Ձայներ Չեռնոբիլից
Ձայներ Չեռնոբիլից ռուս.՝ Чернобыльская молитва | |
|---|---|
| Ենթավերնագիր | Хроника будущего և The Oral History of a Nuclear Disaster |
| Հեղինակ | Սվետլանա Ալեքսիևիչ |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | ոչ գեղարվեստական գրականություն |
| Թեմա | Չեռնոբիլի ատոմակայանի վթար |
| Մասն է | Voices of Utopia? |
| Բնօրինակ լեզու | ռուսերեն |
| Նախորդ | Ցինկե տղաներ |
| Հաջորդ | Second-Hand Time? |
| Երկիր | |
| Հրատարակման տարեթիվ | 1997 |
| Թվային տարբերակ | alexievich.info/knigi/ChernobylskayaMolitva.pdf |

Չեռնոբիլի աղոթքը․ Ապագայի ժամանակագրություն (բրիտանական վերնագիր), Ձայներ Չեռնոբիլից․ Միջուկային աղետի բանավոր պատմություն (ամերիկյան վերնագիր), գիրք՝ գրված Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի կողմից[1][2]։ Ալեքսիևիչը լրագրող էր, ով ապրում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, երբ պատահել է Չեռնոբիլի աղետը (1986 թվական)։ Այդ ժամանակ Բելառուսը գտնվում էր Խորհրդային Միության կազմում որպես Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
Ալեքսիևիչը հարցաքննել է ավելի քան 500 ականատեսների, այդ թվում նաև հրշեջների, քաղաքական գործիչների, ֆիզիկոսների և հասարակ քաղաքացիների 10 տարի շարունակ։ Գիրքը ներկայացնում է Չեռնոբիլի ողբերգական պատահարի հոգեբանական և անձնական հետևանքները, և ուսումնասիրում է անհատների փորձն ու թե ինչպիսի ազդեցություն է աղետն ունեցել նրանց կյանքի վրա[3]։
«Չեռնոբիլի աղոթքը» առաջին անգամ հրատարակվել է ռուսերենով 1997 թվականին («Чернобыльская молитва»), իսկ վերանայված, նորացված օրինակը հրատարակվել է 2013 թվականին։ Գրքի ամերիկյան թարգմանությունը 2005 թվականին արժանացել է National Book Critics Circle–ի կողմից մրցանակի[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UK edition: Chernobyl Prayer: A Chronicle of the Future, translated by Anna Gunin and Arch Tait (Penguin Modern Classics, 2016; 978-0241270530)
- ↑ ; US edition:Voices from Chernobyl: The Oral History of the Nuclear Disaster, translated by Keith Gessen (Dalkey Archive Press, 2005; 1-56478-401-0)
- ↑ Journal of Nuclear Medicine Vol. 47 No. 8 1389-1390
- ↑ Voices from Chernobyl
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձայներ Չեռնոբիլից» հոդվածին։ |
| ||||||