Էքսուբունտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էքսուբունտու
Изображение логотипа
ՏեսակԼինուքսի տեղաբաշխում և ազատ օպերացիոն համակարգ
ՍտեղծողԿանոնիկալ և Ուբունտու Հիմնադրամ
ԸնտանիքԳՆՈւ/Լինուքս
Հիմք են ծառայելՈւբունտու
Ծրագրային կոդազատ ծրագրաշար
Առաջին թողարկումհունիսի 23, 2006
Վերջին տարբերակ12.10 18 հոկտեմբերի 2012 թ․
Առկա էբազմալեզու
Միջուկի տեսակմոնոլիտային
ԻնտերֆեյսXFCE
ԱրտոնագիրԳՊԼ և այլ
Անվանված էՈւբունտու և Xfce
Կայքxubuntu.org(անգլ.)
ելակոդծրագրաշար
 Xubuntu Վիքիպահեստում

Էքսուբունտու (Xubuntu), Ուբունտուից ածանցված օպերացիոն համակարգ, որն հիմնված է XFCE աշխատանքային միջավայրի վրա։ Էքսուբունտուն ավելի քիչ ռեսուրսներ է օգտագործում և ավելի քիչ ստանդարտ ծրագրեր է պարունակում, քան Ուբունտուն։ Եթե վերջինս, օրինակ, պարունակում է ամբողջական օֆիսային փաթեթ (ԼիբրեՕֆիս), ապա Էքսուբունտուն ունի միայն ԱբիՎորդ տեքստային խմբագրիչը, իսկ այլ օֆիսային ծրագրեր կարող են բեռնվել Ուբունտու ծրագրաշարերի կենտրոնից։ Էքսուբունտուի ստանդարտ աշխատանքայի միջավայրը՝ XFCE-ն համակարգչից ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում, քան ԳՆՕՄ-ը, որն Ուբունտուի ստանդարտ աշխատանքային միջավայրն էր մինչև 10.10 տարբերակը, կամ Յունիթին, որը 11.04 տարբերակից Ուբունտուի լռելյայն աշխատանքային միջավայրն է։

Քիչ ռեսուրսների պահանջի շնորհիվ Էքսուբունտուն համարվում է «թեթև-արագաշարժ» օպերացիոն համակարգ։ Այն զգալիորեն ավելի արագ է աշխատում, քան Ուբունտուն։ Հատկապես փոքր աշխատանքային հիշողություն ունեցող կամ հին համակարգիչների համար այն ամենահարմար օպերացիոն համակարգերից է համարվում։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պաշտոնական թողարկումը կայացել է 2006 թ․ հունիսի 1-ին՝ որպես Ուբունտու 6.06-ի մաս։ Այս տարբերակն օգտագործում էր Լինուքս կերնել 2.6.15.7-ը և XFCE 4.4 բետա 1-ը։ Մինչև այսօր օպերացիոն համակարգը վերաթողարկվում է տարին երկու անգամ։

Վերջին՝ Էքսուբունտու 12.10 տարբերակը թողարկվել է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱբիՎորդ - տեքստային խմբագրիչ
  • Catfish - որոնող հավելված
  • Common Unix Printing System - տպագրող և ՊԴՖ ստեղծող հավելված
  • Evince - ՊԴՖ ընթերցող
  • Ֆայրֆոքս - վեբ-բրաուզեր
  • ԳԻՄՓ - գրաֆիկական խմբագրիչ
  • Գնումերիկ - սփրիդշիթ խմբագրիչ
  • Լիֆփեդ - բլոկնոտ
  • Orage - օրացույց
  • Parole - երաժշտություն և վիդեո
  • Փիջին - չաթ
  • Թանդերբիրդ - փոստարկղ
  • XChat - IRC
  • Սիմպլ սկան - տեսածրիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ և նշումներ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]