Ստեփանոս Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Ներսիսյան
Ծնվել է1807
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էմարտի 23 (ապրիլի 4), 1884
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1842)
Մասնագիտություննկարիչ
 Stepanos Nersissian Վիքիպահեստում

Ստեփանոս Հակոբի Ներսիսյան (Ներսեսյան) (1807, Երևան - մարտի 23 (ապրիլի 4), 1884, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայազգի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-1842 թվականներին ավարտել Է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (դասատուներ՝ Ա․ Զաուերվեյդ և Ա․ Վառնեկ)` ոչ դասական» նկարչի կոչումով։ Ներսիսյանի լուսավորական գաղաֆարների ձևավորմանը նպաստել է նաև նրա մտերմությունը ժամանակի անվանի մտավորականների (Գաբրիել Սունդուկյան, Ս․ Նազարյան, Միրզա Ֆաթալի Ախունդով, Հովհաննես Այվազովսկի, Պերճ Պռոշյան, Գևորգ Ախվերդյան և ուրիշներ) հետ։ 1846-1965 թվականներին (ընդմիջումներով) նկարչություն Է դասավանդել Թիֆլիսի, Շուշիի դպրոցներում։ Ստեղծագործել Է պատմական ու կենցաղաղային պատկերի, դիմանկարի ու բնանկարի բնագավառներում։ Ներսիսյանի «Խնջույք Քուռ գետի ափին» (1860-ական թվականներ) նկարը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կենցաղապատկերն է։ Նրա Մ. Զ. Արղության-Երկայնաբազուկի (1849), Անհայտ տղամարդու, Ա. Տեր-Ղուկասյանի, Գ. Ակիմյանի և այլ դիմանկարներում առկա է Հ. Հովնաթանյանի արվեստի որոշակի ազդեցությունը։ «Իշխան Բ. Հ. Բեյբութովի դիմանկարը» (1857) հանդիսային է՝ գեներալի պատվանշանների շեշտադրումով։ «Անհայտ կին», «Մելիք-Ադամյան», «Գ. Իզմիրյան» գործերում պարզորոշ է ժամանակի արվեստի գաղափարական ու գեղագիտիական ազդեցությունը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» և «Սահակ Պարթև» (երկուսն էլ՝ 1882) պատկերներն ազգային ինքնագիտակցությունից բխած տրամադրությունների գեղարվեստական արտահայտությունն են։ Ներսիսյանն իր ստեղծագործությամբ ավարտին է հասցրել 17-18-րդ դարերի հայ կերպարվեստի զարգացումը՝ այն կապելով 19-րդ դարի 2-րդ կեսի արվեստի հետ։

Ներսիսյանի գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Սուրբ էջմիածնի Վեհարանում, ԳԱԹ-ում, Վրաստանի արվեստի (Թբիլիսի), Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարաններում[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարյան Մ, Ստեփանս Ներսիսյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս, գիտ», 1962, № 1[3]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփանոս Ներսիսյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Ղազարյան Մ, Ստեփանս Ներսիսյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս, գիտ», 1962, № 1». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Ներսիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 260