Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեղրու Մեծ թաղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() Մեղրու Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցինն կենտրոնում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մեղրի |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Սյունյաց թեմ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 1673 |
![]() | |
![]() | |
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեղրու Մեծ թաղ), Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Ընդգրկված է Մեղրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեղրու Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում է 17-րդ դարի գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Գտնվում է Մեղրի քաղաքի բարձրադիր հյուսիսային թաղամասում, բոլոր կողմերից շրջապատված է բնակելի տներով։ Քառամույթ գմբեթավոր բազիլիկ է։ Կառուցված է բազալտով, թմբուկն ու գմբեթը՝ աղյուսով, ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից։ Հուշարձանի հարավային կողմից, ճակտոնի երկթեք ծածկի վրա կառուցված է զանգակատունը։ Քառանկյուն աղյուսաշեն ռոտոնդա է՝ քառանիստ վեղարով պսակված։ Եկեղեցին ունի արտաքին զուսպ հարդարանք։ Միակ դեկորատիվ տարրը խոյի գլուխն է՝ հարավային ճակատի արևմտյան լուսամուտի մոտ։ Ներքուստ եկեղեցին զարդարված է 19-րդ դարի որմնանկարներով[1]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հասրաթյան Մ., Մեղրու շրջանի հուշարձանները, Երևան, 1987։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեղրու Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-26-ին։ Վերցված է 2014-12-24
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեղրու Մեծ թաղ) կատեգորիայում։ |