Վասիլի Իգնատենկո
Վասիլի Իգնատենկո Василий Игнатенко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1961 մարտի 13 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | հունիսի 11, 1986 Ճառագայթային հիվանդությունից | (տարիքը 25)
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գոմելի ռադիոտեխնիկայի միջնակարգ մասնագիտական դպրոց |
Մասնագիտություն | հրշեջ |
Աշխատանք | Հրշեջ |
Ամուսին | Լյուդմիլա Իգնատենկո |
Պարգևներ և մրցանակներ | Կարմիր դրոշի շքանշան «Ոսկե Աստղ» շքանշան և Ուկրաինայի հերոս |
Վասիլի Իվանովիչ Իգնատենկո (ռուս.՝ Василий Иванович Игнатенко, բելառուս․՝ Васіль Іванавіч Ігнаценка ուկր.՝ Василь Іванович Ігнатенко, մարտի 13, 1961, Spiaryžža, Q2340776?, Բրահինի շրջան, Գոմելի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - մայիսի 13, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), հրշեջ-լիկվիդատոր, Պրիպյատ քաղաքի պաշտպանության 6-րդ հրդեհային բաժանմունքի (СВПЧ-6) հրամանատար, ավագ սերժանտ, հետմահու Ուկրաինայի հերոս (2006):
1986 թվականի ապրիլի 25-ի, լույս 26-ի գիշերը, անմիջականորեն մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Ճառագայթման մահացու չափաբաժին ստանալու պատճառով, երկու շաբաթ անց՝ մայիսի 13-ին, մահացել է սուր ճառագայթային հիվանդությունից[1][2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1961 թվականի մարտի 13-ին, Բելառուսական ԽՍՀ Գոմելի մարզի Բրահինի շրջանի Սպերժիե գյուղական համայնքում: Ունի ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում:
Ավարտել է Գոմելի ռադիոտեխնիկայի մասնագիտական դպրոցը, գործուղվել Բոբռույսկ քաղաք: Ծառայել է Մոսկվայի հրշեջ տեղամասում: Ծառայությունից հետո փորձել է աշխատանքի տեղավորվել է Չեռնիգովում, սակայն չի կարողացել, ինչից հետո տեղափոխվել է ՈւԽՍՀ Պրիպյատ քաղաք և աշխատանքի անցել հրշեջ ծառայությունում:
1986 թվականի ապրիլի 25-ի, լույս 26-ի գիշերը, հրշեջ բրիգադի հետ միասին անմիջականորեն մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի հրդեհի մարման աշխատանքներին: Սուր ճառագայթային չափաբաժին ստանալուց հետո, ապրիլի 27-ին, մյուս հրշեջների հետ տարհանվել է Մոսկվայի թիվ 6 հիվանդանոց՝ ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատության: Վիրահատությունն ապարդյուն է անցել, և մայիսի 13-ին, ընդամենը 25 տարեկան հասակում, Իգնատենկոն վախճանվել է ճառագայթային հիվանդությունից:
Թաղված է Մոսկվայի Միտինոյի գերեզմանատանը:
Իգնատենկոյի պատմությունն առկա է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Ձայներ Չեռնոբիլից» ստեղծագործության մեջ: Ալեքսիևիչը հիմնվել է Իգնատենկոյի այրու՝ Լյուդմիլա Իգնատենկոյի վկայությունների վրա:
Իգնատենկոյի կերպարն առկա է «HBO» ընկերության 2019 թվականին նկարահանած «Չեռնոբիլ» 5-մասանի հեռուստաֆիլմում, որտեղ նրան մարմնավորում է բրիտանացի դերասան Ադամ Նագայտիսը[3]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Adam Higginbotham: Midnight in Chernobyl: The Untold Story of the World's Greatest Nuclear Disaster
- ↑ Chaes հրշեջները: Չերնոբիլի հերոսները, peskiadmin.ru
- ↑ Միտչել Մոլի (28 May 2019)։ «Chernobyl: Was firefighter Vasily Ignatenko a real person?»։ «Daily Express»։ Վերցված է հունիսի 18, 2019