Պարույր Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարույր Մուրադյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1933(1933-05-25)
Մահացել է2011
ՔաղաքացիությունFlag of the Georgian Soviet Socialist Republic (1951–1990).svg Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Պարույր Մամբրեի Մուրադյան (մայիսի 25, 1933(1933-05-25) - 2011, հուլիսի 20), հայագետ-աղբյուրագետ-միջնադարագետ, կովկասագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ: Պատմական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989

Կիմ Մուրադյանի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թ. մարտի 25-ին Ջավախքի Ղադո (հայ. Փապար) գյուղում։ 1952 թ. ավարտել է Ազավրեթի միջնակարգ դպրոցը։ 1953-58 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան (պարսկական) բաժինը։ 1960-1962 թթ. սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում՝ ուսումնառությունն անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում։ 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով։ 1963-1970 թթ. աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում։ 1970 թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 1976 թվականից նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, որտեղ կազմավորել և գլխավորել է կովկասագիտության և բյուզանդագիտության բաժինը։ 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով։ 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր։ 1991/92 ուսումնական տարում կովկասագիտության դասընթաց է վարել Գերմանիայում (Տրիրի համալսարան)։ 2002-2003 թթ. դասավանդել է Հ. Աճառյանի անվան համալսարանում։ Պ. Մուրադյանը երկար տարիներ դասավանդելով Երևանի պետական համալսարանումՙ աճեցրել է բազմաթիվ երիտասարդ մասնագետներ։

Նշանակալի է պրոֆ. Պարույր Մուրադյանի վաստակը հայոց միջնադարյան մատենագրության, մշակույթի, ճարտարապետության, պատմական սկզբնաղբյուրների ու վիմագրական հուշարձանների հիմնարար հետազոտությունների բնագավառում։

Հայագիտության համար խոշոր երևույթ էր Պ. Մուրադյանի կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը։

«Armeno-Georgica» մատենաշարով հրապարակվել են Պ. Մուրադյանի մենագրությունները՝ «Հայաստանի վրացերեն արձանագրությունները», «Վրաստանի հայերեն արձանագրությունները» (2 հատոր), «Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները», «Շուշանիկի վկայաբանության հայերեն և վրացերեն խմբագրությունները»։

Պ. Մուրադյանը թողել է գիտական հսկայական ժառանգություն՝ ավելի քան 300 տպագիր աշխատություն։

Նա կազմել ու խմբագրել է «Կովկաս և Բյուզանդիա», «Հայագիտական հետազոտություններ», «Հայագիտական մատենադարան», «Հուշարձան» մատենաշարերը, խմբագրել է շատ հայագետների մենագրություններ, կազմել և հրատարակել է անվանի հայագետների գիտական ժառանգությունը ամփոփող ժողովածուներ (Ն. Մառ, Հ. Օրբելի, Լ. Խաչիկյան, Լ. Մելիքսեթ-Բեկ, Երվանդ Տեր-Մինասյան, Մկրտիչ Ներսիսյան և այլք)։

Պրոֆ. Պ. Մուրադյանը եղել է գիտական, գիտամեթոդական ու խմբագրական մի շարք խորհուրդների անդամ։ Գիտական զեկուցումներով մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու կոնգրեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան շատ երկրներում, Հայաստանում կազմակերպել է «Քրիստոնյա Արևելք» միջազգային գիտաժողովը և հրատարակել նրա նյութերը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960

1962

1963

1964

1965

  • Նիկողայոս Մառ (ծննդյան 100-ամյակի առթիվ),- «Սովետական Վրաստան», 1965, № 2, 5 յունուարի։
  • Հայագիտության բազմաշխատ երախտավորը՝ [Ն. Մառ],- «Սովետական Հայաստան», 1965, թիվ 3, 6 յունուարի։ Տե՛ս նաև «Լրաբեր» (ԱՄՆ), № 76, 13 փետրվարի։
  • Մեծ հայագետը՝ [Ն. Մառին վերաբերող ներածական խոսք և հրապարակում], «Երևան», № 5, 1965, 8 յունուարի։

1966

  • Վրացերեն արձանագրությունները Հայաստանում,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1966, № 3, էջ 30-48:
  • Պրոֆ. Լևոն Մելիքսեթ-Բէկ (ծննդյան 75-ամյակի առթիւ),- «Էջմիածին», 1966, թիվ Դ, էջ 55-60։
  • Армяно-грузинские литературные взаимоотношения в XVIII веке, Ереван, 1966, 223 стр.,
  • Շոթա Ռուսթավելի, «Ընձենավոր», թարգմանությունը՝ Գ. Ասատուրի, թարգմանության վերանայումն ըստ ճշգրտված բնագրի, խմբագրությունն ու ծանոթագրությունները Պ. Մուրադյանի, Երևան, 1966, 318 էջ։
  • «Ընձենավոր»-ը հայոց գնահատմամբ (անդ, էջ 264-310, և առանձին)։
  • Շոթա Ռուսթավելի,- «Սովետական Հայաստան» (ամսագիր), 1966, թիվ 9, էջ 7-9։
  • Հայ-վրացական գրական-մշակութային փոխհարաբերությունների պատմությունից (Ս. Գրոց թարգմանությունը),- «Էջմիածին», 1966, ԺԱ-ԺԲ, էջ 51-58։

1967

1968

1969

1970

  • Լևոն Մելիքսեթ-Բեկ,- «Մեր անվանի դասախոսները», Երևան, 1970, էջ 171-172։

1971

1972

1973

1974

1975

1976

1977

1978

1979

1980

1981

1982

  • Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Երևան, 1982, 269 էջ։
  • Принципы классификации книги в средневековой Армении,- “Русская и армянская средневековые литературы”, Ленинград, 1982, стр. 164-172.
  • Кавказский культурный мир и культ Григория Просветителя,- “Кавказ и Византия”, вып. III, 1982, стр. 5-20.
  • Ն. Մառ,- ՀՍՀ, հտ. VII։
  • Լ. Մելիքսեթ-Բեկ,- ՀՍՀ, հտ. VII։

1984

1985 թ.

1986

1987 թ.

1988 թ.

  • Арменистика։ насущные проблемы,- “Коммунист”, 1988, N 7, 9 января.
  • Երևելի կովկասագետ-միջնադարագետը (ակադ. Ս. Տ. Երեմյանի ծննդյան 80-ամյակի առթիվ),- «Գիտութիւն եւ տեխնիկա», 1988, թիւ 4, էջ 25-28։
  • “Мир ислама” в оценке армянских книжников XII-XIII вв. Мхитара Гоша и Вардана Айгекци,- “Взаимодействие и взаимовлияние цивилизаций и культур Востока”, Третья всесоюзная конференция востоковедов, Москва, 1988, стр. 29-30.
  • Армянская эпиграфика Грузии։ Тбилиси, Ереван, 1988, 136+42 стр.
  • Как издавались “Путешествия”,- “Коммунист”, 1988, N 149, 25 июня. Հայերէն թարգմ. տե՛ս «Բանվոր» (Լենինական), 1988 թ., 9-10 հուլիսի։
  • Նոր արշավանք ի Հայս կամ՝ Թէ ինչպես են նենգափոխում պատմությունը,- «Գրական թերթ», 1988, 1 հուլիսի։ (Հեղինակակից՝ Գ. Սարգսյան)։
  • Нагорный Карабах с древних времен до 1917 г.,- “Нагорный Карабах” (историческая справка), Ереван, 1988, стр. 8-22. Соавтор Г. Х. Саркисян.
  • Պատմական միտումնավոր հայացք կամ «Մախաթն ուրիշի վրա փորձելուց առաջ ասեղը քո վրա փորձիր»,- «Գրական թերթ», 1988, 26 օգոստոսի։
  • Վերակառուցումը եւ սովետահայ պատմագիտությունը,- «Պատմա-բանասիրական հանդես», 1988, № 2, էջ 18-19:
  • Նահատակություն՝ մահվանից հետո [Աբրահամ Երևանցու երկի ռուսերեն նոր հրատարակության առթիվ],- «Գրական թերթ», 1988, 4 նոյեմբերի։
  • «Буниятовщине» не видно конца.- Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1988, № 5, էջ 41-49. (Соавтор Г. Х. Саркисян.)
  • Крупнейший служитель отечественной науки (к 120-летию со дня рождения и 50-летию смерти акад. Н. Я. Марра),- “Кавказ и Византия”, вып. VI, 1988, стр. 5-13.
  • Хронология систем летосчислений по армянским источникам (“Грузинский хроникон”),- “Кавказ и Византия”, вып. VI, 1988, стр. 61-71.
  • Материалы к научной биографии акад. Н. Я. Марра,- “Кавказ и Византия”, вып. VI, 1988, стр. 276-290.

1989

  • Кому воздать сторицей?,- “Коммунист”,1989, N 98, 25 апреля.
  • Упрощенный подход мешает выяснению этнических проблем,- "Вопросы Истории", 1989, N 5, стр. 77-78.
  • Հայերը Ադրբեջանի գիտնականների դատի առաջ,- «Գրական թերթ», 1989, 1 սեպտեմբերի։
  • Фальшивые голоса, или Как извращается история Нагорного Карабаха,- “Коммунист”, 1989, № 227, 30 сентября.
  • Գիտնականի դիմանկարի մանրամասներ [ի լրումն «Օգոնյոկ» հանդեսում տպված Զ. Բունիաթովի դիմանկարի],- «Հայրենիքի ձայն», 1989, № 20, 17 մայիսի, էջ 5-6։

1990

  • Հերթական զոհը Հասան Ջալալյանցն է («Աղուանից Պատմութեան» ռուսերեն հրատարակության առթիվ),- «Գրական թերթ», 1990, № 8, 16 փետրվարի։
  • “Грузины григорианского вероисповедания?!” Миф или реальность̈?,- “Эпоха”, 1990, N 8, 11 октября.
  • Несколько слов о работе проф. А. Карсеци. См. А. Карсеци, Конфликты между народами и пути их преодоления. К проблеме Нагорного Карабаха,- “Айастан”, Ереван, 1990, стр. 4.
  • Պրոֆ. Լեւոն Մելիքսեթ-Բեկ (Ծննդյան 100-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 3, էջ 63-69:
  • История - память поколений (проблемы истории Нагорного Карабаха), Ереван, 1990, 158 стр.
  • За что ратует Хаджибейли?,- "Голос Армении", 1990, N 273, 7 декабря.
  • Նվիրվածութեան անհարկի ճիգեր [ի պաշտպանություն Լ. Խաչիկյանի ազնիվ հիշատակի],- «Գրական թերթ», 1990 թ. 13 հուլիսի։

1991

1992

  • Zustand und Hauptaufgaben der armenologischen Untersuchungen,- "Armenisch-Deutsche Korrespondenz", N 75, 1992, März, S. 50-52.
  • «Անի» տեղանունը,- «Անի», 1992, թիւ 1, էջ 18-19։
  • Միջնադարեան փայտափորագրութեան նորայայտ յուշարձան,- «Գրական թերթ», 1992, թիւ 24, 28 օգոստոսի։
  • Վրաստան, «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (ձեռնարկ միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի համար), Երևան, 1992, էջ 122-159։ Հեղինակակից՝ Հ. Մարգարյան։
  • Աղվանք, նոյն տեղում, էջ 160-183։ Հեղինակակից՝ Հ. Սվազյան։
  • Ադրբեջան, նոյն տեղում, էջ 183-196։ Հեղինակակից՝ Պ. Չոբանյան։
  • Մովսես Խորենացու «Հայոց Պատմութեան» բնագրական հետքերը 6-7-րդ դարերի երկերում,- «Էջմիածին», 1992, Զ-Է, էջ 85-98։
  • Հայաստան-Վրաստան [1992 թ. սեպտեմբերի 24-ին կայացած քննարկման համառոտեալ սղագրություն], «Հայաստանը եւ իր անմիջական հարևանները», Երևան, 1992, էջ 70-76։
  • Հայաստան-Թուրքիա, նոյն տեղում, էջ 34-35։
  • Հարգենք գիտական ճշմարտությունը,- «Ազատամարտ», 1992, № 50, 11-17 դեկտեմբերի, էջ 13։

1993

  • «Ցուրտ օրերի տաք մտաբերումներ» [հիշողություններ Հ. Անասյանի մասին],- «Հայրենիքի ձայն», 1993, № 3, 9 փետրվարի։
  • Importance des citations bibliques rencontrees dans les documents litteraires et epigraphiques medievaux Arméniens,- “Armenia and the Bible”, edited by Christoph Burchard, Atlanta, Georgia, 1993, pp. 171–179.
  • Կերպարվեստի միջնադարյան հուշարձանների պատկերի և մակագրության առնչությունները,- «Հուշարձան», № 2, 1993, էջ 143-149։
  • Դաւանական հանդուրժողականութեան և ազգամիջեան համերաշխութեան գաղափարը ԺԲ-ԺԳ դարերի Հայաստանում,- «Գանձասար», Դ, 1993, էջ 95-108։
  • Ein Volk oder ein Gebiet?,- “Armenisches Berg-Karabach/Arzach im Überlebenskampf. Christliche Kunst-Kultur-Geschichte, Hg. Manfred Richter, Berlin. 1993, S. 107-111.
  • Ստուգաբանական սրբագրումներ,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1993, № 3, էջ 104-106:
  • Nerses v. Lambron,- "Lexikon des Mittelalters", t. VI (1993), S. 1095.

1994 թ.

  • Kult des Heiligen Nikolaus des Wundertäters und das armenische Mittelalter,- “Grün Magazin”, Januar-März, 1994, S. 40-43.
  • Ն. Ադոնց, «Հայաստանի սահմանների խնդիրը» (հրապարակում),- «Ազատամարտ», 1994, № 18, 22-29 ապրիլի, էջ 6-7։
  • Ընթերցող գտնելու ոչ պարկեշտ եղանակ [Սերո Խանզադյանի «պատմական կոնցեպցիան»],- «Հայաստանի Հանրապետութիւն», 1994, 14 մայիսի։
  • Բնագրագիտական դիտարկումներ («բամէնցաւ/բամբէն-ցաւ/բամընցաւ» եւ «տանուտրութիւն»),- «Պատմա-բանասիրական հանդես», 1994, № 1-2, էջ 176-182:
  • Դաւիթ Քոբայրեցին և նրա «Պատճառները»,- «Գանձասար», Ե, 1994, էջ 158-168։
  • Հայոց լրագրութեան առաջնեկը («Ազդարար»-ի 200-ամեակի առթիւ),- «Ժամանակ»(Կ. Պոլիս), 1994, 17-19 հոկտեմբերի։ Նոյնը արևմտահայերէն, «Մարմարա», 20-22 հոկտեմբերի։
  • Գրախօսություն՝ Գիտական արժանապատւութեամբ գրուած դասագիրք,- «Ազատամարտ», 1994, № 8, 25 փետրուարի, էջ 15։

1995 թ.

1996

  • Կովկասեան մշակութային աշխարհը եւ Հայաստանը,- «Պատմա-բանասիրական հանդես», 1995, № 1-2, էջ 117-136:
  • Н. Я. Марр, Кавказский культурный мир и Армения. Составление, редакция, предисловие и комментарии П. М. Мурадяна. Ереван, 1996, с. 400.
  • Սուրբ Շուշանիկի Վկայաբանութիւնը,- "Armeno-Georgica" 3, Երևան, 1996, 218 էջ։ [Բնագրի ի ձեռն Հ. Գ. Մագսուտեանի անգլերէն թարգմանութիւնը տե՛ս «Սիոն», 1997, էջ 329-339, նաև առանձին գրքով։ The Passion of Saint Shushanik. A New Translation of the Principal and Lesser Texts Father Krikor Maksoudian, New York, 1999].
  • Le monde culturel caucasien et l’Arménie,- “Arménie entre Orient et Occident”, Paris, 1996, pp. 71–77.
  • Մխիթար Գօշ, Թուղթ առ Վրացիսն, աշխատասիրութեամբ Պ. Մուրադեանի,- «Գանձասար», Զ, Երևան, 1996, էջ 336-402։
  • Մեր արդիւնաշատ պատմաբանը (ակադ. Գ. Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ),- «Հայաստանի Հանրապետութիւն», 1996, 5 ապրիլի։ (Հեղինակակից՝ Բ. Ն. Առաքելյան)։
  • Հայոց էթնիկ ինքնության մշակութային ազդակները միջնադարում,- «Ռ. Դրամբյանի հիշատակին նվիրված գիտաժողովի զեկուցումների թեզեր», Երևան, 1996, էջ 16-17։
  • Հայագիտության երեկն ու վաղը,- «Գրական թերթ», 1996, թիւ 30, 3 դեկտեմբերի։
  • Идея конфессиональ̈ной толерантности,- Марра mundi - Збiрник наукових праць̈ на пошану Ярослава Дашкевича з нагоди його 70-рiччя, Львiв-Киiв-Нь̈ю-Йорк, 1996, стр. 104-112.
  • Birkaç söz,- “Hemşin gizemi”, Levon Haçikyan, Hemşin Ermenileri tarihinden sayfalar, Istanbul, 1996, s. 5-6.

1997

  • Հարկադրյալ մեկնաբանություն [պատասխան մի նորաթուխ «սայաթնովագետի»],- «Գիտություն», 1997, ապրիլ, № 9։
  • Идея конфессиональ̈ной толерантности и межнациональ̈ного согласия в армянской книжности XII-XIII веков, Ереван, 1997, 15 стр.,
  • Վաղեմի աւանդոյթի նորօրեայ կիրառում [թարգմանական արուեստի մասին],- Խալիլ Ճիպրան, Տիրոջ ձայնը։ Հայացուց՝ Գարեգին Արքեպ. Գազանչեան, Իսթանպուլ, 1997, էջ 3-5։
  • Անվանի գիտնականը եւ ջերմ հայրենասերը (Հովսեփ Օրբելու ծննդյան 110-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1997, № 2, էջ 27-32:
  • Երկու խօսք [Շնորհք Արքեպ. Գալուստեանի «Հայազգի սուրբեր» գրքի վերահրատարակութեան առթիվ], Երևան, 1997, էջ 7-8։
  • «Կարքեդովն/Քաղկեդոն» ընթերցումը վաղմիջնադարեան աղբիւրներում,- «Սիոն», 1997, թիւ 7-12, էջ 306-311։

1998 թ.

  • Административный термин “кетобар” в надписи 1286 г. из Ошакана,- “Caucasica”. The Journal of Caucasian Studies, vol. 2, 1998, Tbilisi, pp. 183–188.
  • Ապօրինի ծնունդ՝ բազմաթիվ կնքահայրերով [Հայոց իրավունքի պատմության ուսումնասիրության շուրջ]։ Համահեղինակ՝ Ազատ Բոզոյան,- «Հայաստանի Հանրապետութիւն», № 119, 19 հունիսի։
  • Անվանումը ոչ թե գյուղի, այլ պատմության սեփականությունն է,- «Առաւօտ», 1998, 6 օգոստոսի, էջ 5։
  • Հայոց դպրությունը Կոստանդնուպոլսում (V-X դարեր),- «Պատմա-բանասիրական հանդես», 1998, № 1-2, էջ 145-158:
  • Խղճի և պարտականության խաչմերուկում,- «Հզոր հայրենիք», թիւ 8, 20-26 օգոստոսի։
  • Գագիկ Խորենի Սարգսյան. Կյանքի, գիտական, գիտակազմակերպչական և մանկավարժական գործունեության համառոտ ակնարկ, Երևան, 1998, էջ 9-25 (հայերեն), էջ 29-43 (ռուսերեն)։ Հեղինակակից՝ [Գ. Սարգսյան], Վ. Բարխուդարյան։
  • «Արեւելեան» և «Հայաստանեայց» եկեղեցիների առանձնության հիմնական դրսևորումները,- «Հայաստանը եւ Քրիստոնյա Արևելքը»(զեկուցումների դրույթներ), Երևան, 1988, էջ 36-37։ Արտատպությունը տե՛ս «Շողակն» (ամսօրեայ), № 7, էջ 5։
  • Արմաշի դպրեվանքը, Երևան, 1998, «Գանձասար» հրատ., 152 էջ։
  • Գրախօսություն՝ Raymond H. Kevorkian, Armen Ter-Stepanian ..., Manuscrits arméniens de la Bibliothèque Nationale de France, Paris, 1998,- «Պատմա-բանասիրական հանդես», 1998, № 3, էջ 213-214:
  • La lezione “Karkedovn/Kałkedon” nelle fonti armene altomedievali,- Il “Romanzo di Alessandro” e altri scritti, Roma, 1998, pp. 189–195.

1999

  • «Բանք սպառին եւ գործք թագաւորեն» [ներածական խոսք Աստղիկ Գևորգյանի «Հայ մանրանկարիչներ» մատենագիտության կապակցությամբ Աս. Մնացականյանի անտիպ ելույթի հրատարակության առիթով],- «Հայաստանի Հանրապետութիւն», 1999, 2 ապրիլի։
  • Հայագետ՝ հակառակ բոլոր անդիպությունների [Գ. Աբգարյանի մահվան տարելիցի առթիվ],- «Գիտություն», № 11(141), 26 մայիսի և 15 հունիսի։
  • Երկու խօսք [Լ. Ս. Խաչիկեանի, «Աշխատութիւնների» Բ հատորի հրատ. առթիւ], 1999, էջ 6։
  • Armenia,- History of Humanity։ Scientific and Cultural Development, Volume V, From the Sixteenth to the Eighteenth Century, London, 1999, pp. 268–270, Plates 87-88, 93-96.
  • Երկու խոսք [Հ. Աճառյանի «Հայոց դերը Օսմանեան կայսրութեան մէջ» աշխատության հրատարակության առթիվ], Երևան, 1999, էջ 7-8։
  • Երկու խօսք [Տիգրան Գոյումճեանի «Ղազար Փարպեցի. մատենագիտութիւն» աշխատութեան հրատարակութեան առթիւ], Երևան, 1999։
  • «Պատմա-բանասիրական հանդեսի» հիմնադիր խմբագիրը,- «Պատմա-բանասիրական հանդես», 1999, № 1, էջ 62-66:
  • Դրվագներ Բագավանի ձեռագրական հավաքածոյի պատմությունից,- «Պատմա-բանասիրական հանդես», 1999, № 1, էջ 195-203:
  • Идея конфессиональной толерантности и межнационального согласия в армянской книжности XII-XIII веков,- “Христианский Восток”, Новая серия, т. 1(7), Санкт-Петербург-Москва, 1999, стр. 359-373.
  • Հայագիտություն,- ՀՀՀ, հտ. 3, էջ 100-103։
  • Նիկողայոս Մառ,- ՀՀՀ, հտ. 3, էջ 579-581։
  • Բիւզանդիայի արևելեան քաղաքականութիւնը և Անին,- «Հանդէս ամսօրեայ», 1999, էջ 367-386։
  • Die anfänge der drei Kaukasischen Literaturen als Folge der Christianisierung,- "Die Christianisierung des Kaukasus", Wien, 9-12.12.1999. Resumées, Wien, 1999.

2000

  • Օշականի 1286 թ. արձանագրութեան «Քեթոբար» վարչական տերմինը,- «Էջմիածին», 2000, Բ, էջ 88-92։
  • Անսանք հռոմեացիների իմաստությանը [Ավանդական ուղղագրությանն անցնելու առաջարկների կապակցությամբ],- «Գրական թերթ», 2000, 30 հունիսի, էջ 6։
  • Служитель добра и справедливости. К 100-летию со дня смерти Григория Джаншиева,- “Голос Армении”, 2000, 17 и 19 августа.
  • Шотландец на перекрестке веков,- “Планета”—диаспор, N 2, август 2000, Москва, стр. 18-19.
  • Կովկասյան երեք դպրությունների սկզբնավորումը,- «Հայաստանի Հանրապետություն», 2000, 16 մարտի (թիւ 48)։
  • [Ան]արժանավոր հրատարակություն [Գրախոսություն՝ «Պոլսահայոց բանահյուսությունը» գրքի, Երևան, 2000],- «Հայաստանի Հանրապետություն», 2000, 12 մայիսի, էջ 5։

2001

  • Ani et la politique orientale de Byzance (Xe-XIe siècles),- Ani – capitale de l’Arménie en l’an mil, Paris, 2001, pp. 86–99.
  • Préface [Nicolas Yacovlevich Marr, Ani. Rêve d’Arménie], Paris, 2001, pp. 7–10.
  • Բնութեամբ լավ և գործով բարի [Հայագետ Արմենուհի Սրապյանի մահվան առթիւ],- «Գիտություն», 2001, № 2 (153), մայիս։
  • Легенды об апостольской проповеди христианства на Кавказе,- “Армения и Христианский Восток” (тезисы докладов), Санкт-Петербург, 27-30 июня, 2001, стр. 37-38.
  • Միջին հայերենում և վրացերենում վկայված արաբական ծագման երկու տերմին,- Միջազգային գիտաժողով «Քրիստոնյա Հայաստանը՝ քաղաքակրթությունների խաչմերուկ», 19-21 սեպտ., 2001 թ. (զեկուցումների դրույթներ), էջ 88-89։
  • Ճիշտ գնահատենք արածը և հստակ պատկերացնենք անելիքը [«Մաշտոցի Վարքի» նոր հրատարակություն պատրաստելու խնդիրը],- «Մաշտոցեան Գ ընթերցումներ», Օշական, 2001 թ. էջ 30-31։
  • Ամանորյա մտորումներ,- «Ասպնջակ», № 9(26), 16-31 դեկտ., 2001 թ.։
  • Բնագրական դիտարկումներ Խորենացու «Պատմութեան» հեղինակային ինքնագիրը վերականգնելու առնչութեամբ,- «Հայկազեան հայագիտական հանդէս», թիւ ԻԱ, 2001, էջ 78-88։

2002 թ.

  • Վրաց եկեղեցի,- Քրիստոնյա Հայաստան, Երևան, 2002 թ., էջ 986-990։ Տե՛ս նաև՝ «Հանդէս ամսօրեայ», 2000 թ., թիւ 1-12, էջ 289-303։
  • Վիմագրութիւն,- Քրիստոնյա Հայաստան, Երևան, 2002 թ. էջ 981։
  • Ս. Շուշանիկ,- Քրիստոնյա Հայաստան, Երևան, 2002 թ. էջ 828-829 [խմբագրության անհարկի միջարկումներով]։
  • «Ակադ. Մարի Բրոսէ», կազմեց և խմբագրեց Պարույր Մուրադյան, Երևան, 2002 թ., 54 էջ։
  • Հայագիտության պատմության կարևոր հանգրվան, նույն տեղում, էջ 3-10։
  • Иосиф Орбели, Избранные труды, II, вып. I, составление и редакция П. М. Мурадяна, 2002 г., 455 стр.
  • От редактора (по случаю издания второго выпуска "Избранных трудов" И. Орбели).
  • Մեր ո՞ր մասնագետը պիտի կարողանա ուսումնասիրել Օսմանյան արխիվները [հարցազրույց հայագիտության կացության ու անելիքների շուրջ],- «Ազգ», 18 յուլիսի, 2002 թ.։
  • Ուրուագիծ հայոց սրբախօսական ժառանգութեան,- «Գանձասար», Է, 2002, էջ 87-95։
  • Անին Բիւզանդիայի արևելյան քաղաքականության ոլորտում,- «Անիի Մայր տաճարի օծման 100-ամյակ» (գիտաժողովի թեզեր), Երևան, 2002, էջ 39-41։
  • "Они пишут для грузин, а не для науки" (по поводу очередного похабства некоего Б. Арвеладзе),- "Новое время", 2002 г., 18 сентября, стр. 2, 7. Հայերէն թարգմանութիւնը տե՛ս «Ասպնջակ», 2002 թ., 1-15 հոկտեմբերի, 16/42, նաև 16-30 հոկտեմբերի, 17/43։
  • «Վարք ս. Մեսրոպ Մաշտոցի» երկի քննական հրատարակության աշխատանոցի հարցը,- «Մաշտոցյան ընթերցումներ», [զեկուցումների դրույթներ], Օշական, 2002, էջ 21-22։
  • От редактора,- Иосиф Орбели, Избранные труды, том II, вып. 2, Ереван, 2002, стр. 5-6.
  • Գրախօսություն՝ Н. В. Арутюнян, "Корпус урартских клинообразных надписей", Ереван, 2002 г., 542 стр.,- «Հանդէս Ամսօրեայ», 2000 թ., թիւ 1-12, էջ 473-482։
  • Служитель добра и справедливости. (к 100-летию со дня смерти Григория Джаншиева— “Армянский переулок”, М., 2002, N 1(5), с. 5-8).
  • Forming and Functioning of the Armenian Community in Tbilisi,- International Conference "Tbilisi in the nineteenth century", Abstracts, Tbilisi, 2002, p. 51-54.

2003

  • Հայագիտութեան ճգնակեաց սպասաւորը,- «Ժամանակ» (Գ. Բամպուքճեանի ծննդեան 80-ամեակի առթիւ)։
  • Ս. Սիմէոն Սիւնակեաց կրտսերի վարքը (հայերին վերաբերող մի հրաշագործութեան կապակցութեամբ),- «Հանդէս Ամսօրեայ», 2001, թիւ 1-12, էջ 467-476։
  • Աղբյուրների ուսումնասիրության և հրատարակության ձեռքբերումներն ու անելիքները,- Հայագիտական միջազգային համաժողով, զեկուցումների դրույթներ, Երևան, 2003, էջ 66-68։
  • Ղազար Փարպեցի,- «Հանդէս Ամսօրեայ», 2002, թիւ 1-2, էջ 207-228։
  • The Epigraphic Heritage of Mediaeval Armenia, Yerevan, 2003, 15 p.,
  • Կորիւն և Մաշտոցի վարքը,- «Մատենագիրք Հայոց», հտ. Ա, Անթիլիաս-Լիբանան, 2003, էջ 227-228։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Փաւստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը,- նոյն տեղում, էջ 275։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Եղիշէ և «Բան վասն Հայոց պատերազմին»,- նոյն տեղում, էջ 517։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Ագաթանգեղոսը և առաջին «Հայոց պատմութիւնը»,- Մատենագիրք Հայոց, հտ. Բ, Անթիլիաս-Լիբանան, 2003, էջ 1201։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Մովսէս Խորենացի և իր «Պատմութիւն Հայոց»-ը,- նոյն տեղում, էջ 1739-1740։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Ղազար Փարպեցի և իր «Պատմութիւն Հայոց»-ը,- նոյն տեղում, էջ 2199։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Մովսէս Խորենացու Պատմութեան՝ Ներսէս Լամբրոնացու օրինակը,- «Հայկազեան հայագիտական հանդէս», Բէյրութ, 2003, թիւ ՀԳ, էջ 149-161։

2004

  • Հանրագիտական երկու ձեռքբերումներ,- «Հայաստանի Հանրապետութիւն», 2004, 21 մայիսի, № 92 (3471), էջ 3։
  • Ներսէս Աշտարակեցին ազգային վիմագրագիտության առաջնեկ,- «Ներսէս Աշտարակեցի՝ Պաշտպան հայրենեաց», (գիտաժողովի հիմնադրույթներ), [Երևան], 2004, էջ 35-36։
  • Գրախօս., «Պատճէն տումարի» (Է-ԺԵ դարեր) պարտաւորեցնող հրատարակություն,- «Էջմիածին», 2004, Դ, էջ 111-113։
  • Նամակ Հակոբ Անասյանին,- Հակոբ Ս. Անասյան, «Նամականի» (ընտրանի)։ Կազմեց՝ Հենրիկ Անասեան, Երևան, 2004, էջ 171։
  • Stages and features of «Caucasian cultural worldե formation,- Международный конгресс востоковедов, тезисы, I, М., 2004, стр. 266-267.
  • Դիտարկումներ ավանդաբար Ս. Մեսրոպի ընդօրինակություն համարվող Ավետարանի շուրջ,- «Հայ մեկնողական գրականութեան դպրոցները» գիտաժողովի զեկուցումների ամփոփումներ, սեպտ. 22-24, 2004 թ., Էջմիածին, էջ 14-15։
  • Рец. на “Атлас истории Армении” - плод многолетнего труда профессионала,- “Голос Армении”, 2004, 9 ноября, стр. 3.
  • Его труды ежедневно по многу раз снимаются с книжной полки (к 125-летию со дня рождения Ерванда ТерМинасяна),- “Голос Армении”, 2004, 2 декабря, стр. 7.
  • Միջնադարյան Հայաստանի վիմագրական ժառանգությունը,- «Հայագիտության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները», զեկուցումների ժողովածոյ, Երևան, 2004, էջ 248-253։
  • Աստուածաշնչի հայկական խմբագրութեան բնագրական քննութեան աղբիւրները (Աթոսի 978 թ. գրչագիրը),- Bnagirk yišatakac. Dall’ Italia e dall’ Armenia. Studi in onore di Gabriella Uluhogian, a cura di Valentina Calzolari, Anna Sirinian, Bogos Levon Zekian, Boloyna, 2004, p. 45-66.
  • «Վասն աւուրն Կիրակէի» ճառի հայերեն և վրացերեն թարգմանությունների առնչության խնդիրը,- «Էջմիածին», 2004, Զ, էջ 118-124։
  • Предисловие [к книге Левона Бабаяна, «Лорис Меликов»], Ереван, 2004, стр. 5-6.
  • Դիտարկումներ աւանդաբար Ս. Մեսրոպի ընդօրինակութիւն համարուող Աւետարանի շուրջ,- «Հայկազեան հայագիտական հանդէս» ԻԴ, Բէյրութ, 2004, էջ 59-68։

2005

  • Кавказ и Восток Николая Марра,- “Голос Армении”, 15 февраля, 2005 г.
  • Երկու խոսք.- Մկրտիչ Ներսիսյան, «Հայոց ցեղասպանության անհերքելի փաստաթղթեր», Երևան, 2005, էջ 5-6, 179-180։
  • Խմբագրի մտորում. Ռ. Ե. Փիլիպոսյան, «Փարպի», Երևան, 2005, էջ 03։
  • Հայոց մշակութային կորուստները Մեծ Եղեռնի տարիներին 1915-1922 թթ,- Հ. Աճառյան» համալսարանի «Առաքյալ» թերթ, 2005, թիւ 5(95), ապրիլ, էջ 3-4։
  • «Կովկասյան մշակութային աշխարհի» ձևավորման պարբերաշրջաններն ու առանձնահատկությունները (ակադ. Ն. Մառի ծննդյան 140 և մահվան 70-ամյա տարելիցի առթիվ),- «Գիտություն», ապրիլ, թիւ 3 (180), թիւ 4 (181), 2005։
  • «Կովկասյան մշակութային աշխարհի» աղվանական էջի նոր ընթերցում,- Հայ գրերի գիւտի և Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակին նվիրված կրթական միջազգային գիտաժողով, Երևան 2005, էջ 93-94։ Նաև՝ «Մաշտոցեան Է ընթերցումներ», զեկուցումների հիմնադրույթներ [Երևան, 2005], էջ 17-18։
  • Необходимы незамедлительные действия,- “Голос Армении”, 26 июля 2005 г. (Об описаний арм. рукописей).
  • Սուրբ Շուշանիկի վկայաբանութիւնը,- «Մատենագիրք Հայոց», հտ. Գ, Զ դար, Անթիլիաս-Լիբանան, 2004, էջ 25-26։
  • Մովսէս Ցուրտաւեցին ու իր թղթերը,- նոյն տեղում, էջ 469-470։
  • Մովսէս Բ. Եղիվարդեցին և իր թուղթը,- նոյն տեղում, էջ 527-528։
  • [VII դարի Հայոց մատենագրութիւնը] կազմողների կողմից,- Մատենագիրք Հայոց, հտ. Դ, Է դար։ Անթիլիաս-Լիբանան, 2005, էջ IX-XI։
  • Աբրահամ Աղբաթանեցին և իր թղթերը,- նոյն տեղում, էջ 3-4։ Հեղինակակից՝ Ալեքսան Յակոբեան։
  • Երվանդ Տէր-Մինասյան (1879-1974),- «Նշանավոր ճեմարանականներ», պրակ Ա, Էջմիածին, 2005, էջ 395-404։ Նոյնը որոշ փոփոխությամբ տե՛ս Ե. Տէր-Մինասեան, «Հուշեր իմ կյանքից», Երևան, 2005, էջ 5-16։
  • Սահակի եւ Մեսրոպի «Կատարեալ պատմութեան» խնդիրը,- «Պատմա-բանասիրական հանդես», 2005, թիւ 2, էջ 154-165:
  • Գրախօսություն՝ Զազա Ալեքսիձէ, «Կովկասյան Աղվանքի գրչությունը», լեզուն եւ դպրությունը,- «Պատմա-բանասիրական հանդես», 2005, թիւ 2, էջ 330-336:
  • Ո՞ւր տեղորոշել Անիի վիմագրի «Ախէլքաղաքը»,- «Հանդէս Ամսօրեայ», 2005, էջ 271-280։
  • Յովհաննէս Կոլոտ պատրիարքի բնագրագիտական աւանդները և «Նարեկ»-ի 1774 թ. հրատարակութիւնը,- «Ակօս» (Ստամբուլ), 23 դեկտ. 2005, թիւ 508։
  • Ակադ. Նիկողայոս Մառի ծննդյան 140-րդ տարելիցը. հանրաճանաչ գիտնականը, «Կովկասյան մշակութային աշխարհի» պարբերաշրջաններն ու առանձնահատկությունները,- «Ակադեմիկոս Նիկողայոս Մառ», Երևան, 2005, էջ 9-19։
  • «Նարեկի» գիտական անդրանիկ հրատարակությունը (Կ. Պոլիս, 1774),- «Ակադեմիկոս Նիկողայոս Մառ», Երևան, 2005, էջ 99-118։
  • Հայ-վրացական գրական-մշակութային փոխհարաբերությունների պատմությունից (Ս. գրոց թարգմանությունը),- Աստուածաշնչական Հայաստան, Երևան, 2005, էջ 445-453։
  • Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկը» և նրա պատուիրատուի ինքնության խնդիրը,- «Էջմիածին», 2005, Թ, էջ 47-55։

2006

  • Ակադեմիկոս Գագիկ Սարգսյան,- Ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի տպագիր աշխատությունների մատենագիտություն, Երևան, 2006, էջ 5-16։ Հեղինակակից՝ Վլ. Բ. Բարխուդարյան, նոյնը ռուսերէն, էջ 20-30.
  • Մեր արդիւնաշատ պատմաբանը,- Գագիկ Սարգսյան, Պատմագիտական հետազոտություններ։ Կազմեց և խմբագրեց Պարույր Մուրադյանը, Երևան, 2006, էջ 5-8։
  • Труды и дни Гагика Саркисяна,- “Голос Армении”, 6 апреля, 2006 г., стр. 5 (соавтор В. Бархударян).
  • Քաղկեդոնական հայոց պաշտամունքային կառույցների մշակութային պատկանելության խնդիրը,- «168 ժամ», 2006, ապրիլի 29 - մայիսի 1, թիւ 46։
  • “Они пишут для грузин, а не для науки”,- “Новое время”, 4 июня, 2006, стр. 4
  • Հայկական ձեռագրական հաւաքածոներ Ռուսաստանում և Եղիշէի Պատմութեան մի նոր պատառիկ,- «Հանդէս Ամսօրեայ», 2006, թիւ 1-12, էջ 53-62։
  • Հայաստանի վիմագրական ժառանգությունը,- «Էջմիածին», 2006, Զ, էջ 129-134։
  • Անշփոթելի մտքի ու կեցվածքի մարդը [Լևոն Զաքարյանը],- Լևոն Զաքարյան, «Հոդվածներ, հուշեր», Երևան, 2006, էջ 218-219։
  • О книге М. Г. Нерсисяна “Неопровержимые документы о геноциде армян”,- “Арагаст” (“Парус”), М., 2006, N 1(2), стр. 150.

2007

  • «Սաղմոսարանի» պահլավերեն պատառիկը,- «Միհր», Երևան, 2006-2007, թիւ 6,1 (63-64), դեկտ. և փետրուար, էջ 137-139։ Վրիպակների ուղղումները տե՛ս «Միհր», 2007։ Վերահրատարակությունը տե՛ս «Գիտահետազոտական աշխատանքի ուղեծրում», Երևան, 2007, էջ 249-252։
  • Մատենադարանի ձեռագրերի պատկանելութեան իրաւունքի հարցը,- «Ազգ», 19, ապրիլի (թիւ 72), 2007.
  • Le patrimoine épigraphique arménien,– “Arménie la magie de l’écrit”, Marseile, 2007, p. 190-199. Մատենագիտությունը՝ p. 418.
  • «Հրեայ» էթնանունը հայերէնում և կովկասեան լեզուներում,- «Հանդէս Ամսօրեայ», 2007, թիւ 1-12, էջ 25-34։
  • Ճանաչենք՝ գնահատելու համար,- «Միհր», թիւ 4 (67), 2007, յուլիս, էջ 72-73։
  • Երկու խոսք. Կ. Ղաֆադարյան, «Էջեր Հայոց միջնադարյան մշակույթի եւ պատմության», Երևան, 2007, էջ 7-8։
  • К изданию русского перевода труда акад. Р. Як. Ачаряна “Роль армян в

Османской империи”,- Рачья Ачарян, Роль армян…, М., 2007, стр. 3-4.

  • Легенда об апостольской проповеди христианства на Кавказе,- “Материалы первого международного конгреса кавказоведов”, Тбилиси, 2007, стр. 405-406.
  • Յիշատակարան Սանահնոյ վանից, աշխատասիրութեամբ Պարոյր Մ. Մուրադեանի, Ս. Էջմիածին, 2007, 331 էջ։
  • Ո՞վ է Տեկորի արձանագրության հազարապետ Մանանը,- «Էջմիածին», 2007, էջ 85-88։
  • К изданию русского перевода труда академика Р. Як. Ачаряна “Роль армян в Османской империи”,- “Арагаст”, N 1(3), М., 2007, с. 100.

2008

  • Հայոց «Վարք սրբոցի» վրացական խմբագրութիւնը, Ս. Էջմիածին, 2008, 119 էջ։
  • Կովկասեան մշակութային աշխարհը և Հայաստանը, Երևան, 2008, 410 էջ։
  • «Քառեակ հմտութեամբ» օժտված գիտնականը,- Լևոն Խաչիկյան, «Աշխատութիւններ», հտ. 3, Երևան, 2008, էջ I-V։
  • Քանի՞ «գազարով կը գոհանան մեր գիտնականները». [հայագիտություն և հայագետներ],- «168 ժամ», 2008, թիւ 70 (438), հուլիսի 8-9։
  • От редактора второго издания “История Тарона и армянская литература V-VII веков” К. Айвазяна, Ереван, 2008, стр. 3-4.
  • Թամարի երկրորդ պատմիչի երկում եղած մի քանի իրանական փոխառութիւնների շուրջ,- «Հանդէս Ամսօրեայ», 2008, թիւ 1-12, էջ 189-198։
  • Человек, создавший Матенадаран (к 90-летию академика Левона Хачикяна),- “Голос Армении”, 2008, 23 октября.
  • «Վրաց պատմութեան» հայերեն թարգմանության գնահատության հարցի շուրջ,- «Էջմիածին», 2008, Զ-Է, էջ 93-101։
  • Рец. В. А. Арутюнова-Фиданян, “Повествование о делах армянских” (VII в.). Источник и время. М.: Индрик. 2004, 272 с. илл. и карта,- “Византийский временник”, 67(92), 2008, с. 259-263.
  • Предисловие к книге К. С. Марджанян, “Ботаника или флора Армении” Степаноса Шариманяна, Ереван, 2008, стр. 5-7.
  • Պարսկերեն եզակի տերմիններ Թամար թագուհու Երկրորդ պատմության բնագրում,- «Հայագիտական եւ իրանագիտական առաջին միջազգային գիտաժողով», 10-11 նոյեմբեր, 2008, [Սպահան], էջ 32-33 (պարսկ.), 34-35 (հայերեն)։
  • Խոսք գնահատության և հիշատակի,- «Ս. Բարսեղ Կեսարացի, Գիրք պահոց», աշխատասիրութեամբ Կիմ Մուրադյանի, Ս. Էջմիածին, 2008, էջ 5-6։

2009

  • Մի քանի մտորումներ հայ-քրդական գիտական խնդիրների շուրջ.- «Զագրոս», 2009, N 5, էջ 5։
  • Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, 460 էջ + 30 աղ.
  • Նիւթեր հայոց ձեռագրերի մատենագիտութեան պատմութեան. - «Հանդէս ամսօրեայ», 2009, N 1-12, էջ 227-240։
  • «Կոչումներ փախցնելու անբարոյականությունը մտել է գիտություն».- «168 ժամ», թիւ 117, նոյեմբերի 14-16 էջ 5։
  • Նշմարներ Դավիթ Կյուրոպաղատի և Տայքի հայոց բարբառի մասին.- «Էջմիածին», 2009, էջ 96-105։
  • Նյութեր հայոց ձեռագրերի մատենագիտության պատմության, - «Էջմիածին», 2009, Ժ, էջ 106-112։

2010

  • ԺԸ դարի առուծախի վաւերագրեր Լօռէից.- «Հանդէս ամսօրեայ», թիւ 1-12, էջ 29-38։
  • Լևոն Մելիքսեթ-Բէկ, Պատմա-բանասիրական պրպտումներ։ Աշխատասիրութեամբ Պարոյր Մուրադեանի։ Ս. Էջմիածին, 2010, 496 էջ։
  • Բնագրագիտական դիտարկումներ. 1. «Մուքէրիկ» թէ «Մուտերիկ»։ 2. «Ձեռագիր նորին ինքեան Գրիգորի Նարեկացւոյ».- «Էջմիածին», 1910, Ե, էջ 72-80։
  • Նիւթեր պարսից քրիստոնէութեան պատմութիւնից (Ս. Գոլանդուխտի վարքը).- «Գանձասար», Ը, Եր., 2010, էջ 145-153։

2011

  • ԺԱ-ԺԳ դարերի հայ-վրացական դաւանական խնդիրները և Մխիթար Գոշի «Առ վրացիսն» թուղթը։ Ս. Էջմիածին, 2011, 288 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]