People Can Fly
People Can Fly | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2002 |
Վայր | Վարշավա, Լեհաստան |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Sebastian Wojciechowski? |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Epic Games |
Կայք | peoplecanfly.com |
![]() |
People Can Fly, լեհական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ 2013 թվականին ընկերությունը գնվեց խաղերի մշակմամբ զբաղվող ամերիկայան Epic Games ընկերության կողմից, որի հետևանքով այն սկսեց գործունեություն ծավալել որպես դուստր ընկերություն։ Սակայն 2015 թվականի հուլիսի 24-ին հայտարարվեց, որ ընկերությունը նորից դարձել է անկախ ընկերությունը, և վերադրաձրել է իր նախկին անվանումը և լոգոտիպը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
People Can Fly-ը հիմնադրվել է Վարշավայում, որպես անկախ ընկերություն։ Այն հիմնադրվել է 2002 թվականին Ադրիան Խմելյաժի կողմից։ Ընկերության աշխատակիցնեի մեծ մասն արդեն իսկ ունեին փորձ խաղային արդյունաբերության ոլորտում։
«People Can Fly» անվանումը ընտրվել է մի քանի երաժշտական ալբոմների և երգերի անուններից[1]։
Ընկերության առաջին խաղը դարձավ Painkiller-ը, որն իրենից ներկայացնում էր կրակոցի առաջին դեմքից։ Խաղը թողարկվեց 2004 թվականի ապրիլին և շատ լավ անկնարկներ ստացավ խաղացողների կողմից։ 2004 թվականի նոյեմբերի 22-ին ընկերությունը թողարկեց խաղի համար նախատեսված հավելում՝ Painkiller: Battle Out of Hell։ Իսկ արդեն 2006 թվականին թողարկվեց Painkiller: Hell Wars-ը, որը նախատեսված էր խաղային համակարգռրի համար[2]։
2007 թվականի օգոստոսի 20-ին ամերիկյան հայտնի ընկերություն՝ Epic Games-ը, հայտարարեց, որ ցանկանում է գնել People Can Fly ընկերության բաժնետոմսերի մեծ մասը[3][4]։
Մինչև պաշտոնական գնումը աշխատակիցների մեծ մասը դուրս եկան People Can Fly-ից, և հիմնեցին իրենց ընկերությունը The Farm 51, որը թողարկեց NecroVisioN խաղը[5]։
2008 թվականի օգոստոսի 14-ին Epic Games-ը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել Electronic Arts-ի հետ, որը պետք է թողարկի People Can Fly-ի կողմից մշակված մի խաղ, որի անունը դեռ չէր հայտարարվել։ Այդ խաղը պետք է թողարկվեր Windows, Xbox 360 և PlayStation 3 համար[6]։
2009 թվականի վերջերին հանրությանը պարզ դարձավ, որ People Can Fly ընկերությունը գրանցել է նոր ապրանք Bulletstorm անունով[7][8]։
2013 թվականի նոյեմբերի 5-ին People Can Fly-ը անվանափոխվեց դառանալով Epic Games Poland[9]։
2017 թվականի հուլիսի 25-ին թողարկվեց Fortnite համակարգչային խաղը, որը մշակվել էր Epic Games-ի և People Can Fly-ի կոմից[10]։
Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Պլատֆորմ | Հրատարակչություն |
---|---|---|---|
2004 | Painkiller | Windows | DreamCatcher Interactive |
Painkiller: Battle Out of Hell | Windows | ||
2006 | Painkiller: Hell Wars | Xbox | |
2007 | Gears of War | Xbox 360, Windows | Microsoft Game Studios |
2008 | Gears of War 2 | Xbox 360 | |
2011 | Gears of War 3 | Xbox 360 | |
Bulletstorm | Windows, Xbox 360, PlayStation 3 | Electronic Arts | |
2013 | Gears of War: Judgment | Xbox 360 | Microsoft Game Studios |
2017 | Fortnite | Windows | Epic Games |
Bulletstorm: The Full Clip Edition | Windows, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch | Gearbox Publishing | |
2021 | Outriders | Windows, Xbox One, Xbox Series X, PlayStation 4, PlayStation 5 | Square Enix |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tymon Smektała Niech szlag trafi PC-gry - wywiad z Adrianem Chmielarzem // журнал «CD-Action». — октябрь 1993. — № 144. — С. 124—126.
- ↑ «Painkiller: Hell Wars» (անգլերեն)։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-24-ին։ Վերցված է 2009-07-21
- ↑ Brendan Sinclair։ «Epic lands controlling stake in People Can Fly Unreal maker scoops up majority share after collaborating with the Polish studio on PC Gears of War; two collaborating on all-new mystery game.» (անգլերեն)։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-18-ին։ Վերցված է 2009-07-21
- ↑ Jared Rea։ «Epic believes People Can Fly, acquires majority stake» (անգլերեն)։ Joystiq։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2009-07-21
- ↑ Nomad։ «Новости за 10 июня 2006 года, субботу У Painkiller появился наследник» (անգլերեն)։ Absolute Games։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-14-ին։ Վերցված է 2009-07-21
- ↑ «EA SIGNS PUBLISHING DEAL WITH EPIC GAMES EA Partners Team up with the Creators of the award-winning Gears of War and Unreal series to Publish an All-New IP» (անգլերեն)։ официальный сайт Epic Games։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2009-07-21
- ↑ «People Can Fly зарегистрировала торговую марку Bulletstorm»։ GameTech։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2009-12-30
- ↑ Петр Петров։ «Создатели Painkiller запатентовали имя Bulletstorm»։ 3DNews։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-23-ին։ Վերցված է 2010-01-02
- ↑ «People Can Fly переименована в Epic Games Poland»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-12-ին։ Վերցված է 2013-11-12
- ↑ «Полный список мировых рекордов в Фортнайт»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-09-ին