Jump to content

Պահեստ 13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահեստ 13
պատկերանիշ
Տեսակհեռուստասերիալ
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և արկածային հեռուստասերիալ
ՍտեղծողՋեյն Էսպենսոն
Գլխավոր դերերումԷդդի Մակքլինտոկ, Ջոան Քելլի, Սաուլ Ռուբինեկ, Ջենել Ուիլյամս, Էլիսոն Սքալոտի և Ահարոն Էշմոր
Արտադրող երկիր ԱՄՆ[1]
Լեզու(ներ)անգլերեն[1]
Գործողության վայրՀարավային Դակոթա
ԴիստրիբյուտորNBCUniversal Syndication Studios
Հեռարձակում
ԱլիքSyfy
Սկզբնական եթերհուլիսի 7, 2009մայիսի 20, 2014
IMDbID 1132290

Պահեստ 13[2] (անգլ.՝ Warehouse 13) — ամերիկյան ֆանտաստիկ հեռուստասերիալ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հուլիսի 7 - ին կաբելային Syfy Universal հեռուստաալիքում[3]։

Սոլ Ռուբինեկը և Էդդի ՄակԿլիտոկը նկարահանման հրապարակում

Սյուժեով և ոճով սերիալը հանդիսանում է «Գաղտնի ֆայլերի», «Ինդիանա Ջոնսի», «Դետեկտիվ գործակալություն «Լուսնի լույս» - ի» խառնուրդը՝ ռետրոֆուտուրիզմի տարրերով։ Նկարահանումները տեղի են ունենում Տորոնտոյին մերձակա նկարահանման տաղավարում։

Սերիալը հետևում է ԱՄՆ - ի Գաղտնի ծառայության երկու գործակալների՝ Միկա Բերինգի և Թիթ Լաթիմերի արկածներին։ Նրանց տեղափոխում են ծաղայության գաղտնի կառավարական Պահեստ 13, որտեղ պահվում են գերբնական իրեր։ Նրանց խնդիրն է վերադարձնել կորած իրերը և հետաքննել նորերի հայտնվելը։

     = Գլխավոր դեր եթերաշրջանում
     = Երկրորդական դեր եթերաշրջանում
     = Հյուր եթերաշրջանում
     = Չի հայտնվում

Հիմնական կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Կերպար Հայտնվելը եթերաշրջանում
1 2 3 4 5 Սերիաներ
Էդդի ՄակԿլիտոկՓիթ Լաթիմեր12131320659
Ջոան ԿելլիՄայկա «Միկա» Բերինգ12131320659
Սոլ ՌուբինեկԱրթուր «Արտի» Նիլյսեն12131320659
Ջենելլ ՈւիլյամսԼինա77711133
Սայմոն ՌեյնոլդսԴենիել Դիկինսոն314
Էլլիսոն ՍկալյոտտիԿլաուդիա Դոնովան8131320655
Աարոն էշմորՍթիվեն Ջինկս1019635
Սերիաներ ընդամենը12131320659

Երկրորդական կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Կերպար Հայտնվելը եթերաշրջանում
1 2 3 4 5 Սերիաներ
Սի Սի Էյչ ՊաունդերՄիսսիս Այրին Ֆրեդերիկ6569430
Ռիս ՌոջերՋեյմ ՄակՖերսոն32319
Թայլեր ՀայնսՋոշուա Դոնովան2215
Մարկ ՇեպպարդԲենեդիկտ Վալդա13127
Ջեյմի ՄյուրեյՀերբերթ (Հելլենա) Ուելլս644115
Պաուլա ԳարսեսԿելլի Էռնանդես516
Նոլան ՖանկԹոդդ44
Լինդսի ՈւանգերՎանեսսա Կալդեր21216
Ֆարան ԹահիրԷդվին Կասան23611
Ռենե ՕբերջոնոյիսՀյուգա Միլլեր11114
Քեյթ ՄալգրյուՋեյն Լատտիմեր426
Մայքլ ՀոլլՎոլտեր Սայքս617
Էշլի ՈւիլյամսՍալլի Ստուկովսկի44
Սաշա ՌոյզՄարկուս Դայմոնդ718
Բրենտ ՍպիներԵղբայր Էդրիան66
Պոլլի ՈւոլկերՇառլոտա Դյուպրե44
Ջեյմս ՄարստերսԲեննետ Սատտոն33
Ջոշ ԲլեյլոկՆիկ Պաուել44
Էնտոնի ՀեդՊարացելս314
Կելլի ՀուԷբիգեյլ Չու516
Կրայսսի ՈւայդհեդԿլեր Դոնովան33
Սերիաներ ընդամենը12131320659

Սերիաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵթերաշրջանՍերիաների քանակԵթերաշրջանի պրեմիերաԵթերաշրջանի ավարտ
112հուլիսի 7, 2009սեպտեմբերի 22, 2009
213հուլիսի 6, 2010դեկտեմբերի 7, 2010
313հուլիսի 11, 2011դեկտեմբերի 6, 2011
420հուլիսի 23, 2012հուլիսի 8, 2013
56ապրիլի 24, 2014մայսի 20, 2014

Պահեստներ, արտեֆակտներ և սարքավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահեստները գտնվում էին այդ ժամանակի ամենահզոր պետությունում։ Ստեղծվել է ընդամենը տասներեք պահեստ[4]։ Արտեֆակտները պահելու ժամանակ ռիսկերի հետ կապված պահեստները կարող են վերակառուցվել, դրա հետ մեկտեղ պահելով իրենց համարը և երկիրը (Պահեստ 13 - ը վեակառուցվել է երեք անգամ)։

Յուրաքանչյուր պահեստ ունի իր վերակացուն, ով ունի հատուկ կապ պահեստի հետ։ Եվ իր ռեգենտները։ Համարվում է, որ արհեստավորներին և աշխատավորներին, ոչ թե «քաղաքական գործիչներին, Հռոմի Պապին», կարելի է վստահել պահեստի կառավարումը։ Ռեգենտները վարում են երկակի, թաքնված կյանք, գործերը քննարկելու համարնախընտրում են հավաքվել անկաշկանդ մթնոլորտում։

Պահեստ 1 — գտնվել է Մակեդոնիայում։ Կառուցվել է մոտավորապես ք.ա. 336 Ալեքսանդր Մեծի հրամանով։ Հենց նրա գլխում է ծագել ստեղծել առանձին շենք գանձերը և արտեֆակտները պահելու համար, որոնք հավաքվել էին նրա զորքի կողմից ողջ մայրցամաքից։ Ալեքսանդրի մահվանից հետո ք.ա. 323 թվականին պահեստը տեղափոխվել է այլ տեղ։

Պահեստ 2 — գտնվել է ոչ հեռու եգիպտական Ալեքսանդրիայից։ Կոնսերվացման է ենթարկվել եգիպտացիների կողմից ք.ա. 31 թվականին՝ Հռոմից պաշտպանելու համար։

Պահեստ 3 — գտնվել է Հին Հռոմում մինչև 434 թվականը, երբ Աթթիլան դարձավ հոների առաջնորդը։

Պահեստ 4 — գտնվել է հոների տիրապետության տակ մինչև 453 թվականը։

Պահեստ 5 — գտնվել է Բյուզանդական կայսրությունում մինչև 813 թվականը։

Պահեստ 6 — գտնվել է Անգկորում՝ Կխմերների թագավորությունում մինչև 1219 թվականը։

Պահեստ 7 — գտնվել է Մոնղոլական կայսրության տարածքում 1219 - ից մինչև 1260 թվականը, հավանաբար Հոնկոնգից ոչ հեռու։ Կառուցվել է Չինգիզ խանի հրամանով։

Պահեստ 8 — գտնվել է Գերմանիայի ժամանակակից տարածքում Սրբազան Հռոմեական կայսրության հովանու ներքո մինչև 1517 թվականը։

Պահեստ 9 — գտնվել է 1517-го по 1566 год в Օսմանյան կայսրությունում 1517 - ից 1566 թվականներին մինչև Սուլեյման I - ի մահը։

Պահեստ 10 — գտնվել է Հնդկաստանի տարածքում՝ Մեծ Մողոլների կայսրությունում մինչև 1725 թվականը։

Պահեստ 11 — 1725 - ից 1830 թվականներին գտնվել է Ռուսական կայսրության տարածքում՝ Մոսկվայում։ 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտը փորձել է գրավել պահեստը։

Պահեստ 12 — գտնվել է Մեծ Բրիտանիայում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, Լոնդոնից ոչ հեռու։ Այնտեղ աշխատել է գործակալ Ուելլսը մինչև որ իր կամքով բրոնզապատվել է։

Պահեստ 13 — 1914 թվականից գտնվում է հարավային Դակոտայում (ԱՄՆ) К39-3Z սեկտորում։ Պահեստի հիմնական կոնստրուկտորներըը եղել են Թոմաս Էդիսոնը, Նիկոլա Տեսլան և Մաուրից Կոռնելիս Էշերը։ Ինչպես նշում է Արթին, առաջին ամերիկյան պահեստը այրվել է, քանի որ նրանք չեն իմացել ինչպես պահել «այս առարկաները»։

Պահեստ 14 — սկսել է ձևավորվել Չինաստանում՝ Պեկինի միջազգային մարզադաշտի տակ։ Այն ստեղծել է Բենեդիկտ Վալդան այլընտրանքային իրականությունից, որը ստեղծել էր Պարացելսը, բայց կանգնեցվել է Պահեստа 13 - ի գործակալների կողմից, ինչի շնորհիվ ամառվա նախօրեին Պահեստ 13 - ը մնաց մինչև սերիալի ավարտի վերջին պահը։

Ռեգենտների գաղտնարան — ռեգենտների անձնական պահեստը։ Այնտեղ գտնվում են արտեֆակտներ, որոնք, ռեգենտների կարծիքով, չի կարելի պահել Պահեստ 13 - ում։ Այնտեղ նրանք պահում են, օրինակ՝ Յանուսի Մետաղադրամը և Գիտակցությանը Տեղափոխիչը։ Գտնվում է Էլկ Ռիջ(Elk Radge) անունով տարածքում՝ Հարավային Դակոտա, «Walmart» սուպերմարկետում։

Առարկաների մեծ մասը և սարքավորումները, որոնք ցուցադրվել են Պահեստ 13 - ում, արդեն հայտնվել են սթիմպանկ ժանրի այլ ստեղծագործություններում, օրինակ՝ «Մութ սկիզբ» եռապատման և Հայաո Միյաձակիի մուլտֆիլմերում։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 20 - ին սերիալը երկարաձգվեց մինչև երկրորդ եթերաշրջան՝ 13 սերիայից բաղկացած[5][6]։ 2010 թվականի հոկտեմբերի 5 - ին երկարաձգվեց մինչև երրորդ եթերաշրջան՝ 13 սերիայից բաղկացած[7][8]։ 2011 թվականի օգոստոսի 11 - ին Syfy Universal ալիքը սերիալը երկարաձգեց մինչև չորրորդ եթերաշրջան՝ ավելացնելով սերիաների թիվը մինչև 20[9][10]։ Եթերաշրջանի երկրորդ մասը, սկսած 11 - րդ սերիայից, ցուցադրվեց 2013 թվականի ապրիլին[11]։ 2013 թվականի մայիսի 17 - ին Syfy ալիքը սերիալը երկարաձգեց մինչև հինգերորդ, ավարտական եթերաշրջան՝ բաղկացած 6 սերիայից։ Սերիաները եթեր են դուրս եկել 2014 թվականի ապրիլի 21 - ին։ Վերջին 6 - րդ սերիան ցուցադրության է դուրս եկել 2014 թվականի մայիսի 20 - ին[12]։

Զուգահեռներ այլ մեդիաների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պահեստ 13 - ը հանդիսանում է կառավարական պահոցի նմանօրինակը, որը ցուցադրվում է «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի վերջում և «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմի սկզբում։ Այնտեղ թաքցված են Ուխտի տապանը և բյուրեղապակյա գանգը (Դռների ներսի կողմերում կարելի է տեսնել 5 և 1 թվերը, որը իր հերթին հանդիսանում է հղում Գոտի 51 - ին)։
  • Սովորական առարկաների անսովոր հատկությունների մասին թեման օգտագործվել է նաև «Կորած սենյակը» սերիալում։
  • «Ուրբաթ 13» սերիալում օգտագործվել է կոլեկցիոների մասին թեման, ով փորձում է հավաքել ու չեզոքացնել ճակատագրական իրերը։
  • «Ալֆա մարդիկ» սերիալի առաջին եթերաշրջանի 5 - րդ սերիայի սկզբում գլխավոր հերոսները խոսում են մի կնոջ հետ, ով ներկայանում է այսպես. «Ես բժիշկ Կալդերն եմ ՀՎԿԿ - ից», նա ձեռքում պահում է մանուշակագույն ձեռնոցներ և այդ կնոջ դերը կատարել է Լինդսի Վանգերը։
  • Երկրորդ եթերաշրջանի 10 - րդ սերիայում ժամանակի մեքենայի մասը հիշեցնում է Հոսքային կուտակիչի «Հետ դեպի ապագա» ֆիլմի տիեզերքից։
  • Երկրորդ եթերաշրջանի 11 - րդ սերիայում Ուելլսը հանգում է մի համազգեստ, որը իր կարծիքով կրում են բոլոր ժամանակակից հնէաբան-կանայք (այսինքն Լարա Քրոֆթը
  • Գրադարանավար եռապատման մեջ զարգանում է նման թեմա։
  • Չորրորդ եթերաշրջանի 15 - րդ սերիայում Ուելլսը աշխատում է դատաբժշկական փորձագետ և ասում է, որ բնավորության բոլոր կարևոր հատկանիշները վերցրել է հեռուստաշոուից։ Այդ ժամանակ Լաթթիմերը ասում է. «Հուսով եմ, ոչ «Դեքստերից»»։ Ջեյմի Մյուրեյը (Ուելլսի դերակատարը) կատարել է առանցքային դեր «Դեքստերի» երկրորդ եթերաշրջանում։
  • Գերբնական առարկաներ գտնելու և թաքցնելու թեման լայն օգտագործվում է «SCP Հմնադրամ» ինտերնետ-տիեզերքում։
  • «Սեղմում։ Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» ֆիլմի 16 - րդ րոպեին վաճառողը գլխավոր հերոսին տանում է շտեմարանով, որը հիշեցնում է պահեստը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Программы ТВ3». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  3. ««Склад 13» | Syfy Universal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  4. Хронология возникновения складов на сайте телеканала SyFy
  5. Seidman, Robert (2010 թ․ փետրվարի 25). «"Warehouse 13" Returns Tuesday, July 13th». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Warehouse 13 | Syfy». Syfy. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «Syfy Announces Third Season Pickup For Warehouse 13». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. «Syfy unveils its largest original programming lineup in history». Blastr. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  9. Արխիվացված 2011-12-10 Wayback Machine «Склад 13» 4-й сезон | Анонс на канале Syfy
  10. Hibbert, James (2011 թ․ օգոստոսի 11). «'Warehouse 13' renewed for fourth season -- EXCLUSIVE». Inside TV. Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  11. Veronese, Keith (2012 թ․ հուլիսի 23). «A peek at what's in store for the next season of Warehouse 13». io9 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  12. «'Warehouse 13' Renewed By Syfy For A Short (Six Episode) Fifth And Final Season». TV By the Numbers. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պահեստ 13» հոդվածին։