Jump to content

Պորտալ:Իրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից





!به سکوی ایران خوش آمدید

Իրան (պարս․՝ ایران‎ Irān), նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարս․՝ جمهوری اسلامی ایران‎‎), ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում: Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին (Իրաքյան Քուրդիստան): Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն: Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը:

խմբագրել.

Ընտրված հոդված

Իրանի իսլամական հեղափոխություն, (պարս․՝ انقلاب ایران, 1979 թվականի հեղափոխություն, իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեցին Իրանի Պահլավական թագավորական կարգերը, միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ շիաների մարջաե-թաղլիդ այաթոլլա Խոմեինու գլխավորությամբ:

Քանի որ այս հեղափոխական գործընթացում հակաթագավորական մտքեր արատահայտող իսլամական դեմքերն ակտիվ ներկայություն ցուցաբերեցին, Ռուհոլլահ Խոմեյնիի այս հեղափոխությունն անվանվեց Իսլամական հեղափոխություն:

Հատկանշական է, որ ի լրումն իսլամիզմի, այս հեղափոխության մեջ առկա էին այնպիսի տարբեր գաղափարախոսական տարրեր, ինչպիսիք են՝ սոցիալիզմը, լիբերալիզմը և ազգայնականությունը: Միաժամանակ՝ այս հեղափոխությունն առաջին հեղափոխությունն էր, որը Միջին Արեւելքում իսլամիզմը հաղթանակի հասցրեց: (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված անձ

Դարեհ I Մեծ (հայկական աղբյուրներում՝ Դարեհ Վշտասպյան, հին պարսկերեն՝ Dārayavahuš, աքադերեն՝ Dariamuš, էլամերեն՝ Dariyamauiš, արամ.՝ Dryhwš, հին հուն․՝ Δαρεῖος, լատ.՝ Darius), Աքեմենյան Պարսկաստանի արքա (մ.թ.ա. 522-486 թվականներ), Աքեմենյան կայսրության ներկայացուցիչ, Վշտասպի որդի։ Արքա է հռչակվել 28 տարեկան հասակում՝ պալատական հեղաշրջման արդյունքում մոգ Գաումատայի սպանությունից հետո։ Գահի նկատմամբ իր իրավունքները ամրապնդելու համար ամուսնացել է Կյուրոս II Մեծի դուստր Աթոսայի հետ։

Ճնշել է Կամբյուսեսի մահից հետո պարսկական տերության ներսում սկսված երկպառակություններն ու նվաճված մարզերում ( այդ թվում նաև Հայաստանում) բռնկված ապստամբությունները՝ վերականգնելով պետության միասնականությունը։ Վերսկսել է զավթողական պատերազմները՝ նվաճելով Եգիպտոսից արևմուտք ընկած Կիրենե և Բարկե հյուսիսաֆրիկյան հունական գաղութները։

Հաստատեց պարսկական տիրապետությունը Բոսֆորի և Հելլեսպոնտոս նեղուցների վրա։ Մ.թ.ա. 512 թվականին արշավել է Սկյութիա (Սև ծովի հյուսիս ընկած տարածքներ)՝անցնելով Իստրոս (Դանուբ) գետը, սակայն ճակատամարտերից խուսափելու և հյուծելու սկյութական մարտավարության հետևանքով արշավանքը ձախողվել է և Դարեհը նահանջել է՝ հազիվ կարողանալով խուսափել գերությունից։

Ձգտելով ամբողջությամբ իրեն ենթարկել Հունաստանը՝ մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր խոշոր քաղաք-պետություններ (պոլիսներ)։ Հունաստանի քաղաքներից շատերը ճանաչում են Պարսկաստանի գերիշխանությունը և միայն Աթենքն ու Սպարտան են հրաժարվում հնազանդվել։ Մ.թ.ա. 490 թվականին Դարեհը մեծ արշավանք է կազմակերպում Հունաստան։ Պարսկական նավատորմը, անցնելով Էգեյան ծովով և նվաճելով ու թալանելով իր ճանապարհին ընկած փոքր հունական առափնյա քաղաքներն ու կղզիները, հասնում է Ատտիկա։ Պարսկական զորքերը ափ են իջնում և ճամբար գցում Մարաթոն գյուղի մոտ։ Այդտեղ նրանց դիմավորում է աթենացիների զորքը Միլտիադեսի գլխավորությամբ։ Մարաթոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական զորքը պարտություն է կրում։ Մարտի դաշտում են մնում 6400 պարսկական զինվորներ և 192 հունական հոպլիտներ։ Պարսկական նավատորմը զորքի մնացորդով ստիպված է լինում նահանջել։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված պատկեր

Ջրվեժ Էստեղբանատում
խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

  • ... որ Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան շենքը վերաբացվել է որպես թանգարան:
խմբագրել.

Ընտրված վայր

Էկբատան, Մարաստանի մայրաքաղաքը մ․թ․ա․ 700-550 թվականին։ Հերոդոտոսը Եկբատանի կառուցումը վերագրում է Մարաստանի թագավորության հիմնադիր Դեովկեսին։ Եկբատանը եղել է բլրի վրա՝ շրջափակված յոթ պարիսպներով։ Քաղաքի բարձրադիր մասում՝ 7-րդ պարսպի ներսում, զետեղվել են արքունի պալատը և գանձարանը։ Մարաստանի թագավորության կործանումից (մ․թ․ա․ մոտ 550 թվական) հետո Եկբատանը դարձել է Աքեմենյան արքաների ամառային գահանիստ։ Հունա-մակեդոնական նվաճումներից (մ․թ․ա․ 4-րդ դարի 2-րդ կես) հետո Եկբատանին տիրել են Սելևկյանները։ Սելևկյան թագավոր Անտիոքոս 4-րդ-ը Եպիփանեսը (իշխել է մ․թ․ա․ 175-163 թվական) իր անունով Եկբատանը կոչել է Եպիփանիա։ Մարաստանի Սելևկյան սատրապ Տիմարքոսը ապստամբել է Անտիոքոս 4-րդ-ի հաջորդ Դեմետրիոս 1-ի դեմ և անկախ թագավորություն հռչակել՝ Եկբատանի կենտրոնով, որտեղ նրա անունով հատվել է դրամ։ Այդ անկախությունից հետո Եպիփանիան վերստին պահպանել է Եկբատան անունը։ Մ․թ․ա․ 2-րդ դարի 2-րդ կեսից Եկբատանը գրավել և իրենց ամառային գահանիստն են դարձրել պարթև Արշակունիները։ (մանրամասն...)

խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Թեմաներ...

խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:

խմբագրել.


Եղբայրական պորտալներ


Հայաստան

Ադրբեջան

Թուրքիա

Իրաք

Իսլամ

Ասիա

խմբագրել.