Saints Row IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Saints Row IV
ՄշակողVolition[1][2]
ՀրատարակիչDeep Silver[1][3]
ԴիստրիբյուտորSteam, GOG.com[4], Humble Store[5], PlayStation Store, Nintendo eShop, PlayStation Plus Premium[6] և Microsoft Store
Միջերեսի լեզուանգլերեն[7], ֆրանսերեն[7], գերմաներեն[7], իտալերեն[7], իսպաներեն[7], լեհերեն[7], ռուսերեն[7] և ճապոներեն[7]
ՍցենարիստՋեյսն Բլեյր
Սոիվ Ջեյրս
ԿոմպոզիտորՄալկոլմ Կիրբի
ՂեկավարներՋիմ Բոն
Սերիայի մասSaints Row
ՎայրSteelport?
Թողարկման թվական2013 թվականի մարտ
ՊլատֆորմներMicrosoft Windows, Linux, PlayStation 3, Xbox 360, Xbox One, PS4[1][3]
ՇարժիչCTG Engine
Ժանրարկածային էքշն, LGBTI+ related video game?, համակարգչային խաղ ԼԳԲՏ կերպարով և գիտաֆանտաստիկ համակարգչային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ, բազմակառավարելի խաղ և կոոպերատիվ ռեժիմ[7]
PEGI18
USK18
ESRBM
Կրիչօպտիկական սկավառակ, թվային բաշխում, թվային ներբեռնում և Nintendo game card?
Սիստեմային
պահանջումներ
Օպերացիոն համակարգ՝ Windows Vista/7/8 (x86 or x64)

Պրոցեսոր՝ Intel Core 2 Quad Q6600 или AMD Athlon II x3 Օպերատիվ հիշողություն՝ 4 GB RAM Վիդեոքարտ՝ NVIDIA GTX 260 կամ AMD Radeon HD 5800 series DirectX՝ Version 10/11

Կոշտ սկավառակ՝ 10 GB ազատ տարածություն
Կառավարումգեյմփադ
🌐Պաշտոնական կայք
 Saints Row IV Վիքիպահեստում

Saints Row IV` բաց աշխարհի էլեմենտներով արկածային մարտական ժանրի մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ, որը ամբողջ աշխարհում թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 23-ին Windows-ի, PlayStation 3Xbox 360-ի համար։ 2015 թվականի հունվարի 30-ին խաղը ամբողջ DLC-երի հետ թողարկվել է PlayStation 4Xbox One-ի համար։ Saints Row IV-ը Saints Row: The Third-ի շարունակությունն է և մշակվում է առաջին երեք մասերը ստեղծած Volition ընկերության կողմից[2][8]։

Ինչպես և նախորդ մասերում խաղացողը կառավարում է «3-րդ փողոցի Սրբերի» ղեկավարով, որը հետագայում դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Խաղի գործողությունները ընթանում են Saints Row: The Third խաղի հորինված Ստիլպորտ քաղաքում, որը պարունակում է Վաշինգտոնի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքի որոշ տարրեր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Saints Row: The Third-ի գործողություններից որոշ ժամանակ անց Սերբերը ուղեվորվում են Պակիստան, որպեսզի սպանեն Սայրուս Թեմպլին՝ ահաբեկիչների հետ համագործակցողին, և հաջողությամբ հասնում են իրենց նպատակին, դրա հետ միասին նաև վնասազերծում են ռումբը, որը Սայրուս Թեմպլը ուզում էր պայթացներ Ստիլպորտում։ Հենց տվյալ առաջադրանում խաղացողին ծանոթացնում են նոր կերպարի՝ ագենտ Աշա Դեսկարի հետ և նոր զինակցի՝ նախկինհակամարտիկ Մեթ Միլեռի հետ։

Պակիստանի գործողություններից 5 տարի հետո Բոսը իր ամբողջ խմբի հետ՝ որի մեջ ներառվել են խաղի հին մասերից որոշ կերպարներ, դառնում են ԱՄՆ-ի կառավարության անդամներ։ Սպիտակ Տան վրա հարձակվում է այլմոլորակային զավթիչ Զինյակը, որը փախցնում է Բոսին և մի քանի կերպարների, իրենց մարմինները պահելով իր նավերից մեկում, իսկ գիտակցությունները՝ իրական աշխարհի կեղծավորման մեջ։

Քինզի Քենզիգսթոնը՝ որին հաջողվել էր ազատվել, կապի մեջ է մտնում Բոսի հետ և սկսում է խորհուրդներ և առաջանդրանքներ տալ Բոսին՝ կեղծ աշխարհը ոչնացնելու համար, սակայն Զինյակը զգուշացնում է, որ մեկ սխայլ քայլ և Երկիրը կոչնչացվի։ Անտեսելով իր դիտողությունը՝ Բոսը Քինզիյի և նաև Քիթ Դէվիդի ազատման օգնությամբ կարողանում է դուրս գալ կեղծ աշխարհից և իր ֆիզիկական մարմնի հետ միանալով լքում է նավը, ինչից հետո Զինյակի սպառնալիքը իրականանում է։

Քինզին, Բոսը և Քիթը հասկանում են, որ պետք է ոչնչացնել Զինյակոն և որոշում են ազատել մնացած Սրբերին և զինակիցներին՝ այլմոլորակայինին ոչնչացնելու համար։ Դրա հետ միասին Բոսը որոշում է մնալ կեղծ աշխարհում, որպեսզի թուլացնի այն միջից և մոտիկանա Զինյակին, իսկ կեղծ աշխարհում իրեն կօգնեն ձեռք բերված գերուժերը։ Խաղային ընթացքը կընդգրկի միքժամանակ երկու իրականություն՝ իրական և վիրտուալ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի անցյալ մասերից մի շարք կերպարներ վերադարձել են Saints Row IV, ինչպես «Սրբերի» անդամները, այնպեսէլ նախկին թշնամիները, որոնցից շատերը դառնում են պրոտագոնիստ-նախագահի ադմինիստրացիայի ղեկավարներ։ Շաունդին դառնում է Սպիտակ Տան Գաղտնի Բաժնի տնօրենը։ Քինզի Քենզիգսթոնը՝ ՀԴԲ-յի նախկին անդամը և Saints Row: The Third-ի համակարգչային հանճարը, դարձել է Սպիտակ Տան մամուլի քարտուղարը։ Բենջամին Քինգը՝ խաղի առաջին մասի «Փոխարքաներ» խմբավորման նախկին Բոսը, դառնում է Նախագահի շտաբի պետը, իսկ Փիրս Վաշինգտոնը նշանակվել է կապերի տնօրեն։ Մեթ Միլեռը, որը լքել է «Դեքեռներին» և հայտարարել է տեխնոլոգիաների օգտագործման չափավորության մասին վերադարձել է Մեծ Բրիտանիա և մտել է ՄԻ-6-շարքեր։ Ջոնի Գեթը, որը երրորդ մասում մեռած էր համարվում (ֆիլմի նկարահանումներում, վերջում), նույնպես վերադարձել է։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Saints Row: Thee Third-ի թողակրումից հետո, Դեննի Բիլսոնը՝ THQ-յի գործադիր փոխ-նախարհարը, X-Play-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Volition-ը արդեն մշակում են շարունակությունը՝ «Ինչպես և ցանկացած խաղի դեպքում, եթե դուք ունեք մեծ ստեղծագործական կենտրոն, դուք ուղղակի շարունակում եք այն օգտագործել։ Օրինակ ես գիտեմ, թե ինչպիսինն է Saints Row IV-ը և այն ավելի խելահեղ է քան Saints Row:The Third-ը։ Դա լավ օրինակ է, թե ինչպես եք դուք օգտագործում այն, ինչ որ ունեք՝ անընդհատ ձեզ հարցնելով. «Ինչքա՞ն կարող է գնալ»[9][10]։

2012 թվականի մարտի 3-ին Volition-ը թողարկել է Enter The Dominatrix լրացումը Saints Row: The Third խաղի համար, որի գործողությունները ընթանում էին թրիքվելի գործողությունների ավարտից մեկ տարի հետո։ Քիչ հետո հայտարարվել է, որ Enter The Dominatrix-ի որոշ տարրեր կլինեն նաև Saints Row IV-ում[11], իսկ լրացումը կթողարկվի Saint Row IV-ի համար ներբեռնվող կոնտենտի տեսքով[8][12]։

THQ ընկերության սնանկացումից հետո, Volition ստուդիան գնվել է Deep Silver ընկերության կողմից, որին նաև անցել են Saint Row IV-ի հրատարակման իրավունքնեերը[13]։ Saints Row IV-ի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին։

Սկոթ Ֆիլիփսը՝ Saints Row IV խաղի դիզայնի տնօրենը, Gamereactor-ի հարցազրույցում ասել է, որ չորրորդ մասը կլինի գլխավոր կերպարի և «Սրբերի» խմբավորման պատմության վերջը[14]։ Բայց իր խոսքերին համաձայն՝ դա չի նշանակում սերիայի վերջ, ամենայն հավանականությամբ Saints Row V-ը կլինի, ուղղակի այն նախորդ մասերի հետ ոչ մի կապվածություն չի ունենա։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Saints Row IV
The Soundtrack
Թողարկված2013 թվականի օգոստոսի 27-ին
ԺանրԵրաժշտություն խաղի համար
Տևողություն1:20:53
Լեզուանգլերեն[7], ֆրանսերեն[7], գերմաներեն[7], իտալերեն[7], իսպաներեն[7], լեհերեն[7], ռուսերեն[7] և ճապոներեն[7]
ԼեյբլSumthing Else Music Works

Խաղի սաունդթրեքի վրա աշխատել է կոմպոզիտոր Malcolm Kirby Jr.-ը։

Track listing
# Անվանում Տևողություն
1. «Saints Row IV»   3:11
2. «The Destroyer»   0:58
3. «Northwest City»   2:58
4. «Zero Saints Thirty»   1:35
5. «Zin Ship Awakening»   0:29
6. «Emperor Zinyak»   1:49
7. «The Briefing»   0:31
8. «Northeast City»   2:58
9. «Hunting Mr. X»   1:35
10. «My Saints in a Box»   1:32
11. «The Case of Mr. X»   1:55
12. «Northwest Drone II»   0:48
13. «Northwest City II»   3:05
14. «Not in Steelport Anymore»   0:23
15. «Search for Kinzie»   1:44
16. «Zin Battle»   1:28
17. «The Warden Arrival»   2:41
18. «Saints of Rage - Stage 1»   1:14
19. «Saints of Rage - Stage 2»   1:41
20. «Saints of Rage - Stage 3»   2:11
21. «Matt's Text Adventure»   1:41
22. «Downtown City»   2:58
23. «Matt's Simulation»   1:40
24. «Miller-Space»   0:46
25. «Southwest Drone»   2:20
26. «Southwest City»   1:56
27. «Shaundi's Nightmare»   1:00
28. «Power Up C.I.D.»   2:04
29. «Going Home Again»   2:26
30. «King Me»   3:05
31. «The Saints Wing I»   2:22
32. «The Saints Wing II»   1:24
33. «Downtown City II»   2:34
34. «Betrayal»   0:42
35. «The Power of Armor»   2:50
36. «Matt's Escape»   1:15
37. «Southwest Drone II»   1:19
38. «Southwest City II»   2:27
39. «Saints Victory»   1:25
40. «The Saints Flow»   1:24
41. «Northeast City II»   3:05
42. «Let's Get This Sh*t Started»   1:19
43. «The Ultimate Badass»   1:16
44. «Saints Row (The Remix)»   2:49

Լրացուցիչ ներբեռնվող կոնտենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Season Pass[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Enter the Dominatrix՝ սյուժետային լրացում, որը ի սկզբանե պլանավորվում էր, որպես DLC Saints Row: The Third-ի համար, որը դարձել էր լիարժեք չորրորդ մաս, այժմ իսկ լրացման կարգավիճակում է։ Բոլոր ցանկացողները ոչ միայն կկարողանան ազատել Ստիլպորտը Զինյակից և իր այլմոլորակային խմբից, այլ նաև համակարգչային ԲԴՍՄ Աստծուց։ Թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին։
  • How the Saints Save Christmas (Ինչպես էին Սրբերը փրկում Սուրբ Ծնունդը)՝ սյուժետային լրացում։ Խաղացողներին սպասում են երեք սյուժետային առաջադրանք, որոնց ընթացքում նրանք ծանոթ հերոսների հետ կփրկեն Սանտա Կլաուսին։ Լրացումը նաև ներառում է երեք նոր զենք (Red Rider BB Gun, Christmas Dubstep Gun, North Pole) և երկու տրանսպորտային փոխադրամիջոց (Flying Reindeer, Santa's Sleigh): Թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին։
  • The Rectifier՝ յուրահատուկ զենք։

Այլ կոնտենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագուստ, ավտոմեքենաներ, զենքեր

  • Presidental Pack ախագահական հավաքածու)՝ ավելացնում է ներկայացուցչական կարգի նախագահական հագուստ։ Ինչպես ժամանակակից, այնպեսէլ Ամերիկայի անկախության ճանաչման ժամանակի։ Երկու սեռերի համար էլ հանդուրժողաբար նախատեսվել հագուստի տարբերակներ։ Բացի այդ լրացումը ներառում է 4 նախագահական դիմակ՝ Վաշինգտոնի, Լինքոլնի, Բուշ կրտսերի և նաև Օբամայի։ Թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 29-ին։
  • Grass Roots Pack (Ժողովրադկան շարժման հավաքածուGrass Roots արտահայտությունը բառացիորեն թարգմանվում է, որպես «Խոտի արմատներ», բայց իմաստը ընդհանրապես ուրիշ է։ Ամերիկայում այդպես են անվանում բոլոր հնարավոր քաղաքացիական շարժումները, ավելի կոնկրետ՝ «նախաձեռնություն ներքևից», ծավալների նախաձեռնություն։ Սրբերը շատ հայընի են իրենց անզպելի ձգվածողությանը պոնտերին, սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ նախագահին չի կարելի հասարակ մարդ ձևանալ։ Հատուկ այդպիսի նպատակների համար էլ թողարկել են տվյալ DLC-ը։ Այստեղ կան բազմաթիվ հասարակ կոլտնտեսական կովբոյական շորեր, տարբեր DIY զենքեր, օրինակ իմպրովիզացված երկփողանի հրացան, կամ վանտուզակրակիչ։ Նաև լրացման մեջ կա բանվորա-գյուղացիական բեռնատար մեքենա։ Թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 29-ին։
  • Dubstep Gun (Remix) Pack՝ տվյալ լրացման տեղադրումից հետո կկարողանաք լիցքավորել ձեր զենքը նոր մեղեդիներով և ռիթմերով։ Ընդամենը մատչելի է չորս ժանր՝ սվինգ, պոլկա, դասական և ...դեթ մեթալ։ Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 8-ին։
  • Wild West Pack՝ DLC-ի մեջ ներառված են ձիգ կովբոյական իրեր՝ երկփողանի ատրճանակ և թմբկային փամփշտակալով Բայկի հրացան։ Բացի այդ այստեղ երկու սեռերի ներկայացուցիչների համարէլ կա իսկական վեստեռնային հագուստ։ Իհարկե, ամբողջ հագուստը ձևափոխվող են։ Կարճ ասած, ինչպես և ասվում է անվանման մեջ՝ տիպիկ Վայրի Արևմուտք։ Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 18-ին։
  • GAT V՝ DLC-ում խաղացողին հնարավորություն է տրվում ձևանալ վերակենդանացված հիանալի ընկեր և զինակից Գեթի կերպարը։ Տվյալ նպատակների համար զգեստապահարանում ավելանում են Գեթի շորերը, իսկ արտաքին տեսքի փոփոխման մեջ՝ իր սանրվածքը։ Բացի այդ լրացման մեջ կան երկու մեծ զենք՝ Reynolds .50 Heavy Machine Gun գնդացիրը և Knifethrower դանակաշպրտիչ։ Նաև Աիշայի՝ Ջոնիյի այժմ ննջեցյալ ընկերուհու, հագուստը։ Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 21-ին։
  • Commander-In-Chief Pack՝ այս լրացումը դրախտ է ամերիկական դիվանային հայրենասերի համար։ Առաջինը՝ այստեղ դուք կարող եք խաղալ Քեռի Սեմի կերպարով իր բոլոր աստղա-շերտավոր շորերով և նույնիսկ գլանով։ Երկրորդը՝ խաղացողները կկարողանան վարել ռազմական կործանիչ ինքնաթիռ, որը պատրաստված է արծվի՝ մեկ այլ ամերիկական սիմվոլի, տեսքով։ Իսկ երրորդը՝ այստեղ կա մեգա-զենք, որը կոչվում է «Merica Gun», դրա օգնությամբ խաղաղացոը կարող է կրակել համարյա թե ամեն ինչ։ Այն ինչպես և մյուս բոլոր իրերը ներկված է պետական դրոշի գույներով։ Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին։
  • Volition Comics Pack՝ քանի որ Պրոտագոնիստը արդեն վարպետորեն տիրապետում է գերուժերին՝ իրեն անկասկած պետք կգա սուպերհերոսային հագուստ։ Հենց դրա համարէլ թողարկել են տվյալ DLC-ը։ Լրացումը ներառում է երկու կոստյում՝ «Երկաթե գող» և «Ամազոնիայի թագուհի» և նորից երևում է հանդուրժողականությունը և սեռերի հավասարությունը։ Թողաչկվել է 2013 թվականի սեպտեմբերի 27-ին։
  • Brady Games Pack` տվյալ DLC-ը ներառում է խաղի լիովին ուղեցույց և նաև զենքերի ձևափոխում, ավելի կոնկրետ SWAT SMG զենքինը, այժմ այն կարող է ձևափոխվել գերմանական MP-40-ի, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է, որպես «Շմայսեր»։ Բավականին համոզիչ միջոց է այլմոլորակայիններին իրենց անհամապատասխանությունը Արիական ռասային ցույց տալու համար։ Թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 29-ին։
  • Super Saints Pack՝ տվյալ լրացումը ավելացնում է ևս մի քանի կոստյումներ պարոն (տիկին) նախագահի համար։ Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 1-ին։
  • Pirate’s Booty Pack ՝ ծովահենային թեմայի լրացում։ Կոմպլեկտը ներառում է շատ շորեր, օրինակ՝ ձեռքերի համար կեռեր, ոտքերի փայտե պրոթեզներ, աչքի ժապավեններ և այլ հագուստ։ Բացի այդ այստեղ կան կայծքարային ատրճանակներ և ակերով ցամաքի ծովահենային երկկայմ առագաստանավ։ Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 7-ին։
  • Thank You Pack՝ DLC-ը ներառում է հագուստի մի քանի հավաքածու, այստեղ աչքի է ընկնում «I saved the damn universe… And all I got was this lousy t-shirt» գրվածքով շապիկը, ինչը հայերենով նշանակում է՝ «Ես փրկեցի տիեզերքը... Եվ այն ամենը ինչ ես ստացա այս գոնջոտ շապիկն է»։ Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 12-ին։
  • Zinyak Attak Pack՝ լրացումը ներառում է Զին իմպերիայի գրոհիչի, Ստրաժի և նույնիսկ ամենավեհափառ և սարսափելի Զինյակի հագուստը և զենքերը։ Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին։
  • Child´s Play Pack՝ տվյալ լրացումը ստեղծվել է բարերարական նպատակներով։ Ամբողջ ստացած գումարը ուղարկվում է «Child's Play» բարերարական ընկերության հաշվին։ Լրացումը ներառում է երկու յուրօրինակ կոստյում և մեկ ավտոմեքենա։ Թողարկվել է 2013 թվականին դեկտեմբերի 12-ին։
  • Anime Pack՝ DLC-ը ավելացնում է երկու անիմեյական կոստյում՝ արական և իգական սեռերին ներկայացուցիչների համար, պլաստիկ վիրաբուժության կլինիկայում ավելացվում են երկու սանրվածք և երկու զենք՝ առողջ ուր և մեգա-ռուժբայկա։ Ավելի կոնկրետ դրանք ինքնատիպ զենքեր չեն, այլ գոյություն ունեցողների համար նոր ձևեր։ Օրինակ թուրը Ջեդայական սրի համար տեքստուրա է։ Թողարկվել է 2014 թվականի հունվարի 8-ին։
  • Stone Age Pack՝ DLC-ը ավելացնում է կանացի և պարոնի կաշիներից պատրաստված կոստյումներ, Stoned Motor Corp-ից մնախապատմական ավտոմեքենա և զենքի տեսքով իսկական մահակ ու ոսկոր։ Վերջինները բեյսբոլի փայտի և շոշափուկ փայտի համար նմանապես տեքստուրաներ են։ Թողարկվել է 2015 թվականի հունվարի 15-ին։
  • Reverse Cosplay Pack՝ Volition-ը խաղի վերջին մասը սիրողների համար մրցույթ է կազմակերպել։ Մրցույթին կարող էր մասնակցել ցանկացած ցանկացողը, ուղղակի պետք էր գլխավոր հերոսի համար օրիգինալ կոստյում նկարել և ուղարկել մշակողներին։ Volition-ը դիտել է բոլորուղարկված կոստյումները ու ընտրել է իրենց ամենաշատը դուր եկածներից երկու կոստյում։ Առաջինը իգական սեռի ներկայացուցիչների համար է՝ «Պեպենոտ Քածի» (Freckle Bitch’s) կոստյումն է։ Իսկ երկրորդը՝ «Տիեզերական Սուտենյոր Ջենկիյի» կոստյումն է (Genki Space Pimp): Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 5-ին։
  • Gamestop Warped Weapon Challenge՝ սա ևս մեկ մրցույթային լրացում է, ինչպես և Reverse Cosplay Pack-ը։ Այն Saints Row IV-ում մավելացնում է բավականին յուրահատուկ մագնիտային զենք, որը կարող է ձգել մեծ քանակությամբ մարդիկ և ավտոմեքենաներ, իսկ հետո այդ ամենը մեծ ուժով նետել դեպի բոլոր ուղղությունները։ Գործընթացը նման է Տելեկինեզ կարողությանը, բայց այն մի քանի անգամ ավելի հզոր է։ Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 5-ին։
  • College Daze Pack՝ տվյալ լրացումը ավելացնում է ամերկական ուսանողական թեմայով հագուստ և տրանսպորտ։ Ավելանում է ալարկոտ ուսանողի կոստյում և չիրլիդերի կոստյում։ Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 6-ին։
  • Game On Pack՝ խաղացողին տրվում է հոկկեյիստի հագուստ, գոլֆի կոստյում, իսկ որպես սառը զենքի տրվում են մականներ (համապատասխան սպորտաձևի համար)։ Բացի այդ հնարավորություն կտրվի վարել սառույց հավասարեցնող ավտոմեքենա։ Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 6-ին։

Գերընդունակություններ

  • Element of Destruction Pack՝ այս անգամ արդեն հոգնեցուցիչ հագուստի փոխարեն, փոփոխվում են գերընդունակությունները։ Դաժան սպանության ձևերը շատացել են, ոսոխներին կարող ենք վերածել ժամային մեխանիզմով պայթուցիկի, ուղարկել նրանց օդ, իրենցից պատրաստել կասետային ռումբեր և այլն։ Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին։
  • Bling Bling Pack՝ տվյալ լրացումը ավելացնում է նախագահական գրպանի միջոցների մեծացման համար նախատեսված գերընդունակություններ։ Այժմ գերընդունակությունների օգնությամբ կարելի է փողից անձրև ստեղծել, թշնամիներին ոսկե արձանների վերածել և այլն։ Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 6-ին։

Այլ

  • Executive Privilege Pack՝ THQ-յի հին պրակտիկան շարունակելով Deep Silver-ի մշակողները որոշել են չիտերը թողարկել առանձին վճարովի լրացման տեսքոբ։ Իհարկե խաղի մեջ կան մի քանի չիտեր, սակայն Executive Privilege Pack-ը ավելացնում է ամենապահանջվածները՝ անմահության, անվերջ պատրոնների համար և այլմ։ Թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 24-ին։
  • Hey Ash Whatcha Playin?՝ տվյալ լրացումը ավելացնում է երեք օրիգինալ «ախպեր»։ Ընդհանրապես «Hey Ash Whatcha Playin?»-ը («Էշ, ի՞նչ ես խաղում») դա համակարգչային և կոնսոլային խաղերի մասին YouTube-ի շոույի անվանում է, որը վարում են երեք գործիչ՝ Էշը, Էնթոնին և Պապաշա Բյորչը։ Շոուն անց է կացվում հետևյալ կերպ՝ նրանցից մեկը (հիմնականում դա Էշն է լինում) նստած Xbox 360 է խաղալիս լինում։ Հետո սենյակ է մտնում երկրորդ մասնակիցը և տալիս է լեգենդար հարցը՝ «Էշ, ի՞նչ ես խաղում», ինչից հետո նրանք սկսում են կատակել խաղի մասին իրենց օրիգինալ և միայն իրենց համար հասկանալի ոճով։ Թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 3-ին։

Saints Row IV: National Treasure Edition[խմբագրել | խմբագրել կոդը]

Deep Silver հրատարակչության ներկայացուցիչները հայտարարել են, որ թողարկման է պատրաստվում Saints Row IV մարտախաղի նոր հրատարակություն։ Այն կսկսի վաճառվել 2014 թվականի հուլիսի 8-ից և անվանված կլինի National Treasure Edition: Խաղի տվյալ տարբերակը կներառվի հենց խաղը և 29 DLC: Խաղացողներին կսպասեն How the Saints Saved Christmas և Enter the Dominatrix սյուժետային լրացումները։ Խաղացողները նաև կստանան բազմաթիվ շորեր և հատուկ զենքեր, օրինակ՝ Merica Gun, Plunger Gun և Rectifier: Հավաքածուն նախատեսված է Windows-ի, Xbox 360-ի և PS3-ի համար։ Հավաքածուն կարելի է առնել ինչպես սկավառակով, այդպեսէլ թվային ֆորմատով[15]։

Saints Row: Gat Out of Hell[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 29-ին PAX Prime 2014-ի ժամանակ Deep Silver ընկերությունը ներկայացրել է կոոպերատիվ ռեժիմով Windows-ի, Xbox One-ի, Xbox 360-ի, Playstation 3-ի և Playstation 4-ի համար նախատեսված ինքնուրույն լրացումը։ Ջոնի Գեթը և Քինզի Քենզինգսթոնը գնում են դժոխք, որպեսսզի ազատեն Բոսին, որին սպասում է Սատանայի դստեր հետ պարտադրական ամուսնացում։ Իհարկե ճանապարհին հերոսները հանդիպում են մի շարք լեգենդար կերպարների և ուղղակի հին ծանոթների հետ։ Համաձայն Volition-ի բառերին՝ Նոր Աիդը պատրաստված է Saints Row: The Third-ի և Saints Row IV-ի Ստիլպորտից։ Խաղը նաև ունի 2 հոգու համար միասնական խաղ (ինչպես միշտ)։ Հեղինակները ոգեշնչվել են Disney-ի մուլտֆիլմներով[16]։

Gat Out of Hell անվանումը Միթ Լուֆ ռոքերի Bat Out of Hell ալբոմի անվանման նմանօրինակն է[17]։

Լրացումը թողարկվել է 2015 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ-ում[18]։

Saints Row IV: Re-Elected[խմբագրել | խմբագրել կոդը]

Saints Row IV: Re-Elected՝ դեպի PlayStation 4 և Xbox One Saints Row IV խաղի անցում։ Ներկայացվել է նույն օրը, ինչ Gat Out of Hell-ը։ Տվյալ տարբերակի մշակմամբ զբաղվում է ոչ թե Volition-ը, այլ High Voltage Software ստուդիան։ Ինչը վերաբերվում է նորամուծություններին՝ մշակողները հայտարարել են ձայնային շփման աջակցման և գրաֆիկայի չնչին բարելավման մասին։ վերահրատարակությունը մատչելի է երկու տարբերակով՝ հասարակ, որի մեջ ներառված են Saints Row IV-ի բոլոր չնչին լրացումները և կոմպլեկտ, որտեղ կլինի նաև ինքնուրույն Saints Row: Gat out of Hell[19] կոպերատիվ լրացումը։ Թողարկվել է 2015 թվականի հունվարի 27-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Saints Row 4 release date announced, debut trailer revealed
  2. 2,0 2,1 Объявлена дата выхода Saints Row 4
  3. 3,0 3,1 Saints Row 4: August Launch Announced
  4. GOG.com — 2008.
  5. Humble Store
  6. All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 Steam — 2003.
  8. 8,0 8,1 «Saints Row IV 'incorporates' Enter The Dominatrix, will maybe release as DLC later»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28 
  9. «Saints Row 4 Confirmed, To Be Wilder Than Saints Row 3»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28 
  10. Publisher EVP Danny Bilson confirms fourth installment in Volition’s madcap action game is in development, will iterate on The Third
  11. «Saints Row: The Third — Enter the Dominatrix Now Part of Something Bigger Than Itself»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28 
  12. Enter the Dominatrix will return to Saints Row 4 as DLC
  13. Koch Media: «We are not ambitious to be the next THQ»
  14. Saints Row 4 завершит сагу про главного персонажа
  15. «Анонсировано издание Saints Row 4: National Treasure Edition» (ռուսերեն)։ 3DNews։ 25 июня 2014։ Վերցված է 2014 
  16. «Авторы Saints Row: Gat Out Of Hell вдохновляются мультиками Disney» (ռուսերեն)։ PlayGround։ 3 сентября 2014։ Վերցված է 2014 
  17. «Тайна названия Gat Out of Hell» (ռուսերեն)։ PlayGround։ 15 сентября 2014։ Վերցված է 2014 
  18. «Saints Row: Gat Out of Hell» (ռուսերեն)։ PlayGround։ 29 августа 2014։ Վերցված է 2014 
  19. «Анонсирован Saints Row IV: Re-Elected для PlayStation 4 и Xbox One» (ռուսերեն)։ Overclockers.ru։ 30 августа 2014։ Վերցված է 2014