Իլյա Վառլամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Վառլամով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1984(1984-01-07) (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունլուսանկարիչ, բլոգեր, հասարակական գործիչ, լրագրող, ձեռնարկատեր, վիդեո բլոգեր և յություբեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքvarlamov.ru
Commons-logo.svg Ilya Varlamov Վիքիպահեստում

Իլյա Ալեքսանդրովիչ Վառլամով (ռուս.՝ Илья Александрович Варламов, հունվարի 7, 1984(1984-01-07), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հասարակական գործիչ, լրագրող և գործարար։ Բլոգի և վիդեոբլոգի հեղինակ կայքում, որն ինքը ներկայացնում է որպես հեղինակային ԶԼՄ։ iCube գովազդային գործակալության հիմնադիր և «Քաղաքային նախագծեր» հիմնադրամի համահիմնադիր։

Հայտնի է իր ֆոտոռեպորտաժներով Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական ընդդիմության ակցիաներից և ռուսական քաղաքներում քաղաքային կենցաղի մասին նյութերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Մոսկվայում։ Մոսկվայի ճարտարագիտական համալսարանի բնակելի և հասարակական շինությունների ճարտարագետ մասնագիտության ամբիոնի շրջանավարտ է[1]։

Համալսարանում սովորելու տարիներին հիմնել է ընկերությունը, որը հետագայում դարձել է iCube ընկերությունների խումբ 3 մլն $ տարեկան շրջանառությամբ[2]։

2009 թվականի օգոստոսին Դմիտրի Չիստոպրուդովի հետ միասին հիմնել է[3] «28-300» ֆոտոգործակալությունը, որը մասնագիտացած է առևտրային լուսանկարահանումներում և լուսանկարների վաճառքում։

2011 թվականին հիմնել է «Ապակե հեղույս» հակամրցանակը, որը շնորհվում է Մոսկվայի պաշտոնյաներին քաղաքի «վերակառուցմանը» վերաբերող հիմար և վնասակար որոշումներ կայացնելու համար։

2011 թվականի սեպտեմբերին թողարկել է «Ռիդուս» օնլայն ԶԼՄ-ն[4]։ 2012 թվականի հունիսի հայտարարել է[5], որ հեռանում է այդ նախագծից, ինչից հետո «Ռիդուսում» փոխվել է ողջ խմբագրակազմը։

2012 թվականի ապրիլին հաղթելով «Օմսկ՝ քաղաքական» հրատարակչության «Քաղաքացի քաղաքապետ» փրայմերիզը՝ որոշեց մասնակցել Օմսկի քաղաքապետի ընտրություններին, որոնք պետք է անցկացվեին հունիսի 17-ին, սակայն չկարողացավ հավաքել ընտրողների՝ առաջադրման համար անհրաժեշտ ստրոագրությունների քանակը[6][7]Կաղապար:Переход:

2012 թվականի հունիսի 4-ին Մաքսիմ Կացի հետ միասին հայտարարել է «Քաղաքային նախագծեր» հիմնադրամի ստեղծման մասին[8]։

Հեծանվային շարժման ակտիվիստ է, 2013 թվականից սկսած՝ եղել է «Колесо-Колёсико»՝ ՌԴ-ում Peugeot,Gitane, Definitive և Puch հեծանիվներ ներկրող ընկերության համահիմնադիր[9]։ Դուրս է եկել նախագծից 2015 թվականին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Про Москву / About Moscow». 2012; Языки: Русский, Английский; тираж 3 тыс. экз. — ISBN 978-5-88149-528-2.
  • «Путевые заметки». 2015. — ISBN 978-5-00-057274-0.

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Լյուբով Վառլամովայի հետ, ունի մեկ դուստր՝ Ելենան (ծնվ. 2009 թվ. նոյեմբերի 3-ին)։ 2017 թվականի սեպտեմբերի 8-ին ծնվել է նրանց որդին՝ Լևը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Московский архитектурный институт»։ Афиша։ Վերցված է 2018-04-15 
  2. Екатерина Дранкина (2008-03-17)։ «Молодые капиталы»։ № 10 (667)։ Коммерсантъ Деньги 
  3. Илья Варламов (2009-08-21)։ «Впервые в интернетах! Открытие фотоагентства 28-300 в прямом эфире!»։ Живой Журнал 
  4. «Интернет-пользователей возьмут в журналисты»։ Коммерсантъ FM։ 2011-09-01 
  5. Илья Варламов (2012-06-26)։ «Ридус»։ Живой Журнал 
  6. «У Варламова приняли документы для участия в выборах мэра Омска, нужно собрать более 9 тысяч подписей»։ Газета.ру։ 2012-04-18 
  7. Илья Варламов (2012-05-02)։ «Кампания в Омске закрыта»։ Живой Журнал 
  8. Алиса По (2012-06-04)։ «Илья Варламов и Максим Кац запускают «Городские проекты»»։ The Village։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին 
  9. Илья Варламов (2013-10-09)։ «Велосипедные дела»։ Живой Журнал 
  10. Илья Варламов։ «Наследник родился!»։ Վերցված է 2017-09-10