Psyonix

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Psyonix
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2000
ՎայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունհամակարգչային խաղերի զարգացում
Մայր ընկերությունEpic Games
Կայքpsyonix.com(անգլ.)

Psyonix Inc., ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, և տեղակայված է Սան Դիեգոյում (Կալիֆոռնիա)։ Հիմնադրվել է 2000 թվականին Դեյվ Հայձվուդի կողմից։ Ընկերությունը հայտնիություն է ստացել Rocket League խաղի շնորհիվ, որը թողարկվել է 2015 թվականին։ Psyonix-ը գնվել է 2019 թվականի մայիսին Epic Games-ի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին Դեյ Հայձվուդի կողմից, այն բանից հետո երբ մշակեց և թողարկեց WebSite Machines ծրագրային ապահովումը[1], և գրանցել է 2001 թվականի ապրիլի 30-ին[2]։ Ընկերության առաջին նախագիծը դարձավ Proteus-ը[1]։ 2004 թվականին ընկերությունը տեղափոխվեց սկզբնական գլխավոր գրասենյակից՝ Սաթելլիթ Բիչից (Ֆլորիդա), Ռոլի (Հյուսիսային Կալիֆորնիա), իսկ հետագայում՝ 2005 թվականին տեղափոխվեց նույն նագանգի Կէրի քաղաք, որից հետո 2009 թվականին տեղափոխվեց Սան Դիեգո (Կալիֆոռիա)[3]։

2008 թվականին ընկերությունը թողարկեց Supersonic Acrobatic Rocket-Powered Battle-Cars և Monster Madness։ Grave Danger խաղերը, սրա հետ մեկ տեղ շարունակում էր աշխատանքներ իրականացնել այլ նախագծերի վրա, այդ թվում պայմանագրային, խոշոր բյուջե ունեցող նախագծեր[4]։ Հետո ընկերությունը սկսեց աշխատանքներ իրականացնել Battle-Cars, Rocket League խաղերի վրա, որոնք գրանցեցին փայլուն հաջողություն, հավաքելով ավելի քան 70 միլլիոն դոլլար։ Rocket League խաղի գրանցած հաջողությունը ոգևորեց ընկերությանը փոխել բիզնես մոդելը, որի արդյունքում սկսեց ավելի շատ աշխատանքներ իրականացնել սեփական նախագծերի վրա, այլ պայմանագրային նախագծերի վրա աշխատելու փոխարեն[5]։

2019 թվականի մայիսի 1-ին ընկերությունը գնվեց Epic Games-ի կողմից[6]։

Մշակված խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Պլատֆորմ Հրատարակչություն
2001 Proteus
Չեղարկված խաղեր
2003 Vampire Hunter: The Dark Prophecy
2008 Monster Madness: Grave Danger PlayStation 3 SouthPeak Games
Supersonic Acrobatic Rocket-Powered Battle-Cars Psyonix
2009 Whizzle Windows
2012 ARC Squadron iOS
2013 ARC Squadron: Redux iOS, Android
2015 Rocket League Windows, PlayStation 4, Xbox One, OS X, Linux, Nintendo Switch
2016 Nosgoth Windows Square Enix

Մասնակցել է մշակմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 hal (2004 թ․ մարտի 24). «BU Interviews: Psyonix» (անգլերեն). BeyondUnreal. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Detail by Entity Name». sunbiz.org (անգլերեն). Департамент штата Флорида. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Psyonix, Inc. Moves into New San Diego Office» (անգլերեն). Gamasutra. 2009 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  4. Charles Husemann (2008 թ․ հոկտեմբերի 13). «Psyonix Studios Interview» (անգլերեն). Gaming Nexus. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  5. Eddie Makuch (2016 թ․ ապրիլի 5). «Rocket League Dev Has "Exciting" New Games in the Works» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Psyonix is Joining the Epic Family!». rocketleague.com. 2019 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.