SteamOS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SteamOS
Изображение логотипа
ՏեսակԼինուքսի տեղաբաշխում
ՍտեղծողValve Corporation
ԸնտանիքLinux
Հիմք են ծառայելDebian
Առաջին թողարկումդեկտեմբերի 13, 2013
Փաթեթեների կառավարիչAdvanced Packaging Tool[1]
Միջուկի տեսակLinux մոդուլային միջուկ
ԻնտերֆեյսSteam, GNOME
Զարգացման կարգավիճակԱկտուալ
ԿայքՊաշտոնական կայք
 SteamOS Վիքիպահեստում

SteamOS, Debian Linux-ի հիման վրա ստեղծված օպերացիոն համակարգ[2][3], որը Valve ընկերության կողմից մշակվում է հատուկ Steam-ի համար։ SteamOS-ը ստեղծվել է հեռուստացույցի տեսախաղերի համար։ SteamOS-ը օգտատերերի համար դարձել է անվճար օպերացիոն համակարգ և ուներ ազատ լիցենզիա մշակողների համար[4]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակողները պնդում էին, որ StemaOS-ում էապես բարելավված է գրաֆիկայի վերամշակման արտադրողականությունը։ Կատարվել են ձայնի վերամշակման աշխատանքներ, ինչպես նաև օպերացիոն  համակարգում  մուտքային գործիքների օգտագործման ժամանակ տևողության կրճատում[5]։

Տնային սթրիմինգը թույլ է տալիս Steam-ի գրադարանում առկա Windows-ի և OS X-ի համար խաղերը խաղալ SteamOS-ի համակարգում։ Խաղը միացվում է Windows-ի կամ OS X-ի կառավարման տակ գտնվող սարքում և լոկալ ցանցի միջոցով հեռարձակվում է հեռուստացույցին միացած Steam OS-ով սարքը[4]։

Family Sharing ֆունկցիան թույլ է տալիս խաղացողներին խաղալ միմյանց խաղերը և վաստակել միավորներ[6]։

Steam Cloud ամպային ծառայությունը ապահովում է բովանդակության հասանելիություն, ֆայլերի պահպանում, ծրագրային ապահովման ավտոմատ թարմացում[7]։ Մատչելի է դարձել Steam Workshop-ը՝ խաղերի ստեղծման, հրապարակման և որոնման ծառայությունը[7]։

SteamOS-ը ներկայացվում է որպես «համատեղ, զվարճալի, բազմաօգտատեր հարթակ»[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի LinuxCon գագաթնաժողովի ժամանակ Valve-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գեյբ Նյուելը հայտարարել է, որ «Linux-ը և բաց ծրագրային ապահովումը խաղաարդյունաբերության ապագան է»՝ հավելելով, որ իր ընկերությունը մշակում է կարգավորիչ, որը կօգնի Linux-ի համար խաղեր ստեղծողներին[8]։ Սեպտեմբերի 20-ին Steam-ի խանութում հայտնվել է մի էջ «Steam-ի տիեզերքը կընդլայնվի 2014 թվականին» անվանումով, որտեղ գտնվում են խաղերին վերաբերվող և O, [O ] ու O+O նշանակումների տակ թաքնվող նորույթներ[9][10]։ Առաջին նորույթը բացահայտվել է սեպտեմբերի 23-ին․ դա նոր SteamOS օպերացիոն համակարգն էր, որը՝ ըստ Valve-ի հայտարարության պետք է ամենահարմարը լինի թվային ապրանքների մատուցման համար[11]։ Յուրահատուկ ուշադրություն էր տրվել օպերացիոն համակարգի հասանելիությանը, որն անվճար կտարածվի, իսկ օգտատերերը կկարողանան փոփոխել և փոխարինել նրա մեջ գտնվող ցանկացած ծրագրային ապահովում[12]։

SteamOS-ի առաջին հանրային բետա-թողարկումը կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 13-ին։ Այդ թվում մշակողները խորհուրդ էին տվել տվյալ օպերացիոն համակարգը տեղադրել միայն նրանց, ովքեր լավ ծանոթ են Linux-ի հետ[13]։

Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակ Թողարկման ամսաթիվ Բազային ՕՀ ОС (Linux միջուկի տարբերակ) Կարևոր փոփոխություններ
SteamOS 1.0 Alchemist Beta 2013 թվականի

դեկտեմբերի 13

Debian 7.0 (3.10.11)
Beta Update 105 2014 թվականի

մայիսի 9

Debian 7.5 ( 3.2.57 ) AMD driver 14.4, Realtek r8168 driver
Beta Update 137 2014 թվականի

սեպտեմբերի 19

Debian 7.5
Beta Update 145 2014 թվականի

հոկտեմբերի 23

Debian 7.5
Beta Update 153 2015 թվականի

հունվարի 15

Debian 7.7  (3.10.60)
SteamOS 2.0 Brewmaster Preview release 2015 թվականի

հոկտեմբերի 6

Debian 8.2 (4.1)
Update 2.49[14] 2015 թվականի

հոկտեմբերի 27

Debian 8.2 (4.1)
Update 2.61[15] 2016 թվականի

հունվարի 27

Debian 8.3
Update 2.70[16] 2016 թվականի

ապրիլի 22

Debian 8.4
Update 2.80[17] 2016 թվականի

մայիսի26

Debian 8.4 AMDGPU PRO RC1
Update 2.83[18] 2016 թվականի

հունիսի 29

Debian 8.4 AMDGPU PRO RC2, NVIDIA driver 367.27
Update 2.87[19] 2016 թվականի

հուլիսի

Debian 8.4 (4.5)
Update 2.93[20] 2016 թվականի

սեպտեմբերի 27

Debian 8.6
Update 2.110[21] 2017 թվականի

հունվարի 20

Debian 8.7 (4.8) Mesa 13.0.3, NVIDIA driver 375.26
Update 2.115[22] 2017 թվականի

մայիսի 22

Debian 8.8 (4.11) Mesa 17.0.4, NVIDIA driver 381.22
Update 2.117[23] 2017 թվականի

հունիսի 6

Debian 8.8 (4.11) stable updates[24]
Update 2.121[25] 2017 թվականի

հուլիսի 25

Debian 8.8 (4.11.12) Flatpak-ի աջակցում[26]

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղ, Linux միջուկ, Simple DirectMedia Layer և OpenGL.

Սկզբնական հայտարարումից հետո շատ մշակողներ իրենց կարծիքն են հայտնել StemaOS-ի մասին։ Minecraft-ի ստեղծող Մարկուս Պերսոնը նկարագրել է օպերացիոն համակարգը՝ որպես «զարմանալի նորություն», իսկ Thomas Was Alone-ի ստեղծող Մայկ Բիթելը անվանել է այն «խրախուսանք» ինդի խաղերի համար[27][28]։ Այլ մշակողներ, ինչպիսիք են օրինակ DICE-ն հայտարարել են, որ նրանք պլանավորում են իրենց խաղերն ունենալ Linux-ում և SteamOS-ում[29][30]։ Gearbox Software-ի տնօրենը նշել է, որ նա համարում է, որ օպերացիոն համակարգը մշակողների ներգրավման կարիք ունի, ասելով՝ «առանց այս ապրանքի պարտադիր ձեռքբերման, ինչը կբերի մեզ բոլորիս այս նպատակին, սպասելի է, որ ճյուղը կդիտարկվի հետաքրքրությամբ, բայց հիմնականում կմնա անփոփոխ»[31]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SteamOS» (անգլերեն). Valve. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. Neil McAllister (2014 թ․ հունվարի 24). «Valve showers Debian Linux devs with FREE Steam games» (անգլերեն). The Register. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. «SteamOS is based on Debian. Specifically, it is a fork of the Debian 7.1 "Wheezy" stable distribution with additions and modifications including an updated kernel and C library, third-party graphics drivers, and a custom graphics compositor – not to mention Valve's proprietary Steam client.»
  3. «SteamOS получила первые обновления безопасности». 3Dnews. 25.05.2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. «SteamOS, в основе которой лежит дистрибутив Debian ... В её основе лежит Debian Wheezy версии 7.1, хотя разработчики также встроили в дистрибутив определённые элементы ветки 7.5. На текущий момент ОС использует ядро Linux версии 3.10.11, но это может поменяться в ближайшее время.»
  4. 4,0 4,1 Nick Statt (23.09.2013). «Valve fires up SteamOS, its bid for living room PC gaming» (անգլերեն). CNET. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. Tyler Wilde (24.09.2013). «The pros and cons of SteamOS» (անգլերեն). PC Gamer. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Valve анонсировала SteamOS». 4PDA. 24.09.2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 Страница SteamOS на сайте Steam.
  8. Perry Vandell (16.09.2013). «Gabe Newell: "Linux and open source are the future of gaming"» (անգլերեն). PC Gamer. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «Вселенная Steam будет расширяться в 2014». Steam. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. Tyler Wilde (20.09.2013). «Three big Valve announcements coming next week, probably a Linux-based Steam Box» (անգլերեն). PC Gamer. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. Eddie Makuch (23.09.2013). «Valve reveals SteamOS» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. Tyler Wilde, Evan Lahti (23.09.2013). «SteamOS announced by Valve, a free operating system "available soon" for living room PCs» (անգլերեն). PC Gamer. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. Justin Haywald (13.12.2013). «Valve's Steam OS available to download now, but you might want to wait» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. «SteamOS brewmaster update 2.49 released».
  15. «SteamOS brewmaster update 2.61 pushed to brewmaster_beta».
  16. «SteamOS brewmaster update 2.70 released».
  17. «SteamOS brewmaster update 2.83 pushed to brewmaster_beta».
  18. «SteamOS brewmaster update 2.80 pushed to brewmaster_beta».
  19. «SteamOS brewmaster update 2.87 released».
  20. «SteamOS brewmaster update 2.93 pushed to brewmaster_beta». Արխիվացված է օրիգինալից 2 июня 2017-ին.
  21. «SteamOS brewmaster update 2.110 pushed to brewmaster_beta». Արխիվացված է օրիգինալից 2 июня 2017-ին.
  22. «SteamOS brewmaster update 2.115 pushed to brewmaster_beta». Արխիվացված է օրիգինալից 2 июня 2017-ին.
  23. «SteamOS update 2.117 released to brewmaster».
  24. «The big SteamOS update that drops AMDGPU-PRO in favour of Mesa has left beta».
  25. «SteamOS update 2.121 pushed to brewmaster beta».
  26. «Обновление SteamOS 2.117 с поддержкой Flatpak».
  27. Ben Lee (04.10.2013). «Valve's SteamOS "encouraging" for indies, says Thomas Was Alone creator» (անգլերեն). DigitalSpy. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  28. Mike Jackson (23.09.2013). «SteamOS is 'amazing news', says Minecraft creator» (անգլերեն). CVG. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  29. Jeremy Peel (09.10.2013). «Creative Assembly "confident" that Total War: Rome II SteamOS port is possible» (անգլերեն). PCGamesN. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  30. Jenna Pitcher (12.10.2013). «Linux only needs one 'killer' game to explode, says Battlefield director» (անգլերեն). Polygon. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  31. James Brightman (30.03.2013). «Steam news only a "curiosity" without a must-buy like Half-Life 3 - Pitchford» (անգլերեն). Gamesindustry. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]