Ռիչարդ Սթոլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ռիչարդ Սթոլման
RichardStallman
Richard Stallman at Pittsburgh University.jpg
Ծնվել է մարտի 16, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:16|2|0}})[1] (63 տարեկան)
Նյու Յորք
Բնակության վայր(եր) Բոստոն
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն հրեա
Դավանանք աթեիստ[2]
Ուղղություն ազատ ծրագրային ապահովման շարժում և Ալտերգլոբալիզմ
Մասնագիտություն ծրագրավորող, համակարգչային գիտնական, դասախոս, բլոգեր, software developer, վիպասան, սյունյակագիր, հետազոտող և գիտաֆանստաստիկ գրող
Հաստատություն(ներ) Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամինախագահ
Գործունեության ոլորտ ազատ ծրագրային ապահովում և Արհեստական բանականություն
Անդամակցություն ազատ ծրագրային ապահովման շարժում, Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամ, GNU հախագիծ, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատեր Հարվարդի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Տիրապետում է լեզուներին անգլերեն[3], իսպաներեն, ֆրանսերեն և ինդոնեզերեն
Ինչով է հայտնի Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամ, ԳՆՈՒ, Իմաքս, ՋիՍիՍի (GCC)
Պարգևներ ՄակԱրթուրի կրթաթոշակ, Գրեյս Մյուրեյ Հոպերի մրցանակ, EFF Pioneer Award, Takeda Awards, Համացանցի փառքի սրահ, Yuri Rubinsky Memorial Award, ACM Software System Award, Պատվավոր դոկտոր[4][5] և Պատվավոր դոկտոր
Կուսակցություն ԱՄՆ-ի կանաչների կուսակցություն
Կայք stallman.org
Richard Stallman Վիքիպահեստում


Ռիչարդ Մեթյու Սթոլման (անգլ.՝ Richard Matthew Stallman, հաճախ օգտագործվում է անվան սկզբնատառերից կազմված հապավումը՝ rms, մարտի 16, 1953[1], Նյու Յորք) հանդիսանում է ազատ ծրագրերի[6] շարժման (free software movement) նախաձեռնողը և ԳՆՈՒ (GNU) նախագծի ու Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (Free Software Foundation) հիմնադիրը։

1983 թ. Սթոլմանը սկսեց ազատ օպերացիոն համակարգ ստեղծելու ԳՆՈՒ նախագիծը՝ իբրև գլխավոր ճարտարապետ և կազմակերպիչ։ Նշված նախագծով սկիզբ դրվեց նաև ազատ ծրագրերի շարժմանը, որը ֆորմալիզացվեց 1985 թ. Ազատ ծրագրերի հիմնադրամի ստեղծմամբ։

Նա հանդիսանում է ազատ ծրագրերի շարժման գաղափարների իրագործմանը ուղղված քոփիլեֆթ[7] (copyleft) գաղափարի առաջամարտիկներից և մի քանի քոփիլեֆթ արտոնագրերի հիմնական հեղինակ, մասնավորապես՝ ներկայումս տարածված ԳՆՈՒ հանրային արտոնագրի (GNU General Public License)։

Սթոլմանը բավականին հայտնի ծրագրավորող է և հեղինակ այնպիսի կարևոր ծրագրերի, ինչպիսիք են Էմակսը (Emacs), ԳՆՈՒ կոմպիլյատորների հավաքածուն (GNU Compiler Collection), ԳՆՈՒ վրիպազերծիչը (GNU Debugger) և շատ այլ գործիքներ ԳՆՈՒ հիմնական գործիքների հավաքածուի (GNU Coreutils) մեջ։

1990-ական թթ. կեսերից սկսած Սթոլմանը ավելի շատ ժամանակ է հատկացնում ազատ ծրագրերի գաղափարների տարածմանը և իր տեսլականով՝ ծրագրային խոչընդոտող պատենտների ու հեղինակային իրավունքների ավելորդ ընդլայնման դեմ պայքարին։

Ռիչարդ Սթոլմանի պատվին է անվանվել (9882) Սթոլման աստերոիդը։

Այցելությունը Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. նոյեմբերին այցելել է Հայաստան և հանդես եկել հանրային դասախոսություններով.

  • «Ազատ ծրագրային ապահովում. էթիկա և ինտերնետ» ("Free Software: Ethics and the Internet"). Երևան, 16.11.2010
  • «Ազատ թվային հասարակություն» ("Free Digital Society"). Երևան, 18.11.2010
  • «Ազատ ծրագրային ապահովումը և ձեր ազատությունը» (“Free Software and Your Freedom”). Գյումրի, 19.11.2010
  • «Ազատ ծրագրերը և ձեր ազատությունը» (Առաջնորդության Դպրոցի և ՏՏ Դպրոցի համատեղ բաց դաս[8]). Երևան, 24.11.2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database Ստուգված է հոկտեմբերի 14-ին 2015:
  2. https://es.wikipedia.org/wiki/San_Ignucio
  3. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. http://www.upmc.fr/fr/universite/histoire_et_personnalites/les_docteurs_honoris_causa/liste_dhc_2016.html
  5. https://www.fsf.org/blogs/rms/photo-blog-2016-october-paris
  6. Այլընտրանքային, սակայն նվազ կիրառելի տարբերակներ՝ ծրագրային ապահովում, ծրագրակազմ։
  7. Քոփիլեֆթ (copyleft)՝ հեղինակային իրավունքի օրենքների օգտագործումը՝ ծրագրերի օգտագործման, փոփոխման և տարածման սահմանափակումները կանխելու նպատակով։
  8. http://www.itschool.am/news/101124.php

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են