Արուճ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արուճ
Գրքի կազմերեսը
ՀեղինակԿարեն Մաթևոսյան
Տեսակգիրք
ԹեմաԱրուճ
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1987
Էջեր140
ԽմբագիրՄուրադ Հասրաթյան (մասնագետ), Ռուբեն Սարգյսան
ՆկարազարդողԼ․ Խ․ Խաչատրյան
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչություն
Հրատարակված էԵրևանի համալսարանի հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1987
ԳՄԴ85.113 (2Հ)1
Թվային տարբերակarmenianart.org/books/K.Matevosyan-Aruch.pdf

«Արուճ», հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի առաջին գիրքը, որը նվիրված է միջնադարյան Հայաստանի հայտնի աշխարհիկ և վանական կենտրոններից մեկին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրի պատմամշակութային անցյալին և միջնադարյան ճարտարապետական հուշարձաններին[1]։ Հրատարակվել է 1987 թվականին Երևանում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության կողմից։ Գրախոսն է պատմական գիտությունների դոկտոր Պարույր Մուրադյանը, մասնագետ խմբագիրը՝ ճարտարապետության թեկնածու (հետագայում՝ ճարտարապետության դոկտոր) Մուրադ Հասրաթյանը[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում պատմաքննական անդրադարձ է կատարվում Արուճ բնակավայրի անցյալին և միջնադարյան ճարտարապետական հուշարձաններին, վերջիններիս վիմական արձանագրություններին և հայ մատենագրության մեջ եղած հիշատակություններին[1]։ Մեծ տեղ է հատկացված աշխարհիկ շինություններին, որովհետև Գրիգոր Մամիկոնյան իշխանի 661–685 թվականների կառավարման շրջանում Արուճը եղել է Հայաստանի վարչական կենտրոնը[1]։

Գիրքը բաղկացած է 2 մասից։ Առաջին մասն ունի «Արուճի պատմամշակութային անցյալը» վերնագիրը և բաղկացած է 3 բաժիններից․

  • Մատենագրական տեղեկություններ Արուճի մասին,
  • Գրիգոր Մամիկոնյանի կառավարման շրջանը
  • Արուճը 9-13-րդ դարերում։

Երկրորդ մասը անվանված է «Միջնադարյան հուշարձաններ», որտեղ առանձին և մանրամասն քննվում են Արուճի տաճարը, պալատը, բերդը, քարավանատունը և միջնադարյան այլ հուշարձաններ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Վարդան Դևրիկյան ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (Ծննդյան 65-ամյակի առթիվ) (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ  334 - 341. — ISSN 0135-0536.
  2. 2,0 2,1 ««Արուճ», Կարեն Մաթևոսյան» (PDF). armenianart.org. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.