Ռոբերտո Բոլլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Բոլլե
իտալ.՝ Roberto Bolle
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1975(1975-03-26)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԿազալե Մոնֆերատո, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՍկալա թատերական ակադեմիա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, մոդել և պարող
ԱշխատավայրԼա Սկալա և Ամերիկյան բալետի թատրոն
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrobertobolle.com
 Roberto Bolle Վիքիպահեստում

Ռոբերտո Բոլլե (մարտի 26, 1975(1975-03-26)[1], Կազալե Մոնֆերատո, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի բալետի պարող է։ Առաջին պարողն է աշխարհում, ով միաժամանակ հանդիսանում է Իտալիա, Միլանի Լա Սկալա թատրոնի և ԱՄՆ, Նյու Յորքի Ամերիկյան բալետի թատրոնի աստղը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտո Բոլլեն ծնվել է Իտալիայում՝ Պիեմոնտ մարզի Կազալե Մոնֆերատո կոմունայում։ Բալետով սկսել է զբաղվել յոթ տարեկանում՝ հաճախելով տեղական դպրոցը, ընդունվել է Լա Սկալա թատրոնի բալետի դպրոց 12 տարեկանում։ 1990 թվականին Ռուդոլֆ Նուրիևը ընտրում է նրան «Մահ Վենետիկում» օպերայի կերպարներից մեկի՝ Տադցիոյի դերի համար, սակայն թատրոնը արգելում է Ռոբերտոյին ընդունել առաջարկը՝ պատճառաբանելով, որ նա շատ երիտասարդ է։

1996 թվականին հանդես է եկել «Ռոմեո և Ջուլիետ» բալետում, որից հետո քսանմեկ տարեկան Բոլլեն դարձավ Լա Սկալայի առաջատար պարողը։ Նա հրաժարվեց այդ դիրքից՝ ազատ կարիերա ունենալու համար։ Դրանից հետո պարողը հանդես է եկել բազմաթիվ բալետներում՝ Քնած գեղեցկուհի, Կարապի լիճ, Մոխրոտը, Մարդուկ-Ջարդուկը, Ժիզել, Էսմերալդա և այլն։

Բոլլեն պարել է Թագավորական բալետ, Կանադայի ազգային բալետ, Շտուտգարտ բալետ, Բեռլինի պետական օպերա, Վիեննայի պետական օպերա, Բավարիայի պետական օպերա, Հռոմի օպերային թատրոն, Սան Կառլո (Նեապոլ) թատրոններում։

2000 թվականի հոկտեմբերին Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում նա կատարեց սեզոնի բացումը Կարապի լիճ բալետով, իսկ նոյեմբերին Բոլլեն հրավիրված էր Բոլշոյ Բալետ՝ մասնակցելու Մայա Պլիսեցկայայի 75 ամյակի միջոցառմանը, որին ներկա էր նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հեռուստատեսային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտո Բոլլե - Իմ ազատ պարը (Rai 1, 2016)
  • Պարիր ինձ հետ (Rai 1, 2018-2019)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999, Premio Gino Tani
  • 2000, Premio letterario Galileo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.robertobolle.com/
  2. https://www.imdb.com/name/nm2056225/
  3. https://it.wikipedia.org/wiki/Internet_Movie_Database
  4. https://it.wikipedia.org/wiki/Roberto_Bolle
  5. http://www.dossiercultura.it/musica/bolle-una-vita-per-la-danza.html
  6. http://giornaledelladanza.com/home/57788/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Բոլլե» հոդվածին։