Ուբունտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուբունտու
Logo-ubuntu no(r)-black orange-hex.svg
VirtualBox Ubuntu 21.10 15 10 2021 13 19 12 ENG.png
ՏեսակԼինուքսի տեղաբաշխում, free operating system?, digital commons?, կայք և բջջային հավելված
ՍտեղծողԿանոնիկալ[1]
ԸնտանիքԼինուքս
Հիմք են ծառայելԴեբիան[2]
Ծրագրային կոդԱզատ և բաց կոդով ծրագրային ապահովում
Առաջին թողարկումհոկտեմբերի 20, 2004[1]
Վերջին տարբերակ16.04 2016
Փաթեթեների կառավարիչdpkg
Առկա էբազմալեզու (ավելի քան 55), հայերենը՝ մասամբ
Միջուկի տեսակՄոնոլիտ (Լինուքս)
ԻնտերֆեյսԳՆՕՄ
ԱրտոնագիրGNU GPL[3]
Զարգացման կարգավիճակարդի
Անվանված էուբունտու[1]
Կայքubuntu.com(անգլ.)
Աղբյուր կոդև բաց կոդով ծրագրային ապահովում
Ubuntu (operating system) Վիքիպահեստում

Ուբունտու ([ʊˈbʊntuː] (զուլուսերեն՝ Ubuntu, մարդկայնություն[4]; «Ուբո՛ւնտու») ազատ ծրագրավորման կոդով գրված օպերացիոն համակարգ է՝ հովանավորված Կանոնիկալ ընկերության կողմից։ Այն Լինուքսի վրա հիմնված բաշխում է (distributive), որը օգտագործում է ԳՆՕՄ աշխատանքային միջավայրը։ Լայն տարածում է գտել հեշտության, գործածելիության և սկսնակ օգտագործողների համար հարմարավետության շնորհիվ։ Զգալիորեն նպաստել է Լինուքսի որպես տնային կամ աշխատանքային համակարգչի օպերացիոն համակարգի համբավի տարածմանը։

Canonical ընկերությունը հաղորդում է, որ այս համակարգն օգտագործում են մոտ 20 միլիոն օգտվող[5], որը նրան դարձնում է Լինուքսի ամենատարածված դիստրիբուտիվը։ Ուբունտուի հանրաճանաչությունը աճում է օրըստօրե։ 2013 թ․ Չինաստանն ընտրել է Ուբունտուն երկրի հիմնական օպերացիոն համակարգ (դրա համար հրապարակվել է հատուկ տարբերակ՝ Ubuntu Kylin)։

Ըստ հիմնական պլանի՝ ամեն նոր տարբերակը լույս է տեսնում կես տարին մեկ, որոնց անվտանգության թարմացումներով ապահովում են մեկուկես տարի, իսկ LTS[6] տարբերակները՝ երկու տարին մեկ։ Դրանք ապահովվում են 5 տարի[7]։ Սկսած 12․04 տարբերակից ապահովումն իրականացվում է անկախ համակարգի տեսակից (հնում սերվերային տարբերակներն ապահովվում էին 5 տարի, իսկ հասարակ տարբերակները՝ 3)[8][9]։

Ուբունտուն տարածվում է սերվերային և հասարակ սկզբնադիր ծրագրերով հանդերձ[10]։ Դրանք տեղադրվում են անհատական համակարգիչների վրա Live CD-ի, Live USB-ի միջոցով։

Դելլ ընկերությունը Ուբունտուն նախատեղադրում էր իր ծնկադիր և սեղանադիր համակարգիչների վրա։

Այժմ Ուբունտուի ամենավերջին տարբերակը 18.04-ն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուբունտուի ծրագրավորողները

Ծրագրի սկզբնական անունը եղել է No-Name-Yet ("դեռ անուն չկա")[11]։

2004 թ․ Հոկտեմբերի 20-ին, երբ դիստրիբուտիվը սկսեց լույս տեսնել, այն համարվում էր Debian-ի ճյուղ, որի նպատակը համակարգի 6 ամիսը մեկ արագ թարմացումների լույս տեսնելն էր[12]։ Ի տարբերություն այլ ճյուղերից, Ուբունտուն հավատարիմ մնաց Debian-ի կարգախոսին, և դիստրբուտիվի մեջ ընդգրկեց հիմնականում բաց կոդով ծրագրեր[13]։ Ուբունտուի փաթեթները ներառում են Debian-ի unstable խումբը։ Համակարգը օգտագործում է Debian-ի Advanced Packaging Tool-ը՝ տեղադրված փաթեթները կառավարելու համար։ Այս ամենից բացի պետք է նշել, նաև, որ Ubuntu-ի և Debian-ի փաթեթները ոչ միշտ են իրար հետ համատեղելի։ Ուբունտուի որոշ ծրագրավորողներ նաև աշխատում են Debian-ի խիստ անհրաժեշտ փաթեթների վրա, ուստի որևէ մի նախագծում փոփոխության դեպքում, կփոփոխվի նաև մյուսում։ 2005 թվականին Debian-ի ղեկավար Յան Մուրդոքը քննադատեց Ուբունտուն՝ նշելով, որ այն շատ է հեռացել Debian Sarge-ից, որ համատեղելի մնա[14]։

Ubuntu-ն այժմ ֆինանսավորվում է Մարկ Շաթլվորթի կողմից և նրա ստեղծած Canonical կազմակերպության կողմից։ 2005 թ․ հուլիսի 8-ին Canonical-ը հայտարարեց Ubuntu Foundation-ի ստեղծման մասին, որի գործը ծրագիրը հովանավորելն է։ Առաջին նվիրաբերությունը կատարեց հենց Մարկը՝ նվիրելով Ուբունտուին 10 միլիոն դոլար։ 2009 թվականին ֆոնդի գումարը արդեն չօգտագործվեց, որի առումով Մարկ Շաթլվորթն ասաց, որ Ubuntu Foundation-ը "սև օրվա" համար է[15][16]։

Սկսած 11․04 «Natty Narwhal» տարբերակից, որը լույս է տեսել 2011 թ․ ապրիլի 28-ին[17], ստանդարտ GNOME աշխատասեղանի միջավայրը (shell-ը) փոխարինվեց Unity-ով[18][19][20], որը զարգացնում է Canonical-ը։ Հաջորդ տարբերակներում X.Org Server-ը փոխարինվելու է Mir-ով[21]։ Փոփոխվել է նաև դիստրիբուտիվի անվանակոչման ձևը՝ Ubuntu Netbook Edition և Ubuntu Desktop Edition համակարգերը միացվել են իրար, որը կոչվում է ուղղակի "Ubuntu", իր հերթին Ubuntu Server Edition-ից հանվել է "Edition" բառը[22]։ Նեթբուքերի համար օգտագործվող Unity-ն դարձել է նարև հասարակ desktop-տարբերակի միջավայրը նույնպես։

2011 թ․ հոկտեմբերի 26-ին լույս տեսավ Ubuntu — 11.10 «Oneiric Ocelot» տարբերակը[23], որտեղ ներկայացվեց Ubuntu Software Center-ի նոր, ավելի գեղեցիկ արտաքին ոճը[24]։

2012 թ․ ապրիլի 26-ին լույս է տեսնում հաջորդ՝ 12.04 LTS «Precise Pangolin» տարբերակը, որտեղ հիմնական աշխատանքային միջավայրը կրկին Unity-ն էր, բայց այն արդեն կատարելագործված էր՝ ուներ հատուկ որոնման դաշտ, նաև HUD։ Որպես հիմնական նվագարկիչ տեղադրված էր RhythmboxBanshee-ի փոխարեն։ Համակարգի մեջ ընդգրկվել են նաև հետևյալ ծրագրերը՝ Gnome 3.4.1, Firefox 11, Thunderbird 11 և այլն։

Մտահղացումներ կան Ուբունտուի մի այլ ճյուղի ստեղծման մասին, որը կրելու է «Grumpy Groundhog» անվանումը։ Այն լինելու է համակարգի նախնական տարբերակ, որն օգտագործելու է ամենանոր ծրագրային կոդը։ Դրա միջոցով ծրագրավորողները և հետաքրքրասերները կարող են օգտագործել միմիայն նորագույն ծրագրաշարերը, որը ավելի շատ օգտակար կլինի ծրագրավորողներին։ Նրանք իրենց ծրագրերը կկարողանան համատեղել կամ ստուգել համատեղելիությունը նոր տարբերակի հետ, ուստի երբ վերջնական տարբերակը դիստրբուտիվի լույս տեսնի ոչ մի խնդիր չի լինի ծրագրերի համատեղելիության հետ։ Իսկ հետաքրքրասերներն ու համակարգչից ավելի խորը իմացություն ունեցող մարդիկ կտեղեկացնեն ծրագրավորողներին սխալների մասին[25]։

Ըստ DistroWatch-ի՝ 2011 թվականին Ուբունտուն իր առաջնայնությունը զիջեց այլ դիստրբուտիվների, առաջին հերթին Linux Mint-ին։ Դա մասամբ բացատրվում է դասական Gnome-ը Unity-ին փոխարինելու պատճառով[26]։

Ubuntu Netbook Edition[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 10․10 տարբերակը ներառյալ գոյություն ուներ հատուկ ճյուղ նեթբուքերի համար։ Այն ներառում էր Unity-ն, որը հատուկ փոքր էկրանների համար էր հարմարեցված։ Ծրագրի այս ճյուղի մեջ կային նաև ծրագրաշարային փոփոխություններ, մասնավորապես այն ուներ հատուկ ծրագրեր, օրինակ՝ Cheese։ Քանի որ Ուբունտուն, սկսած 11․04 տարբերակից սկսեց օգտագործել Unity-ն, ապա որոշում ընդունվեց միավորել բոլոր դիստրիբուտիվները։

Ubuntu Netbook 10.10

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուբունտուն ի սկզբանե տարածվում է շատ ծրագրերով հանդերձ, որոնց մեծամասնության կոդը ազատ է։ Դա նշանակում է, որ օգտվողները կարող են ազատորեն ուսումնասիրել, փոխել և վերահրատարակել։ Ուբունտուն ունի նաև փակ կոդով ծրագրեր։ Նրա աշխատանքային հիմնական միջավայրը հանդիսանում է Unity-ն, որը հարմարեցված է և՛ մեծ, և՛ փոքր էկրանների համար։

Ուբունտուն ի սկզբանե տարածվում է շատ ծրագրերով հանդերձ, որոնց մեջ են նաև ԼիբրեՕֆիս, Mozilla Firefox, Empathy, Transmission ծրագրերը, նաև մի քանի թեթև խաղ, օրինակ սուդոկու և շախմատ։ Այլ ծրագրաշարերը, որոնք սկզբնապես տեղադրված չեն կարելի է բեռնել Ուբունտու ծրագրերի կենտրոնից[27] և APT հիմքով այլ փաթեթների մենեջերից։ Կենտրոնում ծրագրերը հիմնականում անվճար են, սակայն կան նաև որոշ վճարովիներ։ Համակարգում կարելի է բացել նաև Windows-ի համար նախատեսված ծրագրեր Wine-ի շնորհիվ։

Ubiquity ծրագրի միջոցով կարելի է տեղադրել Ubuntu-ն LiveCD-ից։

Ուբունտուն հասանելի է շատ լեզուներով, որոնց մեջ ցավոք սրտի հայերենը չի մտնում։ Հայոց լեզվի թարգմանությունը ընթացքի մեջ է Launchpad համակարգում, որտեղ ամեն ոք կարող է մասնակցել դրան կամ կատարել փոփոխություններ։

Անվտանգության բարձրացման համար օպերացիոն համակարգն ընդգրկում է sudo գործիքը, որի միջոցով կարելի է կատարել ադմինիստրատիվ գործողություններ առանց պոտենցիոլ վտանգավոր սուպերօգտվողի սեսսիան միացնելու։ Ուբունտուն ունի նաև այլ անվտանգության միջոցներ, օրինակ հրապատ, որոնք ինչպես մասնագետներն են նշում, իրենց արդարացնում են։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ubuntu 12.04 LTS դիստրիբուտիվը հռչակել են "աշխարհի ամենաանվտանգ համակարգ" տիտղոսով։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգի պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերացիոն համակարգը հիմնական տարբերակը (desktop) բնականոն աշխատելու համար պահանջում է ամենաքիչը 1 ԳՀց պրոցեսորով համակարգիչ (Pentium 4 կամ նմանատիպ և ավելի) 1 Գբ օպերացիոն հիշողությամբ (RAM)։ Տեղադրման համար անհրաժեշտ է, որ կոշտ սկավառակը ունենա ամենաքիչը 5․9 Գբ ազատ տեղ[28] and 5.9 gigabytes of hard drive space, or better.[29]։ Ավելի թույլ համակարգիչների համար նախատեսնված են այլ դիստրիբուտիվներ, օրինակ՝ Lubuntu և Xubuntu։

Սկսած 12.04 տարբերակից Ուբունտուն կարողանում է աշխատել նաև ARM մեխանիզմով սարքերի վրա։ Բնականաբար աջակցվում են նաև x86 և x64 մեխանիզմով համակարգիչներ։ Առկա է ոչ պաշտոնական PowerPC հարմարեցում[30][31]։

Փաթեթների դասակարգումը և օժանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուբունտուն ծրագրակազմերի մեծամասնությանը բաժանում է չորս տիրույթների՝ ընդգծելով արտոնագրման ընթացակարգային տարբերություններն ու առկա օժանդակության աստիճանը [32]։ Որոշ օժանդակություն չունեցող ծրագրեր թարմացումներով են ապահովվում համայնքի անդամների այլ ոչ թե Canonical Ltd-ի կողմից։

Free software Non-free software
Canonical-ի կողմից օժանդակվող ծրագրակազմային տիրույթներ Հիմնական Սահմանափակ
Չօժանդակվորներ Ունիվերսալ Մուլտիվերսալ


Ազատ ծրագրակազմերի մեջ եմ մտնում նրանք, որոնք համապատասխանում են Ուբունտուի անդորագրման պահանջներին [32]։ Վերջիններս համանման են Դեբիանի ազատ ծրագրակազմերի ցուցումներին։ Բացառություն են հիմնական կատեգորիայում ընդգրկված ներսարվածքները, քանի որ չնայած որոշ ներսարվածքների փոփոխությունն արգելված է, դրանց տարածումն թույլատրելի է [33]։

Ոչ ազատ ծրագրակազմերը սովորաբար չեն օժանդակվում (մուլտիվերսալ), սակայն կան բացառություններ (սահմանափակ կատեգորիա) կարևոր ոչ ազատ ծրագրակազմերի համար։ Օժանդակվող ոչ ազատ ծրագրակազմերին են դասվում Ուբունտուի օգտագործման համար կիառվող սարքավարիչները կամ որոշ ընթացիկ սարքակազմներ՝ ինչպիսիք են միայն երկուական գրաֆիկական սարքավարիչները։ Սահմանափակ կատեգորիայում օժանդակվածության մակարդակը առավել պակաս է քան հիմնական կատեգորիայում, քանի որ ծրագրավորովների համար հիմնական ծչագչային կոդը կարող է հասանելի չլինել։ Ենթադրվում է, որ հիմնական և սահմանափակ կատեգորիաները պետք է պարունակեն ամբողջական դեսքթոփ միջավայրի համար անհրաժեշտ բոլոր ծրագրակազմերը [32]։ Նույն առաջադրանքների համար նախատեսված այլընտրական ծրագրերը և մասնագիտացված աշխատածրագրերի համար գործող ծրագրերը դասվում են ունիվերսալ և մուլտիվերսալ կատեգորիաներին։  

Ի հավելումն վերոնշյալի՝ այն դեպքերում, երբ ծրագրակազմը ձեռք չի բերում նոր գործիքներ սկզբնական թողարկումից հետո, օգտագործվում է Ուբունտու բեքպորտս-ը, որը պաշտոնապես ճանաչված զետեղարան է Ուբունտուի վերջին թողարկումներից թարմ ծրագրակազմեր բեքպորտ անելու համար [34]։ Զետեղարանը համապարփակ չէ, այն հիմնականում պարունակում է օգտատերերի կողմից պահանջվող ծրագրափաթեթներ, որոնք հաստատվում են որակի չափանիշներին համապատասխանելու պարագայում։ Բեքպորտս-ը օժանդակություն չի ստանում Canonical-ից, այն ամբողջապես ձևավորվում է համայքնի կողմից։

Թարմացումների զետեղարանը տրամադրում է Ուբունտուի հաստատուն թողարկման թարմացումներ և սովորաբար տեղադրվում է թարմացման մենեջերի (update-manager) կողմից։ Յուրաքանչյուր թողարկում ունի իր թարմացումների զետեղարանը (օր․ ՝ խիզախ (intrepid-updates))․ Հիմնական և սահմանափակ կատեգորիայի փաթեթների համար զետեղարանը օժանդակվում է Canonical Ltd.-ի կողմից, իսկ ունիվերսալ և մուլտիվերսալ փաթեթների համար՝ համայնքի կողմից։ Զետեղարանի բոլոր թարմացումները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների և նախ պետք է անցնեն առաջարկների (-proposed) զետեղարանով հասարակության համար հասանելի դառնալուց առաջ [35]։ Թարմացումները նախատեսված են հասանելի լինել մինչև թողարկման ավարտը։

Ի հավելումն թարմացումների զետեղարանի՝ առաջարկների զետեղարանը պարունակում է վերբեռնումներ, որոնք պետք է հաստատվեն թարմացումների զետեղարանում հայտնվելուց առաջ։ Բոլոր թարմացումները պետք է անցնեն այս պրոցեսով երաշխավորելու համար, որ կարտական ծրագիրը իրոք կարողանում է նորոգել խոտանը և ռեգրեսիայի ռիսկը բացառված է [36]։ Առաջարկների զետեղարանում թարմացումները հաստատվում են կամ Canonical-ի կամ համայնքի անդամների կողմից։

Canonical-ի գործընկեր զետեղարանը հնարավորություն է տալիս վկայագրված ծրագրափաթեթների վաճառողներին անվճար իրենց արտադրանքն հասցնել Ուբունտուի օգտատերերին ծրագրերի տեղադրման և թարմացման համար կիառվող նույն սովորական գործօքակազմի միջոցով [37]։ Գործընկեր զետեղարանում առկա ծրագրակազմները պաշտոնապես օժանդակվում են անվտանգությամբ և այլ կարևոր թարմացումներով համապատասխան վաճառողների կողմից։ Canonical-ն օժանդակում է Ուբունտուի համար նախատեսված ծրագրակամների փաթեթավորումը [38] [39] [40]և ցուցումներ է տրամադրում վաճառողներին [37]։ Գործընկեր զետեղարանն անջատված է նախադրված կայանքնրով, բայց կարող է միացվել օգտատիրոջ կողմից [41]։ 2013թ․-ի ապրիլի 28-ի տվյալներով գործընկեր զետեղարանի միջոցով հասանելի հայտնի արտադրանքնրի թվում են Adobe Flash Player-ը, Adobe Reader-ը և Skype-ը։ Համատեղելիության շերտ ապահովող Wine անվճար ծրագրակազմը կարող է տեղադրվել անհրաժեշտության դեպքում թեւյլատրելու համար օգտատերերին օգտագործել Windows-ի ծրագրակազմներ։

Փաթեթների արխիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական փաթեթների արխիվը ծրագրակզամերի զետեղարան է՝ նախատեսված այն սկզբնաղբյուրային փաթեթների ներբեռման համար, որոնք պետք է կառուցվեն և հրատարակվեն որպես կատարելագործված փաթեթավորման գործիքներ Launchpad-ի կողմից [42]։ Չնայած այս տերմինը բացառապես օգտագործվում է Ուբունտու միջավայրում՝ Launchpad-ի մայր կազմակերպությունը՝ Canonical-ը պլանավորում է այն կիրառել նաև Ուբունտուի համայնքից դուրս [43]։

Հավելյալ ծրագրակազմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երրորդ կազմակերպությունների ծրագրակազմեր, որոնք րունեն տարածման սահմանափակումներ, ընդգրկված են Ուբունտուի մուլտիվերս կոմպոնենտում։ Ուբունտուի սահմանափակ հավելյալ (ubuntu-restricted-extras) փաթեթը պարունակում է լրացուցիչ ծրագրակազմեր, որոնք կարող են իրավապես սահմանափակ լինել՝ այդ թվում MP3 and DVD-ի օժանդակությունը, Microsoft TrueType core fonts-ը  (Մայքրոսոֆթի հիմանական ֆոնտերը), Sun's Java runtime environment-ը (Սանի Ջավա միջավայրը), Adobe's Flash Player ավելացվող հանգույցը (փլագինը), տարբեր տարածված աուդիո և վիդեո կոդեքներ և անրարը (unrar)` RAR ֆորմատով խտացված ֆայլերի ապաարխիվացման գործիքը։

Բացի այդ, Ուբունտու ծրագրակազմերի միջոցով հնարավոր է գնել երրորդ կողմի աշխատածրագրերի հավաքակազմներ [44]՝ այդ թվում շատ խաղեր՝ ինչպիսիք են  Braid-ը և Oil Rush[45], DVD ծրագրակազմեր և մեդիա կոդեքներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.ubuntu.com/about/about-ubuntu
  2. https://web.archive.org/web/20160823232119/http://www.ubuntu.com/about/about-ubuntu
  3. https://ubuntu.com/licensing
  4. Ubuntu Documentation Team։ «About Ubuntu» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9–ին 
  5. «Canonical launches Ubuntu 11.10 update»։ Computerworld UK։ հոկտեմբերի 14, 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-01-24-ին։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18 
  6. от անգլ.՝ Long Term Support — «երկարաժամ ապահովում»
  7. «LTS — Ubuntu Wiki» (անգլերեն)։ Ubuntu.com։ 2011-12-01։ Վերցված է 2012-02-22։ «A new LTS version is released every 2 years. In previous releases, a Long Term Support (LTS) version had 3 years support on Ubuntu (Desktop) and 5 years on Ubuntu Server. Starting with Ubuntu 12.04 LTS, both versions will receive 5 years support. There is no extra fee for the LTS version; we make our very best work available to everyone on the same free terms. Upgrades to new versions of Ubuntu are and always will be free of charge.» 
  8. «Ubuntu 12.04 to feature extended support period for desktop users» (անգլերեն)։ Canonical Ltd.։ 2011-10-21։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 2012-02-22։ «London, October 21st, 2011: Canonical today announced it would be extending the support and maintenance period for its upcoming Long Term Support (LTS) release of Ubuntu for desktop users from three years to five years. The move comes in response to increasing demand for Ubuntu desktops in corporate environments where longer maintenance periods are the norm. It brings the desktop product into line with Ubuntu Server which continues with five years of support for LTS releases.» 
  9. «Время поддержки десктоп-редакции Ubuntu 12.04 LTS продлено до 5 лет» (ռուսերեն)։ OpenNet.ru։ 2011-10-21։ Արխիվացված օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 2012-02-22։ «Компания Canonical объявила о продлении времени поддержки для LTS-релизов десктоп-редакции Ubuntu с трёх до пяти лет. Для серверной версии время поддержки осталось без изменений и также составляет пять лет. Таким образом, обновления с исправлением проблем безопасности для Ubuntu 12.04 LTS Desktop, как и для Ubuntu 12.04 LTS Server, будут выпускаться до апреля 2017 года.» 
  10. «Ubuntu packages» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 27 декабря 2007 
  11. Hill, Benjamin Mako (26 նոյեմբեր 2004). Ubuntu is Born. Ubuntu (A GNU/Linux Operating System): Past Present and Future.
  12. Shuttleworth, Mark. What about binary compatibility between distributions?. Edubuntu Wiki.
  13. Ubuntu Philosophy. Ubuntu.com
  14. internetnews.com Sarge vs. The Hoary Hedgehog?
  15. Mako Hill Benjamin։ «Announcing Launch of ($10m) Ubuntu Foundation»։ ubuntu-announce (Mailing list) (անգլերեն)։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12–ին 
  16. «New Ubuntu Foundation Announced»։ Canonical (անգլերեն) (Ubuntu.com)։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-25-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12–ին 
  17. «Natty Release Schedule»։ Canonical (անգլերեն) (Ubuntu Wiki)։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30–ին 
  18. Ջոնո Բեքոն (25 հոկտեմբեր 2010а)։ «Ubuntu 11.04 To Ship Unity» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13–ին3 
  19. «В Ubuntu 11.04 вместо GNOME Shell будет использована оболочка Unity»։ OpenNET (ռուսերեն)։ 25 октября 2010 года։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25–ին 
  20. Евгений Крестников (29 октября 2010 года)։ «В Ubuntu 11.04 заменят графическую оболочку» (անգլերեն)։ Компьютерра։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13–ին 
  21. Մարկ Շաթլվորթ (4 նոյեմբեր 2010а)։ «Unity on Wayland» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13–ին 
  22. «Ubuntu 11.04 Beta Introduction» (անգլերեն)։ Canonical Ltd։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2014-02-22 
  23. OneiricOcelot — Ubuntu Wiki
  24. What’s new? | Ubuntu
  25. Grumpy Groundhog specification. Ubuntu.com
  26. «Ubuntu быстро теряет популярность»։ ITC.ua։ 2011-11-24։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28–ին 
  27. «Features»։ Canonical Ltd.։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21 
  28. «Release notes for Saucy Salamander a (Ubuntu Desktop)»։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29 
  29. «Meeting Minimum Hardware Requirements»։ Official Ubuntu Documentation։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 8 
  30. Larabel Michael (մարտի 14, 2012)։ «Ubuntu Plans To Drop Non-SMP PowerPC Support»։ Phoronix։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 7 
  31. «Technical Board Decision»։ February 2007։ Վերցված է 2008 թ․ հունիսի 13 
  32. 32,0 32,1 32,2 "About Ubuntu: Licensing". Ubuntu.com. Canonical Ltd. Archived from the original on 22 July 2011. Retrieved 26 July2011.
  33. "Kernel/Firmware - Ubuntu Wiki". wiki.ubuntu.com. Archived from the original on 21 August 2018. Retrieved 1 June 2018
  34. "Ubuntu Backports". Ubuntu Community Help Wiki. Canonical Ltd. Archived from the original on 3 May 2019. Retrieved 24 September 2010.
  35. "Stable Release Updates". Ubuntu Wiki. Canonical Ltd. Archived from the original on 20 April 2019. Retrieved 2 April2009.
  36. "SRU Verification". Ubuntu Wiki. Canonical Ltd. Archived from the original on 20 April 2019. Retrieved 2 April 2009.
  37. 37,0 37,1 "Application packaging". Canonical.com. Canonical Ltd. Archived from the original on 30 August 2010. Retrieved 15 August 2010.
  38. "Application packaging". Canonical Ltd. Archived from the original on 30 August 2010. Retrieved 15 August 2010.
  39. Thomason, Brian. "Partner Repository Forum FAQ". Canonical Ltd. Archived from the original on 4 October 2018. Retrieved 15 August 2010 – via Ubuntu Forums.
  40. "Desktop support features". Canonical.com. Canonical Ltd. Archived from the original on 29 August 2010. Retrieved 15 August 2010.
  41. "Repositories/Ubuntu: Adding Canonical Partner Repositories". Ubuntu Community Help Wiki. Canonical Ltd. Archived from the original on 15 May 2019. Retrieved 27 February 2016.
  42. "Packaging/PPA - Launchpad Help". help.launchpad.net. Archived from the original on 19 August 2013. Retrieved 6 June2017.
  43. "Launchpad Blog". blog.launchpad.net. Archived from the original on 3 September 2011. Retrieved 6 June 2017.
  44. "Ubuntu Software Center". Shop.Canonical.com. Canonical Ltd. Archived from the original on 11 August 2013. Retrieved 27 May2011.
  45. Planella, David (December 2011). "Top 10 Ubuntu Software Centre app downloads for November". Developer.Ubuntu.com. Canonical Ltd. Archived from the original on 8 January 2012. Retrieved 29 December 2011.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]