Չեռնոբիլ (մինի սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Չեռնոբիլ
Chernobyl
Изображение логотипа
Ժանրպատմական դրամա
ԹեմաՉեռնոբիլի ատոմակայանի վթար
ՍտեղծողՔրեյգ Մազին
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն
ՀիմքՉեռնոբիլյան աղոթք
Լեզուանգլերեն
ՌեժիսորՅոհան Ռենք
Գլխավոր
դերերում
Ջարեդ Հարիս, Ստելլան Սկարսգորդ, Էմիլի Ուոթսոն, Ջեսի Բաքլի, Ադամ Նագայտիս, Փոլ Ռիտեր, Սեմ Թրոթոն, Ռոբերթ Էմմս, Ադամ Լունդգրեն, Կառլ Դևիս, Ջեյ Սիմփսոն, Էդրիան Ռոուլինս, Դևիդ Դեսիք, Մայքլ Այնեսոն, Բարրի Քեոգան, Ֆարես Ֆարես, Մայքլ Մաքելհաթոն, Con O'Neill?, Մարկ Լյուիս Ջոնս, Alan Williams?, Ալեքս Ֆերնս, Դոնալդ Սամպտեր, Jamie Sives?, Baltasar Breki Samper?, Մայքլ Սոկա, Natasha Radski?, Michael Colgan?, Ջեյմս Կոսմո, Հիլթոն Մակ Ռեյ, Պիտեր Գիննես, Kieran O'Brien?, Ջոզեֆ Ալթին, Billy Postlethwaite?, Joshua Leese?, Nadia Clifford?, Philip Barantini?, Oscar Dyekjær Giese?, Douggie McMeekin? և Alexej Manvelov?
ՊրոդյուսերՍաննե Ուոհենբերգ
Գործադիր պրոդյուսերՔերոլին Շտրաուս և Ջեյն Ֆեդերսթոուն
ՍցենարիստՔրեյգ Մազին
ՕպերատորՅակոբ Իհրե
ԵրաժշտությունՀիլդուր Գուդնադոտիր
ՄոնտաժJinx Godfrey?
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԴարաշրջանՎերակառուցում
Նկարահանման վայրԼիտվա[1] և Ուկրաինա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ5
Էկրաններին էմայիսի 6, 2019-ից հունիսի 3, 2019
ՀեռուստաալիքHBO[2] և Sky Atlantic[2]
ԸնկերությունHBO և Sky Television plc
ԴիստրիբյուտորEpic Games, Նեթֆլիքս, HBO Go? և HBO Max?
Պատկերի ձևաչափ2:1
Պարգևներ

Primetime Emmy Award for Outstanding Limited Miniseries? (2019)

,

Փրայմթայմ Էմմի մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական հաղորդման լավագույն ռեժիսուրայի համար (2019)

,

«Էմմի» մրցանակ մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկ ծրագրի սցենարի համար (2019)

,

Critics' Choice Television Award for Best Movie/Miniseries Supporting Actor? (2020)

,

Golden Globe Award for Best Miniseries or Television Film? (2020)

,

Golden Globe Award for Best Supporting Actor – Series, Miniseries or Television Film? (2020)

,

Primetime Emmy Award for Outstanding Cinematography for a Miniseries or Movie? (2019)

,

Primetime Emmy Award for Outstanding Music Composition for a Miniseries, Movie, or a Special? (2019)

,

Primetime Emmy Award for Outstanding Single-Camera Picture Editing for a Limited Series or Movie? (2019)

,

Primetime Emmy Award for Outstanding Sound Editing for a Limited or Anthology Series, Movie or Special? (2019)

,

Primetime Emmy Award for Outstanding Art Direction for a Period Series, Miniseries or a Movie? (2019)

,

Primetime Emmy Award for Outstanding Sound Mixing for a Limited Series or Movie? (2019)

,

Էմմի մրցանակ լավագույն հատուկ վիզուալ էֆեկտների համար (2019)

,

Satellite Award for Best Miniseries or Television Film? (2019)

,

Satellite Award for Best Actor – Miniseries or Television Film? (2019)

և

Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ դրամատիկական լավագույն սերիալի համար (2020)

ԱռաջադրումCritics' Choice Television Award for Best Movie/Miniseries?
Պաշտոնական կայքէջ

Չեռնոբիլ, պատմական դրամատիկական մինի սերիալ, որը ստեղծվել և գրվել է Քրեյգ Մազինի կողմից HBO-ի համար, իսկ ռեժիսորն է Ջոհան Ռենքը։ Սերիալը պատմում է 1986 թվականի ապրիլի Չեռնոբիլի միջուկային աղետի և դրան հաջորդած դեպքերի մասին։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ջարեդ Հարիսը, Ստելլան Սկարսգարդը և Էմիլի Ուոթսոնը։

Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 6-ին, ունեցել է 5 սերիա և գովասանքի է արժանացել քննադատների կողմից։ Էմմիի 71-րդ մրցանակաբաշխությանը հավակնել է 6 անվանակարգում, որոնցից մեկը Լավագույն մինի սերիալն է։ Մրցանակին են հավակնել նաև Հարիսը, Սկարսգարդը և Ուոթսոնը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոբիլը ներկայացնում է Ուկրաինայի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում տեղի ունեցած ատոմակայանի աղետի պատմությունը՝ ցույց տալով աղետի պատճառ դարձած մարդկանց և դրան հաջորդող արձագանքները[3]։ Սերիալում տեղ են գտել աղետի մասին քիչ հայտնի պատմություններ։

Մինի սերիալը մեծ մասամբ հիմնված է Պրիպյատի տեղացիների հուշերի վրա, ինչպես փաստել է Նոբելյան մրցանակի բելառուս դափնեկիր Սվետլանա Ալեքսեևիչը իր Ձայներ Չեռնոբիլից գրքում[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադամ Լունդգրեն, որպես Վյաչեսլավ Բրաժնիկ
  • Կառլ Դեյվիս, որպես Վիկտոր Պրոսկուրյակով
  • Դոնալդ Սամփթեր, որպես Ժարկով
  • Բիլլի Փոսըլթվեյթ, որպես Բորիս Ստոլյարչուկ
  • Ջոշուա Լիզ, որպես Իգոր Քիրշենբաում
  • Նադյա Քլիֆորդ, որպես Սվետլանա Զինչենկո
  • Ջեյմի Սայվս, որպես Անատոլի Սիտնիկով
  • Բալտազար Բրեկի Սեմփեր, որպես Ալեքսեյ Անանենկո
  • Ֆիլիպ Բարանտինի, որպես Վալերի Բեզպալով
  • Օսկար Ջիզ, որպես Բորիս Բառանով

Հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատաշա Ռադսկի, որպես ռուս լրագրող
  • Ջեյ Սիմփսոն, որպես Վալերի Պերեվոզչենկո
  • Մայքլ Քոլգան, որպես Միխայիլ Շչադով
  • Հիլթոն ՄաքՌեյ, որպես Միլան Կադնիկով
  • Քիրան Օ՛Բրայեն, որպես Վալերի Խոդեմչուկ
  • Ալեքսեյ Մանվելով, որպես Գարո

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում և սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեյգ Մեյզինը սկսել է ուսումնասիրություններ կատարել 2014 թվականին ծրագրված նախագծի համար՝ կարդալով գրքեր և կառավարության զեկույցներ Խորհրդային Միության ներսից և դրսից։ Մեյզինը նաև հարցազրույց է վերցրել միջուկային գիտնականներից և նախկին խորհրդային քաղաքացիներից՝ իմանալու համար, թե ինչպես է ռեակտորը գործում և ինչպիսին է եղել 1986-ի միջավայրը։ Նա նաև կարդացել է առաջին դեմքից գրված հոդվածներ՝ իր ստեղծագործության մեջ ստույգություն մտցնելու համար։ Նա ասել է. «Երբ կարդում ես պատմություններ այն մարդկանցից, ովքեր ապրել են մոտակայքում, ովքեր աշխատել են այնտեղ, ովքեր ուղարկվել են Չեռնոբիլ՝ մաքրման աշխատանքների համար... հենց այս մարդկանց հուշերն են, որ պատմությունը կենդանացնում են»[8]։

2017-ի հուլիսի 26-ին հայտարարվեց, որ HBO-ն և Sky-ը պատվիրել են Չեռնոբիլ անունով սերիալ։ Այն HBO-ի առաջին համատեղ արտադրությունն էր Sky UK-ի հետ։ Գործադիր պրոդյուսերի դերում հանդես են եկել Քրեյգ Մեյզինը, Քերոլին Սթրոսը և Ջեյն Ֆեդերսթոունը, համատեղությամբ՝ Քրիս Ֆեյի և Ջոհան Ռենքի[3][9]։ 2019-ի մարտի 11-ին հայտարարվեց, որ մինի սերիալի պրեմիերան կկայանա 2019-ի մայիսի 6-ին[10]։ 2019-ի հունիսի 4-ին Քրեյգ Մեյզինը բոլոր սերիաների սցենարները համացանցում հրապարակեց PDF տարբերակով[11]։

Հասանելի է փոդքասթ, որը պարունակում է սերիալին վերաբերվող հարցազրույցներ, որոնք Փիթեր Սագալը վերցրել է Մեյզինից[12]։

Դերաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի նախնական հայտարարության հետ միաժամանակ հաստատվեց, որ Ջարեդ Հարրիսը նկարահանվելու է սերիալում[9]։ 2018-ի մարտի 19-ին հայտարարվեց, որ գլխավոր կազմին միացել են Ստելլան Սկարսգարդը և Էմիլի Ուոթսոնը[13]։ 2018 թվականի մայիսին հայտարարվեց, որ միացել են նաև Փոլ Ռիտերը, Ջեսսի Բաքլին, Ադրիան Ռոլինսը և Քոն Օ'Նիլը[14]։

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանի թաղամասը Fabijoniškės ( Վիլնյուս, Լիտվա), որն օգտագործվել է Պրիպյատը պատկերելիս

Նախնական նկարահանումները սկսվել են 2018-ի ապրիլին Լիտվայում[9]։ Հիմնական նկարահանումները մեկնարկել են մայիսի 13-ին Վիլնյուսում, որն օգտագործվել է Պրիպյատը պատկերելու համար, քանի որ տարածքը դեռ պահպանել է խորհրդային մթնոլորտը։ Պանելային տներով խիտ մի տարածք որպես տաղավար է ծառայել տարհանման տեսարանների համար։ Ռեժիսոր Ջոհան Ռենքը դժվարության առաջ է կանգնել տների բազմաթիվ ակնառու, ժամանակակից պատուհանների պատճառով, բայց դրանք կադրից հեռացվել են հետարտադրությունում։ Մարտի վերջին արտադրությունը տեղափոխվել է Վիսագինաս, Լիտվա՝ նկարահանելու Իգնալինայի ատոմակայանի ներսի և դրսի տեսարանները։ Այն ապամոնտաժված ատոմակայան է, որը երբեմն կոչում են «Չեռնոբիլի քույր»՝ արտաքին նմանության և միջուկային ռեակտորների՝ միևնույն տեխնիկայով ստեղծված լինելու պատճառով։ 2018 թվականի հունիսի սկզբին արտադրությունը տեղափոխվել է Ուկրաինա՝ փոքրիկ եզրափակիչ տեսարաններ նկարահանելու համար[15]։ Չեռնոբիլի նկարահանումները տևել են 16 շաբաթ[16]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունը գրվել է իսլանդացի կոմպոզիտոր Հիլդուր Գուդնադոթիրի կողմից։ Ձայնային ուղեկցման մեջ նաև տեղ են գտել ձայնագրություններ իրական միջուկային ատոմակայանից[17]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոբիլը քննադատների կողմից շատ լավ է ընդունվել։ Rotten Tomatoes-ում վարկանիշն 96% է, միջին գնահատականը՝ 9/10՝ հիմնված 76 քննադատի կարծիքի վրա[18]։ Metacritic-ում միջին գնահատականը 83/100 է՝ հիմնվա/ 26 քննադատների կարծիքի վրա[19]։ IMDb-ում սերիալն ունի 10-ից 9.5 աստղ, ինչը այն դարձնում է բոլոր ժամանակների լավագույն երկրորդ սերիալը IMDb-ի վարկածով[20]. քվեարկությանը մասնակցել է ավելի քան 300,000 օգտանուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.capital.fr/economie-politique/la-serie-tchernobyl-ravit-et-inquiete-en-lituanie-1347665
  2. 2,0 2,1 https://deadline.com/2017/07/hbo-sky-chernobyl-miniseries-starring-the-crown-jared-harris-tca-1202136735/
  3. 3,0 3,1 Petski Denise (հուլիսի 26, 2017)։ «'Chernobyl' Miniseries Starring 'The Crown's Jared Harris Set By HBO & Sky – TCA»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 1, 2017-ին։ Վերցված է նոյեմբերի 24, 2017 
  4. «The real Chernobyl HBO's hit miniseries is ending, and here's how its characters compare to their real-life counterparts»։ Meduza։ մայիսի 28, 2019։ Վերցված է հունիսի 1, 2019 
  5. «Emily Watson on her new TV drama, Chernobyl»։ The Scotsman (JPIMedia)։ մայիսի 4, 2019։ Վերցված է մայիսի 28, 2019 
  6. At the end of episodes "Vichnaya Pamyat", "Open Wide, O Earth", and "Please Remain Calm" he is listed as "KGB Chairman Charkov". However, during a conversation between Legasov and Charkov (episode 3, 46m 48s) they say:
  7. At the end of episode "Open Wide, O Earth" you can hear the recruiting officer reading Pavel's identification papers out loud: "Pavel Ivanovich Gremov".
  8. «Five-Part Miniseries Chernobyl, An HBO/Sky Co-Production Starring Jared Harris, Stellan Skarsgård and Emily Watson, Written and Created by Craig Mazin, and Directed by Johan Renck, Debuts May 6 on HBO»։ HBO։ ապրիլի 10, 2019։ Վերցված է մայիսի 31, 2019 
  9. 9,0 9,1 9,2 Littleton Cynthia (հուլիսի 26, 2017)։ «HBO Sets 'Chernobyl' Miniseries to Star Jared Harris»։ Variety։ Արխիվացված օրիգինալից մայիսի 12, 2019-ին։ Վերցված է նոյեմբերի 24, 2017 
  10. Dela Paz Maggie (մարտի 11, 2019)։ «HBO Miniseries Chernobyl Sets May Premiere Date»։ ComingSoon.net։ Արխիվացված օրիգինալից մարտի 27, 2019-ին։ Վերցված է մայիսի 7, 2019 
  11. Neilan Dan (հունիսի 4, 2019)։ «Chernobyl's scripts are available for download, if you dare»։ The A.V. Club։ Վերցված է հունիսի 5, 2019 
  12. Greene Steve (ապրիլի 18, 2019)։ «'Chernobyl': HBO Will Release Weekly Podcast Companion to Limited Series»։ IndieWire։ Վերցված է հունիսի 4, 2019 
  13. Andreeva Nellie (մարտի 19, 2018)։ «'Chernobyl': Stellan Skarsgård & Emily Watson To Star In HBO & Sky's Miniseries»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից մարտի 19, 2018-ին։ Վերցված է մարտի 19, 2018 
  14. Petski Denise (մայիսի 23, 2018)։ «'Chernobyl': Paul Ritter, Jessie Buckley, Adrian Rawlins & Con O'Neill Among Cast Additions For HBO/Sky Miniseries»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից մայիսի 12, 2019-ին։ Վերցված է փետրվարի 19, 2019 
  15. Lapienytė Jurgita (մայիսի 13, 2018)։ «Fabijoniškėse filmuojamo „Černobylio" režisierius pakeitė požiūrį į branduolinę energiją: tai pabaisa, kurios negalime suvaldyti»։ 15min.lt (Lithuanian)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-01-ին։ Վերցված է ապրիլի 1, 2019 Կաղապար:Better source
  16. «Prodiuserė: HBO projektas Lietuvoje paliks ne mažiau 7 mln. eurų»։ 15min.lt (Lithuanian)։ հուլիսի 27, 2017։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 1, 2019-ին։ Վերցված է ապրիլի 1, 2019 Կաղապար:Better source
  17. Shackleford Tom (հունիսի 6, 2019)։ «Score For HBO's 'Chernobyl' Was Recorded Using Sounds From Inside A Nuclear Power Plant [Listen]»։ Live For Live Music։ Վերցված է հունիսի 24, 2019 
  18. «Chernobyl: Miniseries (2019)»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Արխիվացված օրիգինալից մայիսի 7, 2019-ին։ Վերցված է հունիսի 4, 2019 
  19. «Chernobyl»։ Metacritic։ CBS։ Արխիվացված օրիգինալից մայիսի 6, 2019-ին։ Վերցված է հունիսի 4, 2019 
  20. Stolworthy Jacob (հունիսի 5, 2019)։ «Chernobyl becomes the highest-rated TV series of all time on IMDb»։ The Independent։ Վերցված է հունիսի 10, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]