Ուբունտու (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նելսոն Մանդելան 2006 թվականին տալիս է ուբունտուի սահմանումը Ubuntu Linux-ի գործարկման համար[1]

Ուբունտու (զուլու՝ ubuntu և կոսա՝ ubuntu՝ մարդկայնություն)[2][3], նգունի բանտու լեզվով տերմին է, որը նշանակում է մարդկայնություն: Հաճախ թարգմանում են «Ես կամ, որովհետև մենք կանք», «մարդկություն այլոց նկատմամբ», բայց հաճախ օգտագործվում է ավելի փիլիսոփայական իմաստով, նշանակում է «մարդկությանը միավորող համընդհանուր փոխհարաբերության հավատ»[4]:

Հարավային Աֆրիկայում այն օգտագործվում է որպես հումանիստական փիլիսոփայության, էթիկայի կամ գաղափարախոսության տերմին, որը հայտնի է որպես Ուբունտուիզմ, 1980-ական և 1990-ական թվականների ընթացքում այդ երկրներում աֆրիկանացման (անցումային մեծամասնության կառավարում) գործընթացում:

1994 թվականին Հարավային Աֆրիկայում Նելսոն Մանդելայի նախագահությամբ ժողովրդավարության անցմամբ, այս տերմինն ավելի լայնորեն հայտնի դարձավ Հարավային Աֆրիկայից դուրս, հատկապես անգլալեզու ընթերցողներին հայտնի է Դեսմոնդ Տուտուի ուբունտու աստվածաբանության միջոցով[5]:

Հայեցակարգի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուբունտու տերմինը Հարավաֆրիկյան աղբյուրներում հայտնվել է 19-րդ դարի կեսերից: Թարգմանությունները ներառել են «մարդկային բնության, մարդասիրության, մարդկայնության, առաքինության, բարության» իմաստային դաշտը: Քերականորեն բառը բաղկացած է -ntʊ̀ «մարդ, մարդկային արարած» արմատից, 14 դասի ubu- նախածանցից՝ կազմելով վերացական գոյական[6], տերմինը համապատասխանաբար ձևավորում է մարդկություն վերացական անվանումը[7]:

Հայեցակարգը ժողովրդականացվեց 1950-ական թվականներից սկսած`«փիլիսոփայության» կամ «աշխարհայացքի» (ի հակադրություն անհատին վերագրվող որակի) շրջանակներում, մասնավորապես, African Drum ամսագրում Inkundla Ya Bantu թերթի հրապարակված գրվածքներում: 1970-ական թվականներից սկսած ուբունտուն նկարագրվում էր որպես «աֆրիկյան հումանիզմի» հատուկ տեսակ: 1960-ական թվականների ապագաղութացման ժամանակ քաղաքական մտածողների քարոզչությամբ աֆրիկանիզացման համատեքստում ուբունտուն օգտագործվել է որպես հումանիզմի հատուկ աֆրիկյան (կամ հարավաֆրիկյան) տեսակ Զիմբաբվեում և Հարավային Աֆրիկայում սև մեծամասնության իշխանության անցնելու համատեքստում: Ուբունտուին նվիրված առաջին հրատարակությունը, որպես փիլիսոփայական հայեցակարգ, հայտնվել է 1980 թվականին, Հունհուիզմ կամ Ուբունտուիզմ. Զիմբաբվեի բնիկ քաղաքական փիլիսոփայություն Ստանլակե Ջ. Ու. Սամկանեի կողմից: Հունհուիզմը կամ Ուբունտուիզմը ներկայացնում է որպես քաղաքական գաղափարախոսություն նոր Զիմբաբվեի համար, քանի որ Հարավային Ռոդեզիան անկախացել էր Միացյալ Թագավորությունից:

Հայեցակարգը 1990-ական թվականներին Զիմբաբվեից անցավ Հարավային Աֆրիկա` որպես առաջնորդող իդեալ ապարտհեյդից մեծամասնության կառավարման անցման փուլում: Տերմինն առկա է Հարավային Աֆրիկայի Ժամանակավոր Սահմանադրության վերջաբանում (1993). «կա փոխըմբռնման, այլ ոչ թե վրեժխնդրության անհրաժեշտություն, վերականգնման և ոչ թե փոխհատուցման կարիք, ուբունտուի, այլ ոչ թե զոհ դառնալու»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Interviewed by Tim Modise, copyright by Canonical Ltd.--transcription: "In the old days, when we were young, a traveler through the country would stop at a village, and he didn't have to ask for food or for water; once he stops, the people give him food, entertain him. That is one aspect of ubuntu, but it will have various aspects."
  2. Tutu Desmond (2013)։ «Who we are: Human uniqueness and the African spirit of Ubuntu» 
  3. «Desmond Tutu on Ubuntu»։ Վերցված է 11 January 2015 
  4. «About the Name»։ Official Ubuntu Documentation։ Canonical։ Արխիվացված է օրիգինալից 23 February 2013-ին։ Վերցված է 2 February 2017 
  5. «Get the Definition of Ubuntu, a Nguni Word with Several Meanings»։ ThoughtCo։ Վերցված է 2017-08-28 
  6. see also Zulu noun classes on Wiktionary.
  7. The sense "mankind" is taken by the class 7 collective noun isintu.