Ռոսա Չասել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսա Չասել
Ծննդյան անունիսպ.՝ Rosa Clotilde Cecilia María del Carmen Chacel y Arimón
Ծնվել էհունիսի 3, 1898(1898-06-03)[1][2][3]
ԾննդավայրՎալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[4]
Վախճանվել էհուլիսի 27, 1994(1994-07-27)[5][1][2][…] (96 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[4]
ԳերեզմանPanteón de Hijos Vallisoletanos Ilustres
Մասնագիտությունգրող, թարգմանչուհի և բանաստեղծուհի
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Ժանրերվեպ և պոեզիա
Գրական ուղղություններԼաս Սինսոմբրերո
Պարգևներ
ԱմուսինTimoteo Pérez Rubio?
ԱզգականներԽոսե Սոռիլյա ի Մորալ
 Rosa Chacel Վիքիպահեստում

Ռոսա Չասել (իսպ.՝ Rosa Chacel, հունիսի 3, 1898(1898-06-03)[1][2][3], Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[4] - հուլիսի 27, 1994(1994-07-27)[5][1][2][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի գրող, «Սերունդ ՛27»-ի անդամներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չասելը ծնվել է Վալյադոլիդում, լիբերալ ընտանիքում։ Մայրը եղել է ուսուցիչ և 1908 թվականին դստերն ուղարկել է ապրելու Մադրիդում տատիկի մոտ։ Վատառողջ լինելու պատճառով դպրոց չի գնացել և կրթվել է տանը։ 1909 թվականին մայրը դստերը ներառել է Մադրիդի արվեստի դպրոցի դասընթացներում, այնուհետև հաճախել է Escuela del Hogar y Profesional de la mujer, որտեղ նրա մոտ ձևավորվել են ֆեմինիստական հայացքներ։ 1915 թվականին տարվել է քանդակագործությամբ և ընդունվել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, սակայն, շուտով կորցնելով հետաքրքրությունը վերոհիշյալ թեմայի հանդեպ, 1918 թվականին լքել է դպրոցը։

Չասելը հաճախ էր այցելում Cafe Granja del Henar և Մադրիդի Ateneo մասնավոր մշակութային ինստիտուտ։ Այս երկու վայրերը Իսպանիայի և եվրոպայից ժամանած գրողների սիրելի հավաքատեղիներն էին։ Այստեղ «Կանայք և նրանց հնարավորությունները» (“La mujer y sus posibilidades”) համաժողովում Չասելը հադես է եկել հակասական ճառով։ Այդ ժամանակաշրջանում ինչպես շատ երկրներում գերիշխում էր «մաչոյական» տեսակետը, և Չասելի ելույթը Մադրիդի հասարակության կողմից համարվեց անիմաստ։

Այնուամենայնիվ, Չասելն աջակցել է ֆեմինիզմին որպես ժամանակակից կանանց համար նորովի ապրելու ձև, և 1921 թվականին նա ամուսնացել է նկարիչ Տիմոտեո Պերես Ռուբիոյի հետ։ 1922 թվականին Պերեսը Իսպանական ակադեմիայի կողմից կրթաթոշակ է ստացել և զույգը բնակություն է հաստատել Հռոմում։ Այդ նույն տարում Չասելը գրել է իր առաջին հոդվածը «Ուլտրա» ամսագրի համար։ 1927 թվականին նա ամուսնու հետ վերադարձել է Մադրիդ։

Ռոսա Չասելի կիսանդրին Վալյադոլիդի Կամպո Գրանդե զբոսայգում

1930 թվականին Չասելը գրել է իր առաջին վեպը՝ "Estacion, Ida y Vuelta" (Կայարան. ժամանում և վերադարձ)։ Նույն տարում Պերես Ռուբիո-Չասել զույգն երեխա է ունենում՝ Կառլոսը, և Ռոսա Չասելը իրեն նվիրում է երեխայի դաստիարակությանը։ 1933 թվականին՝ մոր մահից հետո, ուժերը վերականգնելու համար Չասելը վեց ամիս միայնակ ապրել է Բեռլինում։ Երբ վերադարձել է Իսպանիա, սկսվել է Իսպանական քաղաքացիական պատերազմը, և Պերես Ռուբիոն անդամագրվել է հանրապետական բանակ։

Այս նոր քաղաքական խնդիրների պատճառով Չասելը հաճախ է հեռացել որդուց, ապրել Բարսելոնայում, Վալենսիայում, Փարիզում։ Միևնույն ժամանակ նրա ամուսինը պատասխանատու է եղել Պրադո թանգարանից գանձերի երկրից դուրս բերման համար՝ պահպանելու նրանց պատերազմական ավերածությունից։ Պատերազմի ավարտից հետո ընտանիքը վերամիավորվել է և մեկնել Բրազիլիա, որտեղ նրանք ապրել են շուրջ երեք տասնամյակ, կարճ ժամանակահատված ապրելով Բուենոս Այրեսում։

Ռոսա Չասելի հուշարձանը Վալյադոլիդում

Որոշ ժամանակահատված Չասելն ապրել է հարաբերական անհայտության մեջ. հայտնի գրող, ով մի քանի տարի նոր ծրագրերով հանդես չի եկել։ Այս ամենը փոխվել է 1959 թվականին, երբ նա արժանացել է Գուգենհայմ կրթաթոշակի և մեկնել է Նյու Յորք, վերսկսել գրել։ Մինչև 1961 թվականն աշխատել է Նյու Յորքում։ Իսպանիա է վերադարձել, երբ իր հայրենի երկիրը գտնվել է անխռով սոցիալական վիճակում։ 1963 թվականի մայիսին վերադարձել է Բրազիլիա, որտեղ մնացել է մինչև 1970 թվականը։ 1973 թվականին երկրորդ անգամ է վերադարձել իր հայրենիք[8]։

1977 թվականին 56 տարեկան հասակում մահացել է Չասելի ամուսինը։ Չասելը, ով հաճախակի էր լինում Մադրիդում և Ռիո դե Ժանեյրոյում, որոշում է հաստատվել Իսպանիայում։ Վերսկսելով իր հին գործերը՝ նա գրում է նոր վեպեր։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Վալյադոլիդի համալսարանի կողմից արժանանում է Honoris Causa դոկտորի կոչման։ Կյանքի վերջին տարիներին արժանացել է նաև մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում մրցանակ Խուան Կառլոս թագավորի կողմից։ 1987 թվականին արժանացել է «Գրականության ազգային մրցանակի», 1990 թվականին՝ "Premio Castilla y Leon de las letras" (Գրականության Կաստիլյանա և Լեոն մրցանակ), որի հաղթողներն ընտրվում են թագավորի կողմից։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է Մադրիդում 1994 թվականի օգոստոսի 7-ին, 96 տարեկան հասակում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական Iberia ավիաընկերության Airbus A340 ինքնաթիռն անվանվել է Ռոսա Չասելի պատվին։

«Ռոսա Չասել Airbus A340» հաճախ է թռչում Մադրիդի «Բարախաս միջազգային օդանավակայանից» դեպի Բուենոս Այրեսի «Էսեյսա միջազգային օդանավակայան» կամ Ռիո դե Ժանեյրո։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Estación. Ida y vuelta,1930, Madrid, Ulises. 1974
  • Teresa,1941, Buenos Aires, Nuevo Romace. 2.ª edición: 1962
  • Memorias de Leticia Valle,1945, Buenos Aires, Emecé. 1971
  • La Sinrazón,1960, Buenos Aires, Losada. 2.ª edición: 1961
  • Barrio de Maravillas,1976, Barcelona, Seix Barral. 2.ª ed.: 1978
  • Novelas antes de tiempo,1981, Barcelona, Bruguera. 1985
  • Acrópolis,1984, Barcelona Seix Barral. 1994: Barcelona, Plaza&Janés (El Ave Fénix; 172/3).
  • Ciencias naturales,1988, Barcelona, Seix Barral. 1994: Barcelona, Plaza&Janés (El Ave Fénix; 172/7)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sobre el piélago, 1952, Buenos Aires, Imán. 1992
  • Ofrenda a una virgen loca, 1961, Méjico, Universidad de Veracruz.
  • Icada, Nevda, Diada, 1971, Barcelona, Seix Barral
  • Balaam y otros cuentos, 1989, Relatos infantiles, Barcelona, Mondadori. 1993
  • Narrativa Breve, 2003, edición de Carlos Pérez Chacel y Antonio piedra, Valladolid, Fundación Jorge Guillén (Obra Completa; 7).

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A la orilla de un pozo, 1936, Madrid, Héroe. Prólogo de Juan Ramón Jiménez. 1985: Valencia, Editorial Pre-textos.
  • Versos prohibidos, 1978, Madrid, Caballo Griego para la Poesía.
  • Poesía (1931-1991), 1992, Barcelona, Tusquets.

Գրքեր և թերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rosa Chacel: premio nacional de las letras españolas, 1987 (իսպաներեն). Anthropos Editorial. 1990..
  • Jueves (1994 թ․ հուլիսի 28). «Muere Rosa Chacel, maestra de la aventura íntima». El País (իսպաներեն)..
  • Staff Le Monde (1994 թ․ հուլիսի 29). «Mort de l'écrivain espagnol Rosa Chacel». Le Monde (ֆրանսերեն)..
  • Kirkup, James (1994 թ․ հուլիսի 29). «Obituary: Rosa Chacel». The Independent..
  • Page, Eric (1994 թ․ օգոստոսի 2). «Rosa Chacel, 96, A Spanish Novelist Exiled for 36 Years». The New York Times..
  • Santa, Àngel; Didier, Béatrice; Fouque, Antoinette; Calle-Gruber, Mireille (2013). «Chacel, Rosa (Valladolid 1898 - Madrid 1994)». Le dictionnaire universel des créatrices (ֆրանսերեն). Éditions des femmes. էջ 818..

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rodríguez-Fischer Ana, (Ana Rodríguez Fernández, Geboren) Introducción. En Chacel, Rosa, Barrio de Maravillas, Editorial Castalia, 1993, ISBiN 84-7039-667-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118862308 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. http://www.uva.es/export/sites/uva/1.lauva/1.15.doctoreshonoriscausa/index.html
  7. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  8. «Rosa Chacel (1898–1994)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսա Չասել» հոդվածին։