Counter-Strike

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Counter-Strike
Counter-Strike.svg
ՄշակողValve
ՆախագծողValve, id Software?, Hidden Path Entertainment?, Gearbox Software?, Ritual Entertainment?, Nexon Co. Ltd. և Turtle Rock Studios?
ՀրատարակիչValve, Sierra Entertainment? և Nexon Co. Ltd.
ԴիստրիբյուտորSteam
Սերիայի մասCounter-Strike?[1]
ՀաջորդCounter-Strike: Condition Zero?
ՎայրԱՄՆ
Սպորտի տեսակԿիբեռսպորտ
Թողարկման թվականհունիսի 19, 1999[2], նոյեմբերի 9, 2000[3] և հունվարի 25, 2013
ՊլատֆորմներԼինուքս, Xbox, Վինդոուզ և մաքՕՍ
ՇարժիչGoldSrc?
Ժանրtactical shooter? և առաջին դեմքի շութեր
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ
PEGIPEGI 16
USKUSK 16
ESRB17+
CEROCERO D
Կրիչօպտիկական սկավառակ և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար, մկնիկ և Բարձրախոս
Պաշտոնական կայքstore.steampowered.com/app/10/CounterStrike/(անգլ.)
Counter-Strike Վիքիպահեստում

Counter-Strike, հայտնի է նաև ինչպես Half-Life, Valve ընկերության կողմից թողարկված բազմաօգտատեր հրաձգային խաղ առաջին դեմքով, Microsoft Windows-ի համար։ Սկզբնական շրջանում Counter-Strike խաղը իրենից ներկայացնում էր Half-Life խաղի ձևափոխված տարբերակը, որ մշակվել էր 1999 թվականին Մինե Լեի և Ջեսսոմ Կլիֆֆի կողմից, հետագայում Valve-ն վարձեց այս երկու ծրագրավորողներին և նրանցից ձեռք է բերել խաղի ստեղծման իրավունքը, և 2000 թվականին թողարկելով Counter-Strike խաղի ամբողջովին փոփոխված տարբերակը, արդեն ինչպես սեփական խաղը։ Խաղը տարբեր ժամանակներում թողարկվել է տարբեր պլատֆորմների համար (macOS, Linux և Xbox

Counter-Strike խաղային ընթացքը բաժանված են մի քանի ռաունդների, որտեղ իրար միջև մարտի մեջ են մտնում երկու թիմեր, որոնցից մեկը ահաբեկիչներն են, իսկ մյուսը հատուկ նշանակության զորքերը, խաղի առաջ խաղացողը ընտրում է քարտեզը, որտեղ պետք է տեղի ունենա հակամարտությունը։ Թիմը կարող է հասնել հաղթանակի սպանելով հակառակորդ թմի բոլոր մասնակիցներին կամ կատարելով տարբեր առաջադրանքններ և այն կախված է խաղի համար ընտրված քարտեղից։ Ամեն ռաունդից առաջ խաղացողը կարող է գնել զենք կամ այլ օգնող սպառազինություն, տվյալ ռաունդի վերջում խաղացողին տրվում է իր կատարած գործին հավասար վիրտուալ փող, որը խաղացողը կարող է օգտագործել մյուս ռաունդի սկզբին ավելի զենք գնելու համար։

Counter-Strike խաղը բարձր գնահատականի է արժանացել քննադատների կողմից և մեծ հայտնություն է ունեցել խաղացողների կողմից, այդ թվում խաղը դարձավ 2000-ական թվականների ամենահայտնի կիբերսպորտային խաղը։ Հետագայում թողարկվեցին մի շարք շարունակական-խաղեր, մամուլում խաղացողների շրջանում ավելի կոնկրետ նշելու համար խաղի առաջինը լինելու փաստը որոշվեց օգտագործել Counter-Strike 1.6 անվանումը, որտեղ «1.6» 2003 թվականին թողարկված վերջին մասշտաբային թարմացումն էր։

Խաղի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված քարտեզից խաղի տեսակները կարող են լինել հետևյալը՝

  • Hostage Rescue («Պատանդների փրկություն»)

Խաղի նպատակը համարվում է պատանդների փրկումը հատուկ զորքերի համար և դրանց պահումը ահաբեկիչների համար։ ՀԶ հաղթում են այն դեպքում, երբ բոլոր պատանդները տեղափոխված են լինում փրկության գոտի, իսկ եթե դա տեղնի չի ունենում ապա հաղթում են ահաբեկինչները։ ՀԶ-ի համար պադանդները ռադարի վրա պատկերվում են կապույտ կետով։ Պատանդի փրկության դեպքում բոլոր խաղացողներին ուղղարկվում է ձայնային հաղորթագրույուն՝ Hostage has been rescued, իսկ բոլոր պատանդների փրկության դեպքում էկրանին հայտնվում է նամակ։ Որպեսզի պատանդը հետևի ՀԶ-ին, խաղացողը պետք է սեղմի Use կոճակը։ Որպեսզի պատանդի դադարի հետևի նրան, նա պետք է ևս մեկ անգամ սեղմի այդ կոճակը։ Ի տարբերույթուն ահաբեկիչների ՀԶ-նը կարող է հրել պատանդին։ Վատ է մտածված պատանդների վարքը, նրանք չեն կարող կքանստել, բացել դուռ, ցատկել և այլն։ Եթե պատանդը հետ է մնացել, ապա խաղացողը կարող է մոտենալ նրան և նորից սեղմել Use կոճակը։ Երբ ՀԶ-ինը հայտնվում է փրկության գոտում ձախ մասում հայտնվում է «R» նշանը։

Սովորաբար քարտեզները, որոնք ունեն այս սցենարը անվանված են լինում cs_. նախածանցով։ Օրինակ՝ cs_siege, cs_mansion, cs_wpndepot և cs_prison։

  • Bomb / Defuse («Ական/վնասազերծում»)

Ահաբեկիչների առաջադրանքը ականը հատուկ տեղում տեղադրել է, որը քարտեզի թվով 2-ն է։ Ականը թիմից կրում է մեկը (bomber), բայց նա կարող է նետել իր վրաից ականը։ Այս խաղացողը պատկերվում է նարնջագույն գույնով, իսկ երբ ականը արդեն գործընթացի մեջ է այլ պատկերվում է թարթող կարմիր գույնով։ Խաղացողին, ով կրում է ականը ունի պայուսակ, իսկ էկրանի ձախ մասում կա պատկերված համապատասխան նշան։ Երբ ահաբեկիչը գտնվում է տեղադրման տարածքում այդ նշանը թարթում է կարմիր գույնով։ Տեղադրումից հետո բոլորին խաղացողերը ստանում են The bomb has been planted նամակը։ ՀԶ-ը կարող է կրճատել վնասազերծման արագությունը գնելով հատուկ՝ Defusal Kit։ Ականի տեղադրումը տևում է 3 վայրկյան։

Այսպիսի առաջին քարտեզները առաջացել են beta 4.0-ի հետ միասին, նրանք ունեին՝ de_nuke, de_dust, de_prodigy։

  • VIP Assassination («VIP-ի սպանություն»)

Ահաբեկիչների առաջադրանքը այս քարտեզում կայանում է այն, որ պետք է սպանել VIP-խաղացողին, որը դառնում է ՀԶ-ից ինչ-որ մեկը։ VIP-խաղացողը չի կարող ոչինչ գնել, սակայն նա ունի 200 % AP (Armor Points), զրահաբաճկոն առանց սաղավարտի և ստանդարտ ատրճանակ, իր հավելյալ պահեստատուփով։ ՀԶ-ի առաջադրանքը VIP-ին փրկության գոտի հասցնելն է։ Քարտեզները այս սցենարով ունեն as_ նախածանցը։ CS-ի պաշտոնական տարբերակում միակ հասանելի քարտեզը as_oilrig-ն է։ Այս ռեժիմը մեծ ճանաչում ձեռք չի բերել ինչպես մյուսները։

Ղեկավարում և միջերես[խմբագրել | խմբագրել կոդը]

Counter-Strike

Ինչպես հրաձգային խաղերի մեծ մասում, Counter-Strike-ում նույնպես կիրառվում է ստեղնաշարի և մկնիկի ղեկավարումը։ Ի սկզբանե մկնիկի միջոցով կատարվում է կողմնորոշումը, կրակը, զենքի երկրորդ ֆունկցիային միանալը և այլն։ Իսկ ստեղնաշարի շնորհիվ կատարվում է նրա տեղափոխումը և այլ ֆունկցիաներ։

Միջերեսը իրենից ներկայացնում է HUD-համակարգ։ Խաղային էկրանին պատկերված է՝

  1. Ռադար։ Ավելի բաց հատված, որ ներկայացնում է խաղացողի տեսողության անկյունը։ Ռադարի վրա պատկերվում են քո թմի խաղացողները, պատանդները, ականը և այլն։ Կա հնարավորություն նշել թիմակիցներին trackplayer և անջատել այն clearplayers հրամանով։
  2. Զենքի ընտրություն։ Նշանները ցույց են տալիս զենքերի հավաքածուն՝ առաջնային (primary), երկրորդական (secondary) զենքերը, դանակը, նռնակը և ականը։ Գիծը ցույց է տալիս փամփուշտների քանակը։
  3. Սպանությունը պատկերվում են վերևի աջ անկյունում։ Ցույց է տրվում այն զենքի տեսակը, որով կատարվել է սպանությունը և ինչ տեսակի սպանություն է։
  4. Լապտեր։ Ցուցադրվում է միացման ու անջատման ժամանակ։
  5. Ձայնային կապ։ Պատկերվում է խոսող խաղացողի խաղային անունը։
  6. Գումարի քանակը։ Այն իսկզբանե $16000 է և ոչ ավել։
  7. Փամփուշտների քանակը
  8. Առողջություն։ Սկզբնական շրջանում դա 100 % է։
  9. Զրահաբաճկոն։ Զրահաբաճկոնի և սաղավարտի առկայության դեպքում այն պատկերվում է իր հատուկ նշանով։ Սկզբում այն 0 % է։
  10. Տրանսպորտային միջոցի ղեկավարման իդիկատոր։
  11. Ռաունդի ժամանակահատված։ Եթե ռաունդի վերջին մնացե է 30 վայրկյան, այն սկսում է թարթել կարմիր գույնով։
  12. Նշան։ Հնարավոր է փոխել գույնը, չափը։
  13. Ինդիկատորներ, որոնք կապված են կոնկրետ քարտեզի հետ։
  14. Գնման գոտի։
  15. «Վտանգավոր պայման»։

Խաղի նամակագրությունը պատկերվում է ներքևի ձախ անկյունում։ Խաղում նաև պատկերվում սպանության վիճակագրությունը։ Հնարավոր է կարգավորել և ղեկավարել արտաքին տեսքը։

Գումարային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Half-Life-ի, Counter-Strike-ի կարևոր ասպեկտներից է խաղացողի հաշվին առկա գումարի քանակը։ Այդ գումարը կարելի է ծախսել զենքերի գնման և սպառազինության համար։ Գնումներ կարելի է կատարել գնման գոտում, որը ունի իր նշանը։ Հաշվի վրա կա սահմանափակում, եթե խաղի ընթացքում ճիշտ պլանավորի գնումները, դա կարող է թիմին ավելի մոտեցնել հաղթանակի։ Ողջ պատմության ընթացքում այս համակարգը կրել է բազում փոփոխություններ։ Ստեղծողները փորձել են գտնել ավելի հավասարակշռված տարբերակ։ Փոփոխվել է զենքերի գները։

Ամեն ռաունդի ավարտից հետո հաղթող թիմը ստանում է որոշակի գումարաչափ։ Կախված առաջադրանքի տիպից և կատարած գործողությունից գումարի չափը կարող է տարբեր լինել։ Առավելագույն գումարաչափը խաղացողի հաշվին $16000-ն է, նվազագույնը՝ $0[4]։

Խաղային հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Counter-Strike հեղինակները ամեն թիմի համար նախատեսել եմ մի քանի տարաբնույթ մոդելներ, որոնք իրարից տարբերվում են արտաքին տեսքով։ Ամեն թիմի համար հասանելի է 4 մոդել։ ՀԶ-ներն են՝ ամերիկյան՝ SEAL Team 6, գերմանական՝ GSG-9, անգլիական SAS և ֆրանսիական GIGN-նը։ Ահաբեկինչերն են՝ արևելաեվրոպական՝ Phoenix Connexion, մերձարևելյան՝ Elite Crew, շվեդական՝ Arctic Avengers և միջարևելյան՝Guerilla Warfare։ Բացի այս մոդելներից, խաղում կան հատուկ մոդելներVIP-խաղացողների և պատանդների համար։ Բոլոր մոդելների մոտ էլ առաջին դեմքից բաց ձեռքեր են, չնայած նրան, որ մեծ մասը հագուստի մեջ է։

Զենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջ արսենալը բաղկացած է 5 մասից՝ առաջնային զենք, երկրորդային զենք, երրորդը՝ դանակը, չորրորդը՝ նռնակ, հինգերորդը՝ ական, եթե խաղացողը ահաբեկիչ է և կրում է ականը։

Մշակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ծրագրավորողը դարձան Minh «Gooseman» Lê և Jess «Cliffe» Cliffe։ 1999 թվականի հունվարին Մին Լին ավարտեց իր գործունեությունը Quake 2-ում, նա ցանականում էր ստեղծել իր անձնական առցանց խաղը։ 1988 թվականին դուրս եկավ Half-Life խաղը։ 1999 թվականի ձմռանը Մին Լին սկսեց մշակել իր խաղը, Ջեսս Կլիֆֆը օգնում էր նրան, ինչպես նաև զբաղվում էր նախագծի մշակմամբ։ Մարտի կեսերից համացանցում հայտնվեց առաջին հորինված անունը՝ Counter-Strike։ 1999 թվականի հուլիսին թողարկվեց առաջին բետա-տարբերակը, իսկ արդեն աշնանը թողարկվեց առաջին online-սերվերը։ Լինելով անվճար այն արագ տեմպերով կարողացավ գրավել հանդիսատեսին, և սկսեց մրցել այնպիսի նախագծերի հետ ինչպիսին են՝ Quake III և Unreal Tournament։

2000 թվականի գարնանը նախագծին միացավ նաև Valve-ն։ Նրանք գենցին խաղը, վարձեցին ծրագրավորողներին և 2000 թվականի նոյեմբերի 8-ին լույս տեսավ Counter-Strike 1.0 ռելիզը։

Խաբում[խմբագրել | խմբագրել կոդը]

Counter-Strike խաղը մեծ ճանաչում ունի նաև «խաբեբաների» և հաքերների շրջանում։ Խաղի գոյության ընթացքում մշակվել և ստեղծվել են հնարքներ խաղում անարդար կերպով առավելություն ստանալու համար։ Այսպիսի խաբկանքների են պատկանում՝

  • Կողմնակի ծրագրերի օգտագործումը։
  • Սկրիպտների օգտգործումը (օրինակ՝ Attack+Use, No-Recoil և ալյն), ինչպես նաև խաղում առկա սխալների օգտագործումը (օրինակ՝ mapswimming, silentbomb, pixelwalking, flashbang bug, jump bug, edge bug)։
  • Գրաֆիկայի հատուկ կարգավորում և ցանցային հաղորդակցությունը
  • Մոնիտորինգ և այլն։

Առաջնությունների ժամանակ գործում են կանոններ, որոնք արգելում են խաղի ընթացքում օգտգործել նմանատիպ հնարքներ, իսկ դրանց չընթարկվելու դեպքում կիրառվում են սանկցիաներ՝ անգամ մինչև զրկում առաջնության մասնակցելու իրավունքից[5][6]։ Public-սերվերներում գործում անդմինստրատրներ որոնք հետևում են խաղին և կարող են օգտագործել ծրագրեր, որոնք ուղղված են հակախաբեբաների։

Խաղում տեղի ունեցող անհավասարակշռությունը հիմնականում տեղի է ունենում խաբկանք առաջացնող ծրագրերի պատճառով, քանի-որ դրանք արմատասպես ազդում են խաղի ֆիզիկաի վրա։ Հիմանական հնարքներն են՝

  • Wallhacking (wallhack), հնարավորություն տեսնել պատերի ր օբյեկների միջով։
  • Aimbotting (aimbot) (auto-aim) և Triggerbot , նշանի ավտոմատացված տեղափոխություն թշնամիների վրա, և ինքնավար կրակ։
  • SpeedHacking (speedhack), հնարավորություն ավելացնել արագությունը
  • ESP (ExtraSensory Perception), ցուցադրում է թշնամու տվյալները
  • KnifeBot, սպանությունը կատարում է դանակի միջոցով, երբ խաղացողը թշնամուց գտնվում է ոչ մեծ հեռավորության վրա։

Նաև գոյություն ունեն այլ հնարավորություններ, որոնք տրվում են ծրագրերի շնորհիվ (Lambert, WireFrame, No-Recoil և այլն)։ Համացանցում կան վերը թվարկվածներից բացի շատ այլ հնարքներ։ Կա կարծիք ըստ, որի նման ծրագրերը վնասակար ծրագրերի, վիրուսների տարածման համար են ստեղծված։

Ստանդարտ լուծում է համարվում Valve Anti-Cheat ծրագիրը, որը ծրագրավորված է Valve Corporation-ի կողմից։ Ծրագիրը խաղի հետ միասին տրամադրվում է խաղի 1.4 տարբերակի հետ[7]։ Այս ծրագրի արդյունավետությունը նույնպես մնում է կասկածի տակ քանի, որ շատ ծրագրեր շրջանցում են նրա պաշտպանությունը։

Սերվերային շատ ծրագրեր չունեն հաճախորդային մաս, այսինքն ծրագիրը տեղադրվում է խաղացողի համակարգչում։ Շատ այսպիսի լուծումներ իրականացրել է ինչպես Metamod կամ AmxModX։ Այսպիսի օրինակ է ծրագրավորողների կողմից վաղուց չթարմացվող, բայց մինչ այժմ արդյունավետ աշխատող Reallite HLGuard ծրագիրը[8]։

Counter Strike: Global Offensive[խմբագրել | խմբագրել կոդը]

Counter-Strike: Global Offensive (CS:GO; անգլերենից՝ «Հակահարված։ համընդհանուր հարձակում») – բազմամասնակցային(multiplayer) համակարգչային խաղ, ստեղծված Valve և Hidden Path Entertainment կազմակերպությունների կողմից։ Counter-Strike խաղային շարքի ամենավերջին խաղը։ Windows և macOS օպերացիոն համակարգերով աշխատող սեփական համակարգիչների, նաև Xbox 360 ու PlayStation 3 խաղային բարձակների վրա խաղի թողարկումը տեղի է ունեցել 2012թ. օգոստոսի 21-ին։ Linux օպերացիոն համակարգի վրա խաղը թողարկվել է 2014թ.-ին, իսկ 2016թ.-ին  հետադարձ համատեղության ծրագրի շրջանակներում խաղը հասանելի դարձավ Xbox One բարձակի համար։ 2018թ. թողարկվել է խաղի անվճար տարբերակը՝ իրական խաղացողների ու բոտերի հետ խաղալու հնարավորությամբ։ Հետագայում՝ նույն տարվա դեկտեմբերին խաղը դարձել է ամբողջությամբ անվճար։

Ինչպես խաղային շարքի մյուս խաղերում, այնպես էլ Counter-Strike: Global Offensive-ում խաղացողները բաժանվում են 2 թիմի՝ ահաբեկիչների ու հատուկ ջոկատայինների, որից հետո կռվում են իրար դեմ բազմաթիվ խաղափուլերի ընթացքում, որոնց արդյունքներով էլ ընտրվում է հաղթող թիմը։ Խաղացողին հասանելի են տարբեր խաղային ռեժիմներ, որոնք փոխում են թմերի միջև պայքարի կանոնները։ Կա նաև բոտերի հետ խաղի ռեժիմ։

Խաղի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես խաղային շարքի մյուս խաղերը, այնպես էլ Counter-Strike: Global Offensive-ը եռաչափ բազմամասնակցային առաջին դեմքից կրակոցի է, որում խաղացողները բաժանվում են երկու թիմերի ու պայքարում են միմյանց դեմ։ Խաղի մեջ ներկայացված են երկու թիմ՝ ահաբեկիչների ու հատուկ ջոկատայինների, ինչպես նաև երկու խաղային սցենար՝ ռումբի վնասազերծում և պատանդի փրկում։ Առաջին սցենարում ահաբեկիչների թիմի խաղացողները պետք է տեղադրեն ռումբը մի քանի տեղադրման վայրերից մեկում, իսկ հատուկ ջոկատայինները պետք է այն վնասազերծեն։ Երկրորդ սցենարում ահաբեկիչները չպետք է թույլ տան հատուկ ջոկատայիններին փրկել պատանդներին, որոնց նրանք գերեվարել են։

Կիբերսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Counter-Strike: Global Offensive-ը, ինչպես իր նախնիները՝ Counter-Strike և Counter-Strike: Source, հանդիսանում է կիբերսպորտային սպորտաձև։ Ամենամեծ ու հեղինակավոր մրցաշարերը համարվում են Major և Blast Premier մրցաշարերը։ Major մրցաշարերը անցկացվում են Valve և մրցաշարը կազմակերպած կազմակերպությամ միացյալ ուժերով։ Այդպիսի առաջին մրցաշարը Dreamhack Winter 2013-ը, որը ուներ 250.000$ մրցանակային ֆոնդ, իսկ սկսած MLG Columbus 2016-ից մրցանակային ֆոնդը դարձել է 1.000.000$: Մինչև 2019թ. անցկացվել է 15 այդպիսի մրցաշարեր։ Եվս մեկ մեծ իրադարձություն է Blast Premier լիգան։  Blast Premier 2020-ի ամբողջական մրցանակային ֆոնդը կազմել է 4.250.000$: Գոյություն ունեն բազմաթիվ այլ մրցաշարեր, ինպիսիք են՝  IEM, ESL, Blast Pro Series և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.valvesoftware.com
  2. https://web.archive.org/web/20000816001005/http://www.counter-strike.net/haxornews/arc.html
  3. https://web.archive.org/web/20001201214200/http://counter-strike.net/
  4. Team Pandemic — Features — Counter-Strike Money System Overview
  5. ESWC.com(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(անգլ.) Регламент ESWC 2008
  6. WCG.com Archived 2011-11-08 at the Wayback Machine.(անգլ.) Регламент WCG 2008
  7. bbc.co.uk(անգլ.) Статья «Online cheaters face games ban» — о внедрении VAC компанией Valve
  8. Reallite Labs(չաշխատող հղում)(չաշխատող հղում)