Յոհան Գմելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Գմելին
գերմ.՝ Johann Georg Gmelin
WD Majer - Johann Georg Gmelin ÖaL 1744.jpg
Ծնվել էօգոստոսի 10, 1709(1709-08-10)[1]
Տյուբինգեն, Գերմանիա
Մահացել էմայիսի 20, 1755(1755-05-20)[1][2] (45 տարեկան)
Տյուբինգեն, Գերմանիա
ՔաղաքացիությունWuerttemberg Banner.svg Վյուրթեմբերգի դքսություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քիմիկոս, աշխարհագրագետ, բուսաբան, համալսարանի դասախոս և բժիշկ
Հաստատություն(ներ)Թյուբինգենի համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն, ազգագրություն, քիմիա և բժշկություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Եղել է գիտական ղեկավարՍտեփան Կրաշենիննիկով և Սամուել Գոթլիբ Գմելին
Հայտնի աշակերտներՍամուել Գոթլիբ Գմելին և Յոհան Ֆրիդրիխ Գմելին
Երեխա(ներ)Eberhard Gmelin? և Christian von Gmelin?
ՀայրJohann Georg Gmelin?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)J.G.Gmel.
Commons-logo.svg Johann Georg Gmelin Վիքիպահեստում

Յոհան Ջորջ Գմելին (օգոստոսի 10, 1709(1709-08-10)[1], Տյուբինգեն, Գերմանիա - մայիսի 20, 1755(1755-05-20)[1][2], Տյուբինգեն, Գերմանիա), գերմանացի բնագետ, բուսաբան և աշխարհագրագետ։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմելինը՝ Թյուբինհենի համալսարանի[3] պրոֆեսորի որդին, ծնվել է Թյուբինհենում։ Նա շնորհալի երեխա էր և 14 տարեկանից սկսել է հաճախել համալսարանի դասախոսություններին։ 1727 թվականին՝ 18 տարեկանում, նա ավարտել է համալսարանը բժշկի կոչումով։ Հետո ճանապարհորդել է դեպի Սանկտ Պետերբուրգ և 1728-ին դարձել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։ 1730 թվականից ի վեր դասախոսել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում և հաջորդ տարի դասախոսել է որպես բնագիտոթյան և քիմիայի պրոֆեսոր[3]։

Նրա առաջարկությամբ Յոհան Ամանը Լոնդոնում լքեց Հանս Սլոունին, որպեսզի Սանկտ Պետերբուրգում պաշտոն զբաղեցնի։ Յոհան Քրիստիան Բուքսբաումի վերջին 2 գրքերը՝ «Centuria»-ն, հետմահու հրատարկվել են Գմելինի կողմից[4]։

«Flora Sibirica»-ից խուսափող քաջվարդը

Կամչատկայի երկրորդ գիտարշավը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմելինը այն 3 պրոֆեսորներից էր, որոնք մասնակցելու էին Վիտուս Բերինգի՝ Կամչատկայի երկրորդ գիտարշավին (1733–1743): Գիտարշավի սկզբնական շրջանում, երբ 1733 թվականին հեռանում էին Սանկտ Պետերբուրգից, նրան ուղեկցում էր երիտասարդ ուսանող Ստեփան Կրաշենիննիկովը։ Նրանք միասին ճամփորդել են Ուրալյան լեռներով և Արևմտյան Սիբիրիով դեպի Ենիսեյսկ։ Նա նկարագրել է Ենիսեյ գետի դիրքը՝ որպես սահման Եվրոպայի և Ասիայի միջև, և մասնակցել է Ենիսեյսկում գրանցված ամենացածր ջերմաստիճանի չափմանը։ Նա եղել է նաև առաջին մարդը, որը փաստել է, որ Կասպից ծովի մակարդակը ցածր էր Միջերկրական ծովի մակարդակից։ Վերջիվերջո 1736-ի սեպտեմբերին նա Յակուտսկում հասավ Բերինգի շտաբ։ Դժբախտաբար նոյեմբերի 8-ին այրվում է Գմելինի բնակավայրը՝ ոչնչացնելով իր՝ բնագիտության բոլոր հավաքածուները և նշումները՝ գումարած իր գրադարանի մի մասը։ Հաջորդ ամռանը նա նմուշների այնքան հավաքածուներ վերակազմեց, որքան հնարավոր էր, որպեսզի լրացնի կորցրածը։ Նրա «Flora Sibirica» գիրքը (1747–1769)[5] հիմնված էր իր հավաքածուների և դիտողությունների վրա։ Այն ներառում է 1178 տեսակների նկարագրություն, որոնցից 294-ը լուսաբանված և պատկերազարդված են։ Նրա եղբորորդի Սամուել Գոթլիբ Գմելինը օգնել է ավարտին հասցնել 2 գրքերը։ «Flora Sibirica»-ի 5-րդ հատորը՝ հիմնականում կրիպտոգամների մասին, գրել է Ստեփան Կրաշենիննիկովը, բայց երբեք չի հրատարակվել։ Գմելինը նաև նկարագրել է իր ճամփորդությունը իր «Reise durch Sibirien von dem Jahr 1733 bis 1743» գրքում (1751–1752).[6]:

Ուշ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմելինը 1747-ին վերադարձել է Թյուբինհենի համալսարան և դարձել բժշկության պրոֆեսոր, իսկ 1751 թվականին՝ համալսարանի բուսաբանական այգու տնօրեն։ Նրա ճանապարհորդության նկարագրությունն այստեղ է[6]։ Այն թարգմանվել է ֆրանսերեն և հոլանդերեն, սակայն ոչ ռւսերեն, «որովհետև այն պարունակում էր անհեթեթ դիտարկումներ և ռուսների նկատմամբ մեկնաբանություններ»[3]

Գմելինը 1749 թվականին ընտրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի օտարազգի անդամ։

«Գմելինի տափոլոռ» բույսը և մի քանի տասնյակ բույսերի և կենդանիների տեսակներ անվանակոչված են ի պատիվ նրա[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Base biographique (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 Egerton Frank N. (2008)։ «A History of the Ecological Sciences, Part 27: Naturalists Explore Russia and the North Pacific During the 1700s»։ Bulletin of the Ecological Society of America 89 (1): 39–60։ doi:10.1890/0012-9623(2008)89[39:AHOTES]2.0.CO;2 
  4. AMMAN, Johannes, Stirpium rariorum in Imperio Rutheno sponte provenientium icones et descriptiones Archived 2008-05-16 at the Wayback Machine.
  5. Gmelin J. G., S. G. Gmelin (1747–1769)։ Flora Sibirica sive Historia plantarum Sibiriae, 4 vols (լատիներեն)։ St Petersburg: Imperial Academy of Sciences (չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Gmelin J. G. (1751–1752)։ Reise durch Sibirien von dem Jahr 1733 bis 1743, 4 vols (լատիներեն)։ Göttingen: Abram Bandenhoect 
  7. IPNI query

Ամբողջական մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]