Epic Games
Epic Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող, համակարգչային խաղերի հրատարակիչ և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | հունվարի 15, 1991 |
Հիմնադիր | Tim Sweeney?[1] և Mark Rein?[2][3] |
Վայր | Cary |
Երկիր | ԱՄՆ[4] |
Տնօրեն | Tim Sweeney? |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 4000 մարդ (2023) |
Դուստր ընկերություններ | People Can Fly, Psyonix, Բենդքեմփ[5], Capturing Reality?, Tonic Games?[6], Harmonix Music Systems?, Sketchfab? և Mediatonic? |
Սեփականատեր | Tencent[7], Սոնի[8] և Tim Sweeney?[9] |
Կայք | epicgames.com(անգլ.) և epicgames.com/site/en-US/home |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[10] |
Epic Games Վիքիպահեստում |
Epic Games (նաև հայտնի է ինչպես Epic), ընկերություն ԱՄՆ-ից, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող Կէռի քաղաքում։ Ընկերությունը հայտնի է Gears of War և Unreal Tournament խաղաշարքերի մշակմամբ, ինչպես նաև Unreal Engine խաղային շարժիչի ստեղծմամբ։ Ընկերությունը ստուդիաներ ունի Շանհայում, Կորեայում և Տոկիոյում։ Epic Games-ը ունի հզոր խաղաքարտեր՝ ծրագրավորողներ Տիմ Սուինին, Էրիկ դե Նյով և Սթիվ Փոլջը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Epic Games-ը հիմնադրվել է Potomac Computer Systems անունով Թիմ Սուինի կողմից Ռոքվիլե քաղաքում, հենց այդ տարի էլ թողարկվել է առաջին խաղը՝ ZZT-ն։ Հետո ընկերությունը փոխեց իր անվանումը Epic MegaGames-ի և թողարկել է մի շարք shareware-խաղեր՝ Epic Pinball, Brix, Jill of the Jungle, Jazz Jackrabbit և One Must Fall 2097։ Այդ ժամանակ, Epic հրապարակում էր նաև այլ մշակողների կողմից ստեղծված խաղեր այնպիսին, օրինակ՝ Safari Software, XLand (Robbo, Heartlight и Electro Man) և Renaissance (Zone 66)։ 1997 թվականին Safari Software ընկերությունը գնվեց Epic-ի կողմից, և նրանց որոշ խաղեր վաճառվեցին արդեն Epic Classics բրենդի ներքո։ 1993 թվականին Epic հրատարակեց պլատֆորմեր Xargon-ը։
1998 թվականին Epic MegaGames-ը թողարկեց Unreal առաջին դեմքից եռաչափ հրաձգությունը, որը ավելի ուշ դարձավ ողջ խաղաշարք։ Դրա հետ միասին ընկերությունը այլ ծրագրավորղներներին էր վաճառքում Unreal Engine-ի լիցենզիան։ 1999 թվականին ընկերությունը փոխեց անվանումը Epic Games և տեղափոխվեց Հյուսիսիային Կարոլինա։ 2006 թվականին ընկերությունը Xbox 360-ի և անհատական համակարգիչների համար թողարկեց Gears of War խաղը, իսկ 2007 թվականի աշնանը ավարտեց աշխատանքը Unreal Tournament 3-ի վրա։ 2007 թվականի օգոստոսի 20-ին Epic ձեռք բերց լեհական People Can Fly ստուդիաի բաժնետոմսերի մեծ մասը[11]։
2008 թվականի մայիսի 20-ին Epic Games-ը ձեռք բերեց Chair Entertainment-ը[12]։ 2009 թվականի ամռանը Epic-ը թողարկեց իր կողմից ծրագրված Shadow Complex-ը Xbox Live Arcade-ի համար։ 2008 թվականի նոյեմբերի 7-ին Epic Games-ը թողարկեց Gears of War 2-ը, որ Gears of War-ի սքիվելն է։
Ընկերության չինական մասնաճյուղ՝ Epic Games China-ը բացվել է Շանհայում[13]։ Դրա շնորհիվ Epic Games-ը ձեռք բերեց Titan Studios[14]։ Մեկ այլ ստուդիա՝ Epic Games Korea-ն բացվել է Հարավային Կորեաի Սեուլե քաղաքում[15]։ Բացի դա Մայք Քեպսը հայտարարեց, որ ևս մեկ ստուդիա կստեղծվի Տոկիոյում։ Այն կզբաղվի խաղային շարժիչի տեխնիկական ապահովմամբ և գալիք խաղերի մշակմամբ։
2012 թվականի սեպտեմբերին Unreal, Unreal Tournament և Gears of War խաղերի մշակման պատասխանատու Կլիֆֆ Բլեզինսկին լքեց Epic Games-ը։ Ըստ Կլիֆֆի, նա ընդմիջման կարիք ունի քանի-որ նա խաղերի մշակմամբ զբացվում էր արդեն 20 տարի[16]։
2015 թվականի հունիսին Epic Games Poland-ը մայր ընկերության կողմից ստացավ անկախություն, վերադարձրեց իր հին անունը և գնեց Bulletstorm խաղաշարքի իրավունքը։
2018 թվականի դեկտեմբերի 6-ին Epic Games-ը ներկայացրեց իր թվային խանութը՝ Epic Games Store։
2019 թվականի մայիսի 1-ին ընկերությունը գնեց Psyonix ստուդիան[17]։
Ընկերության խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակված
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 - ZZT
- 1992 - Brix
- 1992 - Jill Saves The Prince
- 1992 - Jill Goes Underground
- 1992 - Jill of the Jungle
- 1992 - Overkill: The Last-Planet Mega Blast
- 1992 - Kiloblaster
- 1993 - Dare to Dream
- 1993 - Jill of the Jungle: The Complete Trilogy
- 1993 - Xargon
- 1994 - Jazz Jackrabbit: Holiday Hare 1994
- 1994 - Jazz Jackrabbit
- 1995 - Jazz Jackrabbit: Holiday Hare 1995
- 1996 - Seek and Destroy
- 1998 - Unreal
- 1999 - Unreal Tournament
- 2002 - Unreal Tournament 2003
- 2004 - Unreal Tournament 2004
- 2006 - Gears of War
- 2007 - Unreal Tournament 3
- 2008 - Gears of War 2
- 2009 - Shadow Complex
- 2010 - Infinity Blade
- 2010 - Infinity Blade II
- 2011 - Bulletstorm
- 2011 - Gears of War 3
- 2013 - Gears of War: Judgment
- 2013 - Infinity Blade III
- 2015 - Shadow Complex Remastered
- 2017 - Robo Recall
- 2017 - Fortnite Battle Royale
Մշակման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Battle Breakers
- Fortnite: Save the World
- Spyjinx
- Unreal Tournament
- Spellbreak
- Fortnite
Հրատարակած
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 - Electro Man (xLAND)
- 1993 - Ken's Labyrinth (Կեն Սիլվերման)
- 1993 - Ancients 1: Death Watch (Farr-Ware Software)
- 1994 - Heartlight (Յանուշ Պելեց)
- 1994 - Highway Hunter (Omega Integral Systems)
- 1994 - One Must Fall: 2097 (Diversions Entertainment)
- 1995 - Tyrian (Eclipse Productions)
Չեղարկված
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bulletstorm 2
- Gears of War: Exile
- Infinity Blade: Dungeons
- Paragon
- Unreal Tournament 4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.forbes.com/profile/tim-sweeney/
- ↑ https://www.crunchbase.com/organization/epic-games-2
- ↑ https://www.nasdaqprivatemarket.com/company/epic-games/
- ↑ Global LEI index
- ↑ https://blog.bandcamp.com/2022/03/02/bandcamp-is-joining-epic/
- ↑ https://www.mediatonicgames.com/blog/mediatonic-joins-the-epic-games-family
- ↑ https://www.pcgamer.com/every-game-company-that-tencent-has-invested-in/
- ↑ https://www.businesswire.com/news/home/20200709005844/en/Epic-Games-Receives-Strategic-Investment-Sony-Corporation
- ↑ https://www.bloomberg.com/news/features/2018-07-24/fortnite-phenomenon-turns-epic-game-developer-into-billionaire
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ «Epic Games приобрела польского разработчика игр». Lenta.ru. 21 Августа 2007 года. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Epic Games Acquires Undertow Developer Chair». Gamasutra. 20 Мая 2008 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Epic Games China Company». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Titan Studios». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Epic Games, Inc. Opens New Subsidiary in Korea». Epic Games. 29 Июня 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Cliff Bleszinski Departs Epic | Epic Games Community». www.epicgames.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Psyonix is Joining the Epic Family!». rocketleague.com. 2019 թ․ մայիսի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.