Գեյբ Նյուել
Գեյբ Նյուել անգլ.՝ Gabe Newell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1962 (60 տարեկան) |
Ծննդավայր | Կոլորադո, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան (1983)[2] և Davis Senior High School? |
Մասնագիտություն | Խաղի դիզայներ, ձեռնարկատեր, ծրագրավորող և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Valve |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
![]() |
Գեյբ Լոգան Նյուել (անգլ.՝ Gabe Logan Newell, նոյեմբերի 3, 1962, Կոլորադո, ԱՄՆ[1]), Valve Corporation ընկերության հիմնադիրներից մեկը և գլխավոր տնօրենը, որն զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և նրանց թվային դիստրիբուցիայով։ Ամենից հայտնի և հարուստ մարդկանցից մեկն է և Forbes ամսագրի վարկանիշով գտնվում է 137-րդ հորիզոնականում[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարվարդի համալսարանը հաջող ավարտելուց հետո տասներեք տարի աշխատել է Microsoft-ում՝ վերջնականապես դառնալով միլիարդատեր։ Նյուելն ինքն իրեն անվանում է «Windows-ի առաջին երեք թողարկումների պրոդյուսեր»։ Ոգևշնչվելով Մայքլ Աբրաշի արդյունավետ աշխատանքներով, ով ավելի վաղ լքել է Microsoft ընկերությունը, որպեսզի ստեղծի Quake համակարգչային խաղերը id Software-ից, Նյուելը Microsoft-ի մյուս աշխատակից Մայք Հարինգտոնի հետ միասին նույնպես լքեցին Microsoft-ը և 1996 թվականին ստեղծեցին Valve ընկերությունը։
Նյուելն ու Հարինգտոնն իրենց անձնական կապիտալն օգտագործեցին Valve-ի ֆինանսավորման և Half-Life խաղերի հետագա աշխատանքների համար։ Այդ նպատակներով գնվել է Quake engine շարժիչի սկզբնական ծածկագիրը, որը հետագայում ամբողջությամբ վերամշակվել է։ 1998 թվականին ստեղծվեց Half-Life խաղերի սերիան, որը դարձավ ներկայիս այնպիսի հանրաճանաչ խաղերի նախօրինակ, ինչպիսիք են, օրինակ, Counter-Strike և Team Fortress Classic։ Հետագայում Half-Life-ի թողարկումից հետո ընկերությունն սկսեց աշխատել խաղի երկրորդ մասի վրա։ 2000 թվականին Հարինգտոնը լքեց ընկերությունը, որից հետո Նյուելը գնեց նրա բաժնետոմսերը[4]։ Տարբեր աղբյուրների մոտավոր գնահատականներով՝ 2011 թվականին Valve Corporation-ի բյուջեն կազմել է 2-ից մինչև 4 միլիարդ դոլար[4][5]։ Նյուելի խոսքերով՝ ընկերությունը չափազանց եկամտաբեր է, ըստ աշխատողների թվի՝ ավելի եկամտաբեր է այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են՝ Google և Apple[4]։ 2011 թվականի սկզբին ընկերության անձնակազմը ներառել է 250 մարդ[4], 2012 թվականի վերջին այդ թիվն աճել է՝ հասնելով մինչև 400 ծառայողի[5], ընդ որում ընկերության աշխատակիցների կեսից ավելին խաղերի մոդիֆիկացիաների ստեղծողներ են[4]։
2007 թվականին Նյուելը բացահայտ հայտարարեց խաղային կոնսոլների տարբեր սահմանափակումների վերաբերյալ իր դժգոհությունները, որոնց հետ անընդհատ առնչվում են խաղերի մշակողները։ Մասնավորապես, նա բացասաբար արտահայտվեց PlayStation 3 համակարգի նկատմամբ Sony-ի վարած քաղաքականության մասին[6]։
2010 թվականի դեկտեմբերին Ֆորբս ամսագիրը Գեյբ Նյուելին ընդգրկեց այն մարդկանց ցանկում, ովքեր 2011 թվականին իրենց բիզնեսով ունեցել են մեծ եկամուտներ և դարձել են միլիոնատերեր։ Նյուելը ցանկում ընդգրկվել է Steam թվային դիստիբուցիայի սերվիսների համար իր ընկերության աշխատանքի, ինչպես նաև մի քանի խոշոր համակարգչային խաղեր մշակելու շնորհիվ[7]։ 2012 թվականին Նյուելը ներառվել է Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ ամբողջ աշխարհում զբաղեցնելով 854-րդ տեղը, իսկ ԱՄՆ-ում՝ 303-րդ տեղը։ Փորձագետների գնահատականներով՝ այդ ժամանակում նրա եկամուտը կազմել է 1,5 միլիարդ դոլար[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Լիզա Նյուելի հետ, ունի երկու երեխա։
Նյուելն ի ծնե տառապել է Ֆուկսի դիստրոֆիայով, որը բորբոքում է աչքի եղջերեթաղանթը, և մի ժամանակ նույնիսկ նրա տեսողությունն այնքան է վատացել, որ հասել է կրիտիկական մակարդակի, բայց եղջերաթաղանթի երկու վիրահատությունները վերադարձրել են նրա տեսողությունը[9]։ «Ես ոչ միայն սկսեցի կրկին տեսնել, այլ տեսնել ավելի լավ, քան երբևէ։ Ես կարծես թե հայտնվել էի կախարդական հեքիաթում։ Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչքան արագ է վրա հասնում ապագան»,— հիշում է Նյուելը[4]։
Իր սիրած խաղերի ցանկում Նյուելը նշել է Super Mario 64, Doom և Star Trek խաղերը, որոնք նա խաղացել է Burroughs համակարգով։ Doom խաղի շնորհիվ նա համոզվել է, որ տեսախաղերը համարվում են ժամանցի ոլորտի խոստումնալից ապագան, իսկ Super Mario 64-ն ապացուցեց նրան, որ խաղերը նույնպես արվեստ են։
Նյուելը Blizzard Entertainment — World of Warcraft-ի կողմից ստեղծված MMORPG հանրաճանաչ խաղերի հետևորդ է[10]։ Նյուելը հայտնել է, որ «Ընկերությունը հրաշք է» անիմացիոն ֆիլմի երկրպագու է[11]։
Որպես հոբբի՝ Նյուելն ընկերոջ խորհրդով զբաղվել է խառատությամբ։ Ավտոտնակում մեքենաների փոխարեն նա տեղադրել է հղկահաստոցներ և ֆրեզերային հաստոցներ, ինչպես նաև արջնող հաստոցների համար անհրաժեշտ աղով տակառներ։ Ազատ ժամանակ Նյուելը պատրաստում է iPad-ի և սրերի համար տակդիրներ։ «Ինձ թվաց, որ անընդհատ էկրանի առաջ նստելուց հետո դա լավ հանգիստ է»,— ասում է Նյուելը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 ALUMNI: Gabe Newell — 2017.
- ↑ https://www.linkedin.com/pub/gabe-newell/3/a33/2b6
- ↑ «Forbes | 1953»։ Forbes։ Վերցված է 2017-03-19
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Оливер Чан (2011-02-16)։ «Полжизни за игру»։ Forbes.ru։ Forbes։ Վերցված է 2017-01-14
- ↑ 5,0 5,1 Михаил Левин (2012-09-27)։ «Менеджмент будущего. Как устроена самая инновационная компания мира»։ Republic.ru։ Slon։ Վերցված է 2017-01-14
- ↑ Гейб Ньюэлл: PS3 — ужасное недоразумение
- ↑ Игнатий Колыско (2010-11-16)։ «Гейб Ньюэлл был замечен Forbes»։ Game Space։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-05-ին։ Վերցված է 2017-01-14
- ↑ Gabe Newell — Forbes(անգլ.)
- ↑ The Master of Online Mayhem — Forbes(անգլ.)
- ↑ PlayGroung.ru — Гейб Ньюэлл высказывает свои пожелания на тему следующего поколения консолей
- ↑ Gabe Newell says he watches My Little Pony (Full Interview) — YouTube
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|