Անին և անեցիները (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անին և անեցիները
Անին և անեցիները (գիրք).jpeg
Գրքի կազմերեսը
ՀեղինակԿարեն Մաթևոսյան
Տեսակգիրք
ԹեմաԱնի
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ2021
Էջեր464
ԽմբագիրՎահան Տեր-Ղևոնդյան
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՄատենադարան
Հրատարակված է«Տիգրան Մեծ» տպագրատուն
Հրատարակման տարեթիվ2021
ԳՄՍՀISBN 978-9939-897-01-1
ՀՏԴ94(479.25)
ԳՄԴ63.3(5Հ)
Թվային տարբերակmatenadaran.am/ftp/el_gradaran/K.Matevosyan_Ani.pdf

«Անին և անեցիները» (անգլ.՝ Ani and its citizens, ռուս.՝ Ани и его граждане), Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ 2021 թվականին հրատարակված գիրք։ Աշխատության հեղինակն է հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։ Գրքի խմբագիրն է Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը։ Հրատարակչությանն աջակցել է «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ն[1][2][3]։

Գրքում ներկայացված է Անիի պատմությունն ու քաղաքաշինությունը, քաղաքամերձ վանքերն ու բերդերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հարուստ տեղեկություններն անեցիների՝ ազնվականների, քաղաքային տոհմերի և շարքային քաղաքացիների մասին[4]։ Գիրքը բաղկացած է երկու մասից․ առաջին մասը ներկայացնում է Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ բացառիկ կարևոր դեր ունեցած երկրի քաղաքական և հոգևոր կենտրոն, Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում՝ թագավորանիստ և կաթողիկոսանիստ Անի քաղաքի պատմությանը, մշակույթին, քաղաքի ընդգրկմանը, ինչպես նաև՝ Անիի մերձակա վանքերն ու բերդերը։ Երկրորդ մասում ներկայացնում է անեցիներին՝ թագավորական ընտանիքի անդամներից ու ազնվական տոհմերից սկսած մինչև մեծաթիվ քաղաքային դասը, որը բաղկացած էր արհեստավորներից, առևտրականներից, զանազան գործավորներից և այլ խմբերից։ Աշխատությունը ամփոփվում է սկզբնաղբյուրների տվյալների հիման վրա կազմված «Անեցիների և քաղաքին առնչված անձանց անվանացանկով», որն ընդգրկում է 783 անուն[1]։

Այս հրատարակության նպատակն է ուշադրություն հրավիրել 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի շուրջը գտնվող հայկական վանքերի և այլ հուշարձանների վրա, որոնք միջնադարում սերտորեն կապված էին քաղաքի հետ, իսկ ներկայումս գտնվում են ցավալի վատ վիճակում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «ԼՈՒՅՍ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՆԻՆ ԵՎ ԱՆԵՑԻՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ»։ Մատենադարան (հայերեն)։ 24.12.2021։ Վերցված է 2022-06-22 
  2. «Նոր գիրք. Անին և անեցիները»։ Շողակաթ հեռուստաալիք (հայերեն)։ 21.01.2022։ Վերցված է 2022-06-22 
  3. «ԱՆԻՆ ԵՒ ԱՆԵՑԻՆԵՐԸ»։ Ժամանակ օրաթերթ (հայերեն)։ 27.12.2021։ Վերցված է 2022-06-22 
  4. «Կարեն Մաթևոսյան․ Անին և Անեցիները»։ Մատենադարան (հայերեն)։ 24.12.2021։ Վերցված է 2022-06-22