Jump to content

Killing Me Softly with His Song

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Killing Me Softly with His Song»
«Killing Me Softly with His Song» սինգլի շապիկը (Ռոբերտա Ֆլեք, 1973)
Ռոբերտա Ֆլեքի սինգլը
«Killing Me Softly» ալբոմից
Ֆորմատ7"
Ձայնագրված17 նոյեմբերի, 1972
Ժանրսոուլ
ԵրգահանCharles Fox?[1]
Տևողություն4:46
ԼեյբլAtlantic
ՊրոդյուսերՋոել Դորն
Ռոբերտա Ֆլեքի սինգլների ժամանակագրություն
«Where Is the Love»
(1972)
«Killing Me Softly with His Song»
(1973)
«Jesse»
(1973)

«Killing Me Softly with His Song», երգ, որը գրվել է 1971 թվականին և փաստացիորեն դարձել է փոփ երաժշտության ստանդարտ։ Երաժշտություն հեղինակել է Չարլզ Ֆոքսը, տեքստը՝ Նորման Գիմբելը։ Հայտնի երգի հիմքում դրվել է Լորի Լիբերմանի «Killing Me Softly with His Blues» («Իր կարոտով/տրամադրությամբ նա քնքշորեն սպանում է ինձ») բանաստեղծությունը, որից Լորի Լիբերմանը ոգեշնչվել է, իր խոստովանությամբ, այդ ժամանակ դեռևս անհայտ Դոն Մաքլինի ելույթից Լոս Անջելեսի «Տրուբադուր» ակումբում 1971 թվականին։ 1974 թվականին Ռոբերտա Ֆլեքի կատարմամբ երգն արժանացել է «Գրեմմի» երեք մրցանակի Տարվա լավագույն ձայնագրություն, Տարվա լավագույն երգ և Կանանց լավագույն վոկալ փոփ կատարում անվանակարգերում։ 1997 թվականին The Fugees-ի տարբերակը ստացել է «Գրեմմի» Ռիթմ-ն-բլյուզ ոճով լավագույն կատարում դուետով կամ խմբով անվանակարգում։

Երգը և նրա քավեր տարբերակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերմանն առաջինն է եղել, որ ձայնագրել է այս երգը․ այն թողարկվել է նրա «Lori Lieberman» ալբոմի կազմում 1972 թվականին։ Բայց երգին իսկական ճանաչման է արժանացել 1973 թվականին, երբ այն կատարել է Ռոբերտա Ֆլեքը (Roberta Flack)։ Չորս շաբաթ երգն զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ Այնուհետև նրան փոխարինել է the The O'Jays-ի «Love Train» երգը, որից հետո այն կրկին վերադարձել է ԱՄՆ-ի հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներ՝ առաջ անցնելով «Love Train» երգից։

1975 թվականին «Killing Me Softly» երգի գործիքային տարբերակը դարձել է «The Drowning Pool» ֆիլմի երաժշտական թեման, որտեղ գլխավոր դերը կատարել է Փոլ Նյումանը։ Երգի հեղինակ Չարլզ Ֆոքսը հանդես է եկել որպես այդ ստեղծագործության դիրիժոր։

Երգի նոր քավեր տարբերակը 1988 թվականին թողարկել է R&B կատարող Al B. Sure!-ն իր «In Effect Mode» դեբյուտային ալբոմում։ Տարբերակը հաջողություն է ունեցել, իսկ Al B. Sure!-ն 1989 թվականին ընտրվել է որպես լավագույն նոր R&B մենակատար տղամարդկանց շրջանում։ 1996 թվականին երգը կատարել է The Fugees հիփ-հոփ խումբը, որի կազմում հանդես է եկել Լորեն Հիլը (Lauryn Hill)։ Նրանց տարբերակը հասել է երկրորդ հորիզոնականին ԱՄՆ ռադիոեթերի հիթ-շքերթներում և նույն հորիզոնականներին Մեծ Բրիտանիայում, որտեղ հասել է մինչև առաջին հորիզոնական և տարածվել է մեկ միլիոն տպաքանակով։ 1996 թվականին The Fugees-ի հաջողությունից հետո ձայնագրվել է Ռոբերտա Ֆլեքի կատարման ռեմիքս տարբերակը, որը գլխավորել է Hot Dance Music/Club Play Chart հիթ-շքերթը։

Ի թիվս այլոց, երգի իրենց տարբերակը ձայնագրել են հայտնի կատարողներ Գլորիա Գեյնորը, Էնգելբերտ Համփերդինքը, Նենսի Սինատրան, Թորի Ամոսը, Եվա Քեսեդին, Փրեշես Ուիլսոնը, Փերրի Կոմոն, Արետա Ֆրանկլինը, Մայքլ Ջեքսոնը և The Jacksons, Էնն Մյուրեյը (Anne Murray), Լյութեր Վենդրոսը (Luther Vandross), Թոնի Բրեքսթոնը (Toni Braxton), Ալիշա Քիզը, Ջակո Պաստորիուսը, Շիրլի Բեսսին, The Singers Unlimited, Youngblood Brass Band, The Plain White T’s, Mina, Susan Wong, Զախար Մայը, Վիկտոր Ֆալիոնն ու Միխայիլ Պոպլավսկին, Լեոնիս Չեռնովեցկին ու Դիմա Բիլանը։

2002 թվականին երգը դարձել է ռեժիսորներ Քրիս Վայցը և Պաուլ Վայցի (Chris Weitz, Paul Weitz) «Իմ տղան» («About A Boy») ֆիլմի սյուժեի զգալի մասը։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Մարկուսը, արժանանում է իր համադասարանցիների ծաղրանքներին, քանի որ որոշում է կատարել երգը դպրոցական տաղանդների համերգի ժամանակ։ Դպրոցում սովորող դեռահասների մոտ երգն ասոցացվում է կանացիության, ավելորդ ռոմանտիկության և զգացմունքայնության հետ։ Մարկուսը կատարում է այն հանուն իր մոր, որի սիրելի երգն էր դա։

2006 թվականին երգը դարձել է հանրահայտ հիմն իռլանդական «Շելբուռն» ֆուտբոլային ակումբի երկրպագուների շրջանում։ Երգի տեքստը փոքր-ինչ փոխվել է «Dillon Me Softly with His Song»-ի նման՝ դիմելով նախկին պաշտպան Շոն Դիլոնին (Sean Dillon)։ Դիլոնի՝ «Դանդի Յունայթեդ» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուց հետո հիմնը նույնպես սկսել է օգտագործվել այնտեղ։

Տարբեր տարիների և տարբեր երկրներում երգը թարգմանվել է դանիերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, նորվեգերեն, պորտուգալերեն, ֆիններեն, չեխերեն, շվեդերեն, էստոներեն, ճապոներեն։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրեմմի» մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ներկայացված աշխատանք Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ
1974[2] Killing Me Softly with His Song Տարվա լավագույն երգ Հաղթանակ
Տարվա լավագույն ձայնագրություն Հաղթանակ
Կնոջ լավագույն վոկալային փոփ-կատարում Հաղթանակ
Տարի Ներկայացված աշխատանք Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ
1974 Killing Me Softly with His Song Favorite Female Artist (Pop/Rock) Առաջադրված
Favorite Female Artist (Soul/R&B) Հաղթանակ
Favorite Single (Pop/Rock) Առաջադրված

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտա Ֆլեքի տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1973-1996[3]) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[4] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[5] 19
Կանադա (RPM) Top Singles[6] 1
Կանադա (RPM) Adult Contemporary[7] 1
Ireland (IRMA) 10
Նիդերլանդներ Dutch Top 40[8] 3
Նորվեգիա VG-lista[9] 4
Շվեյցարիա Schweizer Hitparade[10] 32
UK Singles (The Official Charts Company)[11] 6
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[12] 1
US Hot R&B Singles[13] 2
US Easy Listening[13] 2

The Fugees-ի տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1996–1997) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[14] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[15] 1
Բելգիա Ultratop Flanders[16] 1
Բելգիա Ultratop Wallonia[17] 1
Չեխիա (IFPI CR)[18] 1
Դանիա (IFPI)[19] 1
Եվրոպա (Eurochart Hot 100)[20] 1
Ֆինլանդիա Suomen virallinen lista[21] 1
Ֆրանսիա SNEP[22] 1
Գերմանիա Media Control AG[23] 1
Հունգարիա (Mahasz)[24] 1
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[25] 1
IRMA[26]
Իտալիա (Musica e dischi)[27] 1
Նիդերլանդներ Dutch Top 40[28] 1
Նիդերլանդներ Mega Single Top 100[29] 1
Նոր Զելանդիա RIANZ[30] 1
Նորվեգիա VG-lista[31] 1
Լեհաստան (LP3)[32] 2
Շոտլանդիա Scottish Singles Top 40[33] 1
Իսպանիա (AFYVE)[34] 8
Շվեդիա Sverigetopplistan[35] 1
Շվեյցարիա Schweizer Hitparade[36] 1
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[37] 1
Միացյալ Թագավորություն UK R&B Chart[38] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Radio Songs (Billboard)[39] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[40] 30
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[41] 20
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[42] 48
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[43] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[44]
featuring Bounty Killer
1
Զիմբաբվե (ZIMA)[45] 1

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1996) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[46] 2
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[47] 2
Բելգիա (Ultratop 50 Flanders)[48] 2
Բելգիա (Ultratop 50 Wallonia)[49] 1
Canada Top Singles (RPM)[50] 43
Canada Adult Contemporary (RPM)[51] 72
Canada Dance/Urban (RPM)[52] 2
Եվրոպա (Eurochart Hot 100)[53] 4
Ֆրանսիա (SNEP)[54] 5
Գերմանիա (Official German Charts)[55] 1
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[56] 1
Իտալիա (FIMI)[57] 2
Նիդերլանդներ (Dutch Top 40)[58] 4
Նիդերլանդներ (Single Top 100)[59] 1
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[60] 2
Շվեդիա (Sverigetopplistan)[61] 2
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[62] 6
UK Singles (Official Charts Company)[63] 1
US Mainstream Top 40 (Billboard)[64] 11
US Rhythmic (Billboard)[65] 2

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ Հորիզոնական
UK Singles (Official Charts Company)[66] 46

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ISWC-Net
  2. «Past Winners Search». Grammy.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «Roberta Flack - Killing Me Softly With His Song - hitparade.ch». hitparade.ch. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  4. Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992. St Ives, N.S.W.: Australian Chart Book. ISBN 0-646-11917-6.
  5. Roberta Flack — Killing Me Softly with His Song Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  6. «Item Display - RPM - Library and Archives Canada». Collectionscanada.gc.ca. 1973 թ․ ապրիլի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Item Display - RPM - Library and Archives Canada». Collectionscanada.gc.ca. 1973 թ․ մարտի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. Nederlandse Top 40 - Roberta Flack search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  9. Norwegiancharts.com — Roberta Flack — Killing Me Softly with His Song. VG-lista. Hung Medien.
  10. Roberta Flack — Killing Me Softly with His Song swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  11. «Killing Me Softly With His Song». Official UK Charts Co. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  12. Roberta Flack Album & Song Chart History Billboard Hot 100 for Roberta Flack.
  13. 13,0 13,1 Purple Rain > Charts & Awards > Billboard Singles AllMusic կայքում
  14. Australian-charts.com — Fugees — Killing Me Softly. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  15. Fugees — Killing Me Softly Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  16. Ultratop.be — Fugees — Killing Me Softly (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  17. Ultratop.be — Fugees — Killing Me Softly (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  18. «Top 10 Czech Republic» (PDF). Music & Media. 1996 թ․ օգոստոսի 3. էջ 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  19. «Top 10 Denmark» (PDF). Music & Media. 1996 թ․ հուլիսի 27. էջ 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  20. «Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. 1996 թ․ հուլիսի 20. էջ 13. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  21. Finnishcharts.com — Fugees — Killing Me Softly. Finland’s Official List
  22. Lescharts.com — Fugees — Killing Me Softly (With His Song) (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  23. Fugees - Killing Me Softly (With His Song) (գերմ.). Charts.de. Media Control.
  24. «Top 10 Hungary» (PDF). Music & Media. 1996 թ․ սեպտեմբերի 14. էջ 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  25. «Íslenski Listinn Nr. 165: Vikuna 13.4. - 19.4. '965». Dagblaðið Vísir. 1996 թ․ ապրիլի 13. էջ 38. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  26. "The Irish Charts – Search Results – Killing Me Softly". Irish Singles Chart.
  27. «Top National Sellers» (PDF). Music & Media. Vol. 13, no. 31. 1996 թ․ օգոստոսի 3. էջ 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  28. Nederlandse Top 40 - week 27, 1996 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  29. Dutchcharts.nl — Fugees — Killing Me Softly (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  30. Charts.org.nz — Fugees — Killing Me Softly. Top 40 Singles. Hung Medien.
  31. Norwegiancharts.com — Fugees — Killing Me Softly. VG-lista. Hung Medien.
  32. «Notowanie nr756» (Polish). LP3. 1996 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին. {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  34. Salaverri, Fernando (2005 թ․ սեպտեմբեր). Sólo éxitos: año a año, 1959–2002 (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  35. Swedishcharts.com — Fugees — Killing Me Softly (With His Song). Singles Top 60. Hung Medien.
  36. Fugees — Killing Me Softly swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  37. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  38. Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company.
  39. Fugees Album & Song Chart History Billboard Hot 100 Airplay for Fugees.
  40. Fugees Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Fugees.
  41. Fugees Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Fugees.
  42. Fugees Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Fugees.
  43. Fugees Album & Song Chart History Billboard Pop Songs for Fugees.
  44. Fugees Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Fugees.
  45. * Zimbabwe. Kimberley, C. Zimbabwe: singles chart book. Harare: C. Kimberley, 2000
  46. «ARIA End Of Year Singles 1996». Australian Recording Industry Association. 1997. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  47. «Jahreshitparade Singles 1996» (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  48. «Jaaroverzichten 1996» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  49. «Rapports annuels 1996» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  50. «RPM Year End Top 100 Hit Tracks». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  51. «RPM Year End Top 100 Adult Contemporary Tracks». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  52. «RPM Year End Dance Top 50». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  53. «1996 Year-End Sales Charts: Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  54. «Tops de L'année | Top Singles 1996» (ֆրանսերեն). SNEP. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  55. «Top 100 Single–Jahrescharts 1996» (գերմաներեն). GfK Entertainment. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  56. «Árslistinn 1996». Dagblaðið Vísir (իսլանդերեն). 1997 թ․ հունվարի 2. էջ 25. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  57. «Chart Watch – Top Selling Singles of 1996». Billboard. 1997 թ․ հունիսի 14. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  58. «Top 100–Jaaroverzicht van 1996». Dutch Top 40. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  59. «Jaaroverzichten – Single 1996» (հոլանդերեն). MegaCharts. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  60. «End of Year Charts 1996». Recorded Music NZ. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  61. «Årslista Singlar, 1996» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  62. «Swiss Year-End Charts 1996» (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  63. «Top 100 Singles 1996». Music Week. 1997 թ․ հունվարի 18. էջ 25.
  64. «Most Played Mainstream Top 40 Songs of 1996» (PDF). Billboard. Vol. 4, no. 53. 1996 թ․ դեկտեմբերի 27. էջ 30. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  65. «Most Played Rhythmic Top 40 Songs of 1996» (PDF). Billboard. Vol. 4, no. 53. 1996 թ․ դեկտեմբերի 27. էջ 32. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  66. «The UK's biggest selling singles of all time». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝
«Crocodile Rock», Էլթոն Ջոն
US Billboard Hot 100 Սինգլներ №1
24 փետրվարի – 17 մարտի, 1973
Հաջորդող՝
«Love Train», The O'Jays