Ալեքսանդր Ակիմով
| Ալեքսանդր Ակիմով Александр Акимов | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | 1953 մայիսի 6 |
| Ծննդավայր | |
| Մահացել է | հունիսի 11, 1986 (տարիքը 33) Ճառագայթային հիվանդությունից |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Գերեզման | Միտինսկի գերեզմանոց[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ |
| Մասնագիտություն | տեխնիկ, Լիկվիդատորներ և Չեռնոբիլի ատոմակայան |
| Աշխատանք | Միջուկային ֆիզիկոս |
| Աշխատատու | Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ԱԷԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդր Ֆյոդորովիչ Ակիմով (ռուս.՝ Александр Фёдорович Акимов, ուկրաիներեն՝ Олександр Федорович Акімов, մայիսի 6, 1953, Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային միջուկային ինժեներ։ 1986 թվականի ապրիլի 26-ին եղել է Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում անվտանգության փորձարկման գիշերային հերթափոխի անձնակազմում։ Փորձարկման ընթացքում թույլ տված խախտումները Չեռնոբիլի ատոմակայանի վթարի պատճառ հանդիսացան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1953 թվականի մայիսի 6-ին՝ Նովոսիբիրսկ քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի Ճարտարագիտության և ջերմային էներգետիկայի ավտոմատացման բաժինը։
1979 թվականի սեպտեմբերին աշխատանքի է անցել Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Աշխատանքային առաջին հինգ տարիների ընթացքում զբաղեցրել է տուրբինների կառավարման ավագ ինժեների և տուրբինային շինությունների վերահսկիչի պաշտոնները։
1984 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է 4-րդ էներգաբլոկի հերթափոխի ղեկավար[2]։
1986 թվականի ապրիլի 26-ին Ակիմովը կատարում էր հերթափոխի ղեկավարի պարտականությունները։ Ինչպես նախատեսվել էր, 4-րդ էներգաբլոկում անվտանգության փորձարկման նկատառումներով անջատվել էր տուրբինը, ինչի հետևանքով հզորության կտրուկ աճ գրանցվեց։ Ակիմովը ստիպված սեղմեց ԱԶ-5 կոչվող վթարային կոճակը՝ կանգնեցնելու էներգաբլոկի աշխատանքը։ Էներգաբլոկի ձգաձողերը կանգնեցին մոտ 2-ից 2,5 մետրի վրա (դրանց խորությունը կազմում էր 7 մետր), սակայն բորի կաղապարաձողերը՝ դրանց գրաֆիտային ծայրերով հանդերձ, անկառավարելիորեն մեծացրել էին ներսի ջերմաստիճանը։ Ի վերջո, էներգաբլոկը պայթեց։ Ակիմովն իր անձնակազմի հետ միասին մինչև վաղ առավոտ վթարված էներգաբլոկի ներսում պոմպամղման եղանակով հովացման ջուր մատակարարեց միջուկի մեջ[3]։
Ակիմովը մահացավ 1986 թվականի մայիսի 11-ին, վթարից երկու շաբաթ անց, սուր Ճառագայթային հիվանդությունից՝ ընդամենը 33 տարեկանում։
Հետաքննության նախնական փուլում, վթարի մեջ մեղադրում էին հենց Ակիմովին և նրա աշխատակիցներին, սակայն ավելի ուշ ապացուցվեց ատոմակայանի տնօրեն Վիկտոր Բրյուխանովի, գլխավոր Ինժեներ Նիկոլայ Ֆոմինի և գլխավոր ինժեների տեղակալ Անատոլի Դյատլովի մեղքը։ Համաձայն հետաքննության, ղեկավար անձնակազմի անդամները չէին հետևել անվտանգության գործարանային ուղեցույցներին և անտեսել էին Ակիմովի և նրա աշխատակիցների բազմաթիվ նախազգուշացումները[4]
2008 թվականին, Ակիմովը հետմահու արժանացել է Ուկրաինայի նախագահի 3-րդ աստիճանի արիության մեդալի[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Տատյանա, Գրիվա. «Герои-ликвидаторы». chnpp.gov.ua.
- ↑ Barringer, Felicity (2001 թ․ ապրիլի 22). «The World; Life After Death: Chernobyl Today». The New York Times.
- ↑ «U.S. doctor indicates Chernobyl toll now at 13». The Nashua Telegraph. Associated Press. 1986 թ․ մայիսի 16 – via Google News.
- ↑ Նախագահի հրաման համար 1156/2008 . 12 դեկտեմբերի, 2008թ.
