Jump to content

Ջեսսի Բաքլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսսի Բաքլի
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 28, 1989(1989-12-28)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Կիլարնի, Քերի կոմսություն
Քաղաքացիություն՝ ÉIR
Մասնագիտություն՝երգչուհի, դերասանուհի և կոմպոզիտոր
Պարգևներ՝
IMDb։ID 2976580

Ջեսսի Բաքլի (անգլ.՝ Jessie Buckley, դեկտեմբերի 28, 1989(1989-12-28)[1], Կիլարնի, Քերի կոմսություն), իռլանդացի դերասանուհի և երգչուհի, որն իր հայտնիությունը ստացել է Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա BBC-ի կողմից վեց մասից բաղկացած էկրանավորման մեջ Մարի Բոլկոնսկայի և «Տաբու» հեռուստասերիալում Լորնի Բոուի դերերի շնորհիվ[7][8]։ Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիր է։ BAFTA մրցանակի եռակի հավակնորդ, այդ թվում նաև «Ծագող աստղ» անվանակարգում և «Օսկար» մրցանակի հավակնորդ՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անծանոթ դուստրը» ֆիլմում իր դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսի Բաքլին ծնվել է 1989 թվականին, վոկալի ուսուցչուհու ընտանիքում։ Սովորել է Ursuline Secondary School-ում, որտեղ հանդես է եկել դպրոցական բեմադրությունների ժամանակ։

Կարիերայի սկիզբ։ I’d Do Anything

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսի 31-ին Բաքլին I’d Do Anything բրիտանական տաղանդների շոուում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[9]։ Շոուի նպատակն էր վերածնված «Օլիվեր!» մյուզիքլի Նենսիի համար գտնել համապատասխան երգչուհի[10]։

Շոու Երգ
1-ին շաբաթ «River Deep – Mountain High»
2-րդ շաբաթ «Killing Me Softly»
3-րդ շաբաթ «One Night Only» «Երազանքի աղջիկներ» մյուզիքլից
4-րդ շաբաթ «Why Do Fools Fall in Love»
5-րդ շաբաթ «Stop!»
6-րդ շաբաթ «The Man that Got Away» «Աստղը ծնվեց (1954)» ֆիլմից
7-րդ շաբաթ «Fighter»
8-րդ շաբաթ «How Do I Live»
9-րդ շաբաթ «What I Did for Love» «Կորդեբալետ» մյուզիքլից
10-րդ շաբաթ
(եզրափակիչ)
«The First Time Ever I Saw Your Face»
«The Man That Got Away»
«As Long as He Needs Me»

Աշխատանքը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 14-ին Բարքլին Հայդ պարկում մասնակցել է Էնդրյու Լլոյդ Ուեբերի 60-ամյակին նվիրված շոուին։ Նա, I 'd Do Anything-ի եզրափակչի մյուս մասնակիցների՝ Քիշեյ Ամպոնսա-Բենսոնի, Նիամ Փերիի և Ռեյչել Թաքերի, ինչպես նաև Any Dream Will Do շոուի եզրափակչի մասնակիցներ Դենիել Բոյզի, Լյուիս Բրեդլիի, Բեն Ջեյմս-Էլիսի և քիթ Ջեքի հետ երգել է «Աստղերի էքսպրես»-ից «I don' t Know How to Love Him» և «Light at the End of the Tunnel» երգերը[11]։ Նույն թվականի սեպտեմբերի 18-ին Բաքլին և Իֆե Մուլհոլանդը հանդես եկան RTÉ Concert Orchestra-ի հետ Դուբլինի ազգային համերգասրահում՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերին նվիրված երեկոյի ժամանակ[12]։

Այն բանից հետո, երբ Բաքլին գրավեց երկրորդ տեղը I’d Do Anything մրցույթում, նրան առաջարկեցին դառնալ հաղթող Ջոդի Պրենջերի Նենսիի դերի կրկնակի դերակատար[13], սակայն նա մերժեց առաջարկը՝ նախընտրելով մասնակցել մեկ այլ նախագծի։ Նա Սթիվեն Սոնդհայմի «Փոքրիկ սերենադ» մյուզիքլի վերածննդի ժամանակ ստացել է էն Էդգերմանի դերը. մյուզիքլին մասնակցել են նաև Մորին Լիպմանը և Հաննա Ուեդինգեմը, իսկ որպես ռեժիսոր հանդես է եկել Թրևոր Նանը[14]։ 2008 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2009 թվականի մարտի 8-ը ներկայացումները տեղի են ունեցել Լոնդոնի Menier Chocolate Factory-ում և Studio Theatre-ում, իսկ 2009 թվականի ապրիլի 7-ից հուլիսի 25-ը ներկայացումները տեղի են ունեցել Garrick Theatre-ում, որը West End-ում դարձել է Բաքլիի դեբյուտը։

Բաքլին նաև հանդես է եկել մի շարք ազգային համերգների ժամանակ, որոնց թվում առանձնանում է 2009 թվականի Սուրբ Ծննդյան համերգը Մարիա Ֆրիդմանի հետ[15], Լոնդոնի Cantabile քառյակի և Թիմ Ռայսի հետ և 2010 թվականի փետրվարին Վալենտինի օրվա համերգների շարքը Դանիել Բոյզի և «Փոքրիկ Սերենադ» մյուզիքլի գործընկեր Քելլի Փրայսի հետ[16][17]։

2013 թվականի Շեքսպիրյան գլոբուսի ամառային եթերաշրջանի շրջանակներում նա «Փոթորիրկ» պիեսում մարմնավորել է Միրանդային ու երգչուհի Արաբելլա Հանթին, և Քեյթին՝ Սամուել Ադամսոնի «Դանիել» պիեսում[18][19]։ 2013 թվականի սեպտեմբերին Բաքլին մասնակցել է Մայքլ Գրանդաջի «Հենրի V» պիեսի բեմադրությանը՝ Ջուդ Լոուի գլխավոր դերակատարմամ․ ներկայացումները անցկացվել են Ուեսթ Էնդում գտնվող Noël Coward թատրոնում[20]։

2014 թվականին Չիչեստերի փառատոնային թատրոնի Պիտեր Շեֆերի «Ամադեուս» պիեսում խաղացել է Կոնստանցիա Մոցարտի դերը[21]։ Նա նաև խաղացել է Պերդիտայի դերը Քենեթ Բրանի թատերական կազմակերպության «Ձմեռային հեքիաթ» ներկայացման մեջ[22]․ 2015 թվականի նոյեմբերի 26-ին իրական ժամանակով ցուցադրվել է կինոյում ամբողջ աշխարհով։

2020 թվականի օգոստոսին Բաքլին պետք է մարմնավորեր Ջուլիետի դերը Լոնդոնի թագավորական ազգային թատրոնի բեմում՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ի նոր ցուցադրության մեջ, որի ռեժիսորն է Սայմոն Գոդվինը[23], բայց 2020 թվականի ամռանը, ինչպես ազգային թատրոնի մյուս ներկայացումները, այս ներկայացումը նույնպես չեղարկվեց COVID-19 համավարակի պատճառով։ Փոխարենը, ազգային թատրոնի տարածքում նկարահանվեց հեռուստատեսային ֆիլմ, որն էկրան Է բարձրացավ 2021 թվականի ապրիլին[24]։

2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտ Բաքլին խաղացել է Սալի Բոուլզի դերը «Կաբարե» մյուզիքլի նոր ցուցադրության մեջ, որտեղ նրա գործընկերը Էդդի Ռեդմեյնն էր։ Ցուցադրությունը, ներառյալ Բաքլիի խաղը, արժանացել է բուռն արձագանքների, իսկ դերասանուհին արժանացել Է Լոուրենս Օլիվիեի մրցանակի՝ մյուզիքլում լավագույն դերասանուհին լինելու համար[25][26]։

Կարիերան հեռուստատեսությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2015 թվականներին Բաքլին հեռուստատեսային էպիզոդիկ դերեր է խաղացել, ինչպես նաև նկարահանվել է մի շարք կարճամետրաժ ֆիլմերում։ 2016 թվականին BBC-ում կայացել է Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի վեց մասից բաղկացած էկրանավորման պրեմիերան, որում Բաքլին մարմնավորել է Մարի Բոլկոնսկայայի դերը[27]։ Նա արժանացել է քննադատների հավանությանը․ The Guardian-ից Վիվ Գրոսկոպը հատկապես նկատել է սերիալի երկրորդ եթերաշրջանի դերասանական խաղը, գրելով, որ նա հրաշալի կերպով բացել է այդ սովարական և բարեպաշտ հերոսուհու բնավորությունը[28]։

2017 թվականին Բաքլին հայտնվել է BBC«Տաբու» հեռուստասերիալի Լորնա Բոուի դերում, որտեղ գլխավոր դերակատարը եղել է Թոմ Հարդին[8]։ Նույն թվականին նա խաղացել է Օնոր Մարտինի դերը «Վերջին գրառումը» սերիալում։ 2018 թվականին խաղացել է Մերիեն Հոլկոմբի գլխավոր դերը Ուիլկի Քոլինզի «Սպիտակազգեստ կինը» վեպի էկրանավորման մեջ[29]։

2019 թվականին «Չեռնոբիլ» մինի-սերիալում խաղացել է Լյուդմիլա Իգնատենկոյի՝ հրշեջ Վասիլի Իգնատենկոյի կնոջ դերը, որը Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների առաջին վերացողներից մեկն էր։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010-2011 ս Այս սեպտեմբերին This SeptemberԷմիլի Սթրոնգ
2011 կֆ Միացիր իմ խմբին Join My BandՍտելլա
2012 կֆ Խաչվող քամիներ CrosswindsՋեսսի
2013 մֆ Ջեքը և սրտի մեխանիկան Jack et la mécanique du coeurԼուսին
2014 ս Ինդեվոր EndeavourՔիթթի Բատեն
2014 ֆ Փոթորիկ The TempestՄիրանդա
2015 ֆ Ձմեռային հեքիաթ Branagh Theatre Live: The Winter’s TaleՊերդիտա
2016 ս Պատերազմ և խաղաղություն War and PeaceՄարի Բոլոնսկայա
2016 կֆ Կարճ զբոսանք։ Ռոմեո և Ջուլիետ The Complete Walk: Romeo and JulietՋուլիետ
2017 ս Տաբու TabooԼորնա Բոու
2017 ֆ Գազան BeastՄոլլ
2017 ս Վերջին գրառում The Last PostՕնոր Մարտին
2017 կֆ Պուլսար PulsarԿասա
2017 ֆ Վայրի վարդ Wild RoseՌոուս-Լին Հարլան
2017 կֆ Կարմիր լույս Red LightՔելլի
2018-2018 ս Սպիտակազգեստ տիկինը The Woman in WhiteՄերիեն Հոլկոմբ
2019 ֆ Ջուդի JudyՌոզալին Ուայդլեր
2019 ս Չեռնոբիլ ChernobylԼյուդմիլա Իգնատենկո
2020 ֆ Դուլիթլ The Voyage of Doctor DolittleՎիկտորիա թագուհի
2020 ֆ Միսս Վատ պահվածքը MisbehaviourՋո Ռոբինսոն
2020 ս Ֆարգո FargoՕրետա Մեյֆլաուեր
2020 ֆ Ես մտածում եմ այս ամենին վերջ տալու մասին I'm Thinking of Ending ThingsԼյուսի
2020 ֆ Լրստեսների խաղ CourierՇեյլա Վին
2021 ֆ Ռոմեո և Ջուլիետ Romeo & JulietՋուլիետ
2021 ֆ Անծանոթ դուստրը Lost DaughterԵրիտասարդ Լեդա
2022 ֆ Տղամարդիկ MenՀարփեր
2022 ֆ Խոսում են կանայք Women TalkingՄարիշ Լոուեն
Անհայտ ֆ Փոքրիկ չար նամակներ Wicked Little LettersՌոուզ Գուդինգ
Տարի Անվանումը հայերենով Անվանումը անգլերենով Դերը Ծանոթագրություններ
2022 Մռայլ նկարների անթոլոգիա։ Հրեշն իմ մեջ The Dark Pictures Anthology: The Devil in Me Քեյթ Ուայլդեր Արտաքին տեսք, ձայնային գործողություն, շարժումների գրավում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. https://x.com/CriticsChoice/status/2008006820976378077
  3. https://x.com/goldenglobes/status/2010561912455811575
  4. https://x.com/BAFTA/status/2025674311705497613
  5. https://x.com/theactorawards/status/2028307695267451172
  6. Jessie Buckley Accepts the Oscar for Actress in a Leading Role - Oscars 2026 | 98th Academy Awards
  7. «War and Peace – Characters – BBC One». BBC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  8. 1 2 Frost, Caroline (2017 թ․ հունվարի 13). «'Taboo' Star Jessie Buckley: From 'I'd Do Anything' To 'War And Peace', 9 Facts In 90 Seconds». Huffpost Entertainment - United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  9. «Reviewing the Situation: Final Results, Jodie is Nancy!». BBC. 2008 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 31-ին.
  10. «Nancy Contestants – Jessie». BBC. 2008 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին.
  11. Shenton, Mark (2008 թ․ սեպտեմբերի 14). «Paige, Menzel, Barrowman and More Celebrate Lloyd Webber's Birthday in the Park». Playbill. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. «Jessie Buckley appeared in NCH, Dublin». Kerry News Blog. 2008 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. Battles, Jan (2008 թ․ հուլիսի 13). «Kerrys Jessie Buckley offered Oliver role». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  14. Smith, Alistair (2008 թ․ հոկտեմբերի 10). «I'd Do Anything runner-up Buckley to join Lipman in A Little Night Music». The Stage. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. «Friedman, Rice and Buckley join Cantabile for Christmas concerts – News». The Stage. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  16. «Jessie Buckley to appear at Pizza on the Park – News». The Stage. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  17. «Raymond Gubbay». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  18. «The Tempest / Shakespeare's Globe». Shakespearesglobe.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  19. Tripney, Natasha (2013 թ․ հուլիսի 22). «Gabriel». The Stage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  20. Bannister, Rosie (2013 թ․ սեպտեմբերի 20). «Full cast announced for Grandage's Henry V starring Jude Law, who is at the 'peak of his powers'». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. Michael Billington (2014 թ․ հուլիսի 18). «Rupert Everett's Salieri darkly rages at God». theguardian.com (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  22. Kellaway, Kate (2015 թ․ նոյեմբերի 15). «The Winter's Tale; Harlequinade; All on Her Own review – a gift to eye and heart». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  23. Alex Wood (2019 թ․ նոյեմբերի 15). «National Theatre announces Jessie Buckley and Josh O'Connor in Romeo and Juliet for 2020 programme». www.whatsonstage.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  24. Susannah Clapp (2021 թ․ ապրիլի 21). «Romeo & Juliet review – Jessie Buckley and Josh O'Connor are outstanding». www.theguardian.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  25. Sarah Crompton (2021 թ․ դեկտեմբերի 12). «Cabaret review – Eddie Redmayne and Jessie Buckley lead shattering West End revival». www.whatsonstage.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  26. «Winners announced for 2022 Olivier Awards». www.whatsonstage.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  27. «Jessie Buckley, interview: the BBC’s War and Peace star on Andrew Lloyd Webber, Dame Judi Dench and competitive karaoke battles», Evening Standard, 16 December 2015 Արխիվացված 1 Դեկտեմբեր 2017 Wayback Machine. Accessed 24 January 2016
  28. Groskop, Viv (2016 թ․ հունվարի 10). «War and Peace recap: episode two – forget pecs appeal, it's all about the flop of the fringe». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  29. Eleanor Bley Griffiths (2018 թ․ մայիսի 7). «Meet the cast of BBC Victorian thriller The Woman in White». radiotimes.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսսի Բաքլի» հոդվածին։