Անի․ եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը (գիրք)
Անի․ եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Կարեն Մաթևոսյան |
Տեսակ | գիրք |
Ժանր | պատմություն և մշակույթ |
Թեմա | Անի |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1997 |
Էջեր | 412 |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Հրատարակման տարեթիվ | 1997 |
ՀՏԴ | 941(479.25) |
ԳՄԴ | 63.3(2Հ) |
Թվային տարբերակ | armenianart.org/books/Ani-Book.pdf |
«Անի․ եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը», Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Քեսաբցու բարձր հովանավորությամբ հրատարակված գիրքը, որը նվիրված է Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի եկեղեցական կյանքին ու ձեռագրական ժառանգությանը։ Գրքի հեղինակն է հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։ Անձնանունների և տեղանունների ցանկը կազմել է՝ Անի Մաթևոսյանը, սրբագրիչ՝ Ժ․Ադոնց, էջադրումը և համակարգչային ձևավորումը՝ Ս․Մայիլյանի։ Հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանում[1][2][3]։
Գրքում ներկայացված է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի հոգևոր-եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը։ Առաջին անգամ փորձ է արվել ներկայացնել Անի քաղաքի դերը հայոց եկեղեցու պատմության մեջ։ Գիրքը բաղկացած է երկու մասից․ առաջին մասում առանձին բաժիններով ներկայացվում է Հայոց կաթողիկոսության անիական շրջանը, Անիի եպիսկոպոսությունը, հոգևորականությունը, եկեղեցիներն ու կրոնական փոքրամասնությունները, իսկ երկորդ մասում ներկայացվում է Անիի հոգևոր մշակույթի կարևոր բնագավառներից մեկը՝ ձեռագրական ժառանգությունը, քաղաքի վանական գրչատներում ստեղծված ձեռագրերը, նրանց գրիչներին ու ծաղկողներին։ Գիրքը նախատեսված է Հայոց պատմությամբ, միջնադարյան մշակույթով հետաքրքրվող մասնագետների ու ընթերցող լայն շրջանակների համար[2][3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պատմաբան Կարեն Մաթևոսյան. Գիտական աշխատությունների ցանկ». armenianart.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 «Անի․ եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը», Կարեն Մաթևոսյան, Վաղարշապատ, 1997, էջ 1-5։
- ↑ 3,0 3,1 «Անի. եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը, Կարեն Մաթևոսյան». kochnak.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.