Որմնանկարչությունը Հայաստանի պետական պատկերասրահում (գիրք-ուղեցույց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որմնանկարչությունը Հայաստանի պետական պատկերասրահում
Գրքի կազմերեսը, որի վրա պատկերված է՝ Աշխեն թագուհին (հատված Էջմիածնի որմնանկարից)
ՀեղինակԿարեն Մաթևոսյան
Տեսակbook edition?
ԹեմաՈրմնանկարչություն, Հայաստանի ազգային պատկերասրահ
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1990
Նկարագրում էՀայաստանի ազգային պատկերասրահ որմնանկարների ցուցադրությունը և պատմությունը
Էջեր64
ԽմբագիրՀրավարդ Հակոբյան (մասնագետ), Ն․ Մանուկյան (գեղարվեստական), Գ․ Առաքելյան (տեխնիկական)
ՆկարազարդողԿ․ Թորոսյան
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայաստանի պետական պատկերասրահ, ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրություն
Հրատարակված է«Հակոբ Մեղապարտ» պոլիգրաֆկոմբինատ
Հրատարակման տարեթիվ1990
Թվային տարբերակarmenianart.org/books/Karen-Matevosyan-Vormnankarchutyun.pdf

«Որմնանկարչությունը Հայաստանի պետական պատկերասրահում», հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի երկրորդ գիրքը, որը նվիրված է Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների ցուցադրությանը, և միաժամանակ, հայկական որմնանկարչության պատմությանը[1][2]։ Հրատարակվել է 1990 թվականին Երևանում, ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրութանը ենթակա Հայաստանի պետական պատկերասրահի կողմից[2]։ Գրքի մասնագետ խմբագիրն է՝ արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը, գրախոսը՝ արվեստաբան Մարտին Միքայելյանը, գեղարվեստական խմբագիրն է՝ Ն․ Մանուկյանը, տեխնիկական խմբագիրը՝ Գ․ Առաքելյան, լուսանկարները Կ․ Թորոսյանի, սլայդը՝ Գ․ Գասպարյանի, վերստուգող սրբագրիչ՝ Գ․ Կիրակոսյան[2]։

Գիրքը նախատեսված է հայկական արվեստի պատմության հարցերով հետաքրքրվող լայն շրջանակների համար[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող հայկական 16 որմնանկարների պատճեները, և դրանք վերլուծվում են հայ ու ընդհանուր քրիստոնեական որմնանկարչության շրջագծում[1]։ Գրքի նպատակն է ներկայացնել պատկերասրահի ցուցադրությունում տեղ գտած որմնանկարները՝ հայ մոնումենտալ գեղանկարչության պատմության ընդհանուր համատեքստում։

Գրքում ներկայացված հայկական 16 որմնանկարները[Ն 1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վարդան Դևրիկյան ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (Ծննդյան 65-ամյակի առթիվ) (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ  334 - 341. — ISSN 0135-0536.
  2. 2,0 2,1 2,2 2,3 ««Որմնանկարչությունը Հայաստանի պետական պատկերասրահում», Կարեն Մաթևոսյան» (PDF). armenianart.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 20-ին.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. հուշարձանների անվանումներից հետո նշվում է որմնանկարների ստեղծման ժամանակը