Դեթ մետալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեթ մետալ
20140607 Gelsenkirchen RockHard 0423.jpg
Ծագման ժամանակ1985
Ծագման երկիրԵվրոպա, Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն և Flag of the United States.svg ԱՄՆ

Դեթ մետալ (անգլ․ Death metal,թարգ․՝ death- մահ),մետալ երաժշտության էքստրեմալ ենթաժանր։

Վերցնելով թրեշ մետալի արագությունը և կատարման բարդությունը, այն սկզբնական շրջանում համարվում էր դրա ենթաժանր, ապա , արդեն 1980-ականների կեսերին՝ որպես ինքնուրույն ժանր։ Դեթ մետալի առաջացման համար մեծ նշանակություն են ունեցել թրեշ մետալ խմբեր, ինչպիսիք են ՝ Slayer, Kreator, Celtic Frost, որոնք սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել գործիքների ու վոկալի հնչողության ագրեսիայի և արագության վրա։

Նախնական դեթ մետալի կարևորագույն աշխատանքներից է համարվում Possessed խմբի Seven churches լիաֆորմատ ալբոմը, որը թողարկվել է 1985 թվականին։ Երբեմն այս ալբոմը (Death խմբի մի դեբյուտային ալբոմների հետ միասին) անվանում են դեթ մետալ ժանրի առաջին ալբոմ։ Ժանրը վերջնականապես առանձնանում է թրեշից ի շնորհիվ Death խմբի և Չակ Շուլդիների(ում երբեմն անվանում են որպես «դեթ մետալի հայր») , Morbid Agel, Obituary և մի քանի այլ , այս ժանրի պիոներ խմբերի շնորհիվ։