Մասնակից:Sigma'am/Կանոնակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ընտրյալ հոդվածների առաջադրման և ընտրության ներքոհիշյալ կանոններին: Դա կօգնի խնայել ժամանակ և ջանքեր, ինչպես նաև կխթանի հոդվածի՝ գրագետ դիտարկմանն ու մինչ ընտրյալ կարգավիճակի հասցնելը:

Հոդվածը կարող է ուղարկվել վերամշակման՝ քննարկման փակումով, եթե պարունակում է չշտկված թերություններ, որոնք մատնշվել են մասնակիցների կողմից, և կարող է վերաառաջադրվել միայն դրանք լիովին վերացնելուց հետո: Դրանից խուսափելու համար հոդվածը բարելավեք քննարկմանը զուգընթաց:

Հոդվածի պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ պահանջները նվազագույնն են ընտրյալ հոդվածի համար: Ոչ մի հոդված չի կարող ստանալ ընտրյալ կարգավիճակ, եթե թեկուզ մի կետով չի համապատասխանում ներքոհիշյալ պահանջներին՝

  • Հոդվածը պետք է լինի օրիգինալ (գրված Վիքիպեդիայի սահմաններում և Վիքիպեդիայի համար), այլ ոչ թե արտագրված լինի ինչ-որ տեղից:
  • Հոդվածը պետք է բավարարի չեզոք տեսակետին և չպարունակի սկզբնական հետազոտություն և ոչ հավաստի և չստուգված փաստեր:
  • Հիմնական թեման պետք է բացված լինի:
  • Հոդվածը պետք է ունենա ներածություն, որը համառոտ պետք է բացահայտի հոդվածի հիմնական դրույթները: Ի տարբերություն հոդվածի տեքստի՝ ներածությունը պետք է հասկանալի լինի շարքային ընթերցողին և պարունակի նվազագույն քանակի մասնագիտական եզրույթներ: Խորհուրդ չի տրվում, որ ներածությունը միջին չափսի մոնիտորի վրա ունենա 10 տողից կամ 1000 նիշքից պակաս չափս:
  • Հոդվածի ծավալը, ըստ նվազագույն հոդվածի չափանիշների, չպետք է լինի տեքստի տեսանելի 20 հազար նիշքից պակաս (մոտավորապես 40 հազար կիլոբայթ): Թույլատրվում է աննշան՝ մինչև 10 %, շեղում նվազագույնից, եթե դա չի ազդում հոդվածի թեմայի ամբողջական բացահայտմանը: Խորհուրդ չի տրվում գերազանցել 100 հազար նիշքը (200 հազար կիլոբայթը). ավելորդ տեքստը հիմնավորված դիտողությունների դեպքում պետք է տեղափոխվի հատուկ հոդվածներ (Հոդվածի չափի որոշումը՝ Ակտիվացում՝ Նախընտրություններ -> Գադջեթներ -> Տարբեր վիճակագրական փաստեր հոդվածի մասին: Օգտագործում՝ Էջի վերևում Ավելին -> Վիճակագրություն):
  • Հոդվածի տեքստում պնդումների կողքին (որոնք կարևոր են ինչպես հոդվածի համար ամբողջությամբ, այնպես էլ դրա բաժինների համար, ինչպես նաև թվային արժեքների կողքին, պետք է բերվեն վստահելի աղբյուրներ՝ ձևավորված որպես ծանոթագրություններ: Մեծ ծավալի աղբյուր (մենագրություն, գիրք, 15-20 էջից ավելի հոդված) նշելիս ծանոթագրության մեջ պետք է նշվի կոնկրետ էջը կամ բաժինը, իսկ բաժնին հղում կատարելիս ցանկալի է նշել սկզբի և ավարտի էջերը[Ն 1]: Ընդ որում հղումները կարող են լինել գրքերի, մենագրությունների կամ հոդվածների կա՛մ թղթային, կա՛մ էլեկտրոնային տարբերակին: Էլեկտրոնային փաստաթղթերին հղում կատարելիս արգելվում են հղումները դեպի հեղինակային իրավունքը խախտող կայքեր:.
  • Մատենագրության և ծանուցումների ձևավորումը պետք է միասնականացնել համապատասխան կաղապարների օգնությամբ:
  • Հոդվածը չպետք է պարունակի ակնհայտ սխալներ և անճշտություններ:
  • Հոդվածը պետք է լինի ավարտուն և չունենա ակնհայտ անավարտ բաժիններ:
  • Ընտրյալ կարգավիճակի հավակնող հոդվածը պետք է լինի կայուն, փոխհամաձայնեցված տարբերակը. գնահատման, առաջադրման ժամանակ չպետք է տարվեն խմբագրական պատերազմներ, հոդվածը չպետք է պաշտպանված լինի:
  • Հոդվածում պետք է ներկայացված լինեն կատեգորիաները և (եթե առկա են) միջլեզվային հղումներ:
  • Հոդվածում պետք է լինի հղումների փունջ դեպի թեմային առնչվող համացանցային ռեսուրսներ (եթե այդպիսիք առկա են)[Ն 2]:
  • Արտաքին ֆայլերին տրվող հղումները չպետք է խախտեն արտաքին հղումների մասին կանոնակարգը և չպետք է պարունակեն նյութեր, որոնք ակնհայտորեն խախտում են հեղինակային իրավունքը:
  • Հոդվածի բոլոր պատկերները պետք է ունենան հստակ արտոնագրային կարգավիճակ: Ցանկացած հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր: Պատկերասրահի բոլոր նիշքերը պետք է օժտված լինեն ինքնուրույն հանրագիտարանային արժեքով և ոչ մասնագետի տեսանկյունից չպետք է կրկնեն մեկը մյուսին, ինչպես նաև խստագույնս առնչվեն տեքստին. դրանք չպետք է ունենան հոդվածը նկարազարդող բնույթ:

Ցանկալի է (բայց ոչ պարտադիր)՝

  • Մեկ կամ մի քանի պատկերների առկայություն
  • Հոդվածի թեմայի գրականության ցանկի առկայություն

Եթե առաջադրվող հոդվածը չի համապատասխանում այս չափանիշներին, բայց, ըստ Ձեզ, բավական հետաքրքիր է և ունի զարգացման հեռանկար, կարող եք առաջադրել լավ հոդվածների թեկնածուների էջում, որտեղ կդիտարկվի և հնարավոր է՝ կօգնեն հասցնել կարգավիճակի:

Առաջադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջադրումից առաջ հոդվածը պետք է անցնի գնահատման փուլը, որտեղ գնահատման նախագծի մասնակիցներն ու այլ խմբագիրներ համատեղ կորոշեն հոդվածի առաջադրվելու նպատակահարմարությունը:  Կարևոր է՝ Երկու փաստարկված «Դեմ» ձայնով հոդվածի գնահատման փուլը շարունակվում է մինչև սահմանված ժամկետը (1 ամիս), սակայն հոդվածը չի անցնում քվեարկության փուլ:

  • Հոդվածի գլխամասում՝ ամենավերևում, ավելացրեք {{Ցուցափեղկի թեկնածու}} կամ {{Լավ հոդվածից ընտրյալ}} կաղապարները,
    • այդ կաղապարում կհայտնվի կարմիր հղում՝ որին հղվելով կհայտնվեք [[Վիքիպեդիա:Ընտրյալ հոդվածներ/Թեկնածուներ/Հոդվածի անունը]] էջում, որտեղ «Հոդվածի անունը» առաջադրվող հոդվածի անունն է: Կբացվի դատարկ էջ՝ որտեղ տեղադրելով բլանկը, կարող եք ստեղծել առաջադրման նոր էջ:
    • գնում եք թեկնածուների առաջադրման էջ և առաջարկվող տողում՝ [[Վիքիպեդիա:Ընտրյալ հոդվածներ/Թեկնածուներ/Հոդվածի անունը]] «Հոդվածի անունը»-ի փոխարեն գրեք առաջադրվող հոդվածի անունը և սեղմեք «Ստեղծել քվեարկության ենթաէջ» կոճակին և բացվող բլանկում փոփոխեք տվյալները՝
      • Բոլոր «Հոդվածի անվանում» բառերը փոխարինեք առաջադրվող հոդվածի անունով,
      • {{ԸՔ}} կաղապարում փոփոխեք տարեթիվն ու ավելացրեք քվեարկության վերջնաժամկետը՝ ապրիլի 20 ձևաչափով,
      • «Քվեարկության ժամկետները» աղյուսակում արտացոլեք քվեարկության սկիզբն ու ավարտը՝ +30 օր սկսելու օրվանից ձևաչափով,
      • «Պատճառաբանություն» բառի փոխարեն գրեք առաջադրման պատճառների կամ կատարված աշխատանքի մասին:
  • Ենթաէջը ստեղծելուց հետո պարտադիր կերպով «Վիքիպեդիա:Քվեարկություններ» էջում Ընտրյալ հոդված ենթաբաժնում ավելացրեք ենթաէջի հղումը:
  • Քվեարկություն բացելուց հետո պարտադիր կերպով Խորհրդարանում ծանուցեք վիքիհանրությանը քվեարկության մասին՝ տեղադրելով {{subst:Քվեարկություն|հոդված|ՀՈԴՎԱԾԻ ԱՆՈՒՆԸ|ընտրյալ հոդված|ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԷՋԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ}} ծանուցումը:  Կարևոր է՝ Խորհրդարանում անհրաժեշտ ծանուցման բացակայությունը հիմք է հոդվածի քվեարկությունը կասեցնելու համար:
  • Խնդրում ենք միանգամից չառաջադրել ձեր ստեղծած մեկից ավելի հոդված միաժամանակ, այլ սպասեք. հնարավոր է՝ մեկի գնահատումը կօգնի մյուսին:
  • Եթե հոդվածն արդեն առաջադրված է եղել, սակայն չի ընտրվել, ապա կարող է առաջադրվել էական բարելավումից հետո: Նույնական տեսքով հոդվածի կրկնառաջադրման դեպքում ադմինիստրատորներին իրավունք է վերապահում միանգամից կասեցնել քվեարկությունը:
  • Եթե լավ հոդվածն եք առաջադրում, ապա մանրամասն ցույց տվեք այն լրացումները, ներդրումները, որոնք կատարել եք ընտրությունից հետո:

Քննարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածն ընտրվում է քննարկման (քվեարկության) արդյունքում: Քվեարկողներից ակնկալվում է պատասխանատվություն և հավասարակշռված մոտեցում. մինչ կարծիք հայտնելը կարդացե՛ք հոդվածն ամբողջությամբ: Հիշե՛ք, որ սա սոսկ քվեարկություն չէ, այլև՝ քննարկում: Մինչ քվեարկելը ստուգե՛ք քվեարկելու Ձեր իրավունքը:

  • Եթե դուք կարծում եք, որ հոդվածն արժանի է լինել ընտրյալ, ձեր կարծիքը շարադրեք «Կողմ» բաժնում՝ {{Կողմ}} կաղապարի միջոցով: Մանրամասնեք ձեր որոշումը: Առաջադրողի կարծիքն ավտոմատ հաշվարկվում է որպես հոդվածին կողմ քվեարկած[Ն 3]. առաջադրողի ընդգրկուն կարծիք չի պահանջվում:
  • Եթե դուք հոդվածում թերություններ եք նկատում, գրեք «Հատուկ կարծիքներ, մեկնաբանություններ, չեղարկումներ» բաժնում և անպայման թվարկեք դրանք: Խնդրում ենք նշել կոնկրետ թերություններ, որոնք հնարավոր են ուղղել: Մի՛ գրեք, որ հոդվածը ձեզ հետաքրքիր չէ կամ դուր չի գալիս. ոչինչ անել չես կարող, բայց ուրիշները կարող են այլ հետաքրքրություններ ունենալ: Չփաստարկված մեկնաբանությունները կանտեսվեն:
  • Եթե դուք ցանկանում եք հետ կանչել ձեր կարծիքը (օրինակ՝ թերությունները շտկվել են), գծանշեք դրանք (<s>...</s>), բայց մի ջնջեք:
  • Եթե դուք որևէ դիտողություն եք արել, ապա հետևե՛ք թեկնածության ենթաէջին, որպեսզի համոզվեք, որ թերությունը վերացվել է, փոխեք ձեր կարծիքը ըստ նախորդ կետի:
  • Պահպանե՛ք հանգիստ և բարեկամական հարաբերություններ հոդվածի հեղինակների և քննարկմանը մասնակցող մասնակիցների հետ: Հեղինակ(ներ)ը սովորաբար խիստ կապված է (են) լինում իր(ենց) ստեղծածի հետ, և անտեղի կտրուկ խոսքերը կամ անհիմն քննադատությունը կարող են վիրավորել նրան(ց):
  • Հեղինակնե՛ր, ուշադի՛ր եղեք քննադատության հանդեպ, հաշվի՛ նստեք փաստարկների հետ և փորձե՛ք բարելավել հոդվածը քննարկման ընթացքում:
  • Քննարկման արդյունքն ամփոփում է արդյունքներն ցանկացած մասնակցի կողմից, որն իրավունք ունի փակել առաջադրումը հոդվածի՝ պահանջներին ակնհայտ անհամապատասխանության կամ քննարկման էջում կանոնների կոպիտ խախտման դեպքում:

Արդյունքների ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկման նախնական ամփոփում կարող է տեղի ունենալ մինչ հնարավոր ընտրման օրվանից մի քանի օր առաջ ցանկացած մասնակցի կողմից: Հոդվածն ընտրված է համարվում, եթե հավաքել է 6 «կողմ» ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 75%-ը: Եթե գնահատման նախագծի մասնակիցներից գոնե 3-ը «կողմ» են քվեարկել, սակայն հոդվածը չի հավաքել անհրաժեշտ 6 ձայնը կամ ձայների 75%-ը, հոդվածը համարվում է ընտրված:

Արդյունքի վիճարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջադրման վերջնարդյունքը կարող է բողոքարկվել նախագծի քննարկման էջում: Եթե հոդվածին տրվել է կարգավիճակ, արդյունքը կարող է վիճարկվել մեկ օրվա ընթացքում, եթե մեկ օրից ավել է անցել, ապա կարող է վիճարկվել բացառիկ դեպքերում (օրինակ՝ հոդվածն ակնհայտ կերպով հեղինակային իրավունքի խախտում է): Հոդվածը կարգավիճակից զրկվում է ըստ Լավ, ընտրյալ և տարվա հոդվածների կարգավիճակ ստանալու և այն զրկելու քվեարկության մասնակցության կանոնակարգ և լրացուցիչ այլ պայմաններ դրույթի՝ Կարգավիճակի հեռացման թեկնածուների էջում:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արդեն կարգավիճակ ունեցող հոդվածները չպետք է առաջադրվեն կարգավիճակի հեռացման միայն էջանշման բացակայության պատճառով:
  2. Արտաքին հղումների փունջն այլ վիքիպեդիաներից տեղափոխելիս անհրաժեշտ է ըստ անհրաժեշտության թարգմանել նաև դրանք
  3. «Կողմ» սյունակում քվեարկելը դիտարկվում է որպես կրկնաքվեարկություն: