Elementary OS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Elementary OS
Elementary OS logo.svg
Scrivania di elementary OS 5.0 Juno.png
ՏեսակGNU variant? և Linux-ի տեղաբաշխում
Հիմք են ծառայելՈւբունտու
Առաջին թողարկումմարտի 31, 2011
Վերջին տարբերակ5.0 «Juno» (հոկտեմբերի 16, 2018)
Առկա էբազմալեզու
ԻնտերֆեյսGTK
ԱրտոնագիրGNU GPL և GNU Lesser General Public License
Կայքelementary.io
Աղբյուր կոդgithub.com/elementary/
Elementary OS Վիքիպահեստում

elementary OS (անգլ.՝ elementary, տարրական), Ubuntu-ի վրա հիմնված Linux բաշխում։ Այս առաջատար բաշխումն օգտագործում է Pantheon գրաֆիկական վահանակը[1]։

Դիզայնի փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

elementary OS նախագծի մարդկային ինտերֆեյսի ձեռնարկներն ուղղված են ուսուցման կորի անմիջական կիրառմանը և ոչ թե ամբողջական կարգավորմանը[2]։ Մշակողները սահմանեցին երեք հիմնական կանոն․ «կարճություն», «կոնֆիգուրացիաներից խուսափում» և «նվազագույն փաստաթղթավորում»։

Ստեղծման պահից elementary OS օպերացիոն համակարգը ստացել է ինչպես դրական կարծիքներ, այնպես էլ քննադատություններ ուղղված նրա դիզայնին, որը շատ նման է macOS-ի արտաքին տեսքին[3]։

Pantheon գրաֆիկական վահանակն ամբողջությամբ ինտեգրված է elementary OS-ի մյուս ծրագրերին, ինչպիսիք են Plank-ը, GNOME Web (վեբ դիտարկիչ) և Scratch (տեքստային խմբագրիչ

Օպերացիոն համակարգի պատուհանային կառավարիչ Gala-ն հիմնված է Mutter-ի վրա[4]։

Pantheon[խմբագրել | խմբագրել կոդը]

Pantheon գրաֆիկական միջավայրն ներառում է GTK+, GDK, Cairo, GLib (ներառյալ GObject և GIO), GVFS և Tracker։

Pantheon-ի ծրագրերը հանդիսանում են կամ GNOME-ի ներկա կամ հին ծրագրերի տարբերակներ, կամ գրված են զրոյից․

  • Pantheon Greeter՝ LightDM-ի վրա հիմնված սեանսների կառավարիչ[apps 1];
  • Gala՝ պատուհանի կառավարիչ[apps 2];
  • Wingpanel՝ վերևի վահանակ, որը GNOME Shell-ի անալոգային ֆունկցիան է[apps 3];
  • Slingshot՝ մեկնարկի ծրագիր, որը տեղակայված է WingPanel-ում[apps 4];
  • Plank՝ առաջադրանքների վահանակ (հիմնված Docky-ի վրա)[apps 5][apps 6];
  • Switchboard՝ կառավարման վահանակ[apps 7];
  • GNOME Web՝ վեբ դիտարկիչ, որը հիմնված է WebKitGTK+-ի վրա[apps 8];
  • Mail՝ էլեկտրոնային նամակների ծրագիր, գրված Vala-ով[apps 9];
  • Maya՝ օրացույց[apps 10];
  • Noise՝ աուդիոն նվագարկիչ ծրագիր[apps 11];
  • Scratch՝ տեքստային խմբագրիչ[apps 12];
  • Terminal՝ տերմինալի էմուլյատոր[apps 13];
  • Files (բախկինում՝ Merlin)՝ ֆայլերի կառավարիչ[apps 14][apps 15];
  • Форк Ubiquity։

Network World-ից Բրայան Լունդուկը գրել է, որ օպերացիոն համակարգի կենտրոնական մասը՝ աշխատանքային սեղանի Pantheon միջավայրը 2016 թվականին լավագույններից է եղել[5]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես բաշխումը ստեղծվել է որպես Ուբունտուի համար նախատեսված թեմաների և ծրագրերի հավաքածու, որը հետագայում դարձավ Լինուքսի առանձին բաշխում[6]։

Հիմնվելով Ubuntu֊ի վրա, նա համատեղելի է իր պահոցների և փաթեթների հետ և օգտագործում է ծրագրերի տեղադրման և հեռացման սեփական ծրագրային կենտրոնը։ Օպերացիոն համակարգի ինտերֆեյսն ուղղված է նրան, որ այն ինտուիտիվ լինի նոր օգտագործողների համար և չպահանջվի չափից շատ ռեսուրսներ[7]։

Elementary OS-ը հիմնված է Ուբունտուի վրա և ունի երկարաժամկետ աջակցում։ Նրա մշակողներն երկար տարիներ ակտիվորեն աջակցում են սխալների և անվտանգության հարցերով, անգամ եթե մշակումը շարունակվում է հաջորդ թողարկման վրա[8][9]։

elementary OS-ի հիմնադիր Դենիլ Ֆորեն ասել է, որ նախագիծը ստեղծված է ոչ թե ազատ ծրագրային ապահովմամբ մյուս համակարգերի հետ մրցակցելու, այլ նրանց հնարավորություններն ընդլայնելու համար[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "apps", but no corresponding <references group="apps"/> tag was found, or a closing </ref> is missing