Ջորջո Կինալյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ջորջո Կինալյա
Giorgio Chinaglia 1974-75 2.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Երկար Ջոն[2][3]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}})[4]
Ծննդավայր Կարարա, Իտալիա
Մահվան ամսաթիվ ապրիլի 1, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})[5][4] (65 տարեկանում)
Մահվան վայր Նեյփլս, Ֆլորիդա, ԱՄՆ[1]
Հասակ 186 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1962-1964 Անգլիա Սուոնսի Թաուն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1964-1966 Անգլիա Սուոնսի Թաուն 5 (1)
1966-1967 Իտալիա Մասսեզե 32 (5)
1967-1969 Իտալիա Ինտերնապոլի 66 (24)
1969-1976 Իտալիա Լացիո 209 (99)
1976-1983 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Կոսմոս 254 (242)
1964-1983 Ընդհանուրը կարիերայում 566 (371)
Ազգային հավաքական
1970 Իտալիա Իտալիա (մինչև 23) 1 (0)
1972-1974 Իտալիա Իտալիա 14 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջորջո Կինալյա (իտալ.՝ Giorgio Chinaglia, հունվարի 24, 1947 թվական, Կարարա, Իտալիա - ապրիլի 1, 2012 թվական, Նեյփլս, Ֆլորիդա[6][7]), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող: Սկսել է ֆուտբոլային կարիերան Անգլիայում, այնուհետև տեղափոխվել է Իտալիա, որտեղ ցածրակարգ դիվիզիոններում անցկացրել է մի քանի մրցաշրջան: 1969 թվականին տեղափոխվել է «Լացիո», խաղացել այդ հռոմեական ակումբի կազմում ավելի քան երկու հարյուր խաղ, 1973-74 մրցաշրջանում ակումբի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն և առաջնության լավագույն ռմբարկու: Կարիերայի երկրորդ մասը անցկացրել է «Նյու Յորք Կոսմոս» ակումբի կազմում, որի հետ չորս անգամ հաղթել է Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգան[8]:

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Կինալյան մասնակցել է 1974 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ նրա հավաքականը չի կարողանում դուրս գալ խմբից: Հավաքականի կազմում ընդհանուր հաշվարկով անցկացրել է 14 հանդիպում և դարձել է չորս գոլի հեղինակ[9][10]:

Համարվում է Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի պատմության լավագույն ռմբարկուն. անցկացրած 254 խաղերում իտալացին 242 գոլ է անցկացրել: 2000 թվականին ընդգրկվում է ԱՄՆ-ի ֆուտբոլի փառքի սրահ, ինչպես նաև ճանաչվում է «Լացիոյի» պատմության մեծագույն ֆուտբոլիստ: Կարիերան ավարտելուց հետո աշխատել է, որպես սպորտային ֆունկցիոներ՝ մեծամասամբ «Լացիոյի» նախագահի հետ: Մի քանի անգամ պատասխանատվության առաջ է կանգնել տնտեսագիտական հանցագործությունների համար:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջո Կինալյան ծնվել է 1947 թվականին փոքր տոսկյան ընտանիքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայում աշխատատեղերի քանակի խնդիր կար, այդ իսկ պատճառով ապագա ֆուտբոլիստի հայրը՝ Մարիոն, իր կնոջ՝ Ռիտայի հետ գաղթում է Ուելս, որտեղ ընտանիքի հայրը աշխատանք է գտնում պողպատաձուլական գործարանում: Փոքր Ջորջոն շարունակում է ապրել իր տատիկի հետ Իտալիայիում մինչև 1955 թվականը, ինչից հետո տեղափոխվում է ընտանիքի մոտ՝ Քարդիֆ[11]:

Aquote1.png Մենք չորսով ապրում էինք մի սենյակում: Իմ հայրը մետաղագործ է եղել և դա դժվար աշխատանք է: Ես վերցնում է կաթը, որոնք մարդիկ թողնում էին ծածկապատշգամբերի վրա և խմում էի այն որպես՝ նախաճաշ[12]: Aquote2.png

Ուելսում Կինալյան սովորել է Ս. Պետրի կաթոլիկական դպրոցում, իսկ հետո Լեդի Մերիի գիմնազիայում: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը խորհուրդ է տալիս Կինալյային զբաղվել ռեգբիով, սակայն Ջորջոյի հայրը ասում է, որ «իտալացին պետք միայն ֆուտբոլ խաղա»: Երբ Կինալյան դառնում է 13 տարեկան, նրա հայրը Քարդիֆում իտալական ռեստորան է բացում՝ «Մարիո Բամբու» անունով և այդ ժամանակ Կինալյան ֆուտբոլային մարզումները համատեղում է հոր ռեստորանում՝ սպասքալվացման աշխատանքների հետ[13]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուոնսի Թաուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Կինալյայի ծառայություններով հետաքրքրվում էին «Քարդիֆ Սիթիի» ներկայացուցիչները, սակայն Ջորջոն հրաժարվում է փորձաշրջան անցնել այդ ակումբում: Հետո նա առաջարկ է ստանում «Սուոնսի Թաունից», որն արդեն չի մերժում: 1962 թվականին նա միանում է «Սուոնսիի» երիտասարդական կազմին: Առաջին թիմը այդ պահին հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում[14]:

Կինալյան իր նորամուտն է նշում «Սուոնսիի» կազմում 1964 թվականի հոկտեմբերին Լիգայի գավաթի շրջանակներում կայացած «Ռոթերեմ Յունայթեդի» դեմ խաղում, իսկ առաջնությունում նա անցկացնում է իր առաջին խաղը փետրվարին՝ ընդդեմ «Պորտսմութի»: «Սուոնսիի» հետ Կինալյան հաղթանակ է տանում 1965 թվականի Արևմտյան Ուելսի մեծ գավաթի խաղարկությունում. եզրափակչում, «Լլանելիի» դեմ կայացած խաղում՝ Կինալյան գոլի հեղինակ է դառնում[15][16]:

1966 թվականին «Սուոնսիի» նոր նախագահ է դառնում Գլեն Դևիսը, ով չէր հավատում երիտասարդ Կինալյային[17]: «Կարապների» կազմում ֆուտբոլիստը վերջին անգամ խաղում է 1966 թվականին կայացած «Բրենտֆորդի» դեմ խաղում, որում նա փոխարինում կատարելով մտնում է խաղի մեջ[18]:

«Մասեզե»[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին 19 ամյա Կինալյան ընտանիքի հետ միասին տեղափոխվում է ետ՝ Կարարու: Ջորջոն վերադառնում է հայրենիք բրիտանական ակումբների կողմից անուշադրության մատնվելու պատճառով: Բացի դրանից նա պետք է ծառայեր իտալական բանակին: Նա որոշում է, որ բանակը իր կարիերան կգցի հունի մեջ.

Aquote1.png Հակառակ դեպքում շատ հավանական է, որ ես առաջվա պես կմնայի Ուելսում: Իտալական բանակում կան հատուկ սպորտային վաշտեր, որոնք նախատեսված են ֆուտբոլիստների համար, այնպես որ ծառայության ժամանակ նա միշտ մարզվել է, իսկ երբ հանդես է եկել բանակային այդ ակումբի կազմում՝ ստացել է ազատման թղթեր[12]: Aquote2.png


Կինալյային արգելված էր հանդես գալ Սերիա A-ում 3 տարի ժամկետով, որովհետև նա պրոֆեսիոնալ մակարդակով խաղացել էր Իտալիայի սահմաններից դուրս: Հայրը որդու տեղափոխության հարցով համաձայնության է հասնում Սերիա C-ում հանդես եկող «Մասեզե» ակումբի հետ, որի մարզադաշտը իրենց տնից հեռու չէր[19]

Ի սկզբանե Կինալյային դժվար էր հարմարվել ավելի կարգավորված իտալական ֆուտբոլին, սակայն ժամանակի ընթացքում նրան հաջողվում է: 1966 թվականի սեպտեմբերի 14-ին նա մասնակցում է իր ապագա ակումբի՝ «Լացիոյի» դեմ կայացած ընկերական խաղին: Խաղն ավարտվում է 2-2 հաշվով: Կինալյան հանդիպման 79-րդ րոպեին սահմանում է խաղի վերջնական հաշիվը: 1967 թվականին 100 մլն լիրի դիմաց Կինալյան համալրում է «Ինտերնապոլիի» կազմը: Անձամբ Կինալյան գիտեր իր տեղափոխության մասին մինչև տրանսֆերի կայանալը գիտեր[20]:

«Ինտերնապոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ակումբի կազմում Կինալյային նշանակում են ավելի բարձր աշխատավարձ, ինչպես նաև հավելյալ գումարներ հեղինակած գոլերի դիմաց: «Ինտերնապոլիում» նա ծանոթանում է «Լացիոյի» իր ապագա խաղընկերոջ՝ Ջուզեպպե Ուիլսոնի հետ: 1967-68 թվականների մրցաշրջանում նա դառնում է 10 գոլի հեղինակ և հրավերք է ստանում Սերիա C-ի հավաքականից, որի կազմում նա մասնակցում է երկու հանդիպման: Այդ ձևով, նրան մնում էր անցկացնել ևս մեկ Սերիա C-ային մրցաշրջան, ինչից հետո նա արդեն կարող էր հանդես գալ բարձրագույն լիգայում հանդես եկող որևէ ակումբի կազմում: Այդ ժամանակ նրան նկատում է «Լացիոյի» գլխավոր տնօրեն Կառլո Գալլին: Ապրիլին մայրաքաղաքային ակումբը նրա և Ուիլսոնի համար առաջարկում է 200 մլն լիր և նեապոլյան ակումբը համաձայնվում է[21]: Ինտերնապոլին ավարտում է մրցաշրջանը՝ առաջնությունում երրորդ հորիզոնականը զբաղեցրած, իսկ Կինալյան հեղինակած 14 գոլերի և խաղի համար ստանում է Սերիա C-ի «Օրինակելի ֆուտբոլիստ» մրցանակը:

«Լացիո»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լացիոյի» ընտրությունը Կինալյայի համար դառնում է բավականին ընդունելի. առաջին հերթին ակումբը հանդես էր գալիս եվրոգավաթներում, երկրորդ՝ Հռոմը մոտ էր Նապոլիին, որտեղ ապրում էր նրա ընկերուհին: Կինալյայի մոտ լավ հարաբերություններ են ձևավորվում «Լացիոյի» գլխավոր մարզիչ Խուան Կառլոս Լորենսոյի հետ. մարզիչը հավատում էր թիմի նոր ֆուտբոլիստին և ուներ նպատակ նրան տակտիկական խաղում ընդգրկել և բարձր մակարդակի ֆուտբոլիստ դարձնել: Կինալյան անմիջապես ցուցադրում է նպատակասլաց հարձակվողի խաղ. նա ջանք չխնայելով պայքարում էր ամեն մի գնդակի համար և հարվածներ էր կատարում մրցակիցների դարպասին ցանկացած տարածությունից: Կինալյան իր նորամուտը առաջնությունում նշում է «Բոլոնիայի» դեմ կայացած արտագնա խաղում, որում նրա ակումբը պարտվում է նվազագույն հաշվով[22]: Հաջորդ տուրում երիտասարդ հարձակվողը իր առաջին խաղն է անցկացնում հռոմեացի երկրպագուների առաջ՝ թիմի հիմնական կազմի հետ, 10 համարի մարզաշապիկով: Մրցակիցը Եվրոպական չեմպիոնների գավաթի դափնեկիր «Միլանն» էր, որը գլխավորում է Ջանի Ռիվերան: Հանդիպման 62-րդ րոպեին Կինալյան իր առաջին գոլն է հեղինակում Սերիա A-ում, որը դառնում է այդ խաղի համար միակը և հաղթականը[23]: 1969 թվականի հոկտեմբերի 19-ին «Լացիոն» հաղթում է «Ֆիորենտինային» 5-1 հաշվով, իսկ Կինալյան աչքի է ընկնում դուբլով[24]: Մրցաշրջանային արդյունքներով Կինալյան անցկացրած 28 խաղերում դառնում է 12 գոլի հեղինակ: Շնորհիվ խաղային բարձր մակարդակի իտալացի ֆուտբոլիստը հրավերք է ստանում երկրի երիտասարդական հավաքականից:

Իր երկրորդ մրցաշրջանում Կինալյան հեղինակում է 9 գոլ, սակայն «Լացիոն» չի կարողանում խույս տալ բարձրագույն առաջնությունը լքելուց: Անհաջող մրցաշրջանի մեղքը Լորենսոյին էր վերագրված և մարզիչը հեռացվում է իր պաշտոնից: Կինալյան բավականին բացասական է ընդունում մարզչի հեռացումը և անգամ խնդրում է տնօրինությանը, որ իրեն թողնեն տեղափոխվել ուրիշ ակումբ, սակայն դրա փոխարեն նրան տուգանում են: Չնայած «Լացիոյի» առաջնությունում ցուցադրած վատ խաղի, Կինալյան ակումբի հետ միասին հաղթանակ է տանում 1971 թվականի Ալպի գավաթի խաղարկությունում՝ եզրափակչում հաղթելով «Բազելին» 3-1 հաշվով[25]: Սակայն Կինալյան հնարավոր էր, որ այդ խաղին չէր էլ մասնակցի, քանի որ ուներ առողջական խնդիրներ: Ակումբի մարզիչ Տոմմազո Մաեստրելլին ֆուտբոլիստին լիմոնի հյութ է խմեցնում և վերջինս կարողանում է շարունակել խաղը և դուբլի հեղինակ դառնալ[26]: Ժամանակի ընթացքում Կինալյան «լեզու է գտնում» մարզչի հետ. ֆուտբոլիստին դուր էին գալիս նրա մարզչական մեթոդները և մարդկային որակները: Հենց այդ մրցաշրջանում Կինալյան «Լացիոյի» հետ մասնակցում է պատմության մեջ վերջին Տոնավաճառների գավաթի խաղարկությանը: Առաջին փուլում կայացած «Արսենալի» դեմ տնային խաղում Կինալյան հանդիպման վերջին րոպեներին փրկում է «Լացիոյին»՝ երկու գոլ հեղինակելով: Սակայն պատասխան խաղում լոնդոնյան ակումբը հաղթում է 2-0 հաշվով և անցնում առաջ[27]:

1972 թվականի օգոստոսի 29-ին «Լացիոն» նվազագույն հաշվով հաղթանակ է տանում հռոմեական «Ռոմայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած դերբիում[28]: «Լացիոյին» հաջողվում է վերադառնալ բարձրագույն առաջնություն. ակումբը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Սերիա B-ում, իսկ Կինալյան ավարտում է մրցաշրջանը, որպես լավագույն ռմբարկու՝ իր հեղինակած 21 գոլերով: Մամուլում սկսվում է տեղեկություն տարածվել, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը», սակայն ակումբի տնօրինությունը հրաժարվում է վաճառել իր առանցքային ֆուտբոլիստին[3]:

Վերադառնալով Սերիա A, «Լացիոն» վարում էր ակտիվ տրանսֆերային աշխատանքներ: Չնայած դրան մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ ակումբը խաղում էր ոչ համոզիչ, ինչի պատճառով Մաեստրելլին հայտնվում է սկանդալի կենտրոնում: Բացի դրանից, ակումբը լավ է սկսում առաջնությունում և որոշ ժամանակ անց անսպասելիորեն սկսում է առաջատար դիրքեր զբաղեցնել: Կինալյաով սկսում են համառորեն հետաքրքրվել ԶԼՄ-ները, ամսագրերը և թերթերը տեղադրում էին նրա լուսանկարը շապիկի վրա և փորձում էին իտալացուց հարցազրույց վերցնել: Հանդերձարանում նա ոչ մշտական առաջատարն էր, սակայն ակումբում նկատվում էր առանձնացած երկու խումբ. մի կողմից՝ նա և Ուիլսոնը, մյուս կողմից՝ Լուիջի Մարտինին: Չնայած դրան հանդերձարանում բանը կարող էր կռվին հասնել, սակայն խաղադաշտում բոլորը աջակցում էին իրար: Այդ սովորությունը երևում է 1973 թվականի հունվարի 21-ին կայացած «Նապոլիի» դեմ խաղում, երբ «Լացիոյի» բոլոր ֆուտբոլիստները պատրաստ էին մեկը մյուսին օգնել մրցակցի հետ քաշքշուկների ժամանակ. այդ խաղն ավարտվում է նրանց օգտին 3-0 հաշվով[29]:

Լացիոն շարունակում էր պայքարել Սկուդետտոյի համար: 1973 թվականի ապրիլի 21-ին «Միլանի» դեմ խաղում Կինալյան հուժկու հարվածով ուղարկում է գնդակը մրցակցի դարպասը: Հարվածն այնքան ուժեղ էր, որ մրցակից թիմի դարպասապահ Պերանժելո Բելին կոտրում է ձեռքի երկու մատները[30]: Այնուամենայնիվ Կինալյան և նրա ակումբը բաց են թողնում «Նապոլիի» դեմ եզրափակիչ տուրում հաղթելու և առաջնության չեմպիոն դառնալու հնարավորությունը: «Լացիոն» պարտվում է՝ հանդիպման վերջին րոպեներին գոլ բաց թողնելով: Արդյունքում Սկուդետտոն բաժին է հասնում «Յուվենտուսին»[31]: Մրցաշրջանի ավարտից հետո «Լացիոն» ֆուտբոլային շրջագայության է մեկնում ԱՄՆ, որտեղ նրանք մասնակցում է մի քանի ընկերական խաղերի, այդ թվում ընդդեմ «Սանթոսի», որի կազմում այն ժամանակ հանդես էր գալիս Պելեն: Այդ խաղում բրազիլացիները հաղթում են 3-1 հաշվով, իսկ Կինալյան հեղինակում է հռոմեացիների միակ գոլը[32]:

1973-74 թվականների մրցաշրջանը «Լացիոյի» համար ամենալավ ձևով է սկսում՝ երկու հաղթանակ անցկացրած երկու տուրերում: Կինալյան հռոմեական դերբիում հեղինակում է հաղթական գոլ, աչքի է ընկնում «Նապոլիի» և Կալյարիի դեմ խաղերում, սակայն չի կարողանում հաջողությամբ իրացնել «Ֆիորենտինայի» դեմ խաղում նշանակված 11 մետրանոց հարվածը: ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստը աչքի է ընկնում ձևակերպած երկու հեթ-տրիկներով՝ «Սոնի» և «Իսպվիչ Թաունի» դեմ կայացած խաղերում: Նոր տարուց առաջ «Լացիոն» շարջվում էր մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցրած: 1974 թվականի փետրվարի 17-ին Կինալյան դուբլ է հեղինակում «Յուվենտուսի» դեմ կայացած խաղում և այդպիսով ակումբին պարգևում է 3-1 հաշվով հաղթանակ: Երկրորդ շրջանում կայացած «Ռոմայի» դեմ խաղում Կինալյան գայլերի երկրպագուներին կատաղեցնում է իր խափուսիկ հնարքներով: «Լացիոն» հաղթում է այդ խաղում 2-1 հաշվով: Խաղը ուղեկցվում էր որոշ վիճաբանություններով, իսկ «Ռոմայի» երկրպագուները տարբեր անկարգություններ էին անում: Մի քանի շաբաթ անց Կինալյան ստիպված է լինում թիմի գլխավոր մարզիչ Մաեստրելլի տանը թաքնվել «Լացիոյի» երկրպագուներից[33]:

Կինալյան 1974-75 մրցաշրջանում

Ապրիլի 7-ին կայացած «Նապոլիի» դեմ արտագնա խաղում, չնայած մրցակից թիմի պաշտպանների ուժեղ դիմադրողականությանը՝ Կինալյան հեթ-տրիկի հեղինակ է դառնում, իսկ խաղն ավարտվում է 3-3 հաշվով: Հաջորդ տուրում կայացած «Էլաս Վերոնայի» դեմ խաղում Կինալյան սահմանաում է հանդիպման վերջնական հաշիվը՝ 4-2. ռմբարկուական պայքարում Կինալյան առաջին հորիզոնականը կիսում էր «Ինտերնացիոնալի» կազմում հանդես եկող Ռոբերտո Բինինսենիայի հետ: 1974 թվականի մայիսի 12-ին «Լացիոն» Սկուդետտոյի շրջանակներում որոշիչ խաղ է անցկացնում «Ֆոջիի» դեմ և հաղթանակ է տանում շնորհիվ Կինալյայի հաջողությամբ իրացված 11 մետրանոց հարվածի: Խաղի ավարտից հետո պարզ են դառնում որոշ բաներ. «Լացիոն» դառնում է առաջնության չեմպիոն, իսկ Կինալյան հեղինակած 24 գոլերով առաջնության լավագույն ռմբարկու[34]:

Անհաջող աշխարհի առաջնությունից հետո Կինալյան վերադառնում է Իտալիա ոչ ամենալավ հոգեբանական վիճակով: «Լացիոյի» առաջադրանքը չեմպիոնական տիտղոսը պաշտպանելն էր: Որակազրկումը կապված «Իսպվիչ Թաունի» դեմ եվրոգավաթային հարթակում կայացած խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետ՝ հնարավորություն է տալիս «Լացիոյին» կենտրոնանալ միայն երկրի առաջնության վրա և «Լացիոն» լավ է մեկնարկում մրցաշարը[35]: Իր հերթին Կինալյան մրցակից երկրպագուների կողմից արժանանում է տարբեր վիրավորանքների: Բացի դրանից «Ռոմայի» երկպագուները սպառնում են նրա կնոջը և նա ապահովության համար տեղափոխվում է Նյու-Յորք: «Լացիոյում» սկսում է անկում և ակումբը ցած է իջնում մրցաշարային աղյուսակի վերին մասից[20]: Վերջիվերջո երկրապագուների կողմից ճնշման արդյունքում Կինալյան ուղղակի հրաժարվում է խաղալ այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Միլանը» և «Յուվենտուսը»:

1975 թվականի փետրվարին ակումբի մարզիչ Մաեստրելլին հիվանդանում է: «Լացիոյի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է հիվանդանոց հետազոտությունների նպատակով, իսկ Կինալյան ամեն օր ուղեկցում էր նրան[36]: «Տորինոյի» դեմ խաղից առաջ տեղեկացվում է, որ Մաեստրելլի մոտ ախտորոշվել է լյարդի քաղցկեղ և նա այլևս ապրելու հնարավորություն չունի: Դրա մասին իմանալով ֆուտբոլիստը սկում է արտասվել անմիջապես հանդերձարանում:

Կնոջ ԱՄՆ տեղափոխությունից հետո Կինալյան սկսում է մտածել ընտանիքի հետ միավորվելու մասին: Այդ ժամանակ ֆուտբոլը ԱՄՆ-ում այդքան էլ զարգացած չէր, սակայն որոշ ակումբներ փորձում էին բարձրացնել իրենց մակարդակը և հետաքրքրություն առաջացնել երկրպագուների շրջանում: Այդ ակումբների շարքերում էին «Նյու-Յորք Կոսմոսը», որը անգամ պայմանագիր էր կնքել Պելեի հետ: Մի անգամ, առավոտյան Կինալյայի հետ հեռախոսով կապվնում է Պեպե Պինտոն, ով «Հարթֆորդ Բայսենտենիալսի» օգնականներից էր և հրավիրում է նրան հանդես գալ Լեհաստանի հավաքականի դեմ կայանալիք խաղին: Կինալյան համաձայնվում է, սակայն նա ցանկություն ուներ հանդես գալ «Կոսմոսի» կազմում, այդ իսկ պատճառով հրավիրում է այդ խաղին նյու-յորքյան ակումբի նախագահ՝ Կլայվա Տոյային: Նրա խաղը դրական գնահատականի է արժանանում ԶԼՄ-ների կողմից և Տոյը «Լացիոյի» տնօրինության հետ համաձայնության է հասնում կապված ֆուտբոլիստի տեղափոխության հետ: Միակ արգելքը «Լացիոյի» տնօրինության դեպքում այն էր, որ ակումբը չէր ցանկանում հրաժեշտ տալ իրենց առանցքային հարձակվողին: Կինալյան գնում է «Corriere Dello Sport» ամսագրի մի ամբողջ էջ՝ խոսքը երկրպագուներին հղելու համար. նա ցանկանում էր բացատրել, որ իր ցանկությունը ընտանիքի հետ միասին լինելն է, սակայն երկրպագուները այդպես էլ չեն կարողանում համակերպել նրա տեղափոխության հետ[37]:

Կինալյան 1975 թվականին

1975 թվականի օգոստոսի վերջում Կինալյան պետք է վերադառնար Իտալիա: «Լացիոյի» նախագահը սպառնացել էր հարձակվողին իր տուգանքներով և այլ պատիժներով, եթե նա ճիշտ ժամանակին չվերադառնար ակումբ: Իտալիա հասնելու ժամանակ Կինալիային դիմավորելու էին եկել մի քանի հազար երկրպագուներ, սակայն ակումբում տիրող իրավիճակը լրիվ այլ էր: Տոմազո Մաեստրելլին այլևս չէր կարողանում մարզել «Լացիոն», նրան փոխարինում է Ջուլիո Կորզինին[38]: Նոր մարզիչը ցանկանում էր կազմավորել այն ակումբը, որը երկու տարի առաջ հաղթեց երկրի առաջնությունում: Կինալյան ընդհանուր լեզու չի գտնում նոր մարզչի հետ: Ակումբը վատ խաղ էր ցուցադրում և շուտով հայտնվում է առաջնությունից դուրս թռչելու տարածքում:

Կորզինին մեղադրում էր Կինալյային ակումբի անհաջողություններում, իսկ Կինալյան իր հերթին մեղադրում է մարզչին այն բանի մեջ, որ վերջինս ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: 1975 թվականի նոյեմբերի 16-ին «Ռոմայի» դեմ կայացած դերբիի առաջին խաղակեսից հետո, Կինալյան հանդերձարանում վիճվում է մարզչի հետ: Կորզինին ասում է. «Քանի ես այս թիմի մարզիչն եմ, դու երբեք չես գնա ԱՄՆ՝ ընտանիքիդ տեսնելու համար»: Սակայն այդ ժամանակ Կինալյային պաշտպանում են խաղընկերները: Չնայած այդ սկանդալի, (առաջին խաղակեսից հետո խաղի հանդիպման հաշիվը 1-0 էր) Կինալյան շարունակում է խաղը և անգամ հավասարեցնում է հաշիվը[39]: Այդ նույն օրվա վերջում իտալացին տեղափոխվում է Նյու Յորք: Հաջորդ երկուշաբթի «Լացիոն» պարտվում է «Ասկոլիին» և Կորզինին հեռացվում է պաշտոնից: Նրա փոխարեն, ի տարբերություն համընդհանուր զարմանքի վերադառնում է Մաեստրելլին, ում ինքնզգացողությունը մի քիչ ավելի լավացել էր:

Իր վերջին մրցաշրջանը Իտալիայում Կինալյան անցկացնում է, որպես թմավագ: Նախորդ մրցաշրջանի առաջնությունում չորրորդ հորիզոնականը զբաղեցնելով, Լացիոն ստանում է իրավունք ՈՒԵՖԱ գավաթի առաջին փուլին մասնակցելու համար: 1975 թվականի հոկտեմբերի 1-ին «Չերնոմորեցի» դեմ պատասխան խաղում «Լացիոյին» անհրաժեշտ էր խաղն ավարտել մեկ գոլի առավելությամբ: Հանդիպման վերջին րոպեին Կինալյան հաջողությամբ իրացնում է 11 մետրանոց հարվածը, որի շնորհիվ խաղը տեղափոխվում է ավելացված ժամանակ, իսկ այնտեղ իտալացին հասցնում է թիմի հեղինակած գոլերի քանակը երեքի, ինչով օգնում է ակումբին անցնել առաջ[40]: Սակայն հաջորդ փուլի շրջանակներում կայացած «Բարսելոնայի» դեմ խաղում, «Լացիոն» ոչ մի կերպ չէր կարող հակառակադրել ակումբին. նրանք պարտվում են 7-0 ընդհանուր հաշվով: 1976 թվականի ապրիլի 25-ին Կինալյան անցկացնում է ակումբի կազմում իր վերջին հանդիպումը: Նրա վերջին խաղն է դառնում «Տորինոյի» դեմ խաղը, որն ավարտվում է 1-1 հաշվով: Դրանից հետո նրան էր սպասում Նյու-Յորքը: Նա հասնում է ԱՄՆ Ջենովայի և Փարիզի տարանցումով, առանձին ինքնաթիռով՝ չցանկանալով, որ երկրպագուները խանգարեն նրա թռիչքը:

Ընդհանուր հաշվարկով Կինալյան «Լացիոյի» կազմում անցկացրած 209 խաղերում դառնում է 99 գոլի հեղինակ, որոնցից 77-ը հեղինակվել էին Սերիա A-ում անցկացրած 175 խաղերում: Նա «Լացիոյի» կազմում անցկացրած բոլոր մրցաշարերի ընդհանուր հաշվարկով, մասնակցել էր 263 հանդիպման և դարձել էր 140 գոլի հեղինակ, այդ թվում Իտալիայի գավաթի խաղարկությունում անցկացրած 28 խաղերը և հեղինակած 13 գոլերը և եվրոգավաթային հարթակում անցկացրած 11 խաղերը և 13 գոլերը: Ակումբի պատմության լավագույն ռմբարկուների շարքում նա զիջում է միայն Սիլվիո Պիոլեին և Ջուզեպե Սինորիին[41][42]:

«Նյու Յորք Կոսմոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Կինալյան համալրում է NASL-ում հանդես եկող «Նյու Յորք Կոսմոս» ակումբի կազմը: Այդ ժամանակ այդ առաջնությունում հանդես եկող արտասահմանցի մի շարք ֆուտբոլիստներ ավարտում էին իրենց կարիերան (Պելե, Ջորջ Բեսթ, Յոհան Կրոյֆ, Գերդ Մյուլլեր), իսկ Կինալյան տեղափոխության ժամանակ դեռևս 29 տարեկան էր: Նա «Կոսմոսի» կազմում կատարում է իր նորամուտը 1976 թվականի մայիսի 17-ին կայացած «Լոս Անջելես Ացտեկսի» դեմ տնային խաղում[43]. այդ խաղում Կինալյան դուբլի հեղինակ է դառնում, իսկ նրանից բացի ակումբի կազմում գոլի հեղինակ են դառնում Պելեն և Կիտ Էդդին, խաղի վերջնական հաշիվն էլ 6-0 է ստացվում[44]:

1976 թվականի դեկտեմբերի 2-ին մահանում է Կինալիայի սիրելի մարզիչ՝ Տոմազո Մաեստրելլին և ֆուտբոլիստը ոչ երկար ժամանակով վերադառնում է Իտալիայի՝ մարզչի թաղման արարողությանը ներկա լինելու նպատակով[45]: 1977 թվականի օգոստոսի 28-ին Սոքեր Բոուլի շրջանակներում կայացած «Սիեթել Սաունդերսի» դեմ խաղում, Կինալյան հանդիպման 78-րդ րոպեին հեղինակում է թիմի համար հաղթական գնդակը և սահմանում է հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-1[46]: 1978 թվականին «Կոսմոս» է տեղափոխվում Կինալիայի նախկին խաղընկերը «Լացիոյից»՝ Ջուզեպպե Ուիլսոնը, սակայն ԱՄՆ-ում անցկացրած մեկ մրցաշրջանից հետո, վերջինս նախընտրում է վերադառնալ հարազատ ակումբ: Այնուամենայնիվ «Լացիոյի» նախկին ֆուտբոլիստները օգնում են Կոսմոսին հաղթել Սոքեր Բոուլի շրջանակներում կայացած «Տամպա-Բեյ Ռաուդիսի» դեմ խաղում. Կինալյան գոլի հեղինակ է դառնում, իսկ Ուիլսոնը ճանաչվում է հանդիպման լավագույն պաշտպան[47]: Հաջորդ մրցաշրջանը Կինալիայի և իր ակումբի համար պակաս հաջող է ստացվում: Կոսմոսը չի կարողանում ձեռք բերել Սոքեր Բոուլի մասնակցության ուղեգիր՝ 2-1 հաշվով «Վանկուվեր Ուայտկեպսին» պարտվելով[48][49]: Կինալյան հեղինակում է 26 գոլ, որը առաջնության տվյալներով լավագույն արդյունքն էր, սակայն NASL-ի կանոներով լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տրվելիս նաև հաշվի էր առնվում գոլային փոխանցումների քանակը և արդյունքում Օսկար Ֆաբիանին գոլ+գոլային փոխանցում համակարգում մեկ միավորով գերազանցում է իտալացուն[50]:

1980 թվականին ակումբի նոր գլխավոր մարզիչն է դառնում Հեննես Վայսվայլերը: Նա փորձում էր ակումբի հարմարեցնել պրագմատիկ ֆուտբոլին, որը բացասկան արձագանք է առաջացնում ակումբի մի շարք աստղային ֆուտբոլիստների, այդ թվում նաև Կինալիայի մոտ[51]: Այնուամենայնիվ 1980 թվականը Կինալիայի համար ամենաարդյունավետն է ստացվում. անցկացրած 66 խաղերում իտալացին 76 գոլի հեղինակ է դառնում: NASL-ի կանոնավոր առաջնության ընթացքում և փլեյ-օֆֆ փուլերում ֆուտբոլիստը աչքի է ընկնում հեղինակած 50 գոլերով: Արդյունավետության նախորդ ռեկորդը պատկանում էր կրկին նրան, որը գրանցվել էր 1978 թվականին. այդ ժամանակ հեղինակած գոլերի քանակը 34 էր[52] :

1980 թվականին Կինալյան փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում կայացած «Տալսա Ռաֆնեկսի» դեմ խաղում իտալացին 7 գոլի հեղինակ է դառնում, իսկ 1981 թվականի դեկտեմբերի 8-ին այդ ձեռքբերումը նա կրկնում է «Չիկագո Ստինգի» դեմ շոուբոլային խաղում: Կինալյան մեկ խաղում հեղինակել է նաև 8 գոլ: 1981 թվականին ֆուտբոլիստը ճանաչվում է NASL-ի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ: Կինալյան նշանակալից հաջողությունների է հասնում լիգայում՝ հեղինակելով 397 գոլ գումարած 21 շոուբոլային հանդիպումներում հեղինակած 38 գոլերը, ընդհանուր հաշվարկով նրա արդյունքը «Կոսմոսում» կազմում է 435 գոլ անցկացրած 413 հանդիպումներում[53]: Նա իր ակումբների լավագույն ռմբարկուն էր 13 մրցաշրջան անընդմեջ. 6 անգամ «Լացիոյում» և 7 անգամ «Կոսմոսում»: Դրա հետ միասին նա համարվում էր Իտալիայի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը Ռոբերտո Բոնինսենիայից հետո: Կինալյան «Կոսմոսի» կազմում 1980-81 թվականների մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլերում անցկացրած 41 խաղերում դառնում է 49 գոլի հեղինակ, ինչպես նաև հինգ գոլ է հեղինակում հինգ Սոքեր Բոուլային խաղերում, որոնցից չորսում ակումբը հաղթանակ է տարել[54]: Բացի դրանից նա դառնում է ԱՄՆ-ի ամենահայտնի ֆուտբոլիստը, իր ետևում թողնելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Յոհան Նեսկենսը, Ֆրանց Բեկենբաուերը և Կառլոս Ալբերտո Տորեսը[55]:

2000 թվականին նա ընդգրկվում է ԱՄՆ-ի ազգային ֆուտբոլային փառքի սրահ: Նրա մահից հետո «Կոսմոսը» ընդմիշտ ամրագրում է ինը համարի մարզաշապիկը[53][56], բացի նրանից այդպիսի հարգանքի էր արժանացել միայն Պելեն[57]:

Կինալյան ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան 1983 թվականին՝ լինելով «Նյու Յորք Կոսմոսի» ֆուտբոլիստը: Սակայն 1990 թվականի փետրվարի 25-ին 43 տարեկան հասակում վերադառնում է մեծ ֆուտբոլ, որպես «Վիլլա Սան-Սեբասյանո» սիրողական ակումբի ֆուտբոլիստը[58]: Այդ ակումբը հանդես էր գալիս Իտալիայի ութերորդ դիվիզիոնում: Այդ ակումբի կազմում անցկացրած իր առաջին խաղի մրցակիցն է դառնում «Սկուրկոլ Մարսիկանան», Կինալյան այդ խաղում հեղիանակում է ակումբի խփած 3 գոլերից երկուսը, ինչի շնորհիվ օգնում է ակումբին հաղթանակ տանել: Կինալյան այդ ակումբի կազմում խաղում է մինչև 1991 թվականի հունիսը[59]. Он играл в этом клубе до июня 1991 года[60]:

Կարիերան հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինալյան Իտալիայի ազգային հավաքականի կազմում

Շնորհիվ «Լացիոյի» կազմում անցկացրած Կինալիայի հաջող խաղի, Իտալիայի հավաքականի մարզիչ Ֆերուչո Վալկարեջին հրավիրում է նրան հավաքական՝ 1970 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցություն ունենալու նպատակով: Սակայն նա առաջնությանը մեկնելու վերջնական 22 հոգուց կազմված հայտացուցակում տեղ չի գտնում, սակայն Վալկարեջին նրան հրավիրում է Մեքսիկա, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը փորձ ձեռք բերի: Իտալիան աշխարհի առաջնությունում հասնում է մինչև եզրափակիչ, որտեղ զիջում է Բրազիլիայի հավաքականին[61]:

1971 թվականին այն բանից հետո, երբ «Լացիոն» դուրս է թռչում Սերիա B-ից, Կինալյան դառնում է Իտալիայի ազգային հավաքականի ժամանակակից պատմության առաջին ֆուտբոլիստը, որը որևէ առաջնության երկրորդ դիվիզիոնից հրավիրվում է հավաքական[12]: 1972 թվականի հունիսի 21-ին Կինալյան գոլի հեղինակ է դառնում ազգային հավաքականի կազմում անցկացրած իր առաջին խաղում: Նրա առաջին խաղն է դառնում Բուլղարիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղը[2][62]:

1973 թվականին Կինալյան վերադառնում է Մեծ Բրիտանիա ազգային հավաքականի դեմ անգլիացիների հետ ընկերական խաղ անցկացնելու նպատակով: Հանդիպման 86-րդ Կինալյան շրջանցում է մրցակից թիմի պաշտպան Բոբբի Մուռ և փոխանցում է կատարում, որը Ֆաբիո Կապելլոն օգտագործելով գոլի հեղինակ է դառնում[63], որի արդյունքում Իտալիայի հավաքականը առաջին անգամ անգլիացիների դեմ «Ուեմբլիում» կայացած խաղում դառնում է գոլի հեղինակ[64]:

Լացիոյից իր խաղընկերներ Լուչանո Ռե Չեկկոնիի և Ջուզեպպե Ուիլսոնի՝ Կինալյան մասնակցում է 1974 թվականի աշխաչհի առաջնությանը Գերմանիայում: Ի սկզբանե նրանց հետ պետք է մեկներ նաև Լուիջի Մարտինին, սակայն առաջնության տուրերից մեկում նա վնասվածք է ստանում: Կինալյան քննադատում է հավաքականի մարզչական շտաբի հայտացուցակի հետ կապված որոշումը.

Aquote1.png Ես չեմ հասկանում թե ինչպես Լացիոն՝ Իտալիայի չեմպիոնը, կարող է ներկայացնել ազգային հավաքականը միայն երեք ֆուտբոլիստներով ... խելագարներ: Aquote2.png

Աշխարհի առաջնությունում առաջին խաղը հավաքականը պետք է անցկացներ ընդդեմ Հայիթիի ազգային հավաքականի. հավաքականը այդ խաղին ներկայանում էր հավակնորդի կարգավիճակով: Կինալյայի մոտ խաղը չէր ստացվում, նա աջակցություն չէր ստանում կիսապաշտպաններից: 69-րդ րոպեին Վալկարեջին փոխարինում է Պետրո Անաստազիին, իսկ Կինալյան բավականին զգացմունքայնորեն է արձագանքում այդ փոխարինմանը և հանդերձարանի ճանապարհին նա իր չարությունը թափում է ջրի շշի վրա[2][65]: Ավելի ուշ Կինալյան ներողություն է խնդրում իր պահվածքի համար և մարզիչը նրան հնարավորություն է տալիս Լեհաստանի ազգային հավաքականի դեմ խաղալու: Իտալիան 2-1 հաշվով պարտություն է կրում և դուրս է մնում խմբից:

Ֆերուչչո Վալկարեջին ոչ այնքան հաճախ էր ցստահում Կինալյային թիմի հիմնական կազմում: Երբ մարզչին փոխարինելու է գալիս Ֆուլվիո Բերնարդինին, իրավիճակում նույնպես ոչինչի չի փոխվում: Անհաջող աշխարհի առաջնությունից հետո Կինալյան ընդամենը երեք հանդիպում է անցկացնում ազգային հավաքականի կազմում. վերջին խաղն ընդդեմ ԽՍՀՄ-ի ազգային հավաքականի (1-0 հաշվով պարտություն)[66]: Ընդհանուր հաշվարկով ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 14 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:

Խաղերը Իտալիայի ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր: 14 խաղ / 4 գոլ; 6 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 2 պարտություն

Խաղաոճ և անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինալյան տոնում է հեղինակած գոլը

Կինալյան համարվում է իր սերնդի լավագույն իտալացի հարձակվողների մեկը, նա եղել է գաբարիտային, ուժեղ, արագ և հուժկու ֆուտբոլիստ. ունեցել է ճշգրիտ հարվածներ կատարելու կարողություն[67][68]: Նրան հաճախ անվանում էին Իտալիայի ամենառաջին արտահայտված կենտրոնական հարձակվողներից մեկը, նրա ուժային խաղաոճը ի սկզբանե նորություն էր Իտալիայում, բացի դրանից նա դառնում է հայտնի և արդյունավետ ռմբարկու[3]: Կինալյան գովաբանվում էր իր հուժկու և ճշգրիտ հարվածների կարողության համար և նա կարող էր գրավել մրցակցի դարպասը գտնվելով և տուգանային հրապարակի մատույցների ներսում և դրանցից դուրս, բացի դրանից նա նաև կարողանում էր հաջող պայքար մղել երկրորդ հարկում[69]: Չնայած նրան, որ ի սկզբանե նրան չէին համարում տաղանդավոր, տեխնիկական հնարավորություններով օժտված ֆուտբոլիստ՝ նա կատարելության էր հասցնում իր գնդակին տիրելու[42], տեխնիկան ցուցադրելու և գործողությունների ճշտվածության կարողությունները[42][41][70]:

Ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Կինալիային հաճախ անվանում էին երկար Ջոն մականվամբ[71]: Նա ստացել էր այդ մականունը այն պատճառով, որ համապատասխանում էր Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի կողմից հորինված գրական կերպարի հետ՝ իր հասակով և մարմնակազմությամբ[2]: Բացի դրանից նրա մականունը ընդգծում էր Կինալիայի նմանությունը ուելսցի ֆուտբոլիստ Ջոն Չարլզի հետ, որը նույնպես իր կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Իտալիայում[3]:

Իր ֆուտբոլային որակներին, որպես հավելում Կինալյան ինքնավստահ էր, խարիզմատիկ և հարգանքի էր առաջացնում խաղադաշտում շնորհիվ իր պայծար, անկեղծ և արտակենտրոնակային բնավորության, ինչպես նաև լավ հումորի զգացման համար: Ֆուտբոլիստը նաև ուներ առաջատարի ընդգծված որակներ[72], որոնք ցուցադրել էր «Լացիոյի» կազմում հանդես գալու տարիներին[41][42][73]

Սակայն չնայած ֆուտբոլիստի բարձր արդյունավետության, նա երբեմն քննադատության էր արժանանում իր էգոիզմի, գոռոզության և խաղն առանց գնդակի վարել չկարողանալու համար: Չնայած նա վայելում էր մեծ հայտնություն երկրպագուների և խաղընկերների շրջանակներում, նա նաև առանձնանում էր իր կոպիտ և անսաստ բնավորթյամբ և ժամանակ առ ժամանակ նա ցուցադրում էր իր ագրեսիվ բնույթը, ինչը հանգեցնում էր կռիվների և վիճաբանությունների որոշ մարզիչների և խաղընկերների հետ[3][74]: Նա նաև քննադատության էր արժանանում մամուլի կողմից իր գեդոնիստական ապրելակերպի և օրենքի հետ կապված խնդիրների համար[75][76]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա «Լացիո»

Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Նյու Յորք Կոսմոս»

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալական Սերիա A-ի լավագույն ռմբարկու: 1973-74[77]
  • Իտալական Սերիա B-ի լավագույն ռմբարկու: 1971-72[78]
  • Ալպի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու: 1971
  • Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ: 1981[79][80]
  • Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի լավագույն ռմբարկու (5): 1976, 1977, 1978, 1980, 1982
  • Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի պատմության լավագույն ռմբարկու: 242

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինալյայի առաջին կնոջ անունը Կոնի Էրուցիոնե է[81], նա եղել է ՆԱՏՈ-յում աշխատող սպայի աղջիկ, իսկ նրա քույրը՝ Մայք Էրուցիոնեն, հոկեյի օլմպիական չեմպիոն: Նրա կինը նույնպես ունեցել է իտալական արմատներ: Զույգը ունեցել է երեք երեխա. Ջորջո-կրտսերը, Ստեֆանին և Սինտիան[82]: Ավելի ուշ զույգը բաժանվում է և Կինալյան երկրորդ անգամ է ամուսնանում՝ Անժելե Կաչիոպոյի հետ: Երկրորդ ամուսնության ժամանակ իտալացի ֆուտբոլիստը երկու տղա է ունենում. Էնթոնին և Դոնալդը[2]:

1974 թվականին Կինալյան փորձում է իրենց երգչի դերում՝ կատարելով «(Ես) ֆուտբոլային խելագար եմ» երգը (անգլ.՝ (I'm) Football Crazy)[83], որը որպես սաունդթրեք է օգտագործվում «Դատավորը» ֆիլմի համար: Իտալական «Squallor» խումբը ֆուտբոլիստի պատվին անվանել է իր երգերից մեկը` «Ավետարան Կինալյայից» երգը(իտալ.՝ Il Vangelo secondo Chinaglia)[84]: Նա նաև հիշատակվում է Ռինո Գաետանոյի Իմ եղբայրը միակ երեխան է երգում[85]:

1979 թվականին Կինալյան ստացել է Ամերիկայի քաղաքացիություն: Դիանա Ակերմանը, «Նյու Յորք Թայմս» թերթի խմբագիրը, գրում է, որ ինքը հպարտությամբ է պահպանել իտալացի ֆուտբոլիստի փաստաթղթերը[86]:

Խաղային կարիերայից բացի Կինալյան ունեցել է նաև ԶԼՄ ոլորտում աշխատելու փորձ[87]. մասնավորապես 90-ական թվականներին RAI հեռուստաալիքում նա աշխատել է, որպես մեկնաբան[88]: 2000-ական թվականների սկզբում նա որպես մեկնաբան աշխատում է «Stream TV» հեռուստատեսական ալիքում: Կյանքի վերջին տարիներին Կինալյան համարվում էր «The Football Show» ամենօրյա թոլք-շոուի հիմնական հաղորդավարներից մեկը: Այդ հաղորդումը հեռարձակվում էր ժամը 7:00-ից 9:00-ը՝ «Sirius Satellite Radio»-ի կողմից[89]:

Հոր հիշատակի համար Ջորջոյի առաջին կնոջից ծնված երեք երեխաները հիմնադրում են «Giorgio Chinaglia Foundation» կազմակերպությունը, որը մշակում է ծրագրեր՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների հետ ֆուտբոլ պարապելու համար[90]:

Ֆունկցիոների կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Կինալյան վերադառնում է Իտալիա և փոխարինում է Ջան Կարիոնա Կազոնիին՝ իր նախկին ակումբը համարվող «Լացիոյի» նախագահի պաշտոնում: Հաջորդ տարի «Warner Communications» տալիս է Կինալյային «Նյու Յորք Կոսմոսի» բաժնետոմսերի մի մասը, սակայն արդեն NASL-ում անցկացրած վերջին տարիներին՝ 1985 թվականին, անմիջապես «Լացիոյի» դեմ կայացած ընկերական խաղից հետո «Կոսմոսը»՝ կազմալուծվում է: Այդ նույն տարվա ավարտին ֆինանսական խնդիրների պտաճառով Կինալյան ստիպված է լինում տալ հռոմեական ակումբի բաժնետոմսերի մի մասը սպորտային ձեռնարկատեր Ֆրանկո Կիմենտիին[91]:

Դրանից հետո Կինալյան շարունակելով աշխատել, որպես ֆունկցիոներ՝ հաջորդապար սկսում է ապրել ԱՄՆ-ում և Իտալիայում: Վերջին տարիներին նա աշխատում էր «Ֆերենցվարոշի», «Մարսալայի» (որոշ ժամանակ, որպես նախագահ), «Ֆոջայի» (նախագահ է եղել 2000 թվականի հոկտեմբերից 2001 թվականի մարտը), «Վիրտուս Լանչանոյի» (սկսել է համագործակցել 2004 թվականից սկսած), և վերջապես՝ «Լացիոյի» հետ[91]:

2011 թվականի հունվարին Կառլոս Ալբերտո Տորեսի հետ միասին Կինալյան դառնում է «Կոսմոսի» վերածնված դեսպանը, նրա խաղընկերը՝ Պելեն, դառնում է նախագահ, իսկ տեխնիկական տնօրեն է նշանակվում Էրիկ Կանտոնան[92][93]:

Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Կինալյային սպառնում է երկու տարի ժամկետով ազատազրկում՝ կեղծ սնանկության և հաշվետվության համար, որոնք տրվել էին նրա կողմից Լացիոյի ֆինանսական կազմակերպությունում աշխատելու տարիներին[94]:

2006 թվականի գարնանը Կինալյան ընդգրկվում է Նապոլիի մաֆիայի դեմ պայքարող Շրջանային կառավարման ցուցակի անդամների կազմում: Նրան մեղադրում էին փողերի լվացման մեջ, ինչպես նաև ըստ 7-րդ հոդվածի տվյալների նա մեղադրվում էր Կամորայում տեղի ունեցած հանցակցության մեջ[95]:

Նույն թվականի հոկտեմբերին ֆինանսական ոստիկանությունը «Լացիոյի» նախկին ֆուտբոլիստին ինսայդերական անօրինական առևտրի մեջ կասկածելու հետևանքով՝ ցանկանում է ձերբակալել: Հռոմի դատախազությունը հետախուզման ժամանակ բացահայտում է օրինախախտություն՝ կապված ակումբի կառավարման հետ: Հրամանագրի գրման ժամանակ Կինալյան ապրում էր երկրի սահմաններից դուրս՝ ԱՄՆ-ում[96]: Մի քանի օր անց պաշտոնապես ներկայացվում է փախստականի եվրոպական հրամանագիրը: Հետախուզությունները այն հետևությանն են հանգում, որ Կինալյան լինելով Կազալեզիի հանցախմբի անդամներից մեկը, պլանավորել էր օգտագործել շահույթը ոչ օրինական ուղղություններով, որպեսզի հետագայում նախկին ակումբը գնելու հնարավորություն ունենա[97]:

2008 թվականի հուլիսին կրկին Կինալյան մեղադրվում է փողերի լվացման մեջ և դրա նպատակով կազմվում է հրամանագիր ֆուտբոլիստի դատի համար[98][97]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջո Կինալյան մահացել է Ֆլորիդայում՝ 65 տարեկան հասակում: 2012 թվականի ապրիլի մեկին, Կինալյայի որդին՝ Էնթոնին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացնում է «Sky Sports» իր հոր մահվան մասին.

Aquote1.png Նա մահացել է 9:30-ին շրջանում: Մեկ շաբաթ անց նա սրտի կաթված է ստնաում: Վիրահատությունը հաջող է ընթանում: Նրան ուղարկում են տուն, որտեղ նա կազդուրվում է: Այսօր առավոտյան նա արթանցել է, որպեսզի ընդունի իր դեղերը և կրկին պարկել է մահճակալին: Հետո ես գնացի, որպեսզի տեսնեմ նրան և նկատեցի, որ նա չի շնչում: Ես փորձում էի նրան կյանք վերադարձնել, սակայն ապարդյուն: Aquote2.png

Իտալիայում այդ լուրի մասին իմանում են միայն օրվա երկրորդ կեսից հետ: Իտալացու մահի մասին խոսում էին բոլոր սպորտային ծրագրերը: Երեկոյան իրադարձությունները ամբողջովին ներկայացվում են ազգային լուրերում[2]:

Կինալյայի մահից մի քանի օր անց, իտալացու նախկին խաղընկերները՝ Ջուզեպպե Ուիլսոնը և Ջանկառլո Օդդին, առաջարկուն են հետ բերել Կինալյայի մնացորդները Հռոմ: Տոմազո Մաեստրելլիի որդին՝ Մասիմոն, ֆուտբոլիստի ամբողջ ընտանիքին խոստանում է Կինալիայի համար տեղ նախապատրաստել Ֆլամինոյի գերեզմանատանը՝ իր հոր գերեզմանի կողքին: Միտքը գնահատում են նաև իտալացի ֆուտբոլիստի երեխաները, սակայն մնացորդների Իտալիա բերվելու համար նրանք ստիպված են լինում սպասել ԱՄՆ-ի դատարանի որոշմանը: Միայն 2013 թվականի սեպտեմբերին, տեղի ժամանակով 6:30-ին՝ Կինալիայի աճյունը փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարում: Հաջորդ օրը տեղի է ունենում ֆուտբոլիստի հուղարկավորումը՝ Սուրբ Քրիստոսի Սիրտ եկեղեցում: Նրան հրաժեշտ տալու էին եկել հազարավոր մարդիկ: Նույն օրվա գիշերը Կինալյան թաղվում է Տոմազո Մաեստրելլիի կողքին[99]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Former Cosmos, Lazio star Giorgio Chinaglia dies»։ The Southern։ 1 April 2012։ Վերցված է 1 April 2012 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Lutto nel calcio: morto Chinaglia»։ Վերցված է 23 December 2014 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Look at me. I am Giorgio Chinaglia. I beat you!' - Farewell to the footballing legend who made Pele cry»։ Վերցված է 24 December 2014 
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. New York Cosmos, Lazio legend Giorgio Chinaglia dies at 65
  6. «Addio a Chinaglia» (իտալերեն)։ la Repubblica։ 2012-04-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-08-ին։ Վերցված է 2012-04-01 
  7. cite web|url=http://www.corrieredellosport.it/calcio/2012/04/01-230684/È+morto+Giorgio+Chinaglia%7Ctitle=È morto Giorgio Chinaglia|publisher=Corriere dello Sport|lang=it|date=2012-04-01|accessdate=2012-04-01|archiveurl=http://www.webcitation.org/68GADgcaG%7Carchivedate=2012-06-08
  8. «Il capo - cannoniere della B Lapadula interessa al Napoli e alla nazionale del Perù, ma non all'Italia che non è che abbondi di uomini gol (anzi...). Ventisette gol utilissimi al Pescara, ma buttati via dall'azzurro e da una serie B assurda» (Italian)։ La Repubblica։ 20 May 2016։ Վերցված է 30 July 2016 
  9. «Calcio: 66 anni fa nasceva Long John, Giorgio Chinaglia» (Italian)։ 24 January 2013։ Վերցված է 10 November 2015 
  10. «“Drogba bomber del secolo” Messi sconfitto dalla statistica» (Italian)։ La Stampa։ 2 January 2013։ Վերցված է 10 November 2015 
  11. Newsham, Gavin (2006). Once in a lifetime: the incredible story of the New York Cosmos. Open City Books. էջեր 79–80. ISBN 0-8021-4288-5. https://books.google.am/books?id=nZQh9FjdOfcC. 
  12. 12,0 12,1 12,2 Reed J.D. (21 May 1979)։ «Look at Me! I Am Giorgio Chinaglia! I Beat You!»։ Sports Illustrated 
  13. «Giorgio Chinaglia, il centravanti pistolero»։ Zona Cesarini։ 01/04/2015 
  14. Bevan Nathan (27 July 2008)։ «Football hero on Mafia rap»։ Wales on Sunday 
  15. Thomas, Cyril D. (2000). Swansea Senior Football League, 1901–2001 – 100 Years of Local Soccer. Swansea Senior Football League. էջեր 64–65. ISBN 0-9532038-3-2. 
  16. «Fabio follows Giorgio's lead»։ News: In the Spotlight։ Swansea City FC։ 13 June 2011։ Վերցված է 19 February 2012 
  17. Thomas, Cyril D. (2000). Swansea Senior Football League, 1901–2001 – 100 Years of Local Soccer. Swansea Senior Football League. էջեր 64–65. ISBN 0-9532038-3-2. 
  18. Steve Hamer (04.04.2012)։ «Giorgio Chinaglia (1947-2012)»։ wordpress.com։ Վերցված է 22 February 2015 
  19. Risoli Mario (May 2000)։ «Golden Great: Giorgio Chinaglia»։ Channel 4։ Արխիվացված օրիգինալից-ից 29 May 2008-ին 
  20. 20,0 20,1 «Long John: Giorgio Chinaglia»։ Dietro la sfera։ 11.10.2014 
  21. «Lenzini ed il no storico ad Agnelli per Chinaglia»։ lazialita.com։ 12.04.2012 
  22. «Si salva Savoldi con le due difese»։ 21.09.1969 
  23. «Lazio fiammeggiante incenertio il Milan»։ Corriere dello Sport։ 28.09.1969 
  24. «Serie A 1969/1970 Lazio - Fiorentina 5:1»։ calcio.com 
  25. Andrea Veronese (03.07.2000)։ «Cup of the Alps 1971»։ Rsssf.com 
  26. Fabio Belli (20.09.2013)։ «Maestrelli e Chinaglia: “Quo vadis, Giorgio?”»։ controcalcio.wordpress.com 
  27. «Inter-Cities Fairs Cup 1st Round (1970/1971) Lazio- Arsenal 2-2»։ sharkscores.com 
  28. «Chinaglia batte bet»։ Corriere dello Sport։ 29.08.1971 
  29. Matteo Vana (17.01.2015)։ «IL PRECEDENTE - Lazio-Napoli 3-0, la vittoria che costò lo Scudetto...»։ lalaziosiamonoi.it 
  30. «Scudetto! Un match da infarto!»։ Il Momento Sera։ 21.04.1973 
  31. «Crolla il Milan La Juve campione all'86 minuto»։ L'Unità։ 21.05.1973 
  32. «Darryl's Dispatch: Interview With Charlie Stillitano»։ rotowire.com։ 17.07.2013 
  33. «Inter a picco, Milan in crisi»։ La Gazzetta dello Sport։ 10.12.1973 
  34. «Lazio campione d'Italia»։ La Gazzetta dello Sport։ 13.05.1974 
  35. Dominic Bliss (13.07.2012)։ «Lazio vs Ipswich Town (1973)»։ The inside left 
  36. «La valanga granata seppellisce la Lazio»։ L'Unita։ 07.04.1975։ էջ 7 
  37. «Chinaglia: «Non torno in Italia»»։ L'Unita։ 27.07.1975 
  38. Giovanni Pellecchia։ «Tommaso Maestrelli»։ Storie del calcio 
  39. «Comincia De Sisti e rimedia Chinaglia: 1-1 scacciapaura»։ L'Unita։ 16.11.1975 
  40. Евгений Ростоцкий։ ««Черноморец» в Еврокубках: как это было»։ timer.od.ua 
  41. 41,0 41,1 41,2 «Addio Giorgio Chinaglia, morto in Florida per un infarto»։ blitzquotidiano.it։ Վերցված է 24 December 2014 
  42. 42,0 42,1 42,2 42,3 «L'ultimo grande dribblingdi Long John Chinaglia»։ ilgiornale.it։ Վերցված է 24 December 2014 
  43. Horner, Matthew (15 November 2009). He Shot, He Scored: The Official Biography of Peter Ward. Sea View Media. էջ 156. ISBN 978-0956276902. https://books.google.am/books?id=fp1qKuNF7ssC&pg=PA156&lpg=PA156&dq=Giorgio+Chinaglia+NASL+mvp&source=bl&ots=qJFWr1N_jt&sig=ug_xOJI0cZOLXSSbnG7_tMHy0vI&hl=en&sa=X&ei=TH6PU_3AOfDMsQTxy4LgBw&ved=0CD8Q6AEwAw#v=onepage&q=Giorgio%20Chinaglia%20NASL%20mvp&f=false։ Վերցված է 4 June 2014. 
  44. «Cosmos Copa 2012 Final to be Held at Macombs Dam Park»։ NYCosmos.com։ 22.05.2012։ Վերցված է 01.05.2013 
  45. Bondy Filip (1 April 2012)։ «Former Comos star Chinaglia dead at 65»։ Daily News (New York) 
  46. Steve Holroyd։ «Soccer Bowl 1977»։ powweb.com 
  47. «Cosmos repeat soccer champs»։ The Spokesman-Review։ 28.08.1978 
  48. Thomas Robert McG. Jr (27 July 1984)։ «CHINAGLIA PURCHASES CONTROL OF COSMOS»։ The New York Times։ Վերցված է 30 July 2015 
  49. Goodwin Michael (13 February 1985)։ «COSMOS FACE DEEP PROBLEMS»։ The New York Times։ Վերցված է 30 July 2015 
  50. Tierney Mike (August 13, 1979)։ «Fabbiani wins title; Rowdies lose again»։ St. Petersburg Times։ էջ 1C։ Վերցված է 2013-06-30 
  51. Gavin Newsham (2006)։ «Once in a Lifetime. The Incredible Story of the New York Cosmos»։ Grove/Atlantic։ էջ 210։ «Chinaglias objections were myriad. Under Weisweiler, he believed, that the Cosmos had betrayed his tradition of eye-catching soccer in favor of more conservative and precautionary strategies» 
  52. Segal David (15 April 2011)։ «The New York Cosmos Want to Take the Field Again»։ The New York Times Magazine։ Վերցված է 30 July 2015 
  53. 53,0 53,1 «Cosmos retiring Giorgio Chinaglia's N° 9 shirt»։ Goal.com։ 5 June 2014 
  54. Barber Brian (17 December 2007)։ «Capello's goal»։ TheFA.com։ Արխիվացված օրիգինալից-ից 29 October 2007-ին 
  55. Bondy Filip (1 April 2012)։ «Former Comos star Chinaglia dead at 65»։ Daily News (New York) 
  56. «Cosmos to honor Chinaglia, retire number in season-ending ceremony»։ Empire of Soccer։ 25 April 2014 
  57. Chris Wright։ «New York Cosmos Try To Retire Pele’s Shirt Number, Only To Find They’d Already Retired It…36 Years Ago!»։ whoateallthepies.tv։ Վերցված է 2015-07-21 
  58. «Calcio, elisir di lunga vita» (PDF)։ l'Unità։ 25.02.1990։ Վերցված է 20.08.2013 
  59. Tommaso Labate (14.10.2006)։ «E Long John giurò all'Oceano: "Tornerò da presidente"»։ Il Riformista։ Վերցված է 20.08.2013 
  60. «Villa San Sebastiano saluta l'indimenticato Chinaglia che portò la squadra in I°categoria»։ Marsicalive.it։ 02.04.2012 
  61. «World Cup 1970»։ RSSSF 
  62. «Quando Chinaglia s' arrabbiò con Valcareggi» (Italian)։ La Gazzetta dello Sport։ 12 October 2003։ Վերցված է 23 December 2014 
  63. «Nazionale in cifre: Chinaglia, Giorgio»։ figc.it (Italian)։ FIGC։ Վերցված է 22 April 2015 
  64. «Fabio Capello: the wizard of Wembley has put England on the World Cup track»։ conti-online.com 
  65. «Quando Chinaglia s' arrabbiò con Valcareggi»։ gazzetta.it։ Վերցված է 23 December 2014 
  66. Сальников С.։ «СССР - ИТАЛИЯ - 1:0»։ rusteam.permian.ru 
  67. «E' morto Giorgio Chinaglia»։ dnamilan.com։ Վերցված է 24 December 2014 
  68. Szczepanik Nick (3 April 2012)։ «Giorgio Chinaglia obituary»։ The Guardian։ Վերցված է 24 December 2014 
  69. «Addio a Giorgio Chinaglia, il campione senza regole»։ ilsole24ore.com։ Վերցված է 24 December 2014 
  70. «E' morto Giorgio Chinaglia» (Italian)։ dnamilan.com։ Վերցված է 24 December 2014 
  71. «Addio a Giorgio Chinaglia, il campione senza regole» (Italian)։ Il Sole 24 Ore։ 1 April 2012։ Վերցված է 24 December 2014 
  72. «Addio a Giorgio Chinaglia, il campione senza regole. Ecco le foto»։ sslazionews.it։ Վերցված է 24 December 2014 
  73. Shaw Phil (4 April 2012)։ «Giorgio Chinaglia: Striker for Lazio, Italy and New York Cosmos»։ www.independent.co.uk։ The Independent։ Վերցված է 28 February 2015 
  74. «Giorgio Chinaglia, Italian Star and the Cosmos’ Leader, Dies at 65»։ New York Times։ Վերցված է 24 December 2014 
  75. Tittle Jeremiah։ «Remembering Chinaglia»։ www.beinsports.tv։ Bein Sports։ Վերցված է 28 February 2015 
  76. Jackson Peter (2 April 2012)։ «A New York giant from the Valleys who made Pele cry»։ www.dailymail.co.uk։ The Daily Mail։ Վերցված է 28 February 2015 
  77. Roberto Di Maggio, Igor Kramarsic, Alberto Novello (11 June 2015)։ «Italy - Serie A Top Scorers»։ RSSSF։ Արխիվացված օրիգինալից-ից 31 October 2015-ին։ Վերցված է 2 December 2015 
  78. «Italy - Serie B Top Scorers»։ rsssf.com։ RSSSF։ Վերցված է 2 April 2015 
  79. «Cosmos retiring Giorgio Chinaglia's N° 9 shirt»։ Goal.com։ 5 June 2014։ Վերցված է 3 December 2015 
  80. «Cosmos to honor Chinaglia, retire number in season-ending ceremony»։ Empire of Soccer։ 25 April 2014 
  81. «ESCLUSIVA – Connie Chinaglia: “Giorgio voleva tornare a Roma”»։ lazialita.com։ 15.10.2012 
  82. «Giorgio Chinaglia jr domani allo stadio Olimpico»։ Sslazio.it 
  83. «Giorgio Chinaglia - (I'm) football crazy»։ Estatica.it 
  84. «Squallor: tutti i testi delle canzoni»։ Squallor.com 
  85. «La citazione di Rino Gaetano - "Mio fratello è figlio unico perché è convinto che Chinaglia non può passare al Frosinone"»։ ilmessaggero.it 
  86. Diane Ackerman (31 May 1981)։ «Lighting Up the Cosmos»։ New York Times 
  87. «È morto Giorgio Chinaglia: Long John tradito dal cuore a 65 anni»։ Leggo.it 
  88. «Carlo Nesti su Chinaglia: "Giorgio: cosa avevi in quel cuore"»։ Tuttomercatoweb.com 
  89. «PSV Union FC a guest of Giorgio Chinaglia on Sirius Satellite Radio's Chelsea "True Blue" Show»։ psvunion.org 
  90. «About Giorgio Chinaglia Foundation»։ giorgiochinagliafoundation.org 
  91. 91,0 91,1 «E' morto Giorgio Chinaglia. Era la bandiera della Lazio»։ Il Messaggero։ 01.04.2012։ Վերցված է 07.04.2012 
  92. calciomercato.com, ed. (20.01.2011)։ «Cantona con Pelé: 'Rilancio i Cosmos'» 
  93. n.s. (19.04.2011)։ «Anche De Niro gioca con i Cosmos»։ Extra Time։ էջ 12 
  94. «La vita spericolata di Long John»։ L'Unità։ 01.04.2012։ Վերցված է 07.04.2012 
  95. «Chinaglia indagato per riciclaggio contatti con il clan dei casalesi»։ La Repubblica։ 05.05.2006։ Վերցված է 23.07.2008 
  96. «Estorsione alla Lazio, ordine di arresto per Chinaglia e quattro capi ultrà»։ La Repubblica։ 13.10.2006։ Վերցված է 23.07.2008 
  97. 97,0 97,1 «Scalata camorristica alla Lazio altro ordine di arresto per Chinaglia»։ La Repubblica։ 22.07.2008։ Վերցված է 23.07.2008 
  98. «Lazio, multa da 4,2 milioni a Chinaglia "Falsità e manipolazione del mercato"»։ La Repubblica։ 28.11.2007։ Վերցված է 23.07.2008 
  99. «La salma di Chinaglia è tornata a Roma»։ tgcom24.mediaset.it 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mario Risoli. Arrivederci Swansea: The Giorgio Chinaglia Story. Mainstream Publishing.