SLAX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
SLAX.png
ՏեսակԼինուքսի տեղաբաշխում և lightweight Linux distribution?
ԸնտանիքԼինուքս
Հիմք են ծառայելԴեբիան
ԻնտերֆեյսFluxbox?
ԱրտոնագիրGNU GPL
Կայքslax.org(անգլ.)
Commons-logo.svg Slax Վիքիպահեստում

SLAX, LinuxLive CD դիստրբուտ, որը ստեղծված է Debian-ի հիման վրա, և մշակվել Տոմաշեն Մատեյժիկի կողմից։ Փաթեթները հնարավոր է ավելացնել apt փաթեթների մենեջերով կամ կարող են պատրաստվել մոդուլի տեսքով։ SLAX-ի կարգախոսն է՝ «Ձեր գրպանի օպերացիոն համակարգը»։

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Slax յուրահատկություններից է նրա հասարակ կարգավորումները։ Հավեյլալ ծրագրային ապահովում կարելի է ավելացնել կամ ջնջել շնորհիվ Slax մոդուլների։ Ավանդական փաթեթների մենեջերը, ինչպիսին է APT-ն Debian-ից, անհրաժեշտ չէ հավելյալ ծրագրային ապահովում տեղեդրելու համար։ Slax մոդուլը ամբողջությամբ ինքնվար է։ Օգտատերերը կարող են տեղադրել օպերացիոն համակարգը կոմպակտ սկավառակի կամ USB-ի կրիչի միջոցով։ Slax նաև թույլ է տալիս վերափոխել Debian փաթեթները Slax մոդուլների։

Տարբերակների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Slax-ի մինչև 3 տարբերակը թողարկվել է «Slackware-Live» անունով[1]։

Slax-ի վերջին տարբերակը 9.6.4-ն է։

Slax 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Slax 5-ը ուներ հինգ հրատարակչություն․

  • Slax Standard, նախատեսված է սովորական օգտագործման համար։
  • Slax KillBill, իր մեջ ներառում է Wine, DOSBox, և QEMU ծրագրերը DOS և Microsoft Windows ծրագրեր թողարկելու համար։
  • Slax Server, հագեցած է հավլյալ ֆունկցիաներով Համացանցի համար և իր մեջ ներառում է տարատեսակ սերվերներ DNS, DHCP, Samba, HTTP, FTP, MySQL, SMTP, POP3, IMAP և SSH։
  • Slax Popcorn, մինիմալսիտական հրատարակչություն, որը կենտրոնացված է մուլտիմեդիայիա համար։
  • Slax Frodo, թողարկվել է ինչպես օպերաիոն համակարգի կմախք, իրենից ներկայանցում է միայն լիաֆունկիոնալ տեքստային միջավայր։

Fluxbox Window Manager պահտուհանային մենեջեր է բոլոր տարբերակների համար, բացի Frodo-ից[2][3][4][5]։

Slax 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Slax 6-ը ներկայացվում է մեկ տարբերակով, և ամբողջությամբ օգտագործում է բոլոր մոդուլները հավելյալ ֆունկցիաները[6][7]։

Slax 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Slax 7-րդ տարբերակը ներկայացվել է ծրագրավորղների բլոգում։ Slax 7-ը հասանելի է 64 և 32 բիթային համակարգի համար, և համաձայն ներբեռնումների էջի հասանելի է ավելի քան 50 լեզուներով[8][9]։

Slax 9[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերին ծրագրավորողները հայտարարեցին 9-րդ տարբերակի թողարկման մասին։ Այս տարբերակը հիմնված է Debian-ի հիման վրա, ինչպես նաև օգտագործում է APT փաթեթների ավելացման համար։ Ստանդարտ հավաքածուն իր մեջ ներառում է FluxBox պատուհանը տերմինալով, Chromium վեբ-բրաուզերը, տեքստային խմբագրիչ Leafpad-ը, Qalculate! հաշվիչը և այլն[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]