Valve Corporation
Valve Corporation | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող, ծրագրային ապահովման ընկերություն, համակարգչային խաղերի հրատարակիչ և media conglomerate? |
Անվանված է ի պատիվ | Valve, LLC (1996–2003) |
Հիմնադրված է | օգոստոսի 24, 1996 |
Հիմնադիր | Գեյբ Նյուել և Mike Harrington? |
Վայր | Բելվյու, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Գեյբ Նյուել |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 330 մարդ (2013) |
Կայք | valvesoftware.com(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[2] և game[3] |
![]() |
Valve Corporation (ավելի վաղ Valve Software) կամ Valve (հայերեն՝ Փական), ամերիկյան կազմակերպություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի ստեղծմամբ։ Այն հեղինակել է այնպիսի համակարգչային խաղեր, ինչպիսիք են՝ Half-Life, Portal, Counter-Strike, Team Fortress, Day of Defeat, Left 4 Dead, Ricochet, Alien Swarm, Dota 2 և Artifact, խաղային շարժիչներ՝ GoldSrc, Source, Source 2, ծրագրային ապահովումներ՝ Steam, Valve Anti-Cheat, SteamOS, Steam Audio, ինչպես նաև ապարատային ապահովումներ՝ Steam Machines, Steam Controller, Valve Index։
Կազմակերպությունը հիմնադրվել է 1996 թվականի օգոստոսի 24-ին Microsoft կազմակերպության նախկին աշխատակիցներ Գեյբ Նյուելսի ևՄայք Հարինգթոնի կողմից[4]։
Valve-ի շտաբ-բնակարանը գտնվում է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքում[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրում և Half-Life[խմբագրել | խմբագրել կոդը]
13 տարի Մայքրոսոֆթում աշխատանքից հետո Գեյբ Նյուելը Մայք Խարինգտոնի հետ 1996 թվականին հիմնադրել է Valve Software[4] կազմակերպությունը՝ Sierra Studios-ի հոգաբարձության ներքո։ Պարզեցման համար ձեռք է բերվել Quake խաղի շարժիչի արտոնագիրը, որից հետո սկսվել է Half-Life (HL) խաղի ստեղծման մեկուկեսամյա գործընթացը[4]։
Խաղի աշխատանքային անունը «Quiver» էր[6]։ Սցենարի ստեղծման համար հրավիրվել է պրոֆեսիոնալ ֆանտաստ գրող Մարկ Լեյդլոուն[4][7]։ Գեյբը և Մայքը ուզում էին ստեղծել որևէ բան, որը նման կլիներ Doom խաղին, նմանատիպ մռայլ ստեղծագործություն[4][6]։ Խաղը ստացել է ավելի քան 50 մրցանակ, այդ թվում՝ «Բոլոր ժամանակների լավագույն խաղ» կոչումը[6][8]։
Խաղն առաջին անգամ ցուցադրվել է E3 ցուցադրության ժամանակ՝ 1997 թվականին, և դարձել այդ ցուցադրության իրական հիթ։ Նախատեսված էր խաղը թողարկել 1997 թվականին, սակայն թողարկումը տեղի ունեցավ 1998 թվականի հոկտեմբերի 31-ին։ Խաղը դարձավ խորհրդանշական և հայտնի դարձրեց հեղինակին։
Դրանից հետո Valve-ն կենտրոնացավ SDK-ի ստեղծման վրա, որը թողարկվեց 1999 թվականի ապրիլին։ Մին Լին «Cliffea» կեղծանվամբ հանդես եկող վերամշակողի հետ օգտագործել է այն HL-ի համար մոդիֆիկացիա՝ Counter-Strike (CS) ստեղծելու համար[6]։ Այն առցանց շութեր է, որը ստեղծվել է ահաբեկիչների խմբավորման և ոստիկանության հատուկ ստորաբաժանման դիմակայության գաղափարի հիման վրա։ Խաղը դարձել է կիբերսպորտային առաջատար ուղղություններից մեկը[4]։
Սեփական շարժիչի ստեղծում և Half-Life-ի ստեղծման ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղի հաջողությունը ոգեշնչեց կազմակերպությանը, և նա միանգամից ձեռնամուխ եղավ մեկ այլ խաղի ստեղծմանը[8], որը ոչ պակաս մասշտաբային կլինի, քան նախորդը[6]։ Ամբողջ մշակումը խիստ գաղտնի էր պահվում[6]։ 5 տարի անց E3 2003-ի ժամանակ ցուցադրվեց Half-Life 2-ը[6][8]։ Խաղը ստեղծվել էր նոր խաղային շարժիչի՝ Source Engine-ի հիման վրա[8], և այդ պատճառով գրաֆիկական մասը մրցակցությունից դուրս էր[6]։ Խաղի գրեթե բոլոր իրերը կարելի էր տեղափոխել և ձևափոխել[6]։ Խաղը զբաղեցրել է առաջին հորիզոնականը metacritic.com կայքում՝ բոլոր ժամանակների լավագույն խաղերի ցանկում[9][10]։
Նոր շարժիչը դարձավ հիանալի օգնական վերամշակողների համար, և կազմակերպությունը դրա հաշվին խոստացավ «հավերժ երիտասարդություն»[8]։ Կազմակերպությունը վստահում էր միությանը և այդ պատճառով տրամադրեց SDK, փաստաթղթեր և ծրագրեր[8]։ Կազմակերպությունը ուզում էր կենտրոնացնել վերամշակողներին նորամուծությունների և խաղի ընթացքի վրա, ինչի համար արեց ամեն ինչ[8]։ Խաղում չեն օգտագործվել այնպիսի համակերգեր, ինչպիսիք են՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխը և ձևափոխումը[8]։
Բայց խաղի ցուցադրումը և թողարկումը տարբեր բաներ են։ Խաղը չի թողարկել 2003 թվականի սեպտեմբերին, ինչպես խոստացել էին[11]։ Հակառակը, խաղի թողարկումը հետաձգվեց անհայտ ժամանակով[11]։ Սակայն արտահոսք տեղի ունեցավ, և ազատ օգտագործման դուրս եկավ HL2-ի դեմո տարբերակը[11]։ Սակայն կազմակերպությունը չհանձնվեց, գումար գտավ և խաղը թողարկեց 2004 թվականի նոյեմբերի 16-ին[11]՝ արժանանալով ավելի քան 30 «Տարվա լավագույն խաղ» մրցանակի[12]։
Գեյբ Նյուելի խոսքերով՝ կազմակերպությունը որոշել էր, որ իմաստ չունի սպասեցնել երկրպագուներին ևս 6 տարի, այդ իսկ պատճառով որոշվել էր օգտագործել խաղային դրվագների ստեղծման մոդելը, որը թույլ կտար թողարկել ոչ պակաս որակյալ խաղեր ընդամենը մեկուկես տարում[13]։
Վերջին սոլո խաղերի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակիչ փուլը և ջախջախիչ հարվածը հակառակորդին[14] եղավ 2007 թվականի հոկտեմբերի 7-ին թողարկված The Orange Box-ը[15], որը ներառում էր հետևյալ խաղերը[16]՝ Half-Life 2, Half-Life 2: Episode One, Half-Life 2: Episode Two, Portal և Team Fortress 2։ Հավաքածուն կիրառելի էր անհատական համակարգիչների, PlayStation 3-ի և Xbox 360-ի համար[14]։
Որպես այս բոլոր խաղերի առանձնահատկություն՝ մշակվել էր ձեռքբերումների ծառայություն (նմանատիպ ձեռքբերումներ Xbox 360-ում), որն աշխատում էր Steam ծառայության միջոցով[17]։ Հայտնվեց նաև սեփական սոցիալական կայքը՝ Steam Community, որը կրկին ստեղծվել էր Steam ծառայության հիման վրա։ Դրա համար իրականացվել են անձնական պրոֆիլները, ընկերներ ավելացնելու հնարավորությունը, վերամշակվել է ներքին զրուցարանը։
Steam-ի բազմաօգտատեր խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի նոյեմբերի 18-ին թողարկվեց Left 4 Dead խաղը։ Մեկ տարի անց՝ 2009 թվականի նոյեմբերի 17-ին, թողարկվեց նրա սիքվելը՝ Left 4 Dead 2։ 2010 թվականի մարտի 5-ին ցուցադրվեց Portal 2-ի անոնսը։ 2010 թվականի հուլիսի 19-ին թողարկվեց Alien Swarm շութերը երրորդ դեմքից։ 2011 թվականի ապրիլի 19-ին թողարկվեց Portal 2-ը։ 2012 թվականի օգոստոսի 21-ին թողարկվեց Counter-Strike: Global Offensive-ը։
2011 թվականին Valve-ն հայտարարեց, որ կթողարկվի Warcraft III-ի մոդիֆիկացիան՝ Dota 2-ը, որը կդառնա Warcraft III-ի մոդիֆիկացիայի շարունակություն։ Կազմակերպությանը նաև միացավ գլխավոր վերամշակողը, որը հայտնի էր IceFrog մականվամբ։
Steam-ի տեխնոլոգիաների զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին սեպտեմբերի 23-ին կազմակերպությունը թողարկել է SteamOS օպերացիաոն համակարգը՝ Debian-ի հիման վրա[18][19]։
Որպես օգնության առաջին քայլ՝ Valve-ն Debiani-ի բոլոր վերամշակողներին տրամադրեց կազմակերպության խաղերի անվճար ներբեռնման հնարավորություն[18]։
SteamOS-ն օգտագործում է Big Picture ռեժիմի օգտատիրոջ ինտերֆեյս[19]։ Օպերացիոն համակարգը կմատակարարվի փոքր համակարգիչների՝ Steam Machines-ի համար, սակայն այդ անվճար օպերացիոն համակարգը կթողարկվի և կառանձնացվի ինքնուրույն ներբեռնման համար[19], որը թույլ կտա կողմնակի կազմակերպություններին ստեղծել սեփական սարքավորումը SteamOs-ի համար[19]։ Այս օպերացիոն համակարգը թույլ է տալիս հեռարձակել ստացիոնար համակարգչից հեռաուստացույցին և Steam Cloud-ին միանալու հնարավորություն[19]։ Օպերացիոն համակարգը, խաղի նման, կարող է վերարտադրել աուդիո և վիդեոֆայլեր[20]։
Steam-ի օգտատիրոջ միջոցով պաշտոնապես տարածվում է երաժշտությունը, և աուդիո նվագարկիչը ներկառուցված է օգտատիրոջ (ռուս.՝ клиент) մեջ[21]։ Ինտերֆեյսը հասանելի է Steam Overlay ռեժիմում[21]։ 2014 թվականի վերջին հատկացվեցին միայն հիմնական հնարավորությունները, թեև կա նաև երգացանկի ստեղծման հնարավորություն[21]։ Նվագարկման համար հասանելի են ինչպես տեղային աուդիո ֆայլեր, այնպես էլ Steam-ից գնված խաղերի սաունդթրեքներ[21]։ Valve-ն ի պատիվ բացման անվճար դարձրեց Half-Life և Portal խաղերի երաժշտական ցանկերը, ինչպես նաև Free to Play ֆաստագրական ֆիլմը[21]։
Զարգացման նոր փուլ դարձավ խաղային բարձակի և նրա համար խաղային վահանակի թողարկումը[22]։
2015 թվականի մարտի 1-ին Valve կազմակերպությունը Mobile World Congress-ի ժամանակ ցուցադրեց վիրտուալ իրականության սաղավարտը՝ SteamVR, որը մշակվել է HTC կազմակերպության հետ համատեղ։ 2015 թվականի նոյեմբերին մեկնարկեց վաճառքը[23]։
Ընկերության արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ականների վերջին Valve-ն թողարկեց 7 խաղ՝ 1998 թվականին՝ Half-Life: Day One-ի դեմո տարբերակը, նրանից հետո՝ ամբողջական խաղը՝ Half-Life, 1999 թվականին՝ Half-Life: Uplink-ի դեմո տարբերակը, Half-Life: Opposing Force և բնօրինակ Team Fortress Classic-ը, 2000 թվականին վերամշակման հնարավորության շնորհիվ թողարկվեց Counter-Strike մոդիֆիկացիան և նորույթ Ricochet-ը։
2000-ականների սկզբին թողարկվեցին նախկին հաջող թողարկված խաղերի հավելումները՝ 2001 թվականին՝ Half-Life: Blue Shift, Half-Life: Decay և Deathmatch Classic, 2003 թվականին՝ Day of Defeat բնօրինակ խաղը և խաղային ավտոմատների համար նախատեսված CS-ը՝ Counter-Strike Neo-ն։
2004 թվականը Valve-ի համար դարձավ նոր դարաշրջանի սկիզբ։ Նոր խաղային շարժիչի՝ Source-ի թողարկման հետ մեկտեղ լույս տեսան այնպիսի խաղեր, ինչպիսիք են Half-Life 2-ը և նրա բազմաօգտատեր մոդիֆիկացիան՝ Half-Life 2: Deathmatch-ը։ Թարմացավ Counter-Strike խաղի շարքը՝Counter-Strike: Condition Zero անվամբ նորությունը և նրանից հեռացված տեսարանները՝ Counter-Strike: Condition Zero Deleted Scenes-ի մեջ։ Նաև նոր խաղային շարժիչի հիման վրա ստեղծվեցին Counter-Strike: Source-ը և Half-Life: Source-ը։
2000-ականների կեսերին վերաթողարկվեցին հին խաղերը նոր շարժիչով, և նաև թողարկվեցին HL խաղի շարունակությունները՝ 2005 թվականին՝ Day of Defeat: Source, Half-Life 2: Lost Coast և Half-Life Deathmach: Source, 2006 թվականին՝ Half-Life 2: Survivor և Half-Life 2: Episode One։ 2007 թվականին թողարկվեց այսպես կոչված Orange Box-ը՝ ժողովածու, որում ներառվեց 3 նոր խաղ՝ Half-Life 2: Episode Two, Team Fortress 2 և Portal։
2000-ականների վերջին, բացի նոր խաղերից, թողարկվեցին նաև խաղերի շարունակություններ և հավելումներ, ինչպես նաև ստեղծվեցին խաղեր հատուկ ասիական շուկայի համար՝ 2008 թվականին՝ Portal: Still Alive, Counter-Strike Online, Left 4 Dead, 2009 թվականին՝ Left 4 Dead 2 և Left 4 Dead։ Survival Pack DLC Left 4 Dead։ Crash Course DLC-ից։ 2010 թվականին հարստացվեց L4D-ի լրացումներով՝ Left 4 Dead։ The Sacrifice DLC, Left 4 Dead 2։ The Passing DLC և Left 4 Dead 2։ The Sacrifice DLC, հայտնվեց նաև նորույթ՝ Alien Swarm-ը։
2010-ական թվականների սկզբին կազմակերպությունը թողարկում է ավելի շատ խաղ․ 2011 թվականին դուրս եկավ Portal խաղի շարունակությունը՝ Portal 2 և հավելումներ նրա համար՝ Portal 2։ Peer Review DLC և Portal 2։ Sixense MotionPack DLC, 2012 թվականին հավելվեց նաև L4D2 Left 4 Dead 2։ Cold Stream DLC-ով, Portal 2-ը Portal 2։ Perpetual Testing Initiative DLC-ով, ինչպես նաև թողարկվեց նոր խաղ՝ Counter-Strike: Global Offensive, 2013 թվականին թողարկվեցին Dota 2-ը և Counter-Strike Online 2-ը։ 2014 թվականին Valve-ն չթողարկեց որևէ առանձին խաղային արտադրանք՝ բացառությամբ Left 4 Dead 2-ի հավելում Uncensored-ը, որը թողարկված է ավստրալիական հանրության համար։
2015 թվականի սեպտեմբերի 10-ին Dota 2-ը վերջնականապես տեղափոխվեց Source 2 խաղային շարժիչի վրա, որին հետևեց նրա թարմացումը՝ Dota 2։ Reborn անվամբ։ 2016 թվականի մարտի 7-ին հայտարարեց The Lab խաղը Portal խաղաշարքից, որը վիրտուալ իրականության էքսպերեմենտալ հավաքածու է[24]։
2017 թվականի օգոստոսի 8-ին՝ The International 2017-ի ժամանակ, հայտարարեց Dota 2 թղթախաղի՝ Artifact խաղի մասին։ Valve-ն չներկայացրեց ոչ մի մանրամասն։ Միայն հայտնի է, որ խաղում սպասվում են Dota 2-ի տարբեր կերպարներ[25]։ Խաղի թողարկումը Steam-ում տեղի ունեցավ 2018 թվականի նոյեմբերի 28-ին։
2019 թվականի հունիսի 20-ին Valve-ն թողարկեց Dota 2-ի[25] ռազմավարական խաղը՝ Dota Underlords-ը։ Իսկ նոյեմբերի 19-ին կայացավ նոր խաղի անունսը՝ Half-Life — Half-Life։ Alyx սերիան։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի ապրիլի 1-ին Valve-ն հայտարարեց նոր ականջակալների թողարկման մասին, որը նախատեսված է վիրտուալ իրականության համար[26]։
Ընկերության կորպորատիվ մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեյբի կարծիքով տեխնոլոգիական արդյունաբերության մեջ աստիճանակարգը անտրամաբական և անօգուտ է, ֆորմալ մենեջմենթի և գործունեության աճի կարիք չկա[27]։ Նյու Յորք Թայմս ամսագրին տված հարցազրույցում Գրեկ Կումերը ենթադրում էր, որ Նյուելը հանդիսանում է SEO, բայց նշում էր, որ տեխնիկապես նա իրոք SEO է[27]։ Նորեկների համար նախատեսված ձեռնարկում գրված է, որ Գեյբ Նյուելը, ի թիվս այլոց, ղեկավար չէ[27]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմակերպության անարխիկ կառուցվածքը ենթադրում է, որ աշխատակիցներն իրենք են ընտրում, թե որ նախագծի վրա աշխատեն, ոչ ոք Valve-ում իրավունք չունի իրենց հրամայել, թե ինչով զբաղվեն[27]։ Նրանք կազմում են աշխատանքային խմբեր՝ տեղափոխելով մեկը մյուսին մի նախագծիծ մյուսը[27]։ Խումբն իր մեջ որոշում է, թե ով կդառնա ընթացիկ առաջնորդ, ով պետք է հիշի ամբողջ ինֆորմացիան նախագծի մասին և համակարգի աշխատանքը[27]։ Valve-ն խթանում է խմբերի կազմերի հաճախակի փոփոխությունը, որպեսզի նրանք չլճանան և միշտ մնան օգտագործողի կողքին[27]։ Այս մոտեցումը դրսևորվում է մասնավորապես նրանով, որ բոլոր աշխատակիցների սեղաններն ունեն անիվներ, ինչը հեշտացնում է մշտական տեղափոխությունները[27]։
Մոտեցման խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլ Աբրաշը նշում էր, որ առաջին շաբաթներին գործընկերներն առաջարկում էին, որ պետք է ուշադրություն դարձնի որևէ ոլորտին, որից հետո նա սկսել է մտածել այլ կերպ․ կազմակերպության համար անել որևէ արժեքավոր բան, որը դեռ ոչ ոք չի արել[27]։Դրանից հետո նա սկսել է զբաղվել վիրտուալ ակնոցների ստեղծմամբ[27]։
Այդպիսի ազատությունը դժվարացնում է նոր աշխատակիցների որոնումը[27]։ Փաստացի ամբողջ կազմակերպությունը կենտրոնացված է նորեկների որոնման վրա, հավանական աշխատակիցներին պարբերաբար հրավիրում են հարցազրույցի[27]։
Կազմակերպությանը գրավում են մեծ փորձով մարդիկ, որոնք «այդ գործում մյուսներից առավել են»[27]։ Օրինակ, կազմակերպությունում աշխատել է հույն տնտեսագետ Յանիս Վարուֆակիսը։ Նրան աշխատանքի էին ընդունել, քանի որ նրա բլոգը Եվրոպական ֆինասական ճգնաժամի մասին դուր էր եկել Գեյբին։ Կազմակերպությունում են աշխատել նաև տիկնիկային թատրոնի նախկին դերասանը, «Մատանիների տիրակալը» և «Քինգ-Քոնգ» ֆիլմերի հատուկ էֆեկտների ստեղծողը[27]։ Ընկերությունում գնահատվում են մարդիկ, որոնք կարող են պարզեցնել կամ արագ լուծել խնդիրը, ինչպես նաև հասկանալի բացատրել, թե ինչպես են դա նրանք արել[27]։
Նման համակարգ կարող է գոյություն ունենալ միայն ընկերության լիակատար անկախության դեպքում[27]։ Հրատարակիչներից անկախությունն ապահովում է Steam ծառայությունը, որը հրատարակիչ է դարձնում հենց Valve-ին։ Ընկերությունը հիմնադրվել է առանց ներդրողների, և 2014 թվականի վերջի դրությամբ նրա բոլոր ակտիվները գտնվել են ընկերության աշխատակիցների մոտ[27]։ Նյուելի խոսքով՝ եթե գործերը վատ ընթանան, ընկերությունը կլուծարվի, այլ ոչ թե կվաճառվի[27]։
Աստիճանակարգի բացակայությունը խնդիրներ է ստեղծում կորպորացիայից դուրս աշխատակիցների համար՝ նրանք ստիպված են իրենց պաշտոններ հորինել, որպեսզի նրանց լուրջ ընդունեն[27]։
Լսարան և կապիտալիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ 2011 թվականի դրությամբ Steam խանութի լսարանը 30 միլիոն մարդ է[9]։
2011 թվականի դրությամբ՝ ծառայությանը բաժին է ընկնում խաղերի օնլայն բաշխման 50-70%-ը (ԱՄՆ դոլարով)[9]։
Valve-ի ֆինանսական ցուցանիշները հայտնի չեն, սակայն, ըստ հիմնադիր Գեյբի, ընկերությունը «չափազանց շահութաբեր է»[9]։ 2011 թվականի հոկտեմբերին կորպորացիայի մամուլի ծառայությունը հայտարարել էր Valve-ի համար ռեկորդային շահույթի մասին, որը 200 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա շահույթը[9]։ Ըստ «Ֆոբս»-ի տվյալների՝ տարբեր աղբյուրներով Valve-ն գնահատվում է 2-4 միլիարդ ԱՄՆ դոլար[9]։ 2012 թվականին Մայքլ Փեչթերը «Նյու Յորք Թայմսի» հոդվածում կորպորացիան գնահատել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլար[28]։
Միխայիլ Խոմիչը «Коммерсант»-ի էջերում պնդել է, որ 2013 թվականին ընկերության զուտ շահույթը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ https://www.game.de/mitglieder/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 История компании Valve, или Успех с первой игры. — 2014.
- ↑ «contact»։ Վերցված է 2014-06-18։ «Postal address: PO BOX 1688 Bellevue, WA 98009»
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 История Valve.
- ↑ «Our people»։ Վերցված է 2014-12-28։ «creating the Half-Life storyline»
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Игромания
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Чан, Оливер Полжизни за игру // Форбс.
- ↑ «Best PC Video Games of All Time - Metacritic»։ Վերցված է 2014-12-27
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Игромания: Кража
- ↑ «Half-Life 2. Лучшая игра года. Коллекционное издание»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-04-ին։ Վերցված է 2014-12-28
- ↑ «Первый из трилогии эпизодов Half‑Life дебютирует на первой позиции»։ Վերցված է 2014-12-28
- ↑ 14,0 14,1 Олег Ставицкий, Георгий Курган, Игорь Варнавский The Orange Box (Half-Life 2: Episode Two, Portal и Team Fortress 2)(ռուս.) // Игромания : журнал. — Игромедиа, 2007. Архивировано из первоисточника 30 Օգոստոսի 2015.
- ↑ «Интервью // Интервью с Гейбом Ньюэллом сайту Game Informer»։ Վերցված է 2014-12-29
- ↑ «Half-Life 2: The Orange Box»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-27-ին։ Վերցված է 2014-12-29
- ↑ «Let the Achievement Hunt Continue»։ Վերցված է 2014-12-29
- ↑ 18,0 18,1 «Компания Valve предоставила разработчикам Debian возможность бесплатной загрузки игр из Steam»
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 «Компания Valve анонсировала основанную на Linux операционную систему SteamOS»։ OpenNET։ 2013-09-23։ Վերցված է 2016-09-10
- ↑ «Valve анонсировала собственную операционную систему»։ Lenta.ru։ 2013-09-24։ Վերցված է 2016-09-10
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 «Клиент Steam обзавёлся музыкальным проигрывателем»։ Վերցված է 2014-12-26
- ↑ «Valve представила контроллер без стиков»
- ↑ Feltham Jamie։ «Steam Page Points To November Release For HTC Vive»։ VRFocus։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-12-ին։ Վերցված է մարտի 5, 2015
- ↑ «Игровые новости > Valve воссоздаст Aperture Laboratories из Portal в виртуальной реальности»։ www.igromania.ru։ Վերցված է 2016-03-18
- ↑ 25,0 25,1 «Valve анонсировала карточную игру по Dota 2 – Artifact»։ Coop-Land.ru - Страна кооперативных и сетевых игр (ռուսերեն)։ Վերցված է 2018-08-02
- ↑ «На радость геймерам. Valve анонсировала новую гарнитуру виртуальной реальности»։ techno.nv.ua։ Վերցված է 2019-05-27
- ↑ 27,00 27,01 27,02 27,03 27,04 27,05 27,06 27,07 27,08 27,09 27,10 27,11 27,12 27,13 27,14 27,15 27,16 27,17 27,18 «Менеджмент будущего. Как устроена самая инновационная компания мира»
- ↑ Game Maker Without a Rule Book. — 2012.
Քաղվածելու սխալ՝ «activnick» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «countworker» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Ֆոտոռեպորտաժներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իլյա Վառլամով (2016-09-09)։ «Valve: ինչպես են ստեղծվում ամենահայտնի խաղերը»։ varlamov.ru։ Վերցված է 2016-09-10
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Начальники и менеджеры больше не нужны: анархия как технология»
- Александр Тараканов История создания Half-Life // Лучшие компьютерные игры]] : журнал. — 2006. — № 3 (52).
- Valve Corporation, David SJ Hodgson Half-Life 2: Raising the Bar. — Prima Games, 2004. — ISBN 0-7615-4364-3
- Юрий Ильин Игровые движки: Valve GoldSrc и Source. — Mir3D. — 2010.
- Движок Source Engine от Valve Software. Пламенный двигатель Half-Life 2.
- Half-Life 2: кража века.
- «Half-Life Inside: официальный русский фансайт игры»։ Վերցված է 2014-12-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Corporation-ի պաշտոնական կայք
- «Steam-ը կընդլայնվի 2014 թվականին»։ Վերցված է 2014-12-25
|