Նոր շրջանի հայկական կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

19-րդ դարի - 20-րդ դարասկզբի հայկական կերպարվեստ

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Այվազովսկի «Փոթորկոտ ծովը գիշերով»

19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին արգասավոր պայմաններ է ստեղծել ազգային նոր կերպարվեստի ծավալման ու զարգացման համար։ Առանձնապես մեծ է եղել Պետերբուրգի ու Մոսկվայի դերը ձեռնհաս կադրեր պատրաստելու գործում։ Դարասկզբին հայ արվեստի զարգացման կենտրոններից է դարձել Թիֆլիսը։

Հովնաթանյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս․ Ներսիսյան․ Հ․ Բեհբութովի դիմանկարը (1857, ՀՊՊ, Երևան) Դիմապատկերի ժանրը, որպես ուրույն բնագավառ նկատելիորեն ամբողջականացել է Մկրտում Հովնաթանյանի (1779-1845) արվեստում։ Նրա որդին՝ Հակոբ Հովնաթանյանը (1806-1881), արդեն բացառապես դիմանկարիչ էր և այդ ժանրը հայկական գեղանկարչության մեջ ակնառու մակարդակի հասցնողը։

Մինչև 1830-ական թվականները նրա արվեստում դեռևս նկատվում են մի կողմից՝ հայկական ու իրանական ուշ միջնադարյան ավանդույթներին հարող գծեր (որոշ սխեմատիզմ, հարթայնություն, ոճավորում), մյուս կողմից՝ բնական աճի հետ միասին՝ արդվածքի նոր միջոցների տիրապետելու ձգտում։

Ավանդույթայինի և նորի փայլուն զուգորդումն է Նատալյա Թեումյանի դիմապատկերը, որտեղ առկա էին թույրային անբասիր հարաբերություններ, ուրվագծի նուրբ արտիստականություն և, որ գլխավորն է, գեղարվեստական մտածողության ու կերպարային մարմնավորման ազգային անվրեպ բնորոշում։ Նկարչի հետագա տարիների ստեղծագործությունները ինչպես ծավալային արդվածքներով, այնպես էլ կերպարային շեշտված բնութագրումներով գտնվում են եվրոպական պրոֆեսիոնալիզմի մակարդակի Ե․ Նազարյան․ Հովհաննես Շալամյանի դիմանկարը (1897, ՀՊՊ, Երևան) վրա և ստեղծագործական անուղղակի աղերս ունեն նույն ժամանակաշրջանի ռուս, ռոմանտիկական դիմապատկերի հետ։

Ստեփանոս Ներսիսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Այվազովսկի (Ծովանկարիչ)

Հայ նոր գեղանկարչության մյուս առաջնեկը Ստեփանոս Ներսիսյանն էր (1815-1884), ակադեմիական կրթություն ստացած նկարիչ, որի ստեղծագործություններում դիմապատկերների կողքին հրապարակ է եկել հայ կերպարվեստի կենցաղային ժանրի անդրանիկ նմուշը՝ «Խնջույք Քուռ գետի ափին» կտավը։

Ներսիսյանի ստեղծագործություններով որոշակիորեն հայկական կերպարվեստ է ներմուծվել ռոմանտիզմը՝ ինչպես կոլորիտի կազմակերպման սկզբունքներով, այնպես էլ կերպարային մեկնաբանություններով։ Սակայն ռոմանտիզմի ամենակարկառուն ներկայացուցիչը հայ կերպարվեստում Հովհաննես Այվազովսկին էր (1817-1900), որն իր հաստատուն տեղն է գրավել թե՝ ռուս, թե՝ հայ արվեստներում, վերջինում լինելով ոչ միայն ծովանկարչության, այլև ընդհանրապես բնանկարի ժանրի հիւհւադիր։ Նրա արվեստում հայկական թեմաները դրսևորվել էին դիմապատկերներում, հայաստանյան բնանկարներում, հայկական սյուժեներով հորինվածքներում, անուղղակիորեն՝ հույների ազատագրական պայքարին նվիրված կտավներում։ Այվազովսկու ազդեցությունը հատկապես նշանակալից և տևական է հայ արվեստում, ուր նա առ այսօր ունի բազմաթիվ հետևորդներ՝ հետևապես և ազգային շարունակվող ավանդույթ։

Հայ նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Բաշինջաղյան «Արարատ» (1912)

Գևորգ Բաշինջաղյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայ նկարիչը, որ բնականից է պատկերել հայաստանյան տեսարաններ, և որի ստեղծագործությամբ հայկական գեղանկարչության մեջ իր ավարտուն կազմավորումն էր գտել ռեալիստ բնանկարի ժանրը, Գևորգ Բաշինջաղյանն էր (1857-1925

Մերթ քնարական, մերթ էպիքական մեկնաբանումով, մեծ վարպետությամբ ու հայրենասիրական տոգորումով նա պատկերել է հայրենի բնության տեսարաններ, պատմական հուշարձաններ։ Նկարչի արվեստում նշանակալի տեղ են գրավել Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի տեսարանները։

Բաշինջաղյանը հայտնի էր նաև որպես արվեստի դասական ժառանգությունը պաշտպանող տեսաբան։ Համեմատաբար ուշ էր ասպարեզ եկել և նախահեղափոխական կերպարվեստում դեռևս լայն տարածում չի ունեցել թեմատիկ պատկերը։ Ստ․ Ներսիսյանից հետո Հարություն Շամշինյանն էր (1856-1914) դիմել թեմատիկ ստեղծագործությանը (մանրագիր կենցաղային պատկերներ, որոնք ավելի շուա Թիֆլիսի արհեստավորական միջավայրից քաղած կենդանի դիտումներ են, քան բառի ակադեմիական առումով կոմպոզիցիոն հորինվածքներ)։

Վարդգես Սուրենյանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Բաշինջաղյան

Հեղինակն ունի նաև անմիջականությամբ շնչող ռեալիստական բնապատկերներ ու դիմապատկերներ։ Ե․ Ոսկանյան «Զինվորը թուրը սրել տալիս» (թուղթ, ջրաներկ, ՀՊՊ, Երևան) Հայկական կերպարվեստում թեմատիկ պատկերի կուլտուրան միջազգային մակարդակի է բարձրացրել Վարդգես Սուրենյանցը (1860-1921

Նա ստեղծել է հայ ժողովրդի պատմությանը, 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածները պատկանող թեմատիկ կոմպոզիցիաների բարձրարվեաո շարք։ Նրա արվեստում հարազատորեն մարմնավորվել է նաև հայ գեղջուկը՝ հայ ժողովրդական հեքիաթների նորամտորեն ստեղծված նկարազարդումներում, ինչպես նաև 1915 թվականի օրհասից փրկվածների պատկերաշարում։

Լինելով Պերեդվիժնիկների ընկերության անդամ ու համոզված գաղափարակից, նա առաջնորդվել է դեմոկրատ, արվեստի սկզբունքներով, որոնք իրենց ուժը պահպանել են նաև 1900-ական թվականներին, երբ Սուրենյանցի արվեստում սկսել էին տեղ գտնել մոդեռնի ոճական որոշ հնարներ։ Նա նաև փայլուն դիմանկարիչ ու բնանկարիչ է, արևելահայ կերպարվեստի խոշորագույն գրաֆիկն ու առաջին թատերանկարիչը։

Սուրենյանցի կողքին Ռուսաստանում ստեղծագործական ասպարեզ են մտել մի շարք հայ նկարիչներ, որոնք, սակայն, չունեին անմիջական ու լայն կապեր հայ իրականության հետ։ Դրա հետևանքով նրանց արվեստում հազվադեպ է դրսևորվում հայկակա թեմատիկան, իսկ երբեմն բոլորովին բացակայում։ Նրանք էին՝ Այազովսկու աշակերտ ծովանկարիչ Մանուկ Մահտեսյանը (1857-1908), Խաչատուր Տեր-Մինասյանը (1870-1906), որի «Նախիր»-ը ռեալիստ, արվեստի բարձրարժեք նմուշ է և արժանացել է Ի․ Ե․ Ռեպինի դրվատանքին, ռուս, բնության երգիչ Մանուկ Ալաջալովը (1862-1934), նկարիչ և մշակութային գործիչ Դավիթ Օքրոյանցը (1874-1943), Կարապետ Չիրախյանը (1873-1913

Այս շարքում բացառություն է Դրիգոր Դաբրիելյանը 1862-1898, որի մեզ հայտնի սակավաթիվ ստեղծագործություններում որոշիչը հայ գեղջկական թեմաներն են։

Հմայակ Արծաթպանյան «Հիվանդ երեխայի մոտ» (1900)

Հայ նկարիչները այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Աքսենտովիչ «Ոսկեգույն հրեշտակ»
Վանո Խոջաբեկյան «Խոյերի մարտից հետո»

19-րդ դարի արևմտահայության մշակութային գլխավոր կենտրոնը Կ․ Պոլիսն էր։ Սակայն, եթե Թիֆլիսում ազգային զարթոնքի պայմանները համեմատաբար բարեպատեհ էին, և տարբեր վայրերից այստեղ էին հաստատվում մասնագիտական կրթություն ստացած հայ նկարիչները, ապա թուրք բռնապետության խավարամտության, ազգային խտրականության պայմաններում Կ․ Պոլիսը վանում էր նկարիչներին, ինչը առանձնապես մեծ չափեր է ընդունել 19-րդ դարի վերջերից։

19-րդ դարի արևմտահայ կերպարվեստը դեռևս հարկ եղած չափով չի ուսումնասիրված, այդ շրջանի գործերից ՀԽՍՀ պատկերասրահներում գրեթե ոչինչ չկա։ Հայտնի է, որ 19-րդ դարի Կ․ Պոլսում ստեղծագործել է Մանաս նկարչատոհմը, որի ներկայացուցիչները հիմնականում մանրանկարիչներ էին (նաև մանրանկարային դիմապատկեր ողներ)։

Գեղարվեստական արժեք է ներկայացնում Ումեդ (Հովհաննես) Պեյզատի (1809-1874) ստեղծագործությունը, որը վրձնել է դիմապատկերներ ու բնապատկերներ, կրոն, ու պատմական թեմաներով կոմպոզիցիաներ։

Դիմապատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Օքրոյան «Ձմեռ>>

Դիմանկարչական ու կրոն, թեմաներով պատկերներ վկայված են նաև Աբրահամ Սաքայանից (1821-1876) և Պետրոս Սրապյանից (1833-1898)։ Նրանց հաջորդող սերնդի ստեղծած Հ․ Հակոբյան․ «Անհայտ կնոշ դիմանկար» (1892, ՀՊՊ, Երևան) գործությունն արդեն աշխարհիկ է։ Մկրտիչ Ճիվանյանը (1848-1906) Այվազովսկու ավանդույթին հարող համբավավոր ծովանկարիչ էր, Շվեյցարիա տեղափոխված ժորժ (Հակոբ) Տամադյանը (1839- 1920)՝ բնանկարիչ։

Լայն ընդգրկում ուներ Սիմոն Հակոբյանի (1857-1921) արվեստը. դիմապատկերների կողքին ակնհայտ քանակ էին կազմում աշխատանքային ու մարտանկարչական սյուժեները։ Դասական բնանկարի վարպետ էր Ասլան դ’Աբրոն (Աբրոյան, 1848-1928)՝ Իտալիայում։ Այս ու հաջորդ սերնդի նկարիչների մի հոծ խմբի գործունեություն գերազանցորեն բաժին է ընկնում 20-րդ դարում։ 1920 թվականից հետո նրանց մի մասը դառնում է սովետահայ կերպարվեստի սկզբնավորողներից, մյուս մասը՝ կազմում սփյուռքահայ կերպարվեստի կորիզը։ 1916 թվականին Թիֆլիսում ստեղծվել էր Հայ արվեստագետների միություն, որի ցուցահանդեսներում ներկայացվել են Ռուսաստանում ստեղծագործող գրեթե բոլոր հայ նկարիչները և արտասահմանյան հայ նկարիչներից մի քանիսը։

Լինելով ինտերնացիոնալ դիրքորոշման միություն, Մահտեսյան․ «Ծովային տեսարան առագաստանավով» (1898, ՀՊՊ, Երեան) իր կազմում ու ցուցահանդեսներում ընդգրկել էր նաև ռուս և վրաց նկարիչներ։ Այս սերունդը հարուստ է անհատականություններով, ունի ընդհանուր առմամբ գեղարվեստ, ու բովանդակային ավելի լայն ընդգրկում։

Ռեալիստ, գեղանկարչության մեծ վարպետ էր Ստեփան Աղաջանյանը (1863-1940), որի ստեղծագործությամբ հայկական կերպարվեստը հարստացել է հոգեբանական խոր բնութագրումներով օժտված դիմապատկերներով։ Որպես նկարիչ Կ․ Պոլսում է ձևավորվել, կյանքի երկրորդ կեսին Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում ստեղծագործել Ենոք Նազարյանը (1868-1928), որի կավճաներկ դիմանկարներն անթերի պրոֆեսիոնալիզմի հետ, որոշ դեպքերում նկատելիորեն նատուրալիստական էին, կերպարային լուծումների ոչ մեծ խորությամբ։

Դիմանկարչական ժանրի վարպետ էր Ռոստովում սպիտակգվարդիականների կողմից սպանված Հմայակ Արծաթպանյանը (1876-1919), որի արվեստում գնահատելի էին նաև հայ կյանքից քաղված անմիջական ու անպաճույճ կենցաղային պատկերներ։

Դիմապատկերներ էր վրձնել Փանոս Թերլեմեզյանը (1865-1941), որի ստեղծագործական ուժը առանձնա պես դրսևորվել է կենցաղային («Բանվորուհին ջրհորի մոտ», «Սանահինի վանքի գավիթը») և բնանկարի («Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց») ժանրերում։ Թիֆլիսի հայ և վրաց արհեստավորական շրջանների հմուտ կենցաղագիր էր Հմայակ Հակոբյանը (1871-1939), որի ոչ միայն դիմապատկերներն ու կենցաղային տեսարանները, այլև բնապատկերներն ու նատյուրմորտներն աչքի են ընկնում թեմատիկ միասնականությամբ ու ռեալիստ, արտահայտչամիջոցների հետևողական կիրառումով։

Նկարչի հետաքրքրություններում զգալի տեղ ունեն նաև գյուղն ու գեղջուկը։ Իր ստեղծագործական կյանքի մի մասը Պետերբուրգում ու Անդրկովկասում է անցկացրել, այնուհետև ԱՍՂ» տեղափոխվել նկարիչ ու արվեստի պատմաբան Արշակ Արծաթպանյան «Աղջիկը դաշնամուրի մոտ (1899, ՀՊՊ, Երևան) Ֆեթվաճյանը (1866-1947), որի ստեղծագործություններում շահավետորեն առանձնանում էին հայաստանյան բնապատկերներն ու Անիի հուշարձանների ջրաներկային շարքը։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Մախոխյանի «Անհանգիստ ծով»

20-րդ դարի սկզբից արտասահմանյան հայ արվեստի գլխավոր կենտրոնը դառնում է Ֆրանսիան, որտեղ հաստատվել և ստեղծագործել էր մի ստվար շարք տաղանդավոր հայ արվեստագետներ, որոնցից շատերը մասնագիտական կրթություն էին ստացել Փարիզի ժյուլիան ակադեմիայում, ընդսմին, ոմանք այստեղ էին եկել Վենետիկի մխիթարյանների Մուրատ Ռափայելյան վարժարանում նկարչական տարրական կրթություն ստանալուց հետո։

Ֆրանսահայ նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսահայ նկարիչներից առանձնապես նշելի տեղ էին զբաղեցնում շարդենյան տիպի նատյուրմորտների ինքնուս վարպետ Զաքար Զաքարյանը (1849-1923), որը նմանահանությունների օգնությամբ հավերժ է կատարելության, ծովանկարիչ և կենցաղանկարիչ Արսեն Շապանյանը (1864-1949), որի գործերում պատկերված մարդիկ ու բնությունը հաճախ տեղադրված էին ակտիվ լուսաօդային (բայց ոչ իմպրեսիոնիստական) միջավայրի մեջ։

Դարասկզբի խոշորագույն ծովանկարիչներից է Վարդան Մախոխյանը (1869-1937), որի ստեղծագործական վաղ փուլն անցել էր Դերմանիայում, ապա՝ Ֆրանսիայում և Միջերկրականի ափին։ Նրա ռեալիստ, ծովապատկերները տրամադրության առումով ունեն ռոմանտիկական երանգավորում, իսկ որոշ դեպքերում էլ՝ հարևանցի աղերս սիմվոլիզմի հետ։ Ինչպես Շապանյանը, այնպես էլ Մախոխյանը շփվել էին Հ․ Այվազովսկու հետ և նրա արվեստից քաղել ներշնչանք ու ստեղծագործական ձևեր։

Հիմնականում բնանկարչությամբ էին զբաղվել նաև Հրանդ Ալյանաքը (1880-1938) և Հերան Շապանը (Շապանյան, 1888-1939)։ Ֆրանսահայ կերպարվեստում ուրույն տեղ էր զբաղեցնում կենցաղանկարիչ Լևոն Քյուրքճյանը (1872-1924), որի արվեստում ճշմարտացի արտացոլում էին գտել հասարակ մարդկանց կյանքն ու կերպարները։ Լեհահայ դիմանկարիչ և կոմպոզիցիոնիստ Թեոդոր Աքսենտովիչի (1859-1938) գեղարվեստ, գործունեությունը սկսվել էր Փարիզում, շարունակվել Կրակովում, ուր նա, սերտորեն կապված հայ համայնքին, վրձնել է հայկական թեմաներով կտավներ։ 1910-1915 թվականի արտասահմանյան հայ արվեստի կենտրոններից էր դարձել նաև Եգիպտոսը, որտեղ ազգային գեղանկարչության առաջնեկներն էին կենցաղանկարիչ Երվանդ Դհմիրճյանը (1870-1938) և նրա աշակերտ, կերպարվեստի գրեթե բոլոր ժանրերում իր ձիրքը դրսեորւսծ Տիրան Կարապետյանը (1882-1963)։ Վերոհիշյալ նկարիչներն իրենց ստեղծագործություններում առաջնորդվել էին գեղանկարչության դասական, մանավանդ 19-րդ դարի ռեալիզմի սկզբունքներով։

Միաժամանակ, բազմաթիվ նկարիչների ստեղծագործություններում դրսեորվել էին իմպրեսիոնիզմի և հաջորդող ուղղությունների գեղարվեստական մտածողությունն ու արտահայտչամիջոցները։ Այդպիսին է հայկական գեղանկարչության խոշորագույն դեմքերից մեկը՝ Եղիշե Թադեոււրսնը (1870-1936)։ Նրա ստեղծագործության մեջ ազգային թեմատիկայի մարմնավորումը սկզբնական շրջանում զգալիորեն կրել էր Վ․ Սուրենյանցի ազդեցությունը։ 1900 ական թվականներին նրա արվեստում տեղի էր ունեցել ակնհայտ շրջադարձ, մի շարք գործեր հակված էին դեկորատիվության, կատարված իլքպրեսիոնիստական, պուանտիլիստական արտահայտչամիջոցներով, իրական սյուժեների, բնանկարների, դիմապատկերների հետ պատկերվել էին սիմվոլիստական տեսիլներ։

Այդուհանդերձ Թա Ա․ Ֆեթվաճյան․ «Անիի Փրկչի եկեղեցին» (1901, ՊՊ, Եբեան) Ս․ Խաչատուրյան․ «Գաղթականներ (ՀՊՊ, Երևան) դևոսյանի ստեղծագործությունը միշտ մնում էր ռեալիստական։ Իմպրեսիոնիզմին մոտ էին կանգնած Փարիզի գեղարվեստական շրջանակներում լայն ճանաչում վայելող բնանկարիչ և դիմանկարիչ Կարապետ (Շարլ) Ադամյանը (1872-1947) և Վրաստանում ստեղծագործող Վահրամ Դայֆեճյանը (1879-1960), որի մանրադիր ու հաճախ էտյուդային բնապատկերներում, նատյուրմորտներում ու կենցաղային դրվագներում շեշտակիորեն ակտիվացված է օդային միջավայրը։ Բնանկարի վարպետ Ս․ Աղաջանյան․ Ինքնանկար (1909, ՀՊՊ, Երևան) Հովհաննես Ալխազյանի (1881-1958) լուսեղ բնապատկերները հակված էին որոշ դեկորատիվության։

Դեկորատիվության հակումներն առավել ակնհայտ էին Սարգիս Խաչատուրյանի (1886-1947) գունեղ կտավներում, որոնցում դիմապատկերի ու բնապատկերի կողքին գեղարվեստ, ու փաստական լուրջ արժեք էին ներկայացնում ժողովրդական կյանքի, Մեծ եղեռնի ու գաղթի տեսարանները։ Նախահեղափոխական ժամանակաշրջանի հայ արվեստում նկատելի տարածում էր գտել սիմվոլիզմը, որի ամենահետևողական կրողը դիմապատկերի ու նատյուրմորտի ակնառու վարպետ Հովսեփ Փուշմանն էր (1877-19661910-ական թվականներին իր հաստոցային կտավներում, գրքի գրաֆիկայում ու թատերանկարչական ձևավորումներում սիմվոլիզմին զգալի տուրք էր տվել նաև Դեորգի ակուլովը( 1884-1928

Սիմվոլիստական փուլից սկսեց դրսևորվել Մարտիրոս Սարյանի (1880-1972) հզոր արվեստը, որի վաղ փուլի հեքիաթներ ու երազներ պատկերող ստեղծագործությունները հանգրվանել էին ռուս սիմվոլիստների «Դոլուբայա ռոզա» և «Զոլոտոյե ռունո» ցուցահանդեսներում։ Այնուհետև, մի կողմից Մերձավոր Արևելք ու Հայաստան կատարած ուղևորություններից քաղած ճշմարտացի պատկերացումները, մյուս կողմից՝ ֆրանսիացիների նորագույն գեղանկարչությունը (հատկապես Դոգենի և Մատիսի) հանդիսացան այն հողը, որի վրա Սարյանը ձևավորեց իր 1910-ական թվականների և 1920 թվականի սկգբների սեփական և միանգամայն ինքնատիպ ոճը՝ հենված մաքուր ու լոկալ թույրերի հնչեղ հակադրությունների, առարկայական ձևերի ու մակերեսների լայն ընդհանրացումների, ինչպես նաև դեկորատիվ արտահայտչականության վրա։ 1846 թվականին Կ․ Պոլսում ստեղծված Արամյան կրկեսթատրոնում գործել էին աչքի ընկնող բեմանկարիչներ (Հ․ Պաղտատլյան, Հ․ Հեքիմյան)․ թատրոնն ուներ ժամանակի պահանջներին համապատասխան դեկորացիոն արվեստ։

Ժամանակակիցները բարձր են գնահատել արևմտահայ թատրոնի նկարիչ Ս․ Շիշեճյանին, ինչպես և Թիֆլիսում ստեղծագործող արևելահայ թատրոնի նկարիչ Ս․ Աբամելիքյանին։ Հ․ Այվազովսկին Թեոդոսիայում իր արվեստանոցին կից մշտական դեկորներով մասնավոր թատրոն էր պահել, ուր առիթ էր ունեցել հանդես գալու նաև Պ․ Ադամյանը։

Բեմանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ բեմանկարչության առաջին հանրահայտ վարպետը Վ․ Սուրենյանցն է, որը ստեղծել է մի շարք ներկայացումների ձևավորումներ, հիմնականում Մոսկվայի և Պետերբուրգի թատրոններում։ Հայ բեմանկարչության մեջ փորձեր էին կատարել նաև Գ․ Բաշինջաղյանը, Ե․ Թադևոսյանը, Հ․ Շամշինյանը։ Առաջին ուշագրավ աշխատանքները երևան էին եկել 1910-ական թվականներին, հայ թատրոնի պրոֆեսիոնալ ռեժիսուրայի հաստատման շրջանում։ Լ․ Շանթի «Հին աստվածներ» պիեսի (1913, Թիֆլիս, ռեժիսոր Ա․ Արմենյան) բեմադրության համար նկարիչ Գ․ Շարբաբչյանը ստեղծել էր դրամատուրգիայի ոգուն համապատասխան դեկորներ։

1916 թվականին Օ․ Սևումյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում բեմադրված Լ․ Շանթի «Կայսր» և Դ․ Դեմիրճյանի «Դատաստան» պիեսների դեկորները պատրաստվել էին Ա․ Ֆեթվաճյանի էսքիզներով։

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ նոր քանդակագործությունը հանդես էր եկել մեծ հապաղումով և առանց որևէ ավանդույթային կապի Հայաստանի հին և միջնադարյան քանդակագործության հետ։ Ի թիվս այլ պատճառների, վերջինս բացատրվում էր նաև նրանով, որ միջնադարյան հայ արվեստում, ընդհուպ 17-րդ դարի, ճարտարապետությունից անկախ ինքնուրույն բոլորաքանդակ գրեթե չի ստեղծվել, իսկ բարձրաքանդակը, համադրված ճարտյանը, կրել էր բացառապես դեկորատիվ բնույթ։

Նոր ժամանակների առաջին հայ քանդակագործը Երվանդ Ոսկանն էր (1855-1914), որը եղել էր Կ․ Պոլսի Գեղարվեստից վարժարանի հիմնադիրներից և թուրք քանդակագործների առաջին սերնդի ուսուցիչը։ Նրա քչաքանակ պահպանված գործերը (գտնվում են Թուրքիայի հավաքածուներում) մարմնավորում էին դիցաբանական կամ կենցաղային կերպարներ, որոնցում դրսևորվում է հեղինակի՝ Իտալիայում ուսման տարիներին յուրացրած ակադեմիզմը։ Անդրեաս Տեր Մարուքյան. Ղևոնդ Ալիշանի դիմաքանդակը (1903, բրոնզ, ՀՊՊ, Երևան) Ազգային թեմատիկային դիմող առաջին քանդակագործը Անդրեաս Տեր Մարուքյանն էր (1871-1919), որի դեմոկրատ, արվեստը կերպավորել էր հայ գյուղացուն, մտավորականության ներկայացուցիչներին (Մ․ Նալբանդյանի, Ռ․ Պատկան յանի, Ղ․ Ալիշանի, Պ․ Ադամյանի կիսանդրինե- Մ․ Միքայելյան․ «Ասեղ թելող պառավը» (1906, երանգավորված գիպս, ՀՊՊ, Երևան)։

Խաչատուր Աբովյանի արձանը իր ժամանակի հայ իրականության հասարակական նշանակալից երևույթներից էր։ Թեմատիկ առումով, ինչպես դիմաքանդակի, այնպես էլ կենցաղային ժանրերում Ա․ Տեր Մարուքյանին մոտ էր Միքայել Միքայելյանը (1879-1943), որին բնորոշ էր սուր դիտողականությունը։ 1910-ական թվականների ստեղծագործական ձևավորման փուլ էին ապրել ապագա ականավոր քանդակագործներ Մորիս Սարկիսովը (Սարգի, 1882-1947Շվեյցարիայում, Հայկ Բատիկյանը (1876-1950), Հակոբ Փափազյանը (1878-1957), Նշան Թուրը (1888-1967)՝ ԱՄՆ-ում, Սերգեյ Մերկուրովը (1881-1952), Հակոբ Գյուրջյանը (1881-1948), Գրիգոր Քեպինյանը (Կեպինով, 1886-1966)՝ Ռուսաստանում։

Հայկական գրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի հայկական գրաֆիկան դրսևորվել էր գրեթե բացառապես գրքերի ձևավորումներում, տառագրություններում, նաև նկարազարդումներում, մեծ մասամբ եղել էր եվրոպայում գրավյուրների կրկնություն։ Հաստոցային գրաֆիկան սկզբնավորվել է 19-րդ դարի 1-ին կեսին, Աղաթոն Հովնաթանյանի (1816-1993) և Հովհաննես Քաթանյանի (1824-1994) գրավյուրներով։ Հարություն Շամշինյանի ստեղծագործության մեջ նկատելի քանակ էին կազմել օֆորտը, մատիտանկարն ու գրչանկարը (1904 թվականին ռուսերեն հրատարակել էր գծագրության և հեռանկարի՝ Անդրկովկասում առաջին դասագիրքը)։

Գրաֆիկայի խոշորագույն վարպետ էր Վ․ Սուրենյանցը, որը ստեղծել էր հաստոցային կոմպոզիցիաներ, հրատարակչական ձևավորումներ, գրքի նկարազարդումներ, մատենանիշեր և այլն։ Հարուստ է նկարչի ոճական ընդգրկումը, ռեալիստ, նկար («Բախչիսարայի շատրվանը», հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդումներ), մոդեռն (Օ․ Ուայլդի, Մ․ Մետեռլինկի գործերի ձևավորումներն ու նկարազարդումները) զարդանախշային ոճավորումներ և այլն։ Փարիզում ստեղծագործել էին 20-րդ դարի օֆորտի խոշոր վարպետներ էդգար Շահինը (1874-1947) և Տիգրան Պոլատը (1874-1950

Առաջինի արվեստում նախամեծար տեղ ունեն դիմանկարն ու փարիզյան բնանկարը, աշխատանքային ու կենցաղային տեսարանները, երկրորդի արվեստում՝ գեղարվեստ, գրականության նկարազարդումները։ Նույն սերնդին պատկանող արևմտահայ նկարիչներից էին ջրաներկի նուրբ վարպետ Տիգրան Եսայանը (1874-1921), պատմական հուշարձաններից բազմաթիվ ջրաներկ գործեր ու մատիտանկարներ կատարած, ինչպես նաև թղթադրամների էսքիզների հեղինակ Արշակ Ֆեթվաճյանը, մանրանկարչական ոճավորումների ու գրքի ձևավորման բնագավառներում ստեղծագործող Մելքոն Քեպապճյանը (1880-1949

Մեծատաղանդ ինքնուս նկարիչ Վանո խոջաբեկյանի (1875-1922Թիֆլիսի կյանքն ու կենցաղը վերարտադրող մատիտանկարները աչքի էին ընկնում սուր դիտողականությամբ, նուրբ հումորով, գրոտեսկային գծի արտահայտչականությամբ։ Վ․ Սուրենյանցի հետ ու նրանից հետո, մոդեռնի գիծը անհատական դրսևորումներով շարունակել են Միքաել խունունցը (1883-1931), Գիգո Շարբաբչյանը (1884-1942), Լևոն Հազարապետյանը (1881-1946), Վահրամ Գայֆեճյանը, Գեորգի Ցակուլովը, արվեստաբան Գարեգին Լևոնյանը, որը 1907 թվականին Թիֆլիսում ստեղծել էր գեղարվեստ, ստուդիա և Վ․ խոջաբեկյան․ «Նորափեսի պարը հոր գերեզմանին» այնտեղ դասավանդել գրաֆիկական փորագրություն։ 2

Հայկական միջնադարյան մանրանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական միջնադարյան մանրանկարներից բխող ոճավորումներ է կատարել Գևորգ Մինասյանը (1881-1959)։ Ավանդական ռեալիստ, ձևերն իրենց կիրառումն էին գտել Վրթանես Ախիկյանի (1873-1936) ձևավորումներում ու նկարազարդումներում, Վասիլի Փիրադովի (1865-1918) դիմանկարներում, Ս․ Խաչատուրյանի՝ ռազմի ու գաղթի տեսարաններ ու տիպեր պատկերող նկարներում, Հայաստանում ցինկոգրաֆիայի առաջին կիրառող Սողոմոն Սողոմոնյանի նկարազարդումներում ու ինքնուրույն կոմպոզիցիաներում։

Փարիզում բազմաթիվ գրքեր է նկարազարդել Կարապետ Ադամյանը։ Հայկական երգիծանկարչության սկզբնավորումը և առաջին հաջողությունները կապված էին Կ․ Պոլսի 19-րդ դարի հայկական մամուլի, հատկապես Հ․ Սվաճյանի և Հ․ Պարոնյանի հրատարակած պարբերականների հետ։ Արևելահայ երգիծանկարչական վաղ նմուշները հրապարակ էին եկել 1880-ական թվականների, և այստեղ էլ առաջինը Վ․ Սուրենյանցն էր, որն իր երգիծանկարները տպագրել է Մյունխենի («Թռչող թերթիկներ») պարբերականում։ Արևելյան Հայաստանում այս ժանրի բուռն զարգացումն ընթացել է 20-րդ դարի 1-ին տասնամյակում և կապված էր ռուս, առաջին հեղափոխության ժամանակաշրջանում տեղի ունեցած դեմոկրատ, զարթոնքի հետ։ 1906 թվականին Թիֆլիսում լույս տեսնող հայկական յոթ պատկերազարդ երգիծահանդեսներից առանձնապես մեծ քաղաքական ու հայրենասիրական գործ է կատարել առաջադիմական կողմնորոշում ունեցող «Խաթաբալան», որին երգիծանկարներով աշխատակցել էին Դարեգին Երիցյանը (1879-1966), Ալեքսանդր Միրզոյանը (1868-1928), Գարեգին Լեոնյանը։

Առաջին ծաղրանկարիչներից էր Դավիթ Օքրոյանցը (Խրյուսսի), որը սկզբում աշխատակցել էր հայկական և վրացական մամուլին, իսկ 1906-1907 թվականին Պետերբուրգում նկարազարդել և հրատարակել «Սափրիչ» երգիծական հանդեսը (նաև ստեղծել էր ածխանկար ու ջրաներկ հաստոցային գործեր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png