Տաբու (ֆիլմ, 1931)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաբու
անգլ.՝ Tabu
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ և համր կինո
Թվական1931, մարտի 18, 1931[1], օգոստոսի 1, 1931[1] և սեպտեմբերի 3, 1931[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրիդրիխ Վիլհելմ Մուրնաու[2]
ՊրոդյուսերRobert J. Flaherty?
Սցենարի հեղինակRobert J. Flaherty?, Edgar G. Ulmer? և Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու
ԴերակատարներAnne Chevalier?
ՕպերատորՖլոյդ Քրոսբի
ԵրաժշտությունՈւգո Ռիզենֆելդ
Պատմվածքի վայրՕվկիանիա
Նկարահանման վայրՏահիտի
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն81 րոպե
Բյուջե150 000 $
Շահույթ472 000 $
 Tabu (film) Վիքիպահեստում

«Տաբու» (անգլ.՝ Tabu)՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնայի վերջին ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերացած դեսպան Հիթուն կարևոր հանձնարարությամբ գալիս է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող Բորա-Բորա կղզի։ Նա Բորա-Բորայի առաջնորդին է փոխանցում Ֆանումա կղզու առաջնորդի ուղերձը. մահացել է նրա ցեղի սուրբ կույսը, և Բորա-Բորա կղզուց մի աղջկա՝ Ռերի անունով, տրված է նրա տեղը զբաղեցնելու մեծ պատիվը։ Այս րոպեից ոչ մի տղամարդ իրավունք չունի կպչել նրան կամ նրա վրա ուղղել տենչական հայացք, այսինքն նրա վրա տաբու է դրվում։ Մատախին` Ռերիի սիրեցյալը, ի վիճակի չէ տանել դա։ Հենց այդ գիշեր նա դեսպանի նավից առևանգում է Ռերիին, և նրանք կանոեով փախչում են կղզուց։

Կիսամեռ վիճակում նրանք հասնում են ֆրանսիական գաղութին։ Երկուսն էլ առողջանում են, և Մետախին դառնում է շրջանի լավագույն մարգարիտ որսացողը։ Նրանք ուրախ են, սակայն Մետախին չգիտի գումարի մասին և չի հասկանում, որ բոլորին խմիչք հյուրասիրելով ստորագրում է հաշվի տակ։

Տեղական ոստիկանությունը՝ զույգի համար գումար խոստացած ֆրանսիական կառավարությունից ծանուցում է ստանում, սակայն Մետախին նրանց որպես կաշառք տալիս է իր վերջին մարգարիտը։ Կղզի է գալիս Հիթուն։ Նա հանդիպում է Ռերիին և հայտնում, որ եթե երեք օրից նա չհանձնվի, Մատախին կմեռնի։ Ռերին` առանց Հիթուի հետ հանդիպման մասին հայտնելու Մատախիին համոզում է փախչել։ Սակայն երբ Մատախին երկկայմմ առագաստանավի տոմսեր է գնում, առևտրականները նրանից գումար են վերցնում` պարտքերը վճարելու։

Գիշերը Հիթուն վերադառնում է ոստիկանական տեսուչի հետ։ Ռերին իր մարմնով ծածկում է քնած Մատախիին, այնուհետև համաձայնում է վերադառնալ Բորա-Բորա, որ փրկի նրա կյանքը։ Երբ Մատախին արթնանում է, Ռերին քնած է ձևանում։ Մատախին որոշում է գումար հավաքել լագունայի՝ շնաձկան պաշտպանության տակ գտնվող գաղտնի հատվածում, որտեղ արդեն մեկ որսորդ զոհվել էր։ Նրա գնալուց հետո Ռերին գրում է հրաժեշտի երկտող և գնում է Հիթուի մոտ։ Մատախին փորձում է հեռանալ շնաձկից և մարգարիտ որսալ, սակայն տուն հասնելով գտնում է երկտողը։ Նա լողալով անցնում է Հիթուի նավի տակ և բռնվում է նրա տակ կախված պարանից, բայց Հիթուն կտրում է այն։ Շարունակելով լողալ նավի հետևից, Մատախին հյուծվում է և խեղդվում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆլոյդ Քրոսբին ֆիլմի համար ստացել է «Օսկար» մրցանակ «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում[3]
  • 1994 թվականին կինոնկարը մտել է Ֆիլմերի միջազգային ռեգիստրի կազմի մեջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. «The 4th Academy Awards (1931) Nominees and Winners». Oscars.org (Academy of Motion Picture Arts and Sciences). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբու (ֆիլմ, 1931)» հոդվածին։