Unity

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Unity
Изображение логотипа
Roundabout - Screenshot 03.png
ՏեսակԽաղային շարժիչ
ՀեղինակUnity Technologies
Նախագծումը՝Unity Technologies
Գրված է՝C++
ՕՀՄայքրոսոֆթ Վինդոուզ,Մաք ՕԷս Տաս,Լինուքս
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝2005 թվականի հուլիսի 8-ին
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքunity.com(անգլ.)
Commons-logo.svg Unity (game engine) Վիքիպահեստում

Unity, համակարգչային խաղերի ստեղծման պլատֆորմային միջավայր[1]։ Unity-ին  թույլ է տալիս ստեղծել խաղեր, որոնք աշխատում են ավելի քան 20 տարբեր օպերացիոն համակարգերի շնորհիվ, որոնք ներառում են անհատական համակարգիչներ, խաղային կոնսոլներ, շարժական սարքեր, ինտերնետ-հավելվածներ և այլն[2]։ Unity-ի թողարկումը կայացել է 2005 թվականին և այդ ժամանակից ի վեր ապրում է մշտական զարգացում։

Unity-ի հիմնական առավելություններն են RAD-ի, խաչաձև պլատֆորմի և բաղադրիչների մոդուլային համակարգի առկայությունն է։ Թերություններ և բարդություններ առաջանում են, երբ օգտվողնրը աշխատում են բազմաբնակարան բաղադրիչ սխեմաների հետ և երբ միացնում են արտաքին գրադարանները։

Unity-ի միջոցով ստեղծվել են հազարավոր խաղեր, ծրագրեր և սիմուլյատորներ, որոնք գտնվում են բազմաթիվ հարթակներում և պատկանում են տարբեր ժանրերի։ Ընդ որում, Unity-ին օգտագորում են ինչպես անհատ ծրագրավորողներ, այնպես էլ խոշոր ստուդիաներ։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Unity-ի ծրագիրը ունի պարզ Drag & Drop ինտերֆեյս, որը շատ հեշտ է կարգավորել։ Unity-ին աջակցում է երկու ծրագրավորման լեզու C Sharp և JavaScript[3][4]: Նախկինում աջակցում էր նաև Boo ծրագրավորման լեզվին, բայց այն հանվեց ծրագրի 5-րդ տարբերակում։ Խաղերի ֆիզիկական հաշվարկները կատարվում է ֆիզիկական շարժիչներ PhysX-ի և Nvidia-ի շնորհիվ[5]։

Unity-ի միջոցով ստեղծված խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Unity-ի միջոցով ստեղծվել են մի շարք խաղեր, սիմուլյատորներ։ Unity-ին օգտագործում են նաև խոշեր ընկերություններ (օրինակ՝ Blizzard Entertainment-ը)։ Unity-ի միջոցով ստեղծվել են տարբեր ժանրերի խաղեր, որոնց օրինակներն են։

Gone Home
  • Կրակոցի առաջին դեմքից - Guns of Icarus Online, Dead Trigger
  • Քվեսթ առաջին դեմքից - Gone Home
  • Սպորստային սիմուլյատոր - The Golf Club

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]