Valve Index

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Valve Index logo.svg
Valve Index

Valve Index, վիրտուլ իրականության համար նախատեսված սաղավարտ, որը մշակվել է Valve ընկերության կողմից։

Ինչպես Oculus Rift սաղավարտը, Valve Index-ը իրենից ներկայացնում է սարք, որը լարերով միացվում է անհատական համակարգչին, և չի կարող աշխատել առանց դրա[1]։ Valve Index-ի մշակման ընթացքում, ընկերությունը շեշտը դրել է հիմնականում խաղացողի հարմարավետության վրա, որպեսզի օգտատերը կարող չհանել սաղավարտը ժամերով[2]։ Valve Index-ն օժտված է 2880×1600 կետայնությամբ LCD էկրանով՝ 1440×1600 ամեն աչքի համար, կադրերի թարմացումը հասնում է մինչև 144 Հց[2]։ Երկու հատուկ ղեկավարման վահանակները թույլ են տալիս կարգավորել աչքերի և էկրանի միջև հեռավորությունը, ինչպես նաև դիման անկյունը՝ մինչև 130°։ Ականջակալների փոխարեն, սաղավարտի համար օգտագործվում է բարձրախոսներ, որոնք տեղակայված են ականջից որոշակի հեռավորության վրա[3]։

Valve Index-ի յուրահատկություններից մեկը՝ ձեռքի զույգ վահանակներն են, որոնք մշակման փուլում կրել են Knuckles անվանումը։ Սրանք կարողանում են հետևել յուրաքանչյուր մատի շարժին։ Ի տարբերություն Oculus Rift կամ HTC Vive վահանակների, օգտատերը չի սեղմում վահանակներըմ այլ դրանք ամրացնում դաստակին, իսկ մատներն անց է կացնում հատուկ շրջանակի միջով, որն օժտված 87 ցուցիչներով, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր մատի շարժը[1]։ Valve Index-ի վահանակները նաև համատեղել են HTC Vive և Vive Pro սաղավարտների հետ։

Half-Life: Alyx խաղը, որը նախատեսված է վիրտուալ իրականության համար, նույնպես մշակվել է Valve ընկերության կողմից, օգտատերերի մոտ առաջացրեց մեծ հետաքրքրություն։ Արդյունքում 2020 թվականի սկզբին սաղավարտը վաճառվեց 149 հազար տարբերակով, իսկ 2020 թվականի հունվարին անհնար դարձավ սաղավարտի գնումը, քանի որ վերջացել էր ողջ բազան[4]։ Սարքը վաճառքի վերադարձավ 2020 թվականի մարտին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Devindra Hardawar (2019 թ․ հունիսի 28). «Valve Index review: Next-level VR». Engadget (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  2. 2,0 2,1 Machkovech, Sam (2019 թ․ ապրիլի 30). «Valve Index reveal: The best of VR's first generation—but is it worth $999?». Ars Technica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  3. June 2019, Nick Pino 28 (2019 թ․ հունիսի 28). «Valve Index review». TechRadar (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Михаил Шевкун (2020 թ․ հունվարի 28). «В свете анонса Half-Life: Alyx общий тираж Valve Index составил 149 тысяч устройств». www.igromania.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  5. Hall, Charlie (2020 թ․ մարտի 5). «Valve Index VR sets are in short supply, but more units go on sale Monday». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)