Պլան 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլան 9
Տեսակdistributed operating system? և ազատ և բաց ծրագրային ապահովում
ՍտեղծողԲելլի լաբորատորիա
ԱրտոնագիրLucent Public License?, GPLv2 և MIT արտոնագիր[1]
ՀաջորդInferno?
Անվանված էԲելլի լաբորատորիա և Նախագիծ 9 տիեզերքից
Կայքp9f.org(անգլ.)
Commons-logo.svg Plan 9 from Bell Labs Վիքիպահեստում

Պլան 9, 1980-ականներին Բելլի լաբորատորիայի կողմից թողարկված օպերացիոն համակարգ[2][3][4][5][6][7][8]։ Համակարգը ստեղծվել է ցանցերի և աշխատանքային կայանների շնորհիվ։ Համակարգի հիմքում ընկած էր UNIX-ի գաղափարը՝ «Ամեն ինչ ֆայլ է»։

2000 թվականին համակարգը դուրս եկավ բաց ներքին կոդով և 2002 թվականին ազատ լիցենզիայով (Lucent Public License), որը հաստատված էր OSI կողմից[9][10][11][12][13]։

2014 թվականի փետրվարին Կալիֆորինիական համալսարնը Բերկլիում Alcatel-Lucent ընկերությունից ստացավ Plan 9-ի ներքին կոդը GNU GPLv2-ի տակ թողարկելու իրավունք[14]։

Պլան 9-ը ունի շատ փոքր կոդ, և տեսականորեն այն կարող է աշխատել ցանկած պրոցեսսորի վրա, որը ապահովում է ապպարատային MMU։

Ներկա պահին կարելի է Bell Labs կայքից ներբեռնել համակարգի չորրորդ տարբերակը, որը ստեղծված է x86-ի համար։

Պլան 9-ից ոգեշնչված այլ օպերացիոն համակարգեր են՝ Harvey OS-ը[15] և Jehanne OS-ը[16]։

Հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգը հիմնված է 3 հիմնական սկզբմունքների վրա՝

  • Բոլոր ռեսուրսները ներկայացվում են ինչպես ֆայլեր և հասանելի են հիրարխիվային ֆայլային համակարգում։
  • Լոկալ և հեռակա ռեսուրսները չեն տարբերվում, նրանց հասանելիությունը իրականացվում է ստանդարտ 9P պրոտոկոլով։
  • Գործընթացների ամեն խումբ ունի իր անվանումը, հավաքած ֆայլային հիարխիվից։

Ի տարբերություն ներկայիս օպերացիոն համակարգերի, որոնցում օգտագործողը համակարգչին է հասանելություն ստանում, Plan 9-ում օգտատերը հասանելիություն է ստանում բաշխված հաշվարկային միջավայրին և հնարավորություն է ունենում կարգավորել իր աշխատանքային միջավայրը։

Ֆայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Plan 9-ում գոյություն ունի բազմաթիվ ոչ սովորական սերվերներ՝ ֆայլային միջերեսներով։

  • Պատուհանային համակարգը Rio-ն օգտագործողին տալիս է գրաֆիկական միջավայրի հետ աշխատելու հնարավորություն։ Ծրագրերը կարող են կատարել ներմուծում /dev/cons սարքի միջոցով, գրաֆիկ արտածում /dev/draw սարքի և ստանալ սեփական մկնիկ /dev/mouse սարքերի միջովով և այլն։
  • Կարելի է հասանելիություն ստանալ FTP սերվերին։

Ծրագրավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրավորման հիմնական լեզում համարվում է ANSI, որը աչքի է ընկնում Unicode-ի ապահովմամբ և մի շարք այլ օգտակար հավելումներով։ Խաչաձև պլատֆորմի կազմումը և կարգավորումը հաջողությամբ իրականացվել է Perl, Python, Scheme, noweb, Haskell, Newsqueak, Go և ML շնորհիվ։

Ինչպես նաև Plan 9-ում ծրագիր գրելու համար նախատեսված էր Alef լեզվի խմբագիր, բայց այն մեծ տարածում չունեցավ ինչի պատճառով էլ ջնջվեց երրորդ տարբերակից[17]։

IDE-ի փոխարեն օգտագործվում է Acme խմբագրիչը։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգի անվանումը վերցված է «հոլլիվուդյան ամենավատ ռեժիսսոր» Էդվարդ Վուդ կրտսերի ֆիլմից՝ «Պլան 9-ը բաց տիեզերքից»[18]։ Glenda ճապաստակը, նկարել է ամերիկյան նկարիչ Ռենի Ֆրենչը[19], իր հերթին այն անվանակոչվել է ի պատիվ Գլեն կամ Գլենդա ֆիլմի։ Ինչպես նաև «glenda» է օգտատիրոջ նախնական անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://p9f.org/dl/
  2. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-26-ին։ Վերցված է 2011-11-26 
  3. «Alcatel-Lucent | At the Speed of Ideas»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-01-ին։ Վերցված է 2013-01-30 
  4. «Nokia finalizes its acquisition of Alcatel-Lucent, ready to seize global connectivity opportunities | Nokia» (անգլերեն)։ Nokia։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-10-ին։ Վերցված է 2017-05-10 
  5. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2006-02-09-ին։ Վերցված է 2018-07-03 
  6. preface
  7. InfoWorld — Google Книги
  8. AT&T reveals plans for Java competitor — Google Книги
  9. Bell Labs Releases New Version of Plan 9
  10. How to contribute (Plan 9 wiki)
  11. Staying up to Date (Plan 9 wiki). Archived 2002-11-30 at the Wayback Machine.
  12. Plan 9 — Additional Software
  13. FQA 1 — Introduction To 9front
  14. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-04-ին։ Վերցված է 2020-01-18 
  15. Harvey OS
  16. Jehanne
  17. «Preface to the Third (2000) Edition» (անգլերեն)։ Բելլի լաբորատորիա։ Հունիս 2000։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է 17 ապրիլ 2014 
  18. «Страница FAQ на официальном сайте Plan 9»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-20-ին։ Վերցված է 2009-05-02 
  19. Официальный сайт Renée French

Հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]