«Բագրատ Գալստանյան»–ի խմբագրումների տարբերություն
Նախորդ խմբագրությունների շրջում։ Խնդրում եմ հետագա խմբագիրներին առաջնորդվել Հայկական վիքիպեդիայի կանոնակարգով ու ընդունված դրական պրակտիկաներով, ոչ թե սեփական քաղաքական նախասիրություններով։ Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագրիչն անջատված է |
Հոդվածի քննարկման էջում հստակ, մանրամասն հիմնավորել եմ իմ կատարած ջնջումը, հստակ, հիմնավոր հակափաստարկ դեռ չի ներկայացվել, ուստի հետշրջումը սխալ գործողություն է։ Պիտակներ՝ Ձեռքով հետշրջում հետշրջված |
||
Տող 58. | Տող 58. | ||
2012 թ. [[Մոնրեալ]]ի [[Կոնկորդիա համալսարան|Կոնկորդիայի համալսարանում]] պաշտպանել է [[Աստվածաբանություն|աստվածաբանության]] և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով<ref name="armchurch" />։ |
2012 թ. [[Մոնրեալ]]ի [[Կոնկորդիա համալսարան|Կոնկորդիայի համալսարանում]] պաշտպանել է [[Աստվածաբանություն|աստվածաբանության]] և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով<ref name="armchurch" />։ |
||
2013 թ. [[Կանադայի հայոց թեմ|Կանադահայոց թեմի]] պատգամավորները Բագրատ Գալստանյանի փոխարեն Կանադայի հայոց թեմի առաջնորդ են ընտրել տեր [[Արեն Ջեբեջյան]]ին, ինչը բերել է [[սոցիալական ցանց]]երում թեմի ներկա ու նախկին առաջնորդների կողմնակիցների կոնֆլիկտի ու փոխադարձ մեղադրանքների{{փաստ}}։ |
|||
2013 թ. [[Կանադայի հայոց թեմ|Կանադահայոց թեմի]] պատգամավորները Բագրատ Գալստանյանի փոխարեն Կանադայի հայոց թեմի առաջնորդ են ընտրել տեր [[Արեն Ջեբեջյան]]ին, ինչը բերել է [[սոցիալական ցանց]]երում թեմի ներկա ու նախկին առաջնորդների կողմնակիցների կոնֆլիկտի ու փոխադարձ մեղադրանքների։ Համայնքի ներկայացուցիչները մեղադրում են Բագրատ Գալստանյանին, որ իր առաջնորդության հետևանքով [[Լավալի սբ. Խաչ եկեղեցի]]ն ավելի քան մեկ միլիոն դոլարի պարտքեր է կուտակել, ըստ փաստաթղթերի՝ Գալստանյանը փորձել է այդ պարտքերը ծածկելու համար գրավ դնել [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Վանկուվեր)|Վանկուվերի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու]] շենքը, ինչը կանխվել է։ Բագրատ Գալստանյանը վերադարձել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]], իսկ Արեն Ջեբեջյանին հնարավորություն է տրվել հրաժարական տալ։ [[Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր]] թերթի 2013 թվականի հուլիսի քսանի թողարկման տեքստը պնդում է, որ Բագրատ Գալստանյանի վարքը երաշխավորել է, որ նա էլ երբեք եկեղեցական պաշտոն չի զբաղեցնի Կանադայում<ref>{{Cite news |date=2013 թ․ հուլիսի 20 |title=Armenian Diocese in Canada in Disarray |URL=https://mirrorspectator.com/wp-content/uploads/2019/07/7%EF%80%A220%EF%80%A213-pdf-ms.pdf |newspaper=[[Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր]]}}</ref><ref>[https://civic.am/politics/international/146737--2013-.html Բագրատ սրբազանը 2013-ին փորձել է գումարի դիմաց գրավ դնել Կանադայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին]</ref>։ Նույն տարվանից նոր նշանակում է ստացել` որպես [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի]] Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն<ref>[https://www.azatutyun.am/a/25043214.html Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ Մայր Աթոռում]</ref>։ |
|||
2013 թվականին նշանակում է ստացել` որպես [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի]] Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն<ref>[https://www.azatutyun.am/a/25043214.html Եկեղեցական հայեցակարգային հարցերի |
2013 թվականին նշանակում է ստացել` որպես [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի]] Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն<ref>[https://www.azatutyun.am/a/25043214.html Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն նշանակվելը]</ref>։ |
||
2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի [[Եղիսաբեթ II|Եղիսաբեթ II-ի]] ադամանդյա հոբելյանի մեդալին։ |
2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի [[Եղիսաբեթ II|Եղիսաբեթ II-ի]] ադամանդյա հոբելյանի մեդալին։ |
20:18, 1 Հունիսի 2024-ի տարբերակ
Բագրատ Գալստանյան | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Վազգեն |
Եկեղեցի | ![]() |
Անուն | Բագրատ Գալստանյան |
Կառավարման սկիզբ | սեպտեմբեր 6, 2015 |
Նախորդող | Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ծննդավայր | Գյումրի |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջ, Լիդսի համալսարան, Մոնրեալի Կոնկորդիա համալսարան |
Ձեռնադրություն | հուլիս 23, 1995 |
Հոգևոր աստիճան | Արքեպիսկոպոս |
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (մայիսի 20, 1971, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ[2]։
Կենսագրություն
Ծնվել է 1971 թվականի մայիսի 20-ին Գյումրիում։ Ծնողները պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից։ 1971 թվականին ամբողջ ընտանիքով ներգաղթում և հաստատվում են Գյումրիում, ապա՝ 1977 թվականին, տեղափոխվում Երևան։
Կրթությունը, հոգևոր կոչումը և ծառայությունը
1978 - 1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։
1988 - 1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։
1994 թ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։
1995 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է ճեմարանը, պաշտպանել «Խոսրով Եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» վերտառությամբ ավարտաճառ[3]։
Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նույն թվականի հուլիսի 23-ին, այդ տարի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
Ձեռնադրվելուց հետո մինչև 1998 թվականը եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գավազանակիրը։
1996 թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նշանակվել է նաև Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ ուսուցիչների վերապատրաստության ծրագրեր վարելով Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հայաստանում քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի հիմնադիր անդամ է։
1996-1998 թթ. նաև Սուրբ Պատարագի մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր Եկեղեցու պատմություն է դասավանդել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և Վազգենյան դպրանոցում[3]։
1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում։ Ուսանելու տարիներին եղել է նաև Մանչեստրի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը։
1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ։ 2000 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ։ Տեսչի պաշտոնում դասավանդել է Ընդհանուր Եկեղեցու պատմություն, Հովհաննու Ավետարանի մեկնություն, Եկեղեցական երաժշտություն առարկաները։ Հիմնադրել է Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» երգչախումբը։
2002 թ. պաշտպանում է վարդապետական «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը և ստանում մասնավոր վարդապետության 4 աստիճանները։
2002 թ. տեսչի պաշտոնին զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Հիմնադրել և վարել է «Ճանաչենք Ավետարանը» հաղորդաշարը[4]։
2002 թ.-ին զուգահեռաբար նշանակվել է նաև Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փոխառաջնորդության կարճ շրջանում Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ և երգչախումբ, ընդարձակել և վերակազմավորել է թեմի Քրիստոնեական Դաստիարակչության կենտրոնը, Թալինում Երիտասարդական կենտրոն ստեղծել[5]։
2003 թ. մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ[5]։ Նույն թվականի հունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջնորդության տարիներին բարեգործության նպատակով հիմնել է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին և հիվանդներին օգնելու, ինչպես նաև Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմավորել երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ և այլն։
2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով[3]։
2013 թ. Կանադահայոց թեմի պատգամավորները Բագրատ Գալստանյանի փոխարեն Կանադայի հայոց թեմի առաջնորդ են ընտրել տեր Արեն Ջեբեջյանին, ինչը բերել է սոցիալական ցանցերում թեմի ներկա ու նախկին առաջնորդների կողմնակիցների կոնֆլիկտի ու փոխադարձ մեղադրանքների[փա՞ստ]։
2013 թվականին նշանակում է ստացել` որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն[6]։
2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդյա հոբելյանի մեդալին։
2014 թվականից «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի հոգևոր միջազգային փառատոնի հոգևոր պատասխանատուն է[7]։
Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզախոսական, մշակութային հոդվածներ, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը[3]։
2023 թ. ստացել է արքեպիսկոպոսի կոչում։
Տավուշի թեմի առաջնորդ
2015 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ[8]։
2015 թ. սեպտեմբերի 21-ին Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ Հաղարծնում տեղի է ունեցել թեմի Երիտասարդաց միության անդրանիկ հավաքը, կազմավորվել է Երիտասարդաց միության Կենտրոնական խորհուրդ[9]։
«Իջևան» հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է նրա հեղինակային «Աստվածաշունչը մեր կյանքում» հաղորդաշարը[10]։
Տավուշում իրականացվել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրյա դպրոցներ են բացվել Աչաջուր, Պառավաքար, Դիլիջան, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան և այլ համայնքներում[11][12][13]։
2017 թ. հուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Բագրատ սրբազանը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պարբերաբար այցելում է սահմանապահ զորամասեր, համայնքներ, իրականացնում բազմաթիվ այլ ծրագրեր։
Ծանոթագրություններ
- ↑ LLC, Helix Consulting. «Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ». City Of Smile. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
- ↑ «Ճանաչենք Ավետարանը»։ Հաղորդումներ
- ↑ 5,0 5,1 Նախկին առաջնորդներ - Կանադայի թեմ
- ↑ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն նշանակվելը
- ↑ «Ֆրեսկո» փառատոն:Հոգևոր պատասխանատու Արխիվացված 2016-08-28 Wayback Machine
- ↑ Տավուշի թեմի առաջնորդ
- ↑ Տավուշի թեմի երիտասարդաց միություն
- ↑ Աստվածաշունչը մեր կյանքում
- ↑ Տեղի ունեցավ Նավուր գյուղի կիրակնօրյա դպրոցի բացումը
- ↑ Վերին Կարմիր Աղբյուր գյուղն այսուհետ ունի իր կիրակնօրյա դպրոցը
- ↑ Սահմանապահ Չորաթան գյուղում բացվեց Տավուշի թեմի հերթական կիրակնօրյա դպրոցը