Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 39, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Ջորջո Կինալյա
Ջորջո Կինալյա

Ջորջո Կինալյա (իտալ.՝ Giorgio Chinaglia, հունվարի 24, 1947 թվական, Կարարա, Իտալիա - ապրիլի 1, 2012 թվական, Նեյփլս, Ֆլորիդա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող: Սկսել է ֆուտբոլային կարիերան Անգլիայում, այնուհետև տեղափոխվել է Իտալիա, որտեղ ցածրակարգ դիվիզիոններում անցկացրել է մի քանի մրցաշրջան: 1969 թվականին տեղափոխվել է «Լացիո», խաղացել այդ հռոմեական ակումբի կազմում ավելի քան երկու հարյուր խաղ, 1973-74 մրցաշրջանում ակումբի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն և առաջնության լավագույն ռմբարկու: Կարիերայի երկրորդ մասը անցկացրել է «Նյու Յորք Կոսմոս» ակումբի կազմում, որի հետ չորս անգամ հաղթել է Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգան:

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Կինալյան մասնակցել է 1974 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ նրա հավաքականը չի կարողանում դուրս գալ խմբից: Հավաքականի կազմում ընդհանուր հաշվարկով անցկացրել է 14 հանդիպում և դարձել է չորս գոլի հեղինակ:

Համարվում է Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի պատմության լավագույն ռմբարկուն. անցկացրած 254 խաղերում իտալացին 242 գոլ է անցկացրել: 2000 թվականին ընդգրկվում է... Ավելին