Սաուրան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սաուրան (այլ կիրառումներ)
Քաղաք
Սաուրան
արաբ․՝ صوران‎‎
Կոորդինատներ: 36°33′54″ հս․ լ. 37°12′44″ ավ. ե. / 36.56500° հս․. լ. 37.21222° ավ. ե. / 36.56500; 37.21222
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաԱզազի գավառ
ՆահիյաՍաուրանի շրջան
ԲԾՄ443 մ
Բնակչություն6 988 մարդ (2004[1])
Ժամային գոտիUTC+2
##Սաուրան (քաղաք) (Սիրիա)
Red pog.png

Սաուրան (արաբ․՝ صوران‎‎), ոչ մեծ քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Հալեպի մարզի Ազազի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա քաղաքի տարածքում հնում գոյություն ունեցած բնակավայրը հայտնի է եղել Սուրունու (Surunu) անվամբ և մտել է արամեական էթնոքաղաքական Բիթ-Ադինի կազմավորման մեջ։ Մ. թ. ա. 9-րդ դարի կեսերին Սալմանասար III թագավորը Հյուսիսային Սիրիայի պետությունների դաշինքի դեմ մղած պատերազմի ժամանակ քաղաքը գրավվում է ասորական զորքերի կողմից[2]։

Բյուզանդական դարաշրջանում քաղաքը բնակեցված էր արաբական Թահուն ցեղի քրիստոնյաներով[3]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսային հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ՝ ծովի մակարդակից 443 մետր բարձրության վրա[4]։

Տեղակայված է մարզի կենտրոնից՝ Հալեպից, մոտավորապես 33 կմ դեպի հյուսիս, իսկ երկրի մայրաքաղաքից՝ Դամասկոսից, 344 կմ դեպի հյուսիս-հյուսիս- արևմուտք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 6988 մարդ[5]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]