Բադա ՕՀ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադա
Օպերացիոն համակարգի լոգոն
Ընկերություն/
Ստեղծող
Սամսունգ
Վերջին կայուն թողարկում 12.0.2 SDK / 2011 հոկտեմբերի 11
ՕՀ միջուկի տեսակ RTOS կամ Linux kernel
Լռելայն օգտագործողի միջերես Գրաֆիկական
Կարգավիճակ Արդի
Կայք www.bada.com

Բադա ՕՀ (Bada OS, կոր.՝ 바다, «օվկիանոս»), օպերացիոն համակարգ սենսորային էկրանով շարժական հեռախոսների թաչֆոնների համար։ Մշակվում է Samsung Electronics ընկերության կողմից SHP պրոպրիետային պլատֆորմի (Samsung Handset Platform) մշակման և զարգացման փորձի հիման վրա։ Bada պլատֆորմով հեռախոսները ստացել են բադաֆոններ (bada phones) անվանումը և արտադրողի կողմից ներկայացվում են որպես թաչֆոններ։

Պատմություն[խմբագրել]

Bada պլատֆորմի մասին հայտարարվել է 2009 թվականի նոյեմբերի 10-ին։ Պլատֆորմի 1.0 վարկածը և Samsung Wave S8500 առաջին բադա հեռախոսը (բադաֆոնը) ներկայացվել ե 2010 թվականի փետրվարի 14-ին Բարսելոնում, Mobile World Congress 2010-ի բացումից մեկ օր առաջ։ 2010 թվականի մայիսին սկսվեց Samsung Wave S8500-ի վաճառքը և թողարկվեց բադա հավելվածների մշակողի գործիքային միջոցների առաջին հրաարակային վարկածը՝ bada SDK/IDE։ 2010 թվականի ամռանը ներկայացվեց bada 1.1 վարկածը միջին գնային կարգի բադաֆոնների և բյուջետայինների համար։ Bada 1.1-ով առաջին մոդելները (Samsung Wave 525 S5250, Samsung Wave 533 S5330, Samsung Wave 575 S5750, Samsung Wave 723 S7230) վաճառքի ընդունվեցին 2010 թվականի առաջին կեսին։ 2010 թվականի աշնանը դուրս եկավ bada 1.2 վարկածը Samsung Wave II S8530 նոր Bada-ֆլագմանով։ Mobile World Congress 2011-ում ներկայացվեց bada 2.0 ալֆա-վարկածը։ 2011 թվականի հուլիսին հայտարարվեց bada 2.0-ով միջին գնային կարգի բադաֆոննի՝ Samsung Wave 725 S7250-ի մասին։ Թողարկվեց bada 2.0-ի ղեկավարությամբ նոր ֆլագմանը՝ Wave III։ S8500/S8530-ի համար մինչև bada 2.0 նորացումը հասանելի կդառնա 2011 թվականի դեկտեմբերի վերջին և 2012 թվականի հունվարին։ կրտսեր բադաֆոնները ավելի շուտ չեն ստանա նորացում մինչև bada 2.0, այլ value pack։

Նկարագրությունը[խմբագրել]

Bada-ն հանդիսանում է փակ տիպի պլատֆորմ, որի համար՝

  • կարող են մշակվել այսպես կոչված native-հավելվածներ, այսինքն, անմիջականորեն պլատֆորմի համար մշակվող հավելվածներ, օգտագործելով արտադրողի SDK-ն։
  • կարող են օգտագործվել ապարատուրային լուծումների անսահմանափակ քանակությամբ տարբերակներ, և, որպես հետևանք, ԳՀ (Linux, RTOS, Windows Mobile)։

Բադա պլատֆորմը բազմամակարդակային ճարտարապետություն։ Գործառնական համակարգի միջուկի (Kernel) տեղաբաշխվում է սարքավորման շերտը (Device)։ Այս մակարդակում աշխատող ծառայությունները հիմնվում են միջուկի մակարդակի հնարավորությունների վրա և ապահովում են ավելի վերևում ընկած մակարդակներին հասանելիություն սարքավորման այնպիսի ֆունկցիաներին, ինչպես գրաֆիկայի հետ աշխատանքը, մուտիմեդիաները և հաղորդակցությունները։ Հենց շնորհիվ այդ մակարդակի, bada-ի համար գրված ծրագրերը ստանում են 3D-գրաֆիկա և համացանց մտնելու հնարավորություն, բոլոր հայտնի հաղորդակցական ինտերֆեյսների օգնությամբ։ ի միջի այլոց, սոցիալական ծառայությունների սատարման ապահովմամբ անմիջականորեն զբաղվում է ավելի վերևում ընկած Service մակարդակը։ Bada միջավայրում ծրագրերը կատարվում են առանց Java-մեքենայի տիպի միջանկյալ ծրագրային ապահովման համար։ Bada-ն ապահովում է բազմախնդրայնության և պլատֆորմի բոլոր ֆունկցիաներին ծրագրերի մուտքի սատարումը։ Bada 1.1 –ը իրենից ներկայացնում ե bada 1.0-ի պարզեցված վարկածը՝ սկզբնական մակարդակի հեռախոսների համար։ գլխավորապես պարզեցված է գրաֆիկան և անիմացիան, հեռացված են որոշ ֆունկցիաներ (աշխատանքը որպես հասանելության կետ, AllShare և այլն)։ Bada 1.2-ում հիմնական նորամուծությունները դարձան, հեռախոսի օգտագործումը համակարգչին միացնելու դեպքում, նորացված բրաուզերը, FLAC ձևաչափի սատարումը, T9 Trace! տեքստի անընդհատ հավաքման տեխնոլոգիան, 15%-ից ավելի ցածր կուտակիչի լիցքավորման ծավալի նվազեցման դեպքում հեռախոսի բոլոր ֆունկցիաների օգտագործման հնարավորությունը և այլն։ Bada 2.0-ում հայտնվեցին բազմաթիվ նորամուծություններ որոնց թվում՝ ընդլայնված բազմաղնդրայնությունը, ֆոնային ռեժիմում հավելվածների գործարկումը անիմացիոն էֆեկտները և հետևյալ տեխնոլոգիաների սատարումը, FlashLite4, HTML5, Web Access Control (WAC), Near-Field Communication (NFC), Push Notification, Text-To-Speech (TTS), Wi-Fi Direct, խոսքի ճանաչումը։

Ծրագրեր[խմբագրել]

Բադա պլատֆորմի համար Samsung -ը բացում է միջազգային հայտնի խանութ՝ Samsung Apps։ , 2010 թվականի հուլիսին Samsung Apps-ը ուներ 300 ծրագիր, որոնց 70%-ն անվճար էր։ 2010 թվականի վերջին ակնկալվում էր մոտավորապես 7000 ծրագիր, բայց ստացվեց 3000 ծրագիր 2011 թվականի առաջին քարորդում։

Սարքավորումներ[խմբագրել]

Բադա Օհ-ով աշխատող առաջին հեռախոսը՝ Wave S8500-ը բարակ թաչֆոն է, որն ունի CPU (S5PC110), որը իր մեջ ներառում է 1 GHz ARM Cortex-A8 CPU արագուրյամբ պրոցեսոր։ էկրանը՝Super AMOLED և 720p hd տեսահոլովակ ձայնագրելու հնարավորություն։ 2010 թվականի նոյեմբերին արտադրվեց Samsung S8530 Wave II հեռախոսը։ Այն ունի 3.7 դյույմ Super Clear LCD էկրան, այնտեղ ներդրված է Բադա Bada 1.2։ 2011 թվականի օգոստոսին արտադրվեց Samsung Wave 3-ը բադա 2.0 պլատֆորմով։ Այն ունի 1.4 GHz CPU PowerVR SGX 540 GPU պրոցեսոր, 4 դյույմ, AMOLED էկրան և 5MP տեսախցիկ։