսկող։ Քննության ժամանակ նա հանդիպում է իր նախկին սենսեյի հետ, սակայն չի կարողանում Ուչիհա Սասկեին փրկել Օրոչիմարուից և վերջինս Անիծյալ կնիք դրեց Սասկեի վրա։

Մանգայի երկրորդ մասում նա երկար ժամանակ հետևում է Կաբուտոյին, սակայն վերջինս բռնում է նրան և իր նպատակների համար օգտագործում Անկոյի մեջ եղած Օրոչիմարուի չակրան։ Այնուհետև Ուչիհա Սասկեն օգտագործելով Անկոյի անիծված կնիքը, վերակենդանացնում է Օրոչիմարուին։

Անկոյի սիրելի ուտեստները քաղցր ոբու ապուրն ու ճապոնական դանգոն էին, որոնց բաղադրիչները անկոն և միտարասին էին։ Նա նաև պաշտում էր թեյի արարողությունը։ Կրում էր մետաղաելերից պատրաստված արտահագուստ։

Իբիկի Մորինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1 եթերաշրջան, 22 սերիա (անիմե), 38=րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Կոչում - տոկուբեցու ջոնին
  • Տարիք - 1-ին մասում 27 տարեկան, 2-րդ մասում 31 տարեկան
  • Ծննդյան թիվ - Մարտի 20
  • Ընտանիք - Մորինո Իդատե (կրտսեր եղբայր)

Իբիկի Մորինո (ճապ.՝ 森乃イビキ), չունինների քննության առաջին փուլի քննիչը, ինչպես նաև ԱՆԲՈՒ=ի կտտանքների և հարցաքննության մասնագետը։ Նրա դեմքը ծածկված է բազմաթիվ սպիներով: Ջիրայայի մահից հետո նա հարցաքննում էր Գաղտնի անձրևի գյուղի բնակչին, ում բռնել և թաքցրել էր Ջիրայան դոդոշի ստամոքսում:

Միֆունե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միֆունե (ճապ.՝ ミフネ), Երկաթի երկրի սամուրայների առաջնորդը։ Ժամանակին նա Կռվել է Ամեի առաջնորդ Խանզոյի դեմ, ում պարտվել է։ ՄԻֆունեն մասնակցել է Հինգ Կագեների խորհրդաժողովին և համաձայնություն է տվել հինգ երկրների ռազմական դաշինքին։ Նրան, ինչպես ժողովին մասնակցող մնացաժ անդամներին, ուղեկցում էին երկու թիկնապահներ։ Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ստանձնում է հինգերերդ դիիզիայի հրամանատարի դերը։ Հետո օգնության է հասնում դարան մտնող թիմին, կռվում Խանզո Սալամադրի դեմ և հաղթում նրան։

Յ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհի Կուրենայ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 3-րդ սերիա (անիմե), 34-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - իգական
  • Կոչում - ջոնին
  • Տարիք - 1-ին մասում 27-28 տարեկան, 2-րդ մասում 31-32 տարեկան
  • Ծննդյան թիվ - Հունիսի 11
  • Ընտանիք - Միրայ Սարուտոբի (դուստր)

Յուհի Կուրենայ (ճապ.՝ 夕日紅), Տերևի գյուղի մի քանի կին ջոնիններից մեկը, ինչը խոսում է նրա առանձնահատուկ պատրաստվածության մասին։

Նա 9 տարեկանում ավարտել է ակադեմին, իսկ 13 տարեկանում դարձել չունին։ Նա նինջուցուի գենջուցուի վրա հիմնված մարտարվեստների մասնագետ է։ Օգտագործելով Դիվային իլուզիա, ծառը կապում է մահվանը տեխնիկան, նա կարողանում է գաղտագողի մոտենալ հակառակորդին նրա շուրջը ծառեր աճեցնել, որպեսզի բռնագրավի նրան։ Այս ջուցուն Կուրենայը օգտագործել է Իտաչիի դեմ կարճատ մարտում, սակայն վերջինս նրա տեխնիկան շրջեց իր դեմ։

Մանգայի երկրորդ մասում Կուրենայը սկսում է հանդիպել Ասումայի հետ և հղիանում է նրանից։ Այնուամենայնիվ, Ասուման մահանում է Հիդանի դեմ մարտի ժամանակ։ Շիկամարուն Ասումայի գերեզմանի մոտ խոստանում է Կուրենային, որ կուսուցանի իր երեխային և կդարձնի իսկական նինջա։ Չորրորդ համաշխարհային պատերազմից առաջ ծնվում է Կուրենայի երեխան[16]։

Յամանակա Ինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամանակա Ինո
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1-ին եթերաշրջան, 1-ին սերիա (անիմե), 34-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռիգական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 12-13 տարեկան, 2-րդ մասում 15-16 տարեկան
Ծննդյան տարեթիվՍեպտեմբերի 23
ԸնտանիքԻնոիչի Յամանակա (հայր), Սայ (ամուսին), Ինոջին Յամանակա (որդի)
Կոչում1-ին մասում՝ գենին, 2-րդ մասում՝ չունին
Naruto characters Վիքիպահեստում

Յամանակա Ինո (ճապ.՝ 山中 いの), Կոնոհայի կունաիչի, մտքերը կառավարելու տեխնիկաների մասնագետ։ Այդպիսիս տեխնիկաներ են «գիտակցության փոխանակումը» և «բանականության մթագնումը»։ Մարզվել է Ասումա Սարուտոբիի ղեկավարած № 10 թիմում։ Տարիներ առաջ եղել էր նման թիմ, որի անդամներն էին Ինոն Ինոիչի, Շիկամարուն Շիկակու և Չոջին Չոզա։ Այդ երկու թիմերն էլ ունեցել են նույն կրճատ մականունը Ինո-Շիկա-Չոն թիմի անդամների անվան առաջին հերոլիֆները։

Ակադեմիայում սովորելու տարիներին Ինոն դառնում է ոչ հայտնի մի աղջկա՝ Սակուրա Հարունայի ընկերուհին, ում միշտ ծաղրում էին և «լայնաճակատ» կոչում։ Ինոն, որպես ընկերության նշան, Սակուրային է նվիրում մի ժապավեն և օգնում նրան ինքնակատարելագործվել։ Մի քանի տարի անց Սակուրան սիրահարվում է ակադեմիայի հայտնի տղաներից մեկի՝ Սասկեի վրա, և նրա մտքով էլ անգամ չի անցնում որ Ինոն էլ է նրան սիրահարված։ Երբ աղջիկները իմանում են դրա մասին, խզում են բոլոր հարաբերությունները և դառնում հակառակորդներ։ Ինոյի և Սակուրայի մեջ ավելանում է լարվածությունը, երբ ակադեմիան ավարտելուց հետո վերջինս ընդգրկվում է նույն թիմի մեջ Սասկեի հետ։ Սակուրան հայտնում է, որ դադարում է ամեն ինչում Ինոյին հետևելուց և վերադարձնում է նրան Ինոյի նվիրած կարմիր ժապավենը, ասելով, որ այն կկապի միայն այն ժամանակ, երբ կդառնա այնքան ուժեղ, որքան Ինոն։

Յամանակա տոհմի սիմվոլը

Չունինի կոչման քննության ժամանակ Ինոն ստիպված է լինում մենամարտել Սակուրայի հետ։ Մարտում ամբողջովին ծախսելով իրեն չակրաները, հակառակորդները փոխանակում են վերջին հարվածներով և կորցնում գիտակցությունը։ Երկուսն էլ դուրս են մնում քննության այդ փուլից։

Անիմեի երկրորդ մասում Ակացուկիի անդամներից մեկը սպանում է № 10 թիմի ղեկավար Սարւտոբի Ասումային։ Ինոն փորձում է բուժել րա վնասվածքները, սակայն դրանք մահացու էին։ Ուսուցչի թաղմանից հետո նա Շիկամարուի և Չոջիի հետ մեկնում է նրա համար վրեժ լուծելու։

Յամանակա տոհմի հիմնական ունակությունը թշնամու գիտակցության մանիպուլիացիան է։ Նրանք կարող են իրենք գիտակցությունը տեղափոխել հակառակորդի գիտակցության մեջ և ճնշել այն։ Այդպես նրանք հակառակորդի մարմնի վերահսկողությունը վերցնում են իրենց ձեռքը։

Յամատո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 2-րդ եթերաշրջան, 1-ին սերիա (անիմե), 245-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Կոչում - ջոնին
  • Տարիք - 2-րդ մասում՝ 26 տարեկան
  • Ծննդյան թիվ - Օգոստոսի 10

Յամատո (ճապ.՝ ヤマト, «Մեծն ներդաշնակություն, խաղաղույուն»), Կակաշիի հիվանդանոցում լինելու ժամանակ Ցունադեի կողմից նշանակվել է 7-րդ թիմի ղեկավար, սակայն հետագայում դառնում է այդ թիմի լրացուցիչ ղեկավար։ «Յամատոն» կոդավորված անուն է որը նրան տվել է Ցունադեն առաջադրանքի ժամանակ։ Նրա իսկական անունը Տենզո է (ճապ.՝ テンゾウ)։ Յամատոն ԱՆԲՈ-ի անդամ է, որտեղ որոշ ժամանակ ծառայել է Հատակե Կակաշիի ղեկավարությամբ։ Ժամանակին նրան վստահում էր Երրորդ Հոկագեն, իսկ հիմա՝ Ցունադեն։ ԱՆԲՈՒի մնացած անդամների նման, Յամատոն նույնիսկ սթրեսային իրավիճակներում բավականին հանգիստ է։ Իր բոլոր ունակությունների հետ միասին նա կարողանում է օգտագործել վախը, որպեսզի ուրիշներին իրեն ենթարկի, ինչը նա մի քանի անգամ օգտագործել է Նարուտոյի վրա։

Ծնվելուց կարճ ժամանակ անց, նրան գողանում է Օրոչիմարուն, որպեսզի դարձնի իր դաժան փորձերի առարկան։ Օրորչիմարուն Առաջին Հոկագեի ԴՆԹ ներարկում է տղայի մեջ, հույս ունենալով որ վերջինս կկարողանա օգտագործել Հաշիրամա Սենջուի փայտի տարրը։ Չնայած որ Հաշիրամայի ԴՆԹով ներարկված մնացած երեխաները մահացան, Յամատոն ողջ մնաց։ Քանի որ նրա մարմնում կա Առաջին Հոկագեի ԴՆԹն նա կարողանում է օգտագործել փայտի և այլ տեխնիկաներ, որոնցից էին կլոնավորումն ու հակառակորդի բռնագրավումը։Ցունադեն հենց Յամատոյին նշանակեց Հատակե Կակաշիի իմի ղեկավար, հենց այն ատճառով որ Յամատոն կարողանում էր օգտագործել փայտո տարրի տեխնիկաներ։ Նա, անհրաժեշտության դեպքում, այդ տեխնիկաները կարող է օգտագործել Նարուտոյի վրա՝ Ինը պոչանի հրեշ աղեսին սանձելու համար։

Հետագայում Յամատոն Նարուտոյի հետ ուղևոևվում է դեպի Կրիա կղզի, որտեղից նրան գողանում է Յակուշի կաբուտոն, որպեսզի օգտագործի նրա ԴՆԹն Զեթսուի հազարավոր կլոնները ավելի հզորացնելու համար[7]։

Ն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիկամարու Նարա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիկամարու Նարա
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1 եթերաշրջան, 1 սերիա (անիմե), 34-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 12-13 տարեկան, 2-րդ մասում 15-16 տարեկան
Ծննդյան տարեթիվՍեպտեմերի 22
ԸնտանիքՇիկակու Նարա (հայր), Յոսինո Նարա (մայր), Տեմարի(կին), Շիկադայ Նարա (որդի)
Կոչում1-ին մասում՝ գենին, չունին, 2-րդ մասում՝ չունին
Naruto characters Վիքիպահեստում
Նարա տոհմի սիմվոլը

Շիկամարու Նարա (ճապ.՝ 奈良 シカマル), ամենախելացի շինոբիներից մկեը, Չոջիի լավագույն ընկերը։

Շիկա (ճապ.՝ 鹿) ճապոներենից թարգմանաբար նշանակում է եղջերու (Նարաների տոհմը վաղ ժամանակներից եղջերուներ է բուծում), իսկ մարու-ն (ճապ.՝ ) հանդիսանում է վերջածանց, որը սովորաբար օգտագործվում է տղամարդկանց անուններում։ Նրա ազգանունը՝ Նարան, գալիս նույնանուն պրեֆեկտուրայի անունից։ Գույություն ունի նաև նույնանուն այգի՝ Նարա-կոենը, որը հայտնի է իր եղջերուներով։ Բացի այդ, Ճապոնիայում Նարաների ժամանակաշրջանում բուդդայականությունը ծաղկունք է ապրել։

Շիկամարուն այնպիսի մարդկանից է, որոնք չեն փայլում իրենց մոտիվացիայով և նախընտրում են քնել, զվարճանալու փոխարեն։ Նրան դուր են գալիս այպիսի խաղեր, որոնցում հարկավոր է շատ մտածել։ Այդպիսին խաղերից էր սյոգին։ Շիկամարուն իր հոր՝ Շիկակուի, կամ Ասումա սենսեյի հետ հաճախ է խաղում այդ խաղը։ Շիկամարրուն ունի շատ բարձր ինտելեկտ։ Նա սովորություն ունի փակել աչքերը և միացնել ձեռքի մատները իրար այնպես, որ դրանք ունենան քառակուսու տեսք։ Այդպես նա կարողանում է կենտրոնանալ և նոր ռազմավարություն մտածել։ Նման պայմաններում նա կարողանում է մի քանի րոպեների ընթացքում գնահատել ազմաթիվ մարտավորություններ և ընտրել դրանցից առավել արդյուավետը։

Այնուամենայնիվ, երբ պարտքն է կանչում, Շիկամարուն ունենում է բարոյական պատասխատավության զգացում իր ընկերների նկատմամբ։ Լինելով ոչ այնքան քաջ մարդ, Շիկամարուն իր ընկերներին փրկելու համար կզոհաբերի իրեն։

Չունինների քննության ժամանակ Շիկամարուն իր թիմի միակ անդամն էր, ում հաջողվել էր հասնել եզրափակիչ փուլ։ Քննության առաջին ՝ գրավոր, և երկրորդ՝ անտառում անցկացվող փուլերից հետո, լրցուցիչ՝ անհատական մարտերի փուլում Չոջին պարտվում է Ձայն գյուղի գենինին, իսկ Ինոն և Սակուրան դուրս մնացին հետագա մասնակցությունից։ Շիկամարուն, այդ փուլում հաղթելով, անցավ եզրափակիչ փուլ, որտեղ նա մենամարտեց Տեմարիի հետ։ Չնայած առավելությանը, նա վերջին պահին հանձնվեց։ Դրանից հետո Շիկամարուն և Տեմարին հաճախ են հանդիպում, ինչը ցույց է տալիս նրանց ռոմատիկ հարաբերույունների մասին։

Երկրորդ մասում ցնցված Ասումայի սպանությունից, նա նպատակ է դնում վրեժ լուծել այդ մարդասպանից։ Արդյունքում, իր մտավոր ունակությունների շնորհիվ ծողակն է գցում Հիդանին, և նրան պայթեցնելով ողջ-ողջ թաղում է հողի տակ։

Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա իր թիմակիցների հետ միասին պայքարում է Կինկակուի և Ասումայի դեմ, որոնց վերակենդանացրել էին Էդո տենսեյի միջոցով։ Հետագայում, բոլորի հետ միասին, նա օգնության է հասնում Նարուտոյին, Բիին, Կակաշիին և Գային: Երբ Ջյուբին խլում է նրա չակրային մեծ մասը, Նարուտոյի և իր համառույան շնորհիվ (որոշում է որ նա պետք կգա Նարուտոյին երբ վեջինս դառնա Հոկագե) նա հազիվ ողջ է մնում։

Շիկամարուն կարողանում է կառավարել ստվերները, ինչը հանդիսանում է իր տոհմի առանձնահատկությունը։ Իր ստվերն օգտագործում է հակառակորդին բռնագրավելու և շարժումները կառավարեու համար։ Իր ստվերն օգտագործում է հակառակորդին բռնագրավելու և շարժումները կառավարեու համար։

Շ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շի (ճապ.՝ ), Ամպերի գյուղի ջոնիններից մեկը, ով, որպես Ռայկագեի թիկնապահ, մասնակցել է Կագեների խորհրդաժողովին։ Ռայկագեի ջոկատում իրականացնում է աջակցության գործառույթ[17]։ Նա սենսոր է (կարողանում է զգալ չակրան) և բժիշկ-նինջա։ Մարտում օգտագործում է գենջոցու և կայծակի տարրով հզորացված թայջոցու։ Սասկեի դեմ մարոտում անշարժացվել է հակառակորդի շարինգանով։ Երբ Ռայկագեն կորցնում է իր ձախ ձեռքը, նա փորձում է բուժել նրան բժշկական տեխնիկաներով։ Ժողովից հետո կարողանում է զգալ Քիլլեր Բիի և Կիսամեի մենամարտը և Ռայկագեին ուղորդում նրանց մոտ։

Շիզունե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 85-րդ սերիա (անիմե), 148-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - իգական
  • Կոչում - ջոնին, բժիշկ-նինջա
  • Տարիք - 1-ին մասում 28 տարեկան, 2-րդ մասում 31 տարեկան
  • Ծննդյան թիվ - Նոյեմբերի 18
  • Ընտանիք - Դան (հորեղբայր)

Շիզունե (ճապ.՝ シズネ), բժիշկ-նինջա և Ցունադեի օգնականը։ Շիզունեն իր հորեղբոր՝ Դանի մահվանից հետո, Ցունադեի հետ լքում է Տերևի գյուղը և դառնում նրա աշակերտուհին։ Շիզունեն Ցունդաեի հետ շատ մտերիմ է։ Նա այն եզակի մարդկանցից է, ում Ցունադեն ամբողջությամբ վստահում է։ Ի տարբերություն Հինգերորդ Հոկագեի, Շիզունեն շատ հավասարակշռված, գործնական և ռացիոնալ անձնավորություն է։ Արդյունքում, նա միշտ բարկանում էր իր խաղամոլ ուսուցչուհու վրա, նրա դրամական կորուստների և անիմաստ վատնումների համար։ Շիզունեն իր սենսեյի ամեն իռացիոնալ որոշման համար բարկանում է, մանավանդ եթե դրանք մեծ խաղադրույքներին են վերաբերում։ Շիզունեն նաև հոգ է տանում Հինգերորդ Հոկագերի սիրելի խոզի՝ Տոն-Տոնի մասին։

Շիզունեն մարտում հաճախ է օգտագործում թույնի վրա հիմնված, «Թույնի մարախուղ»-ի (ճապ.՝ 毒霧, «Դոկուգիրի») նման տեխնիկաներ, որոնց օգնությամբ կարողանում է բերանից թունավոր գազ արտաշնչել։ Օգտագործում է նաև թունավոր ասեղներ։ Անիմեում նկատվել է, որ Շիզունեն հակառակորդին խոցում է բերանից դուրս եկող ասեղներով (Բերանի գաղտնի ասեղների ջուցու (ճապ.՝ 隠口針, «ֆուկումիկուտու հարու»)) կամ օգտագործում է դաստակի վրա հարմարեցված սարքը, որպեսզի «Պատրաստի ասեղների գրոհ» (ճապ.՝ 仕込針弾, «սիկոմիսինդան») տեխնիկայով խոցի հակառակորդին։

Մի անգամ Շիզունեն պատրաստ էր զոհել իր կյանքը կանգնեցնելու համար իր ուսուցչուհուն, ով պատրաստվում էր օգնել Օրոչիմարուին։ Մահացել է Փեյնի հարձակման ժամանակ, սակայն, հետո Նագատոն նրան, ինչպես և Կոնոհայի զոհված բոլոր բնակիչերի վերակենդանացրել է։

Չ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոջուրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոջուրո (ճապ.՝ 長十郎), Գաղտնի Մրախուղի գյուղի Յոթ սուսերակիրներից մեկը։ Արտաքինով տարբերվում է մնացած սուսակիրներից, որոնցից էին Կիսամեն և Զաբուզան։ Նա բարձրահասկ չէ և առաջին հայացքից ոչ այքան հաղթանդամ։ Ունի կարճ մազեր և մի փոքր կուզ։ Չոջուրոյի ատամները, ինչպես Զաբուզայինն ու Կիսամեինը, սրացած են և ինչպես գիշատիչ ձկներինը, ունեն շատ վտանգավոր տեսք։ Մեջքին կրում է տերևաձև թուր՝ Հիրամեկարեին (ճապ.՝ ヒラメカレイ, «տափակաձուկ»)։ Կա ևս երկու դետալ, որով նա տարբերվում է իր եղբայրներից՝ ամաչկոտություն և անիքնավստահություն։ Նա ծայրաստիճան համեստ է և Միզուկագեի մոտ իրեն շատ անինքնավստահ է պահում, քանի որ վախենում է ասել ինչ-որ սխալ բան, ինչի համար նրա վրա կբարկանա Միզուկագեի ուղեկից Աոն։

«Բորուտո» անիմեում նա Վեցերրորդ Միզուկագեն է։

Չիյո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 2-րդ եթերաշրջան, 9-րդ սերիա (անիմե), 252-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - իգական
  • Կոչում - տոկուբեցու ջոնին
  • Տարիք - 2-րդ մասում 73 տարեկան
  • Ընտանիք - էբիզո (եղբայր), Սասորի (թոռ)

Չիյո կամ Չիյո տատիկ (ճապ.՝ チヨバア, «Չիյո բա»)(այդպես նրան անվանում էին հիմնականում Ավազի գյուղի բնակիչերը), Սասորիի տատիկը։ Եղել է թունավորումների և չակրայով խամաճիկներ կառավարելու մասնագետ։ Չիոն և նրա եղբայր Էբիզոն շատ հարգված էին իրենց գյուղում և կոչվում էին «Երևելի քույր և եղբայր» (ճապ.՝ 御姉弟, «Գոկյոդայ»)։ Չիյոն առավել հայտնի է շինոբիների Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր ստեղծած թույնով, որի հակաթույնը կարողանում է ստեղծել միայն բժիշկ-նինջա Ցունադեն։ Այս հանգամանքները Չիոյի մոտ նախանձ առաջացրեցին, և նա Ցունադեին սկսեց անվանել «Խխունջների արքայադուստր» (ճապ.՝ チヨバア, «Նամեկուջի մուսումե»)։

Չիոն նաև պատասխանատու է (Չորրորդ կազեկագեի ղեկավարությամբ) Շուկակուին Գաարայի մարմնում բանտարկելու համար: Դրանից հետո նա և իր եղբայրը հրաժարական տվեցին և որոշեցին իրենց մնացած օրերը անցկացնել միասին:

Չիոյի և Սակուրայի Սասորիի դեմ մղած պայքարի ժամանակ, տատիկը օգտագործում է առաջին խամաճիկագործ Մոնձաեմոն Տիկամացուի ստեղծած տաս խամաճիկներին։ Երկարատև մարտից հետո նրանց հաջողվում է հաղթել թշնամուն: Այն բանից հետո, երբ Կոնոհայի նինջաները վերադարձրին մահացած Գաարայի մարմինը, նա օգտագործեց իր ստեղծած ջութսուն ՝ Գարային իր կյանքի գնով վերակենդանացնելու համար[18]:

Հետագայում Յակուշի Կաբուտոն վերակենդանացնում է Չիոյին՝ շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմում շինոբիների համախմբված ուժերի դեմ օգտագործելու համար[7]։ Էդո Տենսեյի չեղարկումից հետո նա վերդառնում է անդրշիրիմյան աշխարհ։

Ջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիրայա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիրայա
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1-ին եթերաշրջան, 52-րդ սերիա (անիմե), 90-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 50-51 տարեկան, 2-րդ մասում 54 տարեկան
Ծննդյան տարեթիվՆոյեմբերի 11
ՄականունԱնամոթ Ճգնավոր, Դոդոշ Ճգնավոր
Կոչումսաննին
Naruto characters Վիքիպահեստում

Ջիրայա (ճապ.՝ 自来也), «Նարուտո»-ի գլխավոր հերոսներից մեկը, ով գլխավոր հերոս՝ Նարուտոյի ուսուցիչն էր։ Նրա գլխակապի Կանջին նշանակում է «յուղ» (ճապ.՝ , աբուռա), ինչը հավանաբարօգտագրոծվում էր բժշկական կամ դոդշների հետ համատեղ հարձակման ժամանակ օտագործելու նպատակով։

Փոքր ժամանակ անհաջող ջութսույի արդյունքում նա հայտնվում է Մյոբոկուում՝ վայր որտեղ ապրում էին իմաստուն և հզոր դոդոշներ։ Դոդոշներից ամենատարեցը Ջիրայայի համար գուշակություն է անում և ասում, որ նա ունենալու է մի աշակերտ, ով հիմնովին փոխելու է շինոբիների աշխարհը, իսկ ինքը՝ Ջիրայան սկսելու է գրքրե գրել։ Բացի Կոնոհայում մարզումներից, Ջիրայան մարզվում էր նաև երկու իմաստուն դոդոշների՝ Սիմայի և ֆուկասակուի հետ, ովքեր նրան կարողանում են սովորեցնել իրենց ամենահզոր տեխնիկան և դարձնել ամենահզոր նինջաներից մեկը[19]։

Այնուամենայնիվ աշխարհի հավասարակշռությունը խախտվում է և սկսվում պատերազմ՝ լեցուն հարազատներից կորցրած մարդկանց արցունքներով։ Երրորդ Հոկագեի նախկին աշակերտները՝ Ջիրայան, Օրոչօմարուն և Ցունադեն՝ ողջ մնալով Անձրևի գյուղի առաջնորդ՝ Խանզոյի դեմ ծանր մարտից հետո, հայտնի են դառնում որպես «Երեք լեգենդար նինջաներ» կամ ուղղակի «Սաննիններ»։ Կռվի վայրերով ափզռելու ժամանակ Սաննինները հանդիպում են երեք որբացած երեխաների՝ Նագատոյին, Յահիկոյին և Կոնանին։ Օրոչիմարուն առաջարկում է սպանել նրանց, ասելով որ այդպես նրանց համար ավելի լավ կլինի։ Սակայն Ջիրայան որոշում է վերցնել նրանց իր հետ և մարզել նրանց։ Երբ մի անգամ Նագատոյի վրա հարձակվում են մի քանի նինջաներ, նա կարողանում է միանգամից սպանել նրանց։ Հենց այդ ժամանակ էլ Ջիրայան առաջին անգամ տեսնում է տղայի լեգենդար աքերը՝ րինեգանը։ Մի քանի տարի անց երբ Ջիրայան ավարտում է իր առաջին գիրքը՝ «Անվախ շինոբի պատմություն»-ը, Ջիրայան թողնում է արդեն երիտասարդ նինջաներին և հեռանում։

Պատերազմի ավարտվից հետո Ջիրայան որոշ ժամանակով վերադառնում է Կոնոհա և դառնում Մինատո Նամիկաձեի և երկու այլ գենինների ուսոցիչը, որոնց անուններ հայտնի չեն։ Օրոչիմարուի կատարած հանցագործության բացահայտումից հետո, Օրոչիմարուն լքում է գյուղը։ Ջիրայան նույնպես լքում է գյուղը՝ իր նախկին ընկերոջը՝ Օրոչիմարուին հետևելու նպատակով։ Աշխարհով մեկ ճանապարհորդելու ժամանակ նա սկսում է գրքեր գրել չափահաս մարդկանց համար, որոնցից ամենահայտնի «Դրախտային խաղեր» գրքի երեք հատորները դառնում են Հատակե Կակաշիի ամենաիրելի գրքերը։

Չունինի քննությունների ժամանակ նա պատահականորեն հանդիպում է Նարուտոյին։ Ջիրայան հեռացնում է Օրոչիմարույի դրած կնիքը, որը արգելաակում էր Չորրորդ Հոկագեի դրած կնիքը և չէր թողնում Նարուտոյին կենտրոնանալ, և տղային սովորցնում է չակրային կաավարում։ Նաև Նարուտոյին թույլ է տալիս դոդոշների հետ կնքել համաձայնագիր, որպեսզի նա էլ կարողանա օգտագործել դոդոշներին մարտի ժամանակ։ Օրոչիմարուի կողմից Երրորդ Հոկագեի սպանությունից հետո Ջիրայային առաջարկում ղեկավարել գյուղը, սակայն նա մերժում է այդ առաջարկը, պատճառաբանելով, որ կա ավելի արժանավոր նինջա այդ պաշտոնի համար։ Նա առաջադրում է Ցունադեին թեկնածությունը։ Ցունադեին որոնելու ուղևորույանը նա իր հետ է վերցնում Նարուտոյին՝ նրան մի քանի նոր տեխնիկաներ, այդ թվում նաև Ռանսենգանը, սովորեցնելու նպատակով։ Ուղևորության ժամանակ Նարուտոն նկատում է Ջիրայայի գռեհիկ և այլասերված սովորությունները։ Ջիրայան ոչ միայն շատ ժամանակ էր անցկացնում տարբեր աղջիկներ հետ, այլև գաղտնի նրանց էր նայում երբ նրանք գտնվում էի բաղնիքներում կամ այլ վայրերում։ Ժամանակին Ցունադեն՝ հայտնաբերելով Ջիրայային նման անպարկեշտ արարք կատարելիս, դաժանորեն ծեծել է նրան վնասելով Ջիրայայի ներքին օրգաններն ու կետրելով նրա վեց կողոսկրերն ու երկու ձեռքերը։

Անիմեի երկրորդ մասում Ջիրայան երկարտև հետաքննությունից հետո հայտնաբերում է Ակացուկիի առաջնորդ Փեյնի ապաստանը և որոշում է մեկնել այնտեղ՝ Անձրը գյուղ։ Սակայն, երբ նա տեսնում է Փեյնին շատ է զարմանում, քանի որ նա ուներ Յահիկոյի տեսքը և Նագատոյի աչքերը՝ րինեգանը։ Նրանց մարտի ժամանակ հայտնվում են Յահիկոյի նման կարմրահեր և Րինեգանով ևս հինգ նինջաներ, սակայն նրանցից ոչ մեկն էլ Նագատոն չէր։ Չնայած որ Ջիրայան օգտագործեց Ճգնավորի ռեժիմը և կանչեց Սիմայի և Ֆուկասակուին , Փեյնին հաջողվում մահացու վիրավորել Ջիրայային, սակայն վերջինս Ֆուկասակուի մեջքին հասցնում է թողնել կոդավորված ուղեր Նարուտոյի համար։ Ջիրայան մահանալուց առաջ հասկանում է , որ նինջան, ում մասին գուշակել էր իմաստուն դոշդեշը, Նարուտոն է։ Եվ վերջին անգամ ժպտալով նա մտածեց անուն իր նոր, այդպես էլ ավարտված գրքի համար՝ «Նարուտո Ուզումակիի պատմությունը»։

Իմանալով սիրելի ուսոցչի մահվան մասին, երիտասարդ Նարուտոն երկար ժամանակ իր տեղը չէր գտնում։ Այնուամենայնիվ Նարուտոյին հաջողվում է գուշակել թվային ծածկագիրը, ինչը վերաբերվում էր Ջիրայայի վերջին՝ «Գայթակղության մարտավարությունը» գրքի էջերին։ Ակնտեղ կոդավորված էր հետևյալ արտահայտությունը՝ «իրականը նրանց հետ չէ»։ Այս ծածկագրի բացումը հնարավորություն տվեց Կոոհայի շինոբիներին հասկանալ, որ Փեյնի մարմինները կառավարվում են ուրիշ ինչ որ մեին կողմից։

Ջիրայան մարտում օգտագործում է կրակի և հողի տարրերը և Ճգնավորի ռեժիմը, ինչպես նաև դեդեշների հետ կապված այլ տեխնիկաներ։ Ռասենգան տեխնիկան սովորել է Մինատոյից։

Կաբուտո Յակուշին նշում է որ ցանկացել է Էդո Տենսեյի օգնությամբ վերակենդանացնել նաև Շիսուի Ոչիհային և Ջիրայային, սակայն չի կարողացել գտնել վերջիններիս ԴՆԹները, քանի որ նրանց մարմինները հանգչում են օվկիանոսի խորքերում։

Ըստ մանգայի Ջիրայայի հասակը 191,2 սանտիմետր է, իսկ քաշը՝87,5 կիլոգրամ։

Ռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկուդո-սեննին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագարոմա Օցուցուկի (ճապ.՝ 大筒木ハゴロモ), առավել հայտնի է որպես Ռիկուդո-սեննին (ճապ.՝ 六道仙人, «Վեց ճանապարհների իմաստուն»), շինոբիների աշխարհի հիմնադիր, առաջին րինեգան ունեցող։ Հագարոման եղել է Կագոյա Օցուցուկիի՝ Սինջյու ծառի (ճապ.՝ 神樹) արգելված պտուղը կերած արքայադստեր որդին է։ Կագույա ցանկանում էր աստվածային ոժ ձեռք բերել, այդ նպատակով քաղում արգելված պտուղը և կուլ տալիս անհավատլի քանակությամբ չակրա։ Այդ ուժը ձեռք բերելուց հետո Կագույան վերջ է տալիս պատերազմներին։ Կագույան այն քիչ կերպարներից մեկն է ով տիրապետում է երկու դոջոցուների։ Նրա երկու աչքերն էլ բյակուգան են, իսկ ճակատի վրա արթնացրել է րիննեշարինգանը։

Այդ ամենից հետո նա ունենում է երկվորյակ երեխաենր, ովքեր ունեին իր ուժի կեսի չափ ուժ։ Աստվածային ծառը ցանկանում է վերադարձնել իր չակրան։ Կագույան ծառը վերախում է տաս պոչաննի հրեշի։

Մանգայում կատարվող հիմնական գործողություններից մոտ մեկ հազարամյակ առաջ Հագարոման իր մեջ է բանտարկում Տասը պոչանի հրեշին՝ դառնալով առաջին ջինջուրիկին։ Հասկանալով որ իր մահից հետո հրեշը ազատվելու է, նա իր մահից աաջ Տասը պոչանի հրեշին բաժանում 9 պոչավոր գազանների (բիջուների), իսկ Ջյուբիի մարմինը կնքում Լուսնի վրա։ Ըստ լեգենդի Հագարոման ուներ երկու որդի․ ավագ եղբայրը ուներ «աչքի ուժ», իսկ կրտսերը՝ «ոգեղեն էներգիա»։ Մահվանից առաջ Ռիկուդոն որես իրենց իրաահաջորդ ընտրում է կրտսեր եղբորը, ինչից հետո եղբայների հաջորդները Ուչիհաներն ու Սենջուները, շարունակ կռվում են միմյանց դեմ։

Հագարոմայի օգտագործած զենքերից էի հետևյալները[20] ː

  • Պարզության ոսկե պարանը (ճապ.՝ 幌金縄, «կոյկինձյո»), պարան, որը կարող է ներքաշել այն մարդու հոգին, ում այն դիպչել է՝ բացառույամբ պարանի սեփականատիրոջինը։
  • Բոսորագույն դդումը (ճապ.՝ 紅葫蘆, «բենիհիսագո»), փոքրիկ աման, որտեղ պահվում էին գերեվարված հոգիները։
  • Յոթ աստղերի թուրը (ճապ.՝ 七星剣, «սիտիսեյկեն»), հոգիներ անիծող թուր։ Թրի վրա հայտնում է բառ, և այն մարդը, ում հոգին անիծվել է Յոթ աստղերի թրով, այդ բառը ասելու դեպքում կհայտնվի բոսորագույն դդումի մեջ։ Այդ բառը լլինում անիծված հոգու տիրոջ ամենահաճախ օգտագործած բառը։
  • Բանանային հովհարը (ճապ.՝ 芭蕉扇, «Բասյոյսեն»), հովհար, որը գեներացնում է չակրայի հինգ տարրերը։
  • Մաքրման սաթե անոթը (ճապ.՝ 琥珀の浄瓶, «Կոհակու նո Ջյոյհեյ»), աման, որի մեջ հնարավոր է բիջու պահել։

Ռոք Լի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոք Լի
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1-ին եթերաշրջան, 21-ին սերիա (անիմե), 36-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 13-14 տարեկան, 2-րդ մասում 17 տարեկան
Ծննդյան տարեթիվՍեպտեմերի 22
ԸնտանիքՄետալ Լի (որդի)
ՄականունՀաստահոնք, Կոնոհայի Կանաչ գազան
Կոչում1-ին մասում՝ գենին, 2-րդ մասում՝ չունին
Naruto characters Վիքիպահեստում

Ռոք Լի (ճապ.՝ ロック リ), «Նարուտո»-ի ամենաաշխատասեր կերպարներից մեկը։ Մանուկ հասակում Լիին, իր շարունակական մարզումների շնորհիվ, նկատել է նրա ապագա ուսուցիչ Մայթո Գայը։ Ջոնինը գնահատել է տղայի ջանքերը և սկսել է տղային ձեռնամարտ (թայջուցու) սովորեցնել։ Լին չի տիրապետում նինջոցուի և գենջոցուի։

Ռոք Լին չունինների քնությանը մասնակցեց ոչ միայն իր թիմի անդամների համար, այլ նաև նա ցանկանում էր մարտում իր ուժերը փորձել ամենաուժեղ նինջաների հետ։ Մանգայում առաջին անգամ նա հայտնվում է քննության մեկնարկից մի քանի րոպե առաջ ՝ մարտահրավեր նետելով Սասկեին:

Քննության առաջին երկու փուլերը հաղթահարելոց հետո, լրացուցիչ փուլում նա մենամարտում է Գաարայի հետ։ Ավազի գյուղի շինոբին հախթում է նրան, Լիին հասցնելով լուրջ վնասվածքներ, որոնց պատճառով Լիին երկար ժամանակ մնում է հիվանդանոցում և դա կարող էր խաչ քաշել առաջնակարգ նինջա դառնալու իր երազանքի վրա։ Միայն բժիշկ-նինջա Ցունադեին է հաջողվում նվազագույնի հասցնել ծանր վնասվածքների կորուստները, և հնարավորություն տալիս Ռոք Լիի վերսկսել մարզումները։

Լին՝ ինչպես և իր ուսոցիչը, սիրում է ընդունել տարբեր մարտահրավերներ և իր արջև դնել դժվար կատարվող նպատակներ, որոնք վրդովվեցնում են թիմի մնացած անդամներին՝ Նեջիին և Տեն-Տենին։

Մարտում Լին զարգացնում է մեծ արագություն, այն միավորելով մարտարվեստների իր գերազանց գիտելիքներին։ Ժամանակի ընթացքում նա դարձավ ձեռքի պայքարի մասնագետ։ Նա հասավ նման արդյունքի ծանր աշխատանքների և շարունակական մարզումների միջոցով։ Ինչպես Գայը, նա նույնպես կարողանում է բացել Ներքին դարպասները։ Ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբածին ընդունելիս դառնում է շատ անկանխատեսելի հակառակորդ։

Ս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայ
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում2-րդ եթերաշրջան, 281-ին սերիա (անիմե), 32-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք2-րդ մասում 17 տարեկան
Ծննդյան տարեթիվՆոյեմբերի 25
ԸնտանիքԻնո Յամանակա (կին), Ինոջին Յամանակա (որդի)
Naruto characters Վիքիպահեստում

(ճապ.՝ サイ), Սասկեի Օրոչիմարուի մոտ գնալուց հետո, Սայը նրա փոխարեն միանում է Հատակե Կակաշիի թիմին։ Սայը Դանզոյի կողմից կառավարվող Արմատ խմբավորման ԱՆԲՈՒ-ի անկախ ստորաբաժանման անդամ է։ Նա օգտագործում է գեղարվեստական նինջուցու։

Սայը ծածկագրային անուն է, որը տրվել էր նրան № 7 թիմում իր առաջադրանքի ժամանակ։ Մանգայում նրա իրական անունը նշված չէ։ Երկար ժամանակ Սայի լեզվի վրա կար կնիք։ Այն դրել էր Դանզոնը որպեսզի Սայը չկարողանար ոչինիչ ասել Արմատ կազմակերպության և ԱՆԲՈՒ-ի մասին։ Դանզոյի մահից հետո այդ կնիքը վերացավ։

Փոքր ժամանակ պատերազմի պատճառով Սայը կորերել է իր մտերիմներին։ Նա մտերմանում է իր պես մտերիմներին կորցրած մի տղայի՝ Շինի հետ։ Սայը նրան համարում է իր եղբայրը, չնայած նրան որ նրանք արյունակից արեկամներ չէին։ Ավելի ուշ Դանզոն Սային ենթարկեց մի փորձության, որը նախկինում օգտագործում էին Արյունոտ Մարախուղի գյուղում։ Այն ստիպում էր սպանել բոլոր էմոցիաները․ մարտում Սայը մեկ առ մեկ պետք է սպաներ իր բոլոր ընկերներին։

Մարտում Սայը օգտագործում է կարճ թուր (տանտո), թղթագալանների հավաքածու, վրձիններ ոև թանաք։ Դրանցով նա նկարում է տարբեր կենդանինեներ, որոնք դուրս են ալիս թղթագալանից և ենթարկվում նրան։ Սայը կարող է նկարել թռչուն, որը նրան օդ է բարձրացնում։

№ 7 թիմում առաջին առաջադրանքի ժամանակ իր իրական առաջադրանքը նա գաղտնի էր պահում Նարուտոյից, Սակուրայից և Յամատոյից։ Նա պիտի սպաներ Սասկեին, ում Դանզոն համարում է ապագա սպառնալիք Կոնոհայի համար։ Սակայն այն բանից հետո, երբ իմացավ Նարուտոյի և Սասկեի եղբայրական հարաբերությունների մասին, Սայը որոշեց պաշտապանել նրանց միջև եղած կապը՝ օգնելով վերադարձնել Սասկեին։ Սակայն № 7 թիմը ձախողեց առաջադրանքը։ Նաև հենց Սայը եղավ այն մարդը, ով հասկացել էր Նարուտոյի զգացմունքները։ Նա Սակուրային ասումէ դրա մասին, և հավելում, որ Նարուտոն չի կարողանում խոստովանել, քանի որ չի դեռևս չի կարողացել կատարել Սակուրային տրված խոստումը՝ վերադարձնել Սասկեին։

Պատերազմի ժամանակ Սայը պայքարում է իր վերակենդանացված եղբոր հետ։ Սայի ալբոմի մեջտեղի էջի նկարը, որտեղ նկարված էին Սայն ու Շինը իրար ձեռք բռնած, օգնում է դադարեցնել Կաբուտոյի տեխնիկան, եղբոր հոգին վերադարձնել անդրշիրիմյան աշխարհ։

Սարուտոբի Ասումա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 20-րդ սերիա (անիմե), 34-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Կոչում - ջոնին
  • Տարիք - 1-ին մասում 27-28 տարեկան, 2-րդ մասում 30-31 տարեկան
  • Ծննդյան թիվ - Հոկտեմբերի 12
  • Ընտանիք - Սարուտոբի Խիրուզեն (հայր), Սարուտոբի Կուրենայ (կին), Սարուտոբի Միրայ (դուստր), Սարուտոբի Կոնոհամարու (եղբորորդի), Սարուտոբի Սասկե (պապիկ)

Սարուտոբի Ասումա (ճապ.՝ 猿飛 アスマ), մեծ կյանքի փորձով տաղանդավոր ջոնին, ում վստահվել էր Չոջի Ակիմիչիի, Ինո Յամանակայի և Շիկամարու Նարայի թիմի ղեկավարությունը։ Նա հեշտությամբ կարողացավ նրանց համախմբել ՝ յուրաքանչյուր առաջադրանքից հետո նրանց միասին հավաքելով և խորոված հյուրասիրելով։ Եղել է «Տասներկու պահապան նինջաներից» խմբի անդամ, ովքեր պաշտպանում էին լորդ-ֆիոդալին։ Որպես զենք նախընտրում էր օգագործել տեկկոն։ Այն նման է երկու սուր սայրեր ունեցող դանակի։ Օգտագործում է նաև քամի և կրակ տարրերի տեխնիկաներ։

Անիմեի երկրորդ մասում նա սկսում է հադիպել Կուրենայ Յուրիի հետ, ով նրանից երեխա էր սպասում։ Մահանում է Ակացուկիի անդամ Հիդանի դեմ մարտի ժամանակ։

Հետագայում Յակուշի Կաբուտոն վերակենդանացնում է Ասումային պատերազմում շինոբիների համախմբված ուժերի դեմ օգտագործելու համար[7]։ № 10 թիմի անդամները ստիպված են լինում կռվել նրա դեմ։ Ասումային կնքելուց առաջ, նա հրաժեշտ է տալիս իր աշակերտներին։

Սարուտոբի Կոնոհամարու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 2-րդ սերիա (անիմե), 2-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Կոչում - 1-ին մասում՝ Շինոբիների ակադեմիայի ուսանող, 2-րդ մասում՝ գենին
  • Տարիք - 1-ին մասում 8-9 տարեկան, 2-րդ մասում 11-12 տարեկան
  • Ծննդյան թիվ - Դեկտեմբերի 30
  • Ընտանիք - Սարուտոբի Խիրուզեն (պապիկ), Սարուտոբի Միրայ (զարմիկ), Սարուտոբի Ասումա (հորեղբայր), Սարուտոբի Սասկե (նախապապ)

Սարուտոբի Կոնոհամարու (ճապ.՝ 猿飛木ノ葉丸 ), Երրորդ Հոկագեի թոռն ու Ասումայի եղբորորդին։ Ինչպես Նարուտոն, նա նույնպես երազում էր հեկագե դառնալու մասին, և անում է ամեն ինչ իր երազանքնին հասնելու համար։ Նարուտոն Կոնոհամարույի համար ծառայում է որպես վառ օրինակ։ Կոնոհամարուն նրան հետևելով դառնում է ավելի վճառական և ջերմ ուրիշների նկատմամբ։

Նրա ամենավառ ձեռքբերումը, որը նա ստացել էր Ուձումակիից դա այլասեռված սովորություններն էին, նամանավանդ Էռո֊ձյուն որը նա օգտագործում էր։ Նրանց առաջին հանդիպումից հետո Կոնոհամարուն դանում է Նարուտոյի աշակերտը, որպեսզի սովորի Սեքսուալ ջութսուն և դրանով հաղեր իր պապիկին՝ Երրորդ Հոկագին։ Այդ տեխնիկան յուրացնելուց հետո, նա սկսում է ստեղծել իր սեփական այլասերված ջութսուն։ Երկրորդ մասում, ստվերային կլոնավորում տեխնիկան սովորելուց հետո, Կոնոհամարուն վերափոխում է Հարեմի տեխնիկան, որը ժամանակին ստեղծել էր Նարուոտոն։ Այդ փոփոխված տեխնիկան կոչվեց «Աղջիկնների սիրո տեխնիկա»։ Տեխնիկայի ժամանակ այն օգտագործողը իր կլոնները կերպարանափոխվում են մերկ աղջիկներ, ինչը զոհի մոտ անպարկեշտ տքեր է առաջացնում։ Քանի որ այս ջուցուն արդյունավետ էր միայն տղամարդկանց դեմ, Կոնոհամարուն ստեղծում է նաև «Տղամարդկանց սիրո տեխնիկան»։ Այս տեխնիկայում նույնկերպ տեխնիակն օգտագործողն ու իր կլոնները վերածվում է մերկ տղամարդկանց։

Փեյնի հարձակման ժամանակ Կոնոհամարուն փրկու է իր սենսեյ Էբիսուին, Փեյնի մարմիններից մեկի դեմ օտագործելով Նարուտոյի սովորեցրած Ռասենգանի տեխնիկան։

Տ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմարի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 20-րդ սերիա (անիմե), 35-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - իգական
  • Կոչում - 1-ին մասում՝ գենին, 1-րդ մասում՝ ջոնին
  • Տարիք - 1-ին մասում 15-16 տարեկան, 2-րդ մասում 18-19 տարեկան
  • Ծննդյան թիվ = Օգոստոսի 23
  • Ընտանիք - Չորրորդ Կազեկագե (հայր), Կառուրա (մայր, մահացել է Գարայի ծնվելու ժամանակ), Գաարա (կրտսեր եղբայր), Կանկուրո (կրտսեր եղբայր), Շիկամարու Նարա (ամուսին), Շիկադայ Նարա (որդի)

Տեմարի (ճապ.՝ テマリ), ընտանիքում փակ անձնավորություն է, սակայն չի թաքցնում իր բարությունը: Բոլորից տարբերվում է իր ինտելեկտով, և ինչպես Շիկամարուն, նա նույնպես նինջա-ստրատեգ է՝ կանխատեսում յուրաքանչյուր մարտը։ Տեմարի հաճախակի այցելությունները Տերևի գյուղ կապված են Շիկամարու Նարայի հետ։ Առաջին անգամ նրանք հանդիպում են չունինի կոչման մենամարտի ժամանակ, որտեղ Շիկամարուն, գրեթե ամբողջությամբ երաշխավորված հախթանակից հետո, հանձնվում է։ Ավելի ուշ՝ Սասկեին վերադարձնելու առաջադրանքի ժամանակ, Տեմարին փրկում է Շիկամարուին։

Բացի սովորական կունայների և սյուրիկենների հավաքածուներից Տեմարիի գլխավոր զենքը հսկայական երկաթե հովհարն է։ Դրա վրա պատկերված են երեք մանուշակագույն «լուսիններ»։ Հովհարը բացելու ժամանակ՝ ամեն մի շրջանը բացվելուց, զենքի ուժը մեծանում է։ Սովորաբար նա մենամարտը սկսում է փակված հովհարով և աստիճանաբար բացում է բոլոր լուսինները։ Երբ հովհարը ամբողջույամբ բացվում է, Տեմարին անցնում է հարձակման գլխավոր տեխնիկային։ Հովհարը կարող է օգտագործել որպես թռչող սարք և դրանով նա կարող է իրականացնել սպիտակ կզաքիս Կամատարիի կանչի տեխնիկան, ով կարող է ստեղծել քամու հզոր հոսաքներ և ուղղել դրանք հակառակորդի վրա։

Տեն-Տեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեն-Տեն
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1-ին եթերաշրջան, 21-րդ սերիա (անիմե), 36-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռիգական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 13-14 տարեկան, 2-րդ մասում 17 տարեկան
Ծննդյան տարեթիվՄարտի 9
Կոչում1-ին մասում՝ գենին, 1-րդ մասում՝ չունին
Naruto characters Վիքիպահեստում

Տեն-Տեն (ճապ.՝ テンテン), կունաիչի, մարտում օգտագործում է տարբեր նետողական զենքեր։ Հաճախ է նյարդայնանում իր իմի անդամների, հիմնականում Մայթո Գայի կամ Ռոք Լիի, պահավածքից։ Հիանում է Հյուգա տոհմի ջուցուով։ Մասաշի Քիշիմոտոն խոստովանել է, որ Տեն-Տենը «Նարուտո» անիմեի իր ամենասիրելի աղջիկ հերոսն է[21]։

Անիմեի առաջին մասում մասնակցում է չունինի կոչման քննությանը, սակայն Տեմարիի դեմ մարտում պարտություն է կրում։ Երկրորդ մասում իր և Կակաշի Հատակեի թիմերի հետ մասնակցում է կազեկագե Գարաայի փրկման առաջադրանքին։ Այս առաջադրանքի ժամանակ հաջողությամբ հաղթում է իր կլոնին, որին ստեղծել էին Ակացուկիի անդամները։

Ր[խմբագրել | խմբագրել կոդը]

Րին Նոհարա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 2-րդ եթերաշրջան, 119 սերիա (անիմե), 239-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - իգական
  • Կոչում - չունին
  • Տարիք - 13 տարեկան
  • Ծննդյան թիվ - Նոյեմբերի 15

Րին (ճապ.՝ リン), եղել է բժիշկ-նինջա։ Հատակե Կակաշիի և Ուչիհա Օբիտոյի հետ միասին եղել է Մինատո Նամիկաձեի թիմի անդամ։ Նա սիրահարված էր Կակաշիին, սակայն կարողանում է խոստովանել դա միայն Օբիտո Ուչիհայի զոհվելուց հետո, ով սիրահարված էր Րինին։ Կակաշի Գայդենում նկարագրված դեպքերի ժամանակ Րինին գողանում են թշնամական նինջաները, և Կակաշին Օիտեյո հետ փորձում են փրկել նրան։ Փլուզման արդյունքում բեկորերի տակ է մնում Օբիտոյի մարմնի կեսը, և հենց նրա խնդրանքով Րինը Օբիտոյի չվնասված շարինգանը փոխպատվաստում է Կակաշիի մարտի ժամանակ վնասված աչքի փոխարեն, որպես նվեր։ Կատարվածից հետո Կակաշին երդվում է կյանքի գնով պաշտպանել Րինին։ Հետագայում Կակաշին նշում է որ չի կարողացել պահել Օբիտոյին տված խոստումը։ Մանգայի 600-րդ մասում փրկված Օբիտոն Տոբի Կակաշիին մեղադրում է Րինի մահվան մեջ։

Կակաշի Գայդենում տեղի ունեցած դեպքերից որոշ ժամանակ հետո։ Գաղտնի Մարախուղի գյուղի շինոբիները գողանում են Րինին և նրա մեջ են բանտարկում Երեք պոչանի հրեշ Իսոբուին։ Նրանք ույլ են տալիս Կակաշիին փրկել նրան, որպեսզի հանեն կնիքը, հենց Րինը հասնի Կոնոհա։ Որպեսզի Կակաշին ու Րինը արագ հասնեին Կոնոհա Մառախուղի նինջաները սկսում են հետևել նրանց, սակայն Կակաշին նկատում է նրանց և մարտի բռնվում։ Րինը Կակաշիին խնդրում է սպանել նրան։ Մերժում ստանալուց հետո մարտի ժամանակ, Րինը իրեն նետում է Կակաշիի Ռաիկիրիի վրա։ Միևնույն ժամանակ Օբիտան հայտնվում է մարտի դաշտում։ Տեսնելով թե ինչպես է Կակաշիի ռաիկիրի հարվածից մահանում Րինը, արնանում է իր և Կակաշիի մանգեկյու շարինգանները։ Դրանից հետո Կակաշին ուշագնաց է լինում, իսկ Օբիտոն սպանում է Րինի մարմինը վերցնել ցանկացող Մարախուղի շինոբիներին և վերադառնում է Մադարայի մոտ , ու անցնում նրա կողմը։ Սակայն պարզվում է, որ Րինին Իսոբուի ջինջորիկի դարձնելն ու սպանությունը կազմակերպել էր հենց Մադարան՝ ով ցանականում էր Օբիտոյին իր կողմը գրավել։

ՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզումակի Կուշինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզումակի Կուշինա
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում2-րդ եթերաշրջան, 128-րդ սերիա (անիմե), 382-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռիգական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 22-23 տարեկան, 2-րդ մասում 25-26 տարեկան
Ծննդյան տարեթիվՀուլիսի 10
ԸնտանիքՄինատո Նամիկաձե (ամուսին), Նարուտո Ուզումակի (որդի), Բորոտու Ուզումակի (թոռ), Հիմավարի Ուզումակի (թոռնուհի)
ՄականունՏոմատ (ճապ.՝ トマト), Արյունալի Հաբաներո (ճապ.՝ 赤い血潮のハバネロ)
Naruto characters Վիքիպահեստում
Ուզումակի տոհմի սիմվոլը

Ուզումակի Կուշինա (ճապ.՝ うずまきクシナ), Ջրապտույտի գյուղի կարմրահեր կունաիչի[22]։ Կուշինան Նարուտոյի մայրն է և Ինը պոչանու երկրորդ ջինջյուրիկին։

Փոքր հասակում Կուշինային բարկացնում էին տղաները, նրան անվանելով «լոլիկ», քանի որ նա խոստացել էր դառնալ առաջին կին հոկագեն, և ուներ լոլիկի նման սանրվածք։ Մի օր նրանք տեսան Կուշինային զայրացած վիճակում, ինչից հետո դադարեցին նեղացնել նրան և տվեցին նոր մականուն՝ «Արյունալի չիլի-պղպեղ» (Արյունալի Հաբաներո (ճապ.՝ 赤い血潮のハバネロ, «Ակայ տիսիսո նո հաբաներո»))։ Սակայն, երբ նա մեծացավ, շատերին հայտնի դարձավ Կուշինայի գեղեցկությունը, անհատականությունը և նինջուցուն: Այն բանից հետո որբ նրան գողացել էին, նա մտերմացավ Մինատո Նամիկաձեի հետ։ Երբ Կուշինային գողացան, նա իրենց հետեևից պոկում և գետնին էր գցում իր հրակարմիր մազերը, որպեսզի կարողանային հետևել և գտնել նրան։ Միայն Մինատոն նկատեց նրա ճանապարհին թափված նրա մազերը , մենակ գնաց այդ շինոբիների հետևից և փրկեց աղջկան։ Մինատոն դարձավ այն տղամարդը, ով կարող էր իրականացնել Կուշինայի երազանքները։ Հետագայում նրանք ունենում են որդի, որի անունը դնում են Նարուտո, ի պատիվ Ջիրայայի վեպի կերպարներից մեկի։

Հայտնի է, որ Նարուտոն բնավորությամբ(ըստ Ջիրայայի, մանուկ հասակում Կուշինան աշխույժ աղջիկ էր), աչքերով և մարտական եղանակով շատ նման է իր մորը։ Նույնիսկ Նարուտոյի սիրելի արտահատությունը շատ նման է Կուշինայի սրախոսությանը։

Ումինո Իրուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 1-ին սերիա (անիմե), 1-ին գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Կոչում - չունին
  • Տարիք - 1-ին մասում 22-23 տարեկան, 2-րդ մասում 25-26 տարեկան
  • Ծննդյան թիվ - մայիսի 26
  • Ընտանիք - Ումինո Իկակու(հայր), Ումինո Կոհարի(մայր)

Ումինո Իրուկա (ճապ.՝ うみのイルカ), նինջաների ակադեմիայի ուսուցիչ, աչքի է ընկնում դեմի սպիով, որը ստացել է դեռևս մանուկ հասակում։ Եղել է Նարուտոյի առաջին ուսուցիչը, և անիմեի սկզբում եղել է այն քչերից մեկը, ով գնահատել է տղայի մարդկային որակները։ Նա շատ լավ պատրաստված չունին է, ով ինպես կարող է լինել շատ խիստ, այնպես էլ զգացմունքային իր աշակերտների նկատմամբ։ Նա շատ է մտերմանում Նարուտոյի հետ, քանի որ նրանքն երկուսն էլ մանուկ հասակում որբացել էին, և իրենց խուլիգանների նման էին պահում, որպեսզի գրավեն շրջապատողների ուշադրությունը։ Նրա ծնողները մահացել են իր աքի առաջ, երբ նրանք փորձում էին փրկել հարազատ գյուղը հրեշ աղվեսի հարձակումից։ Իրուկան ծանր է տանում նրանց մահը, բայց ի տարբերույթուն գյուղի մնացած բնակիչների դրա մեջ չի մեղադրում Նարուտոյին։ Նա ափսոսում է, որ առաջ Նարուտոյի համար ոչինիչ չի արել և չի փորձել օգնել նրան մենակ չզգալ։ Դրա պատճառով Իրուկան Նարուտոյի հանդեպ դարձավ չափազանց հոգատար։ Սակայն Իրուկան թերագնահատում էր տղային, այն ինչ հետագայում պարզվում է հզոր շինոբիի տաղանդ ունի։ Իր աշակերտներին Իրուկան սիրում է պատմել Կոնոհայի պատմությունը և սովորեցնել րանց նինջայի հիմնական պարտականությունները՝ պաշտպանել սիրելիներին ցանկացած գնով և երբեք չհանձնվել դժվարությունների առաջ։

Երբ Փեյնը հարձակվում է Կոնոհայի վրա, նա փորձում է սպանել Իրուկային, սակայն նրան փրկում է Հատակե Կակաշին։

Բարուտո մանգայի իրադարձությունների ընթացքում Իրուկան նինջաների ակադեմիայի տնօրենն է։

Ուչիհաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուչիհա տոհմի սիմվոլը

Ոչիհաների տոհմ (ճապ.՝ うちは一族 ), «Ուչիհա իտոբզզոկու», Ուչիհաների ընտանիք), շինոբիների տոհմ, ովքեր ունեն ժառանգական առանձնահատկություն՝ Շարինգան, որը ունակ էր կանխատեսել թշնամու շարժումները և կրկնել նրա տեխնիկաները։ Ըստ Տոբիի, տոհմը ծագում է լեգենդար Ռիկուդո Սեննինի ավագ որդի Ինդրայից[23]։ Ուչիհա և Սենջու տոհմերի առաջնորդները՝ Մադարան և Հաշիրաման, ստեղծում են Կոնոհան և աշխարհում առաջին անգամ ռազմական ոստիկանույան վերահսկողություն։ Ըստ Տոբիի դա միայն Ուչիհաների տոհմին հսկելու համար էր նախատեսված։ Այս երկու ընտանիքքների միջև երկարատ հակամարտությունը հանգեցնում էր արյունալի կոտորածների։ Ուչիհաները դժգոհ լինելով Կոնոհայում իրենց կարգավիճակից որոշում են հեղաշրջում իրականացնել։ Կոնոհայի ղեկավարությունը իմանալով դրա մասին հրահանգում է Ուչիհա Իտաչիին ամբողջությամբ ոչնչացնել Ուչիհաների տոհմը։ Արդյունքը, Իտաչին ամբողջ տոհմին ոչնչացնելուց հետո չկարողացավ սպանել միայն կրտսեր եղբորը՝ Ուչիհա Սասկեին։

Ուչիհաների տոհմի ամենահայտնի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինդրա - տոհմի հիմնադիրը, Ռիկուդո Սեննինի ավագ որդին[24]։
  • Մադարա Ուչիհա (ճապ.՝ うちは マダラ), Կոնոհայի հիմնադիրներից մեկը, մանգայի գլխավոր հակամարտիկը։
  • Իզունա Ուչիհա (ճապ.՝ うちは イズナ), Մադարայի կրտսեր եղբայրը, ում աչքերը խլել էր Մադարան, որպեսզի յուրացներ հավերժական մանգեկյու շարինգանը։
  • Կագամի Ուչիհա (ճապ.՝ うちは カガミ), շինոբիների առաջին համաշխարհային պատերազմին մասնակից, Երկրորդ հոկագեի ջոկատի անդամ։ Այդ ջոկատում էին նաև Հիրուզեն Սարուտոբին, Դանսո Շիմուրան, Հոմուրա Մատակադոն, Կոհարու Ուտատանեն և Տորիֆու Ակիմիչին։ Շիսուի Ուչիհայի նախնին։
  • Ֆուգակու Ուչիհա (ճապ.՝ うちは フガク), տոհմի վերջին առաջնորդը, ով ցանականում էի իրականացնել պետական հեղաշրջում։ Սասկեի և Իտաիի հայրը։
  • Միկոտո Ուչիհա (ճապ.՝ うちは ミコト), Ուգակուի կինը, Սասկեի ու Իտաչչիի մայրը։
  • Օբիտո Ուչիհա (ճապ.՝ うちは オビト), Հատակե Կակաշիի և Րինի հետ ընգրկավծ է եղել Չորրորդ Հոկագեի թիմում։ Երկար ժամանակ համարվել է մահացած։ Տոբի անունով ակտիվորեն հանդես է եկել Ակացուկիում և փաստացի դարձել է այդ խմբաորման առաջնորդը։
  • Շիսուի Ուչիհա (ճապ.՝ うちは シスイ), նա Իտաչիի լավագույն ընկերն էր, ով սպանվել է Իտաչիի կոտորածից մի քանի օր առաջ։ Կագամի Ուչիհայի հետնորդը
  • Իտաչի Ուչիհա (ճապ.՝ うちは イタチ), տոհմի անդամ, ով Կոնոհայի ղեկավարության հրամանով ոչնչացրել է իր ամբողջ տոհմը, ողջ թողնելով միայն կրտսեր եղբորը։ Այնուհետև միանում է Ակացուկի խմբավորմանը:
  • Սասկե Ուչիհա (ճապ.՝ うちは サスケ), Իտաչիի կրտսեր եղբայրը։ Ապագայում նա դառնում է իր տոհմի միակ ներկայացուցիչը։ Եղբորից վրեժ լուծելու համար սկսում է նինջայի արվեստ սովորել։ Հետագայում միանում է Մադարայի և Օբիտոյի դեմ պայքարին:
Տոհմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադարա Ուչիհա

Մադարա Ուչիհա, տոհմի նախկին առաջնորդը, առաջին Ուչիհան ով կարողացավ յուրացնել Մանգեկյու շարինգանը։ Կոնոհա գյուղի հիմնադիրներից և աշխարհի ամենաուժեղ նինջաներից մեկը։ Ուչիհաներից Մադարան և իր եղբայրը եղան առաջինները ովքեր կարողացան յուրացնել մանգեկյու շարինգանը։ Սակայն այն հաճախակի օգտագործելու արդյունքում Մադարան ի վերջո ամբողջովին կուրանում է։ Իտաչիի խոսքերով, դրանից հետո Մադարան խլում է եղբոր աչքերը, որպեսզի յուրացնի հավերժական մանգեկյու շարինգանը և ազատվի կուրությունից։ Տոբին նշել է, Մադարայի կրտսեր եղայրը իր կամքով է նրան տվել իր աչքերը, դա համարելով թշնամիներից պաշտպանվելու միակ միջոցը:

Մադարան Սենջուների տոհմի առաջնորդ Հաշիրամայի հետ ստեղծում է Գաղտնի Տերևի գյուղը, սակայն նրանք չկարողացան խաղաղ որոշել թե ով է գլխավորելու գյուղը, և որոնք են լինելու տոհմերից յուրաքանչյուրի դերը։ Մադարան վախենում էր, որ Սենջուները ուչիհաներին դուրս կմղեն գյուղի կենտրական կառավարումից և դրան բոլորը համաձայն կլինեն։ Իր տոհմը պաշտպանելու համարա նա ցանկանում էր համաձայնագիր կնքել։ Սակայն իր եղբոր աչքերի վերաբերյալ իրադարձության պատճառով, Մադարայի սկսեցին համարել փառասեր մարդ, և բոլոր Ուչիհաները երես թեքեցին նրանից։ Բոլորին նվիրված Մադարան լքում է գյուղը։ Ավարտի հովտի մարտից հետո՝ որտեղ հաղթում է Հաշիրաման, Մադարան երկար ժամանակ մահացած է համարվում։ Հետագայում այդտեղ դրվում են երկու հսկայական հուշարձաններ, ի պատիվ երկու հիմնադիրների։

Հաշիրամա Սենջուի դեմ մարտից հետո նրա հետքը վերանում է։ Սակայն, հետագայում պարզվում է որ Մադարան փրկվում է և փնտրում մի մարդու ով կիրականացնի աշխարհը մշտական իլուզիայի մեջ գցելու իր պլանը։ Այդ մարդը դառնում է Օբիտոն, ով երկար տարիներ ներկայանում է որպես Մադարա։

Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յակուշի Կաբուտոն Օբիտոյի վախեցնելու համար վերակենդանացնում է Մադարային, ապա նրան Մուի հետ ուղարկում Գաարայի նահանջող դիվիզիային ընդառաջ։ Նրանք դժվարությամբ են կարողանում դիմակայել Մադարային։ Ավելի ուշ մարտին են միանում հինգ կագեները։

Մարտի ժամանակ Մադարան ցուցադրում է իր Րինեգանը, և դրա օգնությամբ մարտի դաշտում ստեղծում է հսկայական քարե գունդ։ Սկսվում է մարտ Մադարայի և հինգ կագեների միջև։ Պայքարի ընացքում պարզ է դառնում, որ Մադարան, իր մարմնում պատվաստված Առաջին Հոկագեի բջիջների շնորհիվ, կարողանում է օգտագործել Փայտի տարրը։ Շուտով Կագեներին հաջողվում է կնքել Մադարային։ Այնումանեայնիվ պարզ է դառնում, դա Մադարայի փայտե կլոնն էր։ Այդ ժամանակ իսկական Մադարան թաքնվել էր Կագեների մոտակայքում, և նրան հաջողվում Սուսանոյի ատելության սրով խոցել Ցունադեին։

Կագեներին ջախջախելուց հետո Մադարան միանում է Օբիտոյին, ով կռվում էր Նարուտոյի, Կակաշիի, Մայթո Գայի և Քիլլեր Բիի դեմ։ Վերջում նրանց են միանում նաև միավորված շինոբիների բանակը։

Դրանից հետո Մադարան դառնում է Տասը պոչանու ջինջյուրիկին և իրականացնում է իր պլանը։ Սակայն իր մարմնում վերածնում է Կագույա Օցուցուկին և արդեն № 7 թիմն է սկում պայքարել վերջինիս դեմ։ Կագույայի պարտությունից հետո Մադարան նորից կարողանում կառավարել իր մարմինը, սակայն, քանի որ նրա մարմնից հանել էին բիջուին Մադարան մահանում է։

Օբիտո Ուչիհա

Օբիտո Ուիհան, Հատակե Կակաշիի և Րին Նոհարայի հետ, եղել է Մինատո Նամիկաձեի թիմի անդամ։ Օբիտոն հաճախակի էր ուշանում առաջադրանքներից, պատճառաբանելով որ օգնում էր ինչ-որ մեկին, ինչը նյարդայնացնում էր Կակաշիին։ Օբիտոն ինքնամոռաց սիրահարված է Րինին։ Երբ գողանում են Րինին Կակաշին, որպես խմբի ղեկավար օնդում էր նրան փրկելու փոխարեն ավարտին հացնել առաջադրանքը։ Լսելով այս ամենը՝ Օբիտոն հայտարարեց, որ նրանք, ովքեր չեն փրկում իրենց ընկերներին, ավելի վատն են քան ոչնչությունները։ Արդյունքում Օբիտոյին հաջողվում է Կակաշիին համոզել գտնել Րինին և փրկել նրան։ Րինի փրկարարական գործողությունների ժամանակ թշնամական շինոբիի՝ Տայսեկի հարձակումից կորցնում է իր ձախ աչքը, իսկ Օբիտոյի շարինգանը սթրեսից ակտիվանում է և նա սպանում է թշնամուն։ Րինին գտնելուց հետո երիտասարդները փորձում են դուրս գալ քարանձավից, սակայն Կակկոյի ստեղծած փլուզման արդյունքում Օբիտոյի մարմնի կեսը մնաց քարերի տակ։ Քանի որ Օբիտոն չէր կարող շարունակել ճանապահը իր ըներների հետ, նա Րինին խնդրում իր ձախ աչքը փոխպատվաստել Կակաշիի վնասված աչքի փոխարեն, որպես նվեր նրա ջոնին դառնալու կապակցույամբ։ Մին քարերը կլցվեին Օբիտոյի մարմնի երկրորդ կեսի վրա, նա փոշմանում էր, որ քիչ ժամանակ է անցկացրել իր ընկերենրի հետ և չի խոստովանել իր զգացմունքները Րիննին։

Մանգայի 599-րդ գլխում պարզվում է, որ Տոբիի դիմակի տակ հենց Օբիտոն է թաքնված։

679-րդ գլխում խոստովանում է որ իր նախկինում կատարած արարքները սխալ էին, ապա կռվում է № 7 թիմի հետ Կագույա դեմ և զոհվում մարտում։

Շիսուի Ուչիհա

Համարվում է Ուչիհաներ տոհմի ամենուժեղ նինջաներից մեկը, ով կատարում էր ցնակացած առաջադրանկ, ինչի պատճառով էլ ստացել է «գյուղի ուրվական» մականունը։ Ինքնասպանույու է գործել Իտաչիի աքերի առաջ, ինչի շնորհիվ արնացրեց իր մանգեկյու շարինգանը։ Մահից առաջ Շիսուին Իտաչիին է տալիս իր ձախ մագեկյու շարինգանը և Իտաչիին վստահում գյուղի պաշտպանությոնը։ Ըստ Իտաչիին՝ նրա և Ուզումակի Նարուտոյի իդելաները համընկնում էին։

Շիսուին տիրապետում էր Մանգեկյու շարինգանի մի տեխնիկայի, որի միջոցով կարողանում էր կառավարել ցակացած մարդու մտքերն ու գործողությունները, իսկ այն մարդը՝ ում վրա կիրառվում էր այդ տեխնիկան, նույնիսկ գլխի չէր ընկնում այդ մասին։ Այս ջութսյուն հնարավոր է օգտագործել տասը տարում մեկ անգամ։ Սակայն, եթե այդ շարիգանը կրողը ունի Սենջուի ԴՆԹ, ապա այդ ժամանակահատվածը բազմիցս կրճատվում է։

Շիսուի աչքերից մեկը գտնվում էր Դանզոյի մոտ, ինչը, վերջինս, Սասկեի դեմ մենամարտի ժամանակ ոչնչացնում է, որպեսզի այն չընկնի Տոբիի ձեռքը։ Երկրորդ աչքը գտնվում էր մի ագռավի մեջ, որին Իտաչին որպես իր ուժի մի մաս տալիս է Նարուտոյին։ Հետագայում Իտաչին վերացնում է երկրորդ աչքը՝ Ամատերացուի օգնությամբ։

Ֆուգակու Ուչիհա

Ֆուգակու Ուիհա, Միկոտո Ուչիհայի ամուսինն ու Սասկեի և Իտաչիի հայրը։ Եղել է Տերևի գյուղի ռազմական ոստիկանույան կապիտանը։ Ֆուգակուն հավատում էր, որ Իտաչին է Ուչիհա տոհմի լավ ապագան, և անում էր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար։ Արդյունքում, նա բավարար ուշադրություն և ժամանակ չէր տրամադրում Սասկեին։ Իտաչին նկատելով դա, հաճախակի հիշեցնում է իր հորը դրա մասին։ Ժամանակի ընթացքում տոհմի կյանքը գնալով Իտաչիին ավելի քիչ է հետաքրքրում, և Ֆուգակուն, տեսնելով դա, աստիճանաբար օտարանում է նրանից և ավելի մեծ ուշադրություն է տրամադրում Սասկեին՝ փորձելով Իտաչիի հետ կապած հույսերը փոխանցել Սասկեին։ Նա Սասկեին սովորեցնում է Ուչիհա տոհմի սիլվոլ դարձած «հրե գունդի» տեխնիկան։ Ֆուգակուն սպանվում է տոհմի կոտորածի ժամանակ։

Կագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կագե (ճապ.՝ , «ստվեր»), Նարուտոյի աշխարհում Կագեներ էին համարվում հինգ գաղտնի գյուղերից ամեն մեկի ամենափորձառու, ամենաիմաստուն և ամենաուժեղ նինջա-առաջնորդները։ Չնայած դրան, ժամանակի ընթացքում նրանք կարող են ծերանալ և իրենց ուժով զիջել ավելի երիտասարդ շինոբիների։ Կագեի հիմնական պարտավորություններն են հետևել գյուղի գործունեությանն ու լինել առաջնորդ գյուղի բոլոր նինջաների համար։

Հինգ Կագեների Խորհուրդ (ճապ.՝ 五影会談, «Գոկագե կայդան»), հինգ կագեների ժողով։ Այն տեղի է ունենում չեզոք երկրում, և այդ երկրի Դայմյոն հանդիսանում է հադիպման կազմակերպիչն ու վարողը, որպեսզի որոշումը կայացվի ի շահ շինոբիների բոլոր հինգ մեծ երկրների (ճապ.՝ 忍び五大国, «Շինոբի Գոդայկուգո»)։

Հինգ խոշոր գյուղերի Կագեի տիտղոսները։

  • Կազեկագե (ճապ.՝ 風影, «Քամու ստվեր») — Գաղտնի Ավազի գյուղի առաջնորդ
  • Միզուկագե ճապ.՝ 水影, «Ջրի ստվեր») — Գաղտնի Մառախուղի գյուղի առաջնորդ
  • Ռայկագե ճապ.՝ 雷影, «Կայծակի ստվեր») — Գաղտնի Ամպերի գյուղի առաջնորդ
  • Հոկագե (ճապ.՝ 火影, «Կրակի ստվեր») — Գաղտնի Տերևի գյուղի առաջնորդ
  • Ցուչիկագե (ճապ.՝ 土影, «Հողի ստվեր») — Գաղտնի Ժայռի գյուղի առաջնորդ

Անիմե-սերիալի ֆիլլերներից մեկի սյուժեի մեջ մտցվեց Գաղտնի աստղի գյուղի առաջնորդ՝ Հոշիկագեն։

Կազեկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Կազեկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Կազեկագե (ճապ.՝ 初代風影, «Սյոդայ Կազեկագե»), շինոբի, Ավազի գյուղի հիմնադիրը։ Հինգ Կագեների առաջին խորհրդաժողովի ժամանակ, նա հայտնեց որ իր գյուղը արդեն ունի Մի պոչանի բիջու Շուկակուին, և նրանց ևս մեկը հարկավոր չէ, սակայն պայման դրեց, որ Տերևի գյուղը կիսվի մնացած երկրների հետ իր բերրի հողերով և բիջուի համար ամեն երկրին տա 30% վարձավճար, հակառակ դեպքում սպառնալով չստորագրել համաձայնագիրը։

Երրորդ Կազեկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ Կազեկագե (ճապ.՝ 三代目風影, «Սանդայմե Կազեկագե»), համարվում է Ավազի գյուղի պատմության մեջ ամենահզոր Կազեկագեն։ Տիրապետում է «պողպատե ավազի» հզոր ջուցուի։ Հետագայում անհայտ կորում է։ Սակայն, ավելի ուշ պարզվում է, որ նրան սպանել է Սասորին և դարձրել նրան իր խամաճիկներից մեկը, որն կարողանում է օգտագործել նախկին Կազեկագեի բոլոր ունակությունները։

Չորրորդ Կազեկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1 եթերաշրջան, 57 սերիա (անիմե), 95-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Տարիք - 1-ին մասում 40 տարեկան
  • Ծննդյան թիվ - Մարտի 29
  • Ընտանիք - Կառուրա (Կին), Տեմարի (դուստր), Կանկուրո (ավագ որդի), Գաարա (կրտսեր որդի, Հինգերորդ Կազեկագե)

Չորրորդ Կազեկագե (ճապ.՝ 四代目風影, «Յոնդայմե Կազեկագե»), Ավազի գյուղի նախորդ Կազեկագեն, Գաարայի, Տեմարիի և Կանկուրոյի հայրը, Կառուրայի ամուսինը։ Տիրապետում է «ոսկե ավազի» հզոր ջուցուի։ Նրա իրական անունը հայտնի չէ։ Նրա հրամանով, Գաարային հզոր զենք դարձնելու նպատակով, Մի պոչանի բիջու Շուկակուին բանտարկում են Գաարայի մեջ։ Սակայն, ժամանակի ընթացքում, նա հիասթափվում է այդ գաղափարից, և հասկանալով, որ Գաարան վտանգավոր է ուրիշների համար, մարդիկ է վարձում որպեսզի սպանեն տղային։ Այնուամենայնիվ, բազմաթիվ անհաջող փորձերից հետո նա որոշում է չսպանել Գաարային: Մի քանի տարի անց Չորրորդ Կազեկագեն սպանվեց Օրոչիմարուի կողմից, որը, օգտվելով Շունայի ծանր դրությունից, համոզեց նրա նինջաներին հարձակվել Կոնոհայի վրա: Դրանից որոշ ժամանակ անց անապատում հայտնաբերում են Չորրորդ Կազեկագեի և իր թիկնապահների մարմինները։ Հոր հետևից Կազեկագեի պաշտոնը ստանձնեց նրա որդին ՝ Գաարան:

Մանգայի երկրորդ մասում Յակուշի Կաբուտոն վերակենդանացնում է Չորրորդ Կազեկագեին շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմում շինոբիների համախմբված ուժերի դեմ օգտագործելու համար։ Պատերազմի ժամանակ Չորրորդ Կազեկագեն, Երկրորդ Միզուկագեն, Երրորդ Ռայկագեն և Երկրորդ Ցուչիկագեն հարձակվում են ավազի շինոբիների վրա։ Սակայն, Գաարան Օոնոկին կանգնեցնում են նրանց։ Անդրշիրիմյան աշխարհ վերադառնալուց առաջ Չորրորդ Կազեկագեն Գաարային խնդրում է, որ վերջինս հոգ տանի Ավազի գյուղի մասին։

Հինգերորդ Կազեկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաարա
ՏեսակWikimedia list of fictional characters?
Առաջին հիշատակում1 եթերաշրջան, 20 սերիա (անիմե), 35-րդ գլուխ (մանգա)
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
Հրարած տիեզերքիցNaruto universe?
Տարիք1-ին մասում 12-13 տարեկան, 2-րդ մասում 15-16 տարեկան
Ծննդյան տարեթիվՀունվարի 19
ԸնտանիքՉորրորդ Կազեկագե (հայր), Կառուրա (Մայր), Տեմարի (քույր), Կանկուրո (ավագ եղբայր), Յաշամարու (քեռի)
ՄականունԱվազե ջրվեժի Գաարա
Կոչում1-ին մասում՝ ջոնին, 2-րդ մասում՝ Կազեկագե
Naruto characters Վիքիպահեստում

Գաարա (ճապ.՝ 我愛羅), կամ Հինգերորդ Կազեկագե (ճապ.՝ 五代目風影, «Գոդայմե Կազեկագե»), «Նարուտոյի» գլխավոր հերոսներից մեկը։ Նրան անվանում են նաև Ավազե ջրվեժի Գաարա (ճապ.՝ 砂瀑の我愛羅, «Սաբակու նո Գաարա»)։ Shonen Jump polls-ի ամենամյա հրապարակումներում հիմնականում Գաարան հայտնվում է մանգայի ամենասիրելի կերպարեր առաջին տասնյակում։

Մանկություն

Դայմյոնն ՝ «Քամու երկրի» առաջնորդը, վաղուց սկսել էր կրճատել իր շինոբիների գյուղի ռազմական հզորությունը, և ավելի շաը հույսը դնում էր այլ գաղտնի գյուղերի նինջաների վրա։ Իր հերթին, Ավազի գյուղի առաջնորդ Չորրորդ Կազեկագեն, գիտակցելով, որ դա չպետք է շարունակվի, որոշեց գաղտնի զենք դարձնել իր որդուն՝ Գաարային: Նրա հրամանով, փորձառու բժիշկ-նինջա Չիյոն տղայի մեջ է բանտարկում Մի պոչանի բիջու Շուկակուին։ Ծեսն ավարտելու համար հարկավոր էր զոհաբերություն կատարել, և զոհի ընտրությունը մնում է Գաարայի մոր՝ Կառուրայի վրա։ Մահից առաջ մայրը անիծեց իր գյուղը և որդուն, սակայն հույս ուներ, որ մի օր իր որդին վրեժխնդիր կլինի իր համար։

Գաարայի մեջ բանտարկված բիջուի՝ Շուկակուի շնորհիվ, Գաարայի հիմնական կարողությունը ավազը կառավարելն էր, ավելին, ավազն առանց որևէ հրամանի, ինքնուրույն պաշտպանում էր նրան։ Գյուղի ամբողջ բնակությունը ատում էր Գաարային, միևնույն ժամանակ վախենալլով տղայի հսկայական ուժից։ Մի անգամ, նա օգտագործելով իր ունակությունները, կարողանում է գնդակով խաղացող երեխաներին հետ վերադարձնել գնդակը, սակայն, վերջիններս տեսնելով նրան, սկսում են փախչել։ Նրա միակ ընկերը դառնում է իր քեռի-դաստիարակ Յաշամարուն՝ Կառուրայի եղբայրը։ Նա կարողանում էր շփվել Յաշամարուի հետ, և վերջինս Գաարային տեսնելուց չէր փախչում նրանից, ի տարբերություն գյուղի բոլոր բնակիչներին։

Գաարայի ճակատի Կենջին

Գաարան, միևնույն ժամանակ, իր հոր կարծիքով դառնում է անհաջող փորձ և մեծ վտանգ գյուղի բնակիչների համար, ուստի նա վարձում է մի քանի վարձու մարդասպանների, որպեսզի սպանեն տղային, սակայն Գաարայի ավազե պաշտպանությունը ամեն անգամ կանգնեցնում է նրանց։ Այնուհետև Չորրորդ Կազեկագեն որդու սպանությունը հանձնարարում է Յաշամարուին՝ հույս ունենալով որ ավազը մտերիմ մարդուն թույլ կտա մոտենալ Գաարային։ Սակայն Գաարային հաջողվում է փրկվել և ի պատասխան մահացու վիրավորել Յաշամարուին։ Մահվանից առաջ Յաշամարուն ասում է տղային, որ այս բոլոր տարիների ընթացքում նա ատել է Գաարային՝ նրան մեղադրելով իր սիրելի քրոջ՝ Կառուրայի մահվան մեջ։ Լսելով այդ խոսքերը, Գաարան հասկացավ, որ երբեք և ոչ ոք չի սիրել նրան։ Դրանից հետո նա իր ճակատին է դրոշմում «Սեր» բառը (ճապ.՝ , «Այ, աա»)։ Հենց այդ ժամանակ է Գաարան առաջին անգամ ցավ զգում։

Սակայն, Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էդո տենսեյի միջոցով նրա վերակենդանացված հայրը ասում է, որ իրականում Գաարայի մայրն ու քեռին շատ են սիրել իրեն։ Այդ ամենը Յաշամարուն ասել էր Գաարայի հոր հրամանաով, որպեսզի արթնացնեին տղայի մեջ բանտարկված Մի պոչանի բիջուին։

Հիմնական սյուժե

Նարուտոյի առաջին մասում Գաարա առաջին անգամ հայտնվում է չունինի կոչման քննությանն իր մասնակցությամբնակ, իր եղբոր և քրոջ հետ։ Այդ ժամանակ նա իր մեջքին կրում էր մի հսկայական աման, որի մեջ լցվաժ էր Գաարայի չակրայով լցված ավազ, իսկ նրա հայացքը շատ դաժան ու անէմոզիոնալ էչ։ Քննության երկրորդ փուլի ժամանակ այդ փուլի գործողությունները վերահսկող Անկո Միտարասիին ցնցում է այն փաստը, որ Գաարան և իր ընկերները ոչ միայն կարողացան գերազանցել այդ փուլի ժամանակային ռեկորդը, այլև տեղ հասնել առանց որևէ քերծվացքի։ Նա և իր թիմի մնացած բոլոր անդամենրը հաջողությամբ կարողանում են հասնել քննության եզրափակիչ փուլ, սակայն, Չորրորդ Կազեկագեի փոխարեն ներկայացող Օրոչիմարուի սադրանքների պատճառով Ավազի և Ձայնի գյուղի շինոբիները հարձակվում են Կոնոհայի վրա։ Գաարան սկսում է աստիճանաբար վերածվել իր ներսում ապրող Մի պոչանի հրեշին։ Նրա դեմ կռվելու ժամանակ Նարուտոն ստիպված էլ լինում կանել Գամաբունտային։ Արդյունքում Նարուտոյի հաջողվում է ուշքի բերել Գաարային, ում գիտակցությունը կառավարում էր Մի պոչանի հրեշ Շուկակուն։ Գաարան վերականգնեց իր սովորական տեսքը, և այս դեպքից հետո նա և Նարուտոն դարձան լավ ընկերներ:

Նարուտոյի միջամտության արդյունքում Գաարան հասկանում է, որ սիրելն միայն ինքն իրեն և սպանության հակուոմը միայն ավելացնում են նրա տանջանքները․ առաջին անգամ նա գտավ մեկին, ով լիովին հասկանում էր իրեն և կիսում իր տառապանքը: Զարմացած Նարուտոյի սիրելիներին պաշտպանելու ցանկությունից ՝ Գաարան սկսում է փոխվել և առաջին անգամ ներողություն է խնդրում տամարիից և Կանկուրոյից: Հենց ուրիշներին պաշտպանելու ցանկության շնորհիվ էլ նա կարողացավ դառնալ Կազեկագե։

Երկրորդ մասում, որպես Մի պոչանու ջինջուրիկի նա նույնպես դարձավ Ակացուկիի թիրախը։ Ակացուի կազմակերպության անդամներից Դեյդարան և Սասորին հարձակվում են Ավազի գյուղի վրա և գողանում Գաարային։ Նրան փրկելու համար Կանկուրոյին, Տեմարիին և Սասորիի տատիկ Չիոյին Կոնոհայից օգնության են հասնում Գայի և Կակաշիի թիմերը։ Ընկենլով Ակացուկիի թակարդներից մի քանիսը և նրանց դեմ կատաղի կռիվների արդյունքում, նրանք կաողանում են գտնել Գաարային, ով մահացել էր իր միջից բիջուին հանելուց հետո։ Սակայն, Չիյոն օգտագործելով իր ստեղծած ջուցուն Նարուտոյի չակրան, իր կյանքի գնով կարողանում է վերակենդանացնել Կազեկագեին։ Դրանով նա ցանկանում է ներեղություն խնրդել նրանց՝ բոլոր իր ապրած ատրիների ընթացքում նրան պառճառած տառապանքների համար։

Հաջորդ անգամ Գաարան իր ողբոր և քրոջ ուղեկցությամբ հանդիպում է Հինգ Կագեների խորհրդաժողովի ժամանակ։ Չորորդ Ռայկագեի հետ նա կռվում է Ուչիհա Սասկեի դեմ, սակայն վերջին օգտագործելով Սուսանոն կարողանում է ներխուժել հիմնական խորհրդակցությունների սենյակ։ Այն բաից հետո, երբ Տոբին փրկում է Սասկեին Միզուկագեի և Ցուչիկագեի հարձակումից, Ակացուկիի առաջնորդը Հինգ Կագեներին պահանջում է իրեն հանձնել մնացած երկու ջինջուրիկիներին, սակայն, Գաարան և մնացած Կագեները մերժում են չարագործի պահանջը։

Հինգ երկրների դաշինքի ստեղծումից հետո նա նշանակվեց չորրորդ դիվիզիայի գեներալ և Շինոբիների համատեղ բանակի հրամանատար[7]:

Միզուկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Միզուկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Միզուկագե (ճապ.՝ 二代目水影 , «Նադայմե Միզուկագե»), Կառավարել է Երկրորդ Ցուչիկագեի և Երկրորդ Հոկագեի տարիներին։ Ուժեղ է գենջուցու օգտագործելուց։ Կանչում է հսկա կակղամորթ։ Ժամանակին նա և Երկրորդ Ցուչիկագեն մենամարտել են, որի ժամանակ նրանք սպանել են իրար։ Նրան վերակենդանացրել է Յակուշի Կաբուտոն։ Պատերազմի ժամանակ նրա հաղթում է Գաարան։

Չորրորդ Միզուկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յագուրա(ճապ.՝ やぐら) կամ Չորրորդ Միզուկագե (ճապ.՝ 四代目水影 , «Յոյդայմե Միզուկագե»), եղել է Երեք պոչանու նախկին ջինջուրիկին, սակայն, ով, երբ և ինչպես է բիջուին հանել նրա միջից անհայտ է[25]։ Նա եղել է այն քչերից մեկը, ով ամբողջույամբ կառավարում էր իր բիջուին[26]։ Նրա կառավարման օրոք, նինջաների ակադեմիայի բարբարոսական ավարտական քննության պատճառով, որի ընթացքում մասնակից շինոբիները պետք է կռվեին միմյանց դեմ, մինչև նրանցից մեկը չմահանար, Գաղտնի Մառախուղի գյուղը հայտնի դարձավ որպես Արյունոտ մառախուղի գյուղ(ճապ.՝ やぐら, «Տիգիրի նո սատո»)։ Չորրորդ Միզուկագեի հետ հանդիպման ժամանակ Կիսամեն հասկանում է, որ նրան ինչ-որ մեկը կառավարում է գենջուցուով։ Հետագայում պարզվում է, որ նրան կաավարում էր Տոբին շարինգանի միջոցով[27]։

Մանգայի երկրորդ մասում նրան անդրշիրիմյան աշխարհից իրական աշխարհ է վերադարձնում Յակուշի Կաբուտոն, Չորրորդ համաշխարհային պաերազմում շինոբիների միացյալ ուժերի դեմ օգտագործելու համար։ Պատերամում նրան հաղթում է Նարուտոն։

Հինգերորդ Միզուկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 2-րդ եթերաշրջան, 199-րդ սերիա (անիմե), 456-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - իգական
  • Տարիք - 2-րդ մասում 31 տարեկան
  • Ծննդյան թիվ - Մայիսի 21

Մեյ Տերումի (ճապ.՝ 照美メイ) կամ Հինգերորդ Միզուկագե (ճապ.՝ 五代目水影, «Գոդայմե Միզուկագե»), Գաղտնի Մարախուղի գյուղի ներկայիս ղեկավարը։ Նա դարձավ Միզուկագե, երբ հասկացավ, որ Չորրորդ Միզուկագեին կառավարում են։ Նա ամեն կերպ փորձում է ջնջել Արյունոտ մառախուղի պատմությունների մնացորդները, հետևաբար նրան դուր չի գալիս երբ իր օգնական Աոն հիշեցնում է նրան անցյալ տարիների մասին։ Նա տիրապետում է Կրակի, Ջրի և Հողի տարրերի և երկու կեկկեյ գենկայի՝ Յոտոնի (հող+կրակ) և Ֆուտտոնի (ջուր+կրակ) (գենետիկորեն փոխանցված կարողություններ)։ Երբ Հինգ Կագեների խորհրդաժողովի ժամանակ Սասկեն հարձակվում է նրանց վրա, Հինգերորդ Միզուկագեն իր տեխնիկայով կարողանում է հալցնել Սասկեի պաշտպանությունը։

Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նա Ռայդոյի, Գեյմոնի և այլ միացյալ շինոբիների հետ պաշտպանում է Դայմյոներին։ Հետո մյուս Կագեների հետ Մադարայի դեմ պայքարում պարտություն է կրում։

Ռայկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ Ռայկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ Ռայկագե (ճապ.՝ 三代目雷影, «Սանդայմե Ռայկագե»), Էյի հայրը։ Հայտնի է իր անհավանական դիմազկունությամբ։ Նրա վրա չէին ազդում գրեթե ոչ մի գրոհ։ Կարողանում էր չակրան կենտրոնացնել մատրերի ծայրերին, և ինչքան քիչ մատեր էր գտագործում նա, այնքան ուժեղ էր դառնում նրա տեղխնիկան (այդպես օգտագործելով մի մատի տեխնիկան, նա կարողանում է կտրել Ութ պոչանի բիջու Հատիբիի բոլոր ութ պոչերը)։ Նա նաև կարողանում էր օգտագործել Կուրա Կամինարի կոչվող սև կայծակի ուժը։ Նրա այդ ունակությունը փոխանցվել է Դառուիին։ Շինոբիների Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իր ընկերների պաշտպանելու համար մենակ կռվել է շինոբիների տասը հազարանոց բանակի դեմ։ Նա պայքարում է երեք օր ու գիշեր, որպեսզի իր ընկերները հնարավորություն ունենան հեռանալ, սակայն, շուտով զոհվում է։ Կաբուտո Յաուշին վերակենդանացնում է նրան։ Պատերազմում նրան հաղթում է Ուզումակի Նարուտոյի կլոնը, իսկ Կնքող փոկատը կնքում նրա հոգին։

Չորրորդ Ռայկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 2-րդ եթերաշրջան, 152-րդ սերիա (անիմե), 416-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Տարիք - 2-րդ մասում 31 տարեկան
  • Ընտանիք - Երրորդ Ռայկագե (հայր)

Էյ (ճապ.՝ エー) կամ Չորրորդ Ռայկագե (ճապ.՝ 四代目雷影, «Էնդայմե Ռայկագե»), Ամպերի գյուղի ներկայիս առաջնորդը։ Նա շատ տաքարյուն, մարզված և դաժան մարդ է։ Չնայած դրան, նա հիանալի առաջնորդ և շինոբի է, սակայն այքան էլ կողմ չէ դիվանագիտությանը նախընտրում է հարցերը լուծել խոսքերով և գործերով։ Նա կարող էր շատ բան անել իր եղբոր ՝ Քիլլեր Բիի համար: Թայջուցուի վարպետ (նրա ոճը և մի քանի տեխնիկաներ վերցված են ըմբշամարտից), օգտագործում է կայծակի տարրի վրա հիմնված առանձնահատուկ նինջուցու, որն իր համար ծառայում է որպես պաշտպանիչ վահան (այն նման է չակրայի դիային ծածկույթի)։ Ունի Չակրայի հսկայական պաշարներ (Կարինի խոսքերով՝ բիջուի մակարդակի)։ Սասկեի դեմ կռվի ժամանակ նա կարողանում է խույս տալ հակառակորդի ամատերացուից, զոհաբերելով ձախ ձեռքը կարողանում է կոտրել նրա Սուսանոն։ Ժորհրդաժողովի վերջում նա ընտրվում է դաշինքի ղեկավար։ Ավելի ուշ փրկում է իր եղբորը Կիսամեից։ Ըստ մանգայի, նա Չորրորդ Հոկագեից հետո ամենաարագն էր աշխարհում[28]։

Հոկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Հոկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 69-րդ սերիա (անիմե), 118-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Ծննդյան օր - Հոկտեմբերի 23
  • Ընտանիք - Միտո Ուզումակի (կին), Տոբիրամա Սենջու (եղբայր), Ցունադե (թոռնուհի), Նավակի (թոռ)

Հաշիրամա Սենջու(ճապ.՝ 千手 柱間 ) կամ Առաջին Հոկագե (ճապ.՝ 初代火影, «Սյոդայ Հոկագե», «հիմնադիր»), Երկրորդ Հոկագեի ավագ եղբայրն ու Հինգերորդի պապը: Գյուղի բնակիչներին նա իր ընտանիքներն էր համարում և առաջնային էր համարում նրան կյանքը։

Հաշիրաման և Ուչիհաների տոհմի առաջնորդ Մադարան հանդիսանում են Գաղտնի Տերևի գուղի հիմնադիրները։ Սակայն նրանք չեն կարողանում խաղաղ որոշել, թե ով է գլխավորելու գյուղը, և որոնք են լինելու տոհմերից յուրաքանչյուրի դերը։ Ավարտի հովտի մարտից հետո՝ որտեղ հաղթում է Հաշիրաման, Մադարան երկար ժամանակ մահացած է համարվում։ Հետագայում այդտեղ դրվում են երկու հսկայական հուշարձաններ, ի պատիվ երկու հիմնադիրների։ Մադարայի հուշերի համաձայն ՝ Հաշիրաման տիրապետում էր ռեգեներացիայի տեխնիկային, որը նրան թույլ էր տալիս վերականգնվել՝ առանց կնիքներ օգտագործելու, ինչը մեծացնում էր Հաշիրամայի տոկունությունը մարտում:

Իր կյանքի ընթացքում նա հանդիպել է նաև Ակացուկի անդամ Կակուզոյին: Նա պատմության մեջ եղած չորս նինջաներից մեկն էր, ով կարող էր ամբողջությամբ վերահսկել պոչանի գազաններին, ինչպես նաև առաջինն էր, ով տիրատպետում եզակի Մոկուտոն ջուցուի։ Այդ ջուցոյով նակառավարում էր փայտի տարրը[29]։ Կոնահայի վրա հարձակման ժամանակ Օրոչիմարուն Երրորդ Հոկագեի դեմ կռվելու համար վերակենդանացնում է Հաշիրամայի և նրա փոքր եղբորը, սակայն Երրորդ Հոկագեին հաջողվում է սեփական կյաքի գնով, Մահվան աստծո տեխնիկայով կնքել նրանց հոգիները։

Երկրորդ Հոկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 69-րդ սերիա (անիմե), 118-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Ծննդյան օր - Փետրվարի 19
  • Ընտանիք - Հաշիրամա Սենջու (ավագ եղբայր)

Տոբիրամա Սենջու(ճապ.՝ 千手 扉間) կամ Երկրորդ Հոկագե (ճապ.՝ 二代目火影 , «Նիդայմե Հոկագե»), Առաջին Հոկագեի կրտսեր եղբայրն ու Ցունադեի և Նավակիի խորթ պապիկը: Համարվում է Սենջու տոհմի առաջնորդներից մեկը։ Հաշիրամայի մահից հետո զբաղեցրել է Հոկագեի պաշտոնը։ Հենց նա է ստեղծել նինջաների ակադեմիան, չունինների քննույթյունը, ԱՆԲՈւ-ն և Կոնոհայի ռազմական ոստիկանությունը՝ որպես ի նշան վստահություն Ուչիհաների տոհմին։ Տոբիի խոսքերով, դա Ուչիհաների տոհմին ամբողջությամբ Տերևի գյուղի կառավարությունից դուրս հանելու և Հոկագեի կողմից վերահսկվող ԱՆԲՈՒ ուժերի միջոցով մի ամբողջ տոհմի հետևելու միջոց էր:

Տոբիրամայի աշակերտները եղել են Սարուտոբի Հիրուզենը, Հոմուրա ՄԻտոկադոն, Կոհարու ՈՒտատանեն, Կագամի Ուչիհան և Տորիֆու Ակիմիչին, ովքեր հետագայում դառնում են գյուղի ավագները։ Սարուտոբին Տոբիրամայի թիկնապահն էր, և Երկրորդ հոկագեն նրան ընտրվում է որպես Երրորդ Հոկագե։ Դրանից շատ չանցած Երկրորդ Հոկագեն կեմնում է մասնակցելու շինոբիների Առաջին համաշխարհայինպատերազմի, որտեղ հերոսաբար զոհվում է։

Տոբիրամայի իր ավագ եղբոր հոգիներ Օրոչիմարոն օգտագործել է Երրորդ Հոկագեի դեմ կռվելու ժամանակ։ Տոբիրաման առաջինն էր, ով օգտագործել է Էդո տենսեյը։ Բացի դրանցի նա օգտագործում էր ջրի տարրը, առանց որևէ աղբյուր ունենալու։

Երրորդ Հոկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 69-րդ սերիա (անիմե), 118-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Մականուն - Պրոֆեսոր (ճապ.՝ プロフェッサ, «Պուրոեսսա»), Շինոբիների Աստված (ճապ.՝ 忍の神, «Շինոբի նի կամի»)
  • Տարիք - 1-ին մասում՝ 68-69 տարեկան
  • Ծննդյան օր - Փետրվարի 8
  • Ընտանիք - Սասկե Սարուտոբի (հայր), Բիվակի (կին), Ասումա Սարուտոբի (որդի), Կոնոհամարու (թոռ), Միրայ Սարուտոբի (թոռնուհի)

Սարուտոբի Հիրուզեն(ճապ.՝ 猿飛ヒルゼン) կամ Երրորդ Հոկագե (ճապ.՝ 三代目火影, «Սանդայմե Հոկագե»), Առաջին և Երկրորդ Հոկագեերի աշակերտոև, վերջիններս փաղաքշանքով նրան անվանում է Կապիկ (ճապ.՝ , «Սարու») (հիմնվում էի տղայի անունի վրա, որը ծագում է «Սարուտոբի Սասկե» արտահայտությունից, ինչը նշանակում է «թռչկոտել կապիկի պես»)։ Նա Ասումայի հայրն է և Կոնոհամարուի պապը: Երրորդ Հոկագեն առանձնանում էր հանճարեղությամբ և գիտելիքներով, ինչի համար նա ստացել էր «Պրոֆեսոր» մականունը(ճապ.՝ プロフェッサ, «Պուրոեսսա»)։ Մարտում օգտագործում է հողի և կրակի տարրերը։ Նա Կոնոհայի հետ կապված է պատկանելության ուժեղ զգացողությամբ և բնակիչներին ընդունում է որպես մեկ մեծ ընտանիք: Նրա դեմքը, ինչպես և մնացած Հոկագեներինւ, քանդակված է գյուղի ժայռերի վրա: Չնայած իր ողջ իմաստությանը և լրջությանը, ժամանակ առ ժամանակ Հիրուդզենը մեզ ցույց էր տալիս իր ավելի խաղային և ցանկասեր բնավորության գծերը: Նա իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է երիտասարդ աղջիկների հետ զրուցելով, իսկ Ջիրայայի հուշերում նա իր աշակերտին օգնում է փորձարկել այնպիսի տեխնիկա, որը օգտագործողին թույլ էր տալիս աննկատ լրտեսել մերկ կանանց:

Նա Ջիրայայի, Օրոչիմարուի և նրա հետնորդ Ցունադեի սենսեյն էր, ովքեր հայտնի են որպես «Երեք լեգենդար նինջաներ» (ճապ.՝ 伝説の三忍, «Դենսեցու նո Սաննին»)։

Այն ժամանակ, երբ Օրոխիմարուն դեռ Սարուտոբիի աշակերտն էր, վերջինս կարողացավ գնահատել իր աշակերտի բնական տաղանդը և, Հոկագեի կոչումը ստանալուց հետո, հույս ուներ մի օր այդ տիտղոսը հենց նրան փոխանցել: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նա իր աշակերտի մեջ նկատում է նենգություն, փառամոլություն և գյուղը միայն իշխանության համար կառավարեկու ցանկություն։ Դրանից հետո Սարուտոբին հրաժարվում է իր պաշտոնը վստհաել նրան, նայց շարունակում է հավատալ, որ Օրոչիմարուն կփոխվի։ Ի վերջո Երրորդ Հոկագեի իրավահաջորդը դառնում է Ջիրայայի նախկին աշակերտ Մինատո Նամիկաձեն։

Չորրորդ Հոկագեի մահից հետո Սարուտոբին կրկին վերադառնում է իր պաշտոնին: Կոնոհայում մեծ թվով մարդկանց անհետացման վերաբերյալ հետաքննություն ժամանակ նա հայտնաբերում է, որ հենց Օրոչիմարուն է կանգնած մարդկանց անհետացման հետևում: Օրոչիմարուի գաղտնի կացարաններից մեկում, գործնականորեն նրան բռնելուց հետո Հիրուզենը թույլ է տալիս նրան փախչել՝ չկարողանալով ձեռք բարձրացնել իր աշակերտի վրա։ Մի քանի տարի անց՝ չուննների քնության ժամանակ Կոնոհայի վրա Օրոչիմարուի հարձակման ժամանակ, մարտում, Հիրուզենը օգտագործում է կրակի և հողի տարրերի հիման վրա ստեղծված տեխնիկաներ։ Կրակի տեխնիկաները նման էի բերանից դուրս եկող կրակի հոսքերի, մինչդեռ հողի տեխնիկաներով նա ստեղծում էր պաշտպանական պատեր կամ հակառակորդի վրա հարձակվելու համար ռումբեր։ Մարտի ընթացքում Երրորդ Հոկագեն կանչում է կապիկների թագավոր Էմմուին։ Ուրիշ ընտրություն չունենալով, Երրորդ Հոկագեն որոշում է զոհաբերել իրեն, սակայն իր հետ տանել Օրոչիմարուի ունակությունները՝ կրկնեով Չորրորդ Հոկագեի ճակատագիրը։ Նրա տարիքը և ուժասպառ վիճակը (այդ ժամանակ նրան խոցեց Կուսանագիի թուրը) թույլ տվեցին նրան բանտարկել Լեգենդար Սանինի միայն ձեռքերը, որից հետո երկար ժամանակ վերջինս չէր կարողանում օգտագործել որևէ տեխնիկա: Մահից առաջ Հիրուզենը տեսնում էր իր փոքրիկ աշակերտին, ոչ թե դաժան մի նինջայի։

Չորրորդ Հոկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 1-ին սերիա (անիմե), 1-ին գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Մականուն - Կոնոհայի Դեղին կայծակ (ճապ.՝ 木ノ葉の黄色い閃光, «Կոնոհա նո Կիյրոյի Սենկո»)
  • Ծննդյան օր - Հունվարի 25
  • Ընտանիք - Կուշինա Ուզումակի (կին), Նարուտո Ուզումակի (որդի), Բորուտո Ուզումակի (թոռ), Հիմավարի Ուզումակի (թոռնուհի)

Մինատո Նամիկաձե(ճապ.՝ 波風ミナト , Նամիկաձեն բառացիորեն թարգմանվում է որպես «քամի և ալիքներ») կամ Չորրորդ Հոկագե (ճապ.՝ 四代目火影, «Յոնդայմե Հոկագե»), Կուշինա Ուզումակիի ամուսինն ու Նարուտոյի հայրը, որին նրանք անվանել են Ջիրայայի հենց առաջին գրքի գլխավոր հերոսի պատվին:

Մինատոն ավարտել է նինջաների ակադեմիան բավականին վաղ տարիքում ՝ 10 տարեկան հասակում: Եղել է Ջիրայայի աշակերտը։ Մինչև Հոկագե դառնալը Մինատոն Հատակե Կակաշիի, Օբիտո Ուչիհայի և Րին Նոհարայի ուսուցիչն էր։ Մինատոն համարվում էր տաղանդավոր շինոբի և Կոնոհայում ծնված լավագույն նինջաներից մեկը: Շինոբիների Երրորդ համաշխարհային պատերազմում թշնամիներից շատերը նախընտրում էին նահանջել, քան մարտի բռնվել Մինատոյի հետ, քանի որ վերջինս միանգամից վայրյանական կարող էր սպանել մի քանի թշնամական նինջաների, շնորհից իր «Աստծո թռչող որոտ» տեխնիկայի (այն օգտագործելով նա կարողանում էր տելեպորտացվել այնտեղ, որտեղ կուզեր)։ Նա նաև ստեղծեց ռասենգանը՝ տեխնիկա, որում նա ցանկանում էր սովորական չակրայից բացի ներառել նաև բնության չակրան: Նա ժամանակ չունեցավ ավարտելու Ռասենգան տեխնիկան, բայց մի քանի տարի անց նրա որդին` Նարուտոն կարողացավ հաջողությամբ ավարտին հասցնել այն:

Մագայում տեղի ունեցող գործողություններից 12 տարի առաջ Ակացուկիի հիմնադիր Տոբիին հաջողվում է նոր ծննդաբերած Կուշինայի միջից դուրս հանել բիջուին, և վերջինիս դրդել հարձակվել Կոնոհայի վրաref>Манга, главы 501 и 502</ref>։ Մինատոն նրա հետ կռվի է բռվում և ստիպում փախչել, սակայն, չկարողանալով հաղթել աղվեսին, Չորրորդ Հոկագեն կյանքի գնով ստիպված եղավ նրան կնքել իր նորածին որդու մարմնում։ Նարուտոն միայն այն ժամանակ է իմանում որ Մինատոն իր հայրն է, երբ Փեյնի դեմ կռվի ժամանակ հայտնվում է Աղվեսի ութերորդ պոչը, և Նարուտոն պատրաստ էր հանել բիջուին բանտարկող կնիքը[30]։ Այդ ժամանակ նրա ենթագիտակցության մեջ հայտնվում է Մինատոն և ասում նրան որ երկար ժամանակ է սպասել այս պահին, որպեսզի տեսնի թե ինիպիսին է դարձել իր որդին։

Հինգերորդ Հոկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 1-ին եթերաշրջան, 85-րդ սերիա (անիմե), 148-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - իգական
  • Մականուն - Լեգենդար անհաջողակ (ճապ.՝ 伝説のカモ , «Դենսեցու նո Կամո»)
  • Տարիք - 1-ին մասում՝ 50-51 տարեկան, 2-րդ մասում 53-54
  • Ծննդյան օր - Օգոստոսի 2
  • Ընտանիք - Դան (նշանած), Նավակի (եղբայր), Հաշիրամա Սենջու (պապիկ, Առաջին Հոկագե), Միտո Ուզումակի (տատիկ)

Ցունադե(ճապ.՝ 綱手) կամ Հինգերորդ Հոկագե (ճապ.՝ 五代目火影 , «Գոդայմե Հոկագե»), «Նարուտո»-ի գլխավոր հերոսներից, լավագույն բժիշկ*նինջաներից և երեք Սաննիններից մեկը։

Ցունադե, Ջիրայա և Օրոչիմարու անունները վերցել են ճապոնական «Ջիրայա գոկեցու մոնոգատարի» ավանդական պատմությունից, որտեղ Ցունադեն Ջիրայայի կինն է։ Քանի որ Կոնոհայի հիմնադիրներից մեկը՝ Առաջին Հոկագեն, նրա պապն էր, մանգայում նրան հաճախ էին անվանում «արքայադուստր Ցունդաե»(ճապ.՝ , «Հիմե»)։ Նարուտոն, հաշվի անելով նրա տարիքը, նրան անվանում է տատիկ Ցունադե (ճապ.՝ グラニー綱手 , «Ցունադե բաատյան»)։ Չնայած նրան որ Ցունդաեն բժիշկ նինջա է, նա տառապում է հեմոֆոբիայով (վախ արյանունից)։

Ցունադեն լինելով Կոնոհայի ամենատաղանդավոր Կունոիչիներից մեկը, Ջիրայայի և Օրոչիմարուի հետ եղել է Երրորդ Հոկագեի թիմի անդամ։ Նրա ամենահայտնի ունակությունն անհավատալի ուժ է։ Չակրայի գերազանց վերահսկողության շնորհիվ նա ունակ է ոչնչացնել ցանկացած բան: Ժամանակի ընթացքում նա նաև դարձավ տաղանդավոր բժիշկ-նինջա, ով կարուղանում էր ստեղծել ցանկացած թույնի հակաթույնը։

Շինոբիների համաշխարհային պատերազմի ժամանակ նա առաջրկում է, որ յուրաքանչյուր թիմում ընդգրկվի մեկ բժիշկ-նինջա, ինչը հաստատվեց գյուղի խորհրդի կողմից։ Շատ չանցած սպանվում են նրա կրտսեր եղբայրը՝ Նավակին և նշանածը՝ Դանը։ Անձրևի գյուղի առաջնորդ Հանզո Սալամանդրայի դեմ պայքարից ողջ մնալուց հետո, Ցունադեն, Օրոչիմարուն և Ջիրայան հայտնի են դառնում որպես «Երեք լեգենդար նինջաներ»։

Շուտով նա որոշում է հեռանալ գյուղից ՝ որպես աշակերտ իր հետ վերցնելով Դանի քրոջը՝ Շիզունեին: Ճանապարհորդելու ընթացում Ցունադեն տարվում է ազարտային խաղերով, և խաղերն անընդհատ տանուլ տալու պատճառով ձեռք է բերում նոր մականուն՝ «Լեգենդար անհաջողակ» (ճապ.՝ 伝説のカモ, «Դենսեցու նո Կամո»)։ Հատկանշական է, որ Ցունադեի հագուստի հետևի մասում մի հերոգլիֆ է պատկերված, որը թարգմանաբար նշանակում է «ազարտայի խաղեր» (ճապ.՝ , «Կակե»)։ Ժամանակի ընթացքում նա սկսում է օգտագործել տրանսֆորմացիայի տեխնիկան, ինչը թույլ է տալիս նրան շատ ավելի երիտասարդ տեսք ունենալ (այդ ջուցուի օգտագործման ապացույցը նրա ճակատի նշանն է)։

Հիմնական սյուժե

Երրորդ Հոկագեի մահից հետո, կոնոհայի ավագները բախվեցին մի հարցի՝ թե ով պետք է լինի հաջորդ Հոկագեն։ Այդ պարտականությունը առաջարկեցին Ջիրայային, սակայն վերջինս հրաժարվեց, պատճաաբանելով, որ կա ավելի արժանավոր մարդ այդ պաշտոնի համար։ Նա առաջարկում է Ցունադեին։ Նարուտոյի հետ Ջիրայան մեկնում է փտրելու Ցունաեին, միաժամանակ տղային սովորեցնելով Ռանսեգան տեխնիկան։ Այդ ժամանակ նրան է գտնում նաև Օրոչիմարուն իր օգնական Կաբուտոյի հետ։ Նրանք առաջարկում Ցունադեին բուժել Երրորդ Հոկագեի կողմից վնսաված Օրոչիմարուի ձեռքերը, փոխարենը խոստնալով վերակենդանացնել Նավակիին և Դանին։ Նրանք որոշ ժամանակ են տալիս Ցունադեին այդ առաջարկի շուրջ մտածելու համար։ Շուտով նրան գտնում են նաև Ջիրայան և Նարուտոն, և առաջակում նրան ղեկավարել գյուղը, սակայն Ցունադեն կտրուկ մերժում է։ Նարուտոն, վիրավորվելով Ցունադեի պատասխանից և պահվածքից, մարտահրավեր է նետում նրան, սակայն արագորեն պարտվում է։ Այնուամենայնիվ, Ցունադեն խոստանում է, որ կընդունի Նարուտոյի Հոկագե դառնալու երազանքը, եթե վերջինս մեկ շաբաթում կարողանա յուրացնել ռասենգանի տեխնիկան, բացի դրանից կնվիրի Նարուտոյին նապկինում Հաշիրամա Սենջուին պատկանող մանյակը։

Առաջին Հոկագեի Մանյակը

Կողնորոշվելու ժամանակի ավարտվելուց հետո, Ցունադեն նախապես հարբեցնում է Ջիրայային, որպեսզի վերջինս չկարողանա խանգարել Ցունադեին գնալ Օրոչիմարուի հետ հանդիպման։ Վերջին պահին փոշմանելով, Ցունադեն, բուժելու քողի տակ, հարձակում է Օձ Սաննինի վրա, սակայն նա խույս է տալիս։ Ցունադեին օգնության են հասնում ուժասպառ Ջիրայան, Նարուտոն և Շիզունեն։ Լեգենդար Սաննիներից յուրաքանչյուրը կռվի ժամանակ կնաչում է իր արարածին՝ Ցունադեն՝ խխունջ Կացույային, Ջիրայան՝ դոդոշ Գամապունտային, Օրոչիմարուն՝ օձ Մանդային: Այն բանից հետո, երբ Ցունադեն ծանր վիրավորվում է, Շիզունեն և Նարուտոն նրան օգնելու համար, կռվի են բռնվում Կաբուտոյի հետ։ Երբ Կաբուտոն արդեն հաղթում էր, Նարուտոն նրա դեմ օգտագործում է Ռասենգան տեխնիկան։ Արդյունքում, մարտից հեոտ Օրոչիմարուն և Կաբուտոն ստիպված եղան նահանջել։ Ցունադեն պահեց իր խոստումը և Նարուտոյին տվեց Առաջին Հոկագեի մանյակը, և համաձայնվեց զբաղեցնելու Հոկագեի պաշտոնը։

Ժամանելով Կոնոհա, նա բուժում է Ռոք Լիի Կակաշիի և Սասկեի վնասվածքները, ինչից հետո դառնում է Սակուրայի ուսուցիչը։

Երկուսուկես տարի անց սկսեցին մեծ խնդիրներ առաջանալ: Նրա և Կոնոհայի ավագներ՝ Հոմուրայի և Կոհարուի միջև տարաձայնությունները ավելի ակնհայտ դարձան: Նա վերակազմավորեց Կակաշիի թիմը՝թիմի ժամանակավոր ղեկավարը դարձավ Կակաշիի մտերիմ ընկեր, ԱՆԲՈՒ-ի անդամ Յամատոն, սակայն Դանզոն օգտագործելով իր իշխանական լծակները կարողացավ այդ թիմում ընդգրկել նաև Արմատ խմբավորման ԱՆԲՈՒ-ի անդամ Սային[31] ։ Դրանից հետո զայրացած Ցունադեն հնաձնարարում Յամատոյին ուշադիր հետևել նրան:

Ակազուկիի առաջնորդի Անձրև գյուղում գտնվելու տեղկությունը ստանալուց հետո, Ջիրայան հայտնում է այդ մասին Ցունադեին և ասում որ ցանկանում է միայնակ այնտեղ գնալ։ Չնայած անհանգստությանը, Ցունադեն թուլ է տալիս Ջիրայային գնալ։ Ջիրայայի մահվան լուրերից գրեթե անմիջապես հետո Կոնոհայի վրա է հարձակվում Փեյնը։ Ցունադեն գյուղի յուրաքանյուր բնակչի մոտ է ուղարկում մասնատված Կացույայի մասերը, որպեսզի համակարգի յուրաքանչյուր բնակչի պաշտպանությունն ու բուժումը։ Օգտտագործելով գրեթե ամբողջ չակրան նա ընկնում է կոմայի մեջ և վերածվում է ծեր կնոջ՝ ինչպիսին նա իրականում էր։ Ցունադեն շուտո՝վ գիտակցության գալուց հետո, իմանում է որ Հինգ Կագեների խորհրդաժողովի ժամանակ որոշվել է ստեղծել միավորված ռազմական ուժեր։

Պատերազմի ժամանակ Ցունադեն գլխավոր հրամանատար Ռայագեի հետ գտնվում էր հրամանատարակ շտաբում և այնտեղից Ռայկագեի հետ հրամաններ արձակում: Իմանալով, որ Նարուտոն լքել է կրիա-կղզու վրայի կացարանը, Ցունադեն Ռայկագեի հետ գնում է հանդիպելու և կանգնեցնելու նրանց, սակայն Նարուտոյին հաջողվում է հրամանատարին ողնել նրան և Քիլլեր Բիին։Էդո Տենսեյի միջոցով Մադարա Ուչիհայի վերակենդանացման մասին լուրերն իմանալուց հետո, նա մնացացծ Կագեների հետ մեկնում է դիմակայելու նրան։

Ցուչիկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Ցուչիկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մու(ճապ.՝ ) կամ Երկրորդ Ցուչիկագե (ճապ.՝ 二代目土影 , «Նիդայմե Ցուչիկագե»), Ցուչիկագե, ով պատկանում էր այսպես կոչած ընդլայնված գենոմով շինոբիների շարքին (տիրապետում է հողի, ջրի և կրակի տարրերի տեխնիկաների)։ Մուն կարող է միաձուլվել շրջապատի հետ և թաքցնել իր չակրան, որի համար ստացել է «Անմարմին» մականունը (ճապ.՝ 無人, Մուջին)։ Եղել է Երրորդ Ցուչիկագեի ուսուցիչը, ում փոխանցել է փոշու տեխնիկայի գաղտնիքները։ Բացի դրանից Մուն սենսոր է ՝ կարողանում է զգալ չակրան մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Կարողանում է նաև, հաղթահարելով գրավիտացիան, լողալ օդում։ Մուի ունակություններից է նաև մարմինը մի քանի օրինակների բաժանելը, ինչը նա անում է մարմնի բջիջները բաժանելու օգնությամբ։ Նրա մարմինը և գլուխը փաթաթված է վիրակապերով, իսկ իր ապրելու տարիներին մեջքին ուներ երկու սուր։ Հետագայում Յակուշի Կաբուտոն շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերակենդանացնում է Մուին, ով պայքարում է Օոնոկիի դեմ։ Ավելի ուշ Գաարային, Օոնոկիին և Նարուտոյի կլոններից մեկին հաողվում է կնքել Մուին, սակայն վերջինիս հաջողվում է ազատվել՝ կիսելով իր մարմինը։ Էդո Տենսեյի չեղարկումից հետո Մուն վերադառնում է անդրշիրիմյան աշխարհ։

Երրորդ Ցուչիկագե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հիշատակում - 2-րդ եթերաշրջան, 199-րդ սերիա (անիմե), 454-րդ գլուխ (մանգա)
  • Սեռ - արական
  • Մականուն - Բոլոր Ժայռերի Օոնոկի (ճապ.՝ 両天秤のオオノキ, «Րյոտեմբին նո Օոնոկի»[32])
  • Ընտանիք - Կուռացուչի (թոռնուհի), Իսիկավա (պապիկ), Կոզուչի (թոռ)

Օոնոկի(ճապ.՝ オオノキ) կամ Երրորդ Ցուչիկագե (ճապ.՝ 三代目土影, «Սանդայմե Ցուչիկագե»), գործող Կեգեներից ամենատարեցը։ Ըստ սյուժեի Կոնոհայի հիմնադրման ժամանակ Ուչիհա Մադարայի դեմ կռված մարդկանից նա միակ ողջ մնացածն էր։ Նա շատ ցածրահասակ մարդ է, ունի եռանկյունաձև մոխրագույն բեղ մորուս, մեծ կարմիր քիթ և հաստ հոնքեր։ Չնայած իր խերությանն ու բողոքներին, նա հրաժարվում էր զիջել Ցուչիկագեի պաշտոնը իր իրավահաջորդներին։ Նա շատ համառ է և հաճախ անտեսում է երիտասարդին, ինչը պարզ երևում է Կազեկագե Գաարայի հե հանդիպման ժամանակ։ Հինգ Կագեների խորհրդաժողովի ժամանակ՝ Հինգերորդ Միզուկագեի գրոհից հետո, նա ինքն է հարձակվում Սասկեի վրա, սակայն, վերջինիս փրկում է Տոբին։

Այն բանից հետո երբ հայտնի է դառնում որ Հոշիգակի Կիսամեին հաջողվել է Ակացուկիին հայտնել ջինջուրիկիների գտնվելու վայրի մասին, Երրորդ Ցուչիկագեն իր երկու օգնականների հետ մեկնում է կրիա-կղզի։

Տիրապետում է ջուցուի երեք տարրի՝ հողի, քամու և կրակի, ինչպես նաև ընդլայնված գենոմի փոշու տարրի ջուցուների։ կարողանում է նաև թռչել։

Կենդանի կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոդոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մանգայի դոդշներ կարողանում էին կանչել Նարուտոն և Ջիրայան։

  • Գամաբունտա (ճապ.՝ ガマブン太), դոդոշների թագավորը։ Նրան տարբերելու առանձնահատկություններն են հսկայական չափսն ու բերանի խողովակը։ Չի սիրում երբ իրեն հեծնում են ծույլ և չարաշահող մարդիկ, և կարող է հայտնվել կանչի ժամանակ։ Հավատարիմ է նրանց, որոնց տաղանդավոր մարտիկներ է համարում և ով կարողանում է ձեռք բերել նրա հարգանքը։ Չորրորդ Հոկագեի դոդոշների հետ պամանագրի պաշտպանը լինելու ժամանակ, Գամաբունտան մասնակցել է Ինը պոչանու դեմ մղվող պայքարին։

Գամապունտան ունի երկու որդի, որոնք երբեմն հայտնվում են կնաչի ժամանակ Գամաբունտայի փոխարեն։

    • Գամակիչի (ճապ.՝ ガマ吉), օգտագործում է կրակի տարրը։
    • Գամատացու (ճապ.՝ ガマ), օգտագործում է ջրի տարրը։
  • Սիմա և Ֆուկասակու, Մյոբոկու լեռան իմաստունները։ Մյոբոկուն դոդշների կեսամիջավայրն է, որտեղ Նարուտոն և Ջիրայան սովորել են Ճգնավորի ռեժիմը։

Օձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մանգայի օձեր կարողանում էին կանչել Օրոչիմարուն, Անկո Միտարասին, Սասկե Ուչիհան և Յակուշի Կաբուտոն։

  • Մանդա (ճապ.՝ マンダ), օձերի թագավորը, օձերից ամենամեծն ու ուժեղը։ Յուրաքանչյուր մարտից հետո նա Օրոչիմարուից պահանջում էր հարյուրավոր մարդկային զոհեր։ Նրան կանչել է նաև Սասկեն Դեյդառայի դեմ մարտի ժամանակ, վերջինս որոշել էր ինքն իրեն պայթեցնելով ոչնչացնել ամեն ինչ։ Սասկեն փրկվում, իսկ Մանդան ծանր վնասվածքներ ստանալու պատճաով մահանում։ Ավելի ուշ Մանդայի բջիջներից Կաբուտոն ստեղծում է նոր՝ ավելի ուժեղ օձ։

Շներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մանգայի շներ կանչելու տեխնիկա Նինկենը, որը նախատեսված էր ինչ-որ մեկին հետևելու կամ գտնելու համար, օգտագործում էր Հատակե Կակաշին։ Նա կարողանում է կանչել առավելագույնը 8 շուն, որոնցից մի քանիսը կարողանում են խոսել։

  • Պակուն (ճապ.՝ パックン), այս շանը Կակաշին առավել հաճախ էր կանչում քան մյուսներին։ Շնորհիվ իր զարմանալի հոտառությանը կարող է գտնել ամեն ինչ, սակայն իր փոքր չափսերի պատճառով մարտում այնքան էլ պիտանի չէ։

Մանգայում հիշատակվում է նաև ուրիշ խոսող շների մասին։ Նրանք են՝ Բիսուկեն(ճապ.՝ ビスケ), Բուլը(ճապ.՝ ブル), Գուրուկոն(ճապ.՝ グルコ), Ակինոն (ճապ.՝ アキノ), Ուռուսին(ճապ.՝ ウルシ), Ուհեին (ճապ.՝ ウーヘイ) և Շիբան (ճապ.՝ シバ

Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բակու, Դանզոյի կանչող արարածը, որը տիրապետում է քամու տարրին և կարողանում է ներս քաշել տարատեսակ առարկաներ։ Ճապոնական դիցաբանության մեջ Բակուն նման է վագրի, ով սնվում է երազներով և մղձավանջներով։
  • Կամատարի (ճապ.՝ カマタリ), միաչքանի կզաքիս, Տեմարիի կանչվող կենդանին։ Իր մոտ պահում է իր հասակի չափի մանգաղ։ Կառավարում է քամին, և կարճ ժամանակում կարողանում է հսկայական վնասներ հասցնել մեծ տարածքներում։ Մի անգամ երբ Տեմարին կանչեց Նրան, Կամատարին փոթորկոտ քամով տապալեց մի ամբողջ անտառ։ Ճապոնական բանահյուսություններում կա Կամայտատի մանգաղով կզաքիս (ճապ.՝ 鎌鼬
  • Կացույու (ճապ.՝ カツユ), Խխունջների հսկա թագուհին, Ցունադեի կանչվող կենդանին։ Նա ունի նուրբ ձայն շատ համեստ է։ Նա Ձեսսի Նենսան (ճապ.՝ 舌歯粘酸) տեխնիկան օգտագործելու ժամանակ թքում թթվանյութ, որը կոտրում է նույնիսկ քարը։ Կացույու Դայբունռեցու տեխնիկան օգտագործելու ժամանակ Կացույուն բաժանվում է բազմաթիվ փոքր մասերի, որոնք Ցունադեն օգտագործում է որպես չակրայի հաղորդիչներ, և ով որ կպչի այդ մասերին Ցունադեն կարող է նրանց բուժել։ Կացույա անունը ծագում է ճապոնական 蛞蝓 («խխունջ») կանջիից, եթե այն կարդում ենք չինական տարբերակով։
  • Կյոդայգումո (ճապ.՝ 巨大蜘蛛, «հսկայական սարդ»), հսկայական սարդ, որին կնաչել է Կիդոմարուն Հյուգա Նեջիի դեմ մարտի ժամանակ։ Կյոդայգումոն ծնում է ավելի փոքր սարդերի, և այդպես ստեղծում Ամագումո (ճապ.՝ 雨蜘蛛)՝ «սարդերի անձրև» տեխնիկան։ Այդ տեխնիկայի ժամանակ ահռելի քանակությամբ սարդեր տարափի նման թափվում են հակառակորդի վրա և խեղդում նրան։
  • Նինկամե (ճապ.՝ 忍亀), Մեծ կարմիր կրիա, Մայթո Գայի կանչվող կենդանին։ Երբ Ռոք Լին փոքր էր, Գայի բացակայության ժամանակ նրա փոխարեն հետևում էր երեխային։
  • Էմմա (ճապ.՝ 猿魔), ապիկների թագավորը, Երրորդ Հոկագեի կանչվող կենդանին։ Հենգե Կոնգոնյուն (ճապ.՝ 変化 金剛如意) տեխնիկայի շնորհիվ կարողանում է կերպարանափոխվել գավազանի և դառնալ զենք հմուտ նինջայի ձեռքին։ Գավազանը կարողանում է դառնալ ամուր ինչպեստ ալմաստը և բավականին սուր։ Նման է XVI դարի չինական «Ճանապարհորդություն դեպի արևելք» (չին.՝ 西遊記) ստեղծագործության Սուն Ուկուն գավազանին։ Էմման նույնիսկ այդ ձով կարող է շարժվել, օրինակ վերադառնալ նիջայի ձեռքին։ Կարողանում է նաև ստեղծել բազմաթիվ փոքր գավազանների կոլններ և դրանցով ստեղծել ալմաստե վանդակ (ճապ.՝ 猿魔, «Կոնգո Ռեհիկի»)։ Մեծ հարգանքով և նվիրվածությամբ է վերաբերվում Սարուտոբիին, սակայն ոչ միշտ էր համաձայնվում նրա գործողությունների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kishimoto, Masashi Uzumaki: the Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 138. — ISBN 1-4215-1407-9
  2. Kishimoto, Masashi Uzumaki: the Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 139. — ISBN 1-4215-1407-9
  3. Kishimoto, Masashi Uzumaki: the Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 140. — ISBN 1-4215-1407-9
  4. Kishimoto, Masashi Uzumaki: the Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 141. — ISBN 1-4215-1407-9
  5. Kishimoto, Masashi Uzumaki: the Art of Naruto. — Viz Media, 2007. — С. 142. — ISBN 1-4215-1407-9
  6. «Naruto (TV)» (անգլերեն)։ Anime News Network։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին։ Վերցված է 2011-10-20 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Манга, 515 глава.
  8. Gia Manry. (2011-10-01)։ «Gia's List: 8 Anime Dogs You'd Want to Adopt» (անգլերեն)։ Anime News Network։ Վերցված է 2011-10-03 
  9. キラービー (Кира:би:) — японофикация английского словосочетания Killer Bee (Пчела-убийца)
  10. Манга, 544 глава.
  11. Манга, 614 глава.
  12. Манга, 506 глава.
  13. Манга, 505 глава.
  14. Манга, главы 143, 255 и 505.
  15. Манга, 508 глава.
  16. Манга, 533 глава.
  17. Японофикация третьей буквы английского алфавита C.
  18. Манга, 278 глава
  19. Имена троицы были позаимствованы Масаси Кисимото из традиционного японского рассказа «Дзирайя гокэцу моногатари»
  20. Манга, 527 глава
  21. Naruto: Second Official Data Book, стр. 312
  22. Naruto: Third Official Data Book, стр. 22—23
  23. Манга, 462 глава.
  24. Манга, 462 глава
  25. Акацуки схватили Трёххвостого, когда тот уже не был заключён в чьём-либо теле, а обитал на дне озера.
  26. Манга, 458 глава, 3 стр.
  27. Манга, 507 глава.
  28. Манга, 541 глава.
  29. Манга, 458 глава
  30. Манга, 440 глава.
  31. Пока Какаси Хатакэ находился в больнице после использования мангэкё сярингана в битве с Дэйдарой.
  32. «Ретэнбин» (両天秤) означает «Иметь больше, чем одну способность».