Խոսե Սոռիլյա ի Մորալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Խոսե Սոռիլյա ի Մորալ
Jose zorrilla.jpg
Ծնվել է փետրվարի 21, 1817({{padleft:1817|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Վալյադոլիդ, Իսպանիա[6]
Վախճանվել է հունվարի 23, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3][4][5] (75 տարեկանում)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա[6]
Մասնագիտություն դրամատուրգ, բանաստեղծ և գրող
Լեզու իսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
Կրթություն Real Universidad de Toledo և University of Valladolid
Ժանրեր պոեզիա և թատրոն
Ուշագրավ աշխատանքներ Don Juan Tenorio
Անդամակցություն Իսպանիայի արքայական ակադեմիա[7]
Firma de José Zorrilla.svg
José Zorrilla Վիքիպահեստում

Խոսե Սոռիլյա ի Մորալ (իսպ.՝ Zorrilla у Moral, 1817-1893), իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Իսպանական խոշորագույն ռոմանտիկներից։

Սկզբնական շրջանում գրել է խռովահույզ քնարական բանաստեղծություններ («Բանաստեղծություններ», համար 1-8, 1837-1840, ժողովածու), հետագայում դիմել է իսպանական միջնադարին՝ այն հակադրելով բուրժական արդիականությանը («Տրուբադուրի երգը», համար 1-3, 1840-1841, ժողովածու, «Կապիտան Մոնտոյան», 1839, «Անտառային շուշան», 1845, կրոնախրատական ավանդազրույցներ, «Գրանադա», 1852, Էպիկական պոեմ

Նրա դրամաները (հիմնականում ազգային, պատմահերոսական սյուժեներով) հիմնավորում են ժողովրդի ու միապետության միաբանության գաղափարը («Կոշկակարն ու թագավորը», համար 1-2, 1840-1841)։ «Դոն Ժուան Տենորիո» (մաս 1-2, 1849) դրամայում Դոն Ժուանը պատկերված է որպես իդեալական սեր որոնող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC
  2. 2,0 2,1 Spanish Biographical Dictionary Real Academia de la Historia, 2009.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 Babelio
  6. 6,0 6,1 Соррилья-и-Мораль Хосе // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. http://www.rae.es/academicos/jose-zorrilla
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 510 CC-BY-SA-icon-80x15.png