Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Դեկտեմբեր 2019

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտրյալ հոդվածի նոր կանոնակարգ

Նոր ուղեցույց, մի կծեք նորեկներին

Հարգելի Վիքիհամայնք, Ձեր քննարկմանն եմ հանձնում նոր ուղեցույցի նախագիծ Խնդրում եմ, մի կծեք նորեկներին: Նախագծի իմաստն է, այնպես անել, որ նորեկները չնեղանան չգնան Վիքիպեդիայից: Նախագիծը թարգմանել եմ անգլերեն տարբերակից, որոշ մասեր հարմարացրել եմ մեր Վիքիպեդիային: Հրավիրում եմ բոլորիդ քննարկման:--Սամվելքննարկում 09:51, 29 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Դեմ, շատ անիմաստ վերնագիր ունի: Հաճախ նոր մասնակիցների քննարկման էջերում թողել եմ հաղորդագրություններ, որն ինչպես դուք եք նշում՝ «Կծել» է համարվում: Ինձ թվում է առանց այս նախագծի էլ ամեն ինչ հիասքանչ վիճակում է: Խորհուրդ կտայի նախագծի վերնագիր ընտրելուց առաջ մտածել, որ դրանով կարող եք վիրավորել այլ մասնակիցների: Իմ մոտ շատ հոռեկիրթ տպավորություն է թողնում: Կծող՝ Angel (քննարկում) 13:38, 29 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
Հարգելի Angel շնորհակալություն կարծիքի համար։ Նախ նշեմ, որ սա քվեարկություն չի, երկրորդ բոլոր Վիքիպեդիաներում ուղեցույցը ունի նույնանման անվանում և վերնագիրը նպատակ չունի վիրավորել որևէ մեկին, ընդակառակը, ուղեցույցով նշված է, ինչպես անել, որպեսզի չվիրավորենք որևէ մեկին, հատկապես նորեկներին։ Ինչ վերաբերվում է «հիասքանչ» լինելուն, նշեմ, որ մեր Վիքիպեդիան շատ հեռու է հիասքանչ լինելուց, ես վերջերս նմանատիպ տեսարանի ականատես եղա, որ նորեկը, ով ուներ լավ խմբագիր դառնալու հեռանկար, նեղացավ, գնաց։ Նաև կխնդրեի այլևս քննարկումներում «լավ մտածեք նոր գրեք» տիպի խորհուրդներ չտաք։--Սամվելքննարկում 19:49, 30 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Շնորհակալ եմ թարգմանելու համար։ Ողջունելի գաղափար է։--Ավետիսյան91 (քննարկում) 19:29, 13 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

@Samo04, այստեղ առաջին կետում «համար»-ը հավանաբար սխալ է․ հա՞մր։--Ավետիսյան91 (քննարկում) 09:30, 14 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

։։Ավետիսյան91 ջան, իրականում համառ էր, շնորհակալություն նկատելու համար։--Սամվելքննարկում 17:22, 14 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]