Jump to content

Թյուբինգենի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թյուբինգենի համալսարան
Տեսակլրիվ համալսարան, հասարակական համալսարան, հանրային հետազոտությունների համալսարան, University of Excellence? և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1477
ՀիմնադրիրEberhard I, Duke of Württemberg?
Անվանված էEberhard I, Duke of Württemberg? և Duke Karl II Eugen, Duke of Württemberg?
ՌեկտորKarla Pollmann?[1]
ԱնդամակցությունՀամալսարանների մատարիկի ցանց, Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], Open Source Business Alliance?[7], UFA / DFH / FGU?[8], ArXiv[9], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[10], Guild of European Research-Intensive Universities?[11], ORCID[12] և ELIXIR Germany?
Երկիր Գերմանիա[13]
ՏեղագրությունՏյուբինգեն
Կայքuni-tuebingen.de(գերմ.)(անգլ.)
Թյուբինգենի համալսարան (Գերմանիա)##
Թյուբինգենի համալսարան (Գերմանիա)
Թյուբինգենի համալսարան, Գերմանիա
 University of Tübingen Վիքիպահեստում

Թյուբինգենի համալսարան, պաշտոնապես՝ Էբերհարդի և Կառլի համալսարան (գերմ.՝ Eberhard Karls Universität Tübingen), պետական համալսարան Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ նահանգի Թյուբինհեն քաղաքում։ Բժշկության, բնական և հասարակական գիտությունների ոլորտում մեծ ճանաչում ունեցող ամենահին համալսարաններից մեկն է Գերմանիայում։ Հայտնի է ազատամիտ քրիստոնեական աստվածաբանության մեջ ունեցած մեծ ներդրումով։ Հիմնվել է 1477 թվականին Վյուրտեմբերգի կոմս Էբերհարդ Մորուքավորի նախաձեռնությամբ և նրա դաստիարակ ու խորհրդատու, գիտնական-մարդասեր Յոհան Նաուկլերի ջանքերով։

Թյուբինհենը Մարբուրգի, Գյոթինգենի, Ֆրայբուրգի և Հայդելբերգի հետ միասին մտնում է Գերմանիայի «համալսարանական քաղաքների» հնգյակի մեջ։ Շրջանավարտների մեջ շատ են հատկապես քիմիայի և բժշկության ոլորտներում Նոբելյան մրցանակակիրները։

Թյուբինգենի համալսարանական հիվանդանոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Հենրիխ Ֆերդինանդ ֆոն Աութենրիթը 1905 թվականին Թյուբինհենի համալսարանին կից բացել է հոգեբուժարան։ Այն հայտնի է դարձել նրանով, որ 1806-1807 թվականներին այնտեղ է բուժվել Ֆրիդրիխ Հյոլդերլինը։

Ներկայում համալսարանական հիվանդանոցը (գերմ.՝ Universitätsklinikum Tübingen) Գերմանիայի առաջատար բժշկական կենտրոններից մեկն է։ Բուժաշխատողների թիվը կազմում է 900 մարդ[14]։

Ներկայումս հոգեբուժության և հոգեթերապիայի ամբիոնների բժշկական ֆակուլտետները ունեն համալսարանական հոգեբուժական կլինիկաներ։ Կառուցվել են նոր շենքեր, այժմ կան Անչափահասների հոգեբուժության ֆակուլտետի շենք, «Ուայլդերմութշտրասսե» ցերեկային ստացիոնար (գերմ.՝ Wildermuthstrasse), Հոգեբուժության ինստիտուտի ամբուլատոր հիվանդների կլինիկայի շենք («PIA») և Ծերերի օրական ստացիոնար, որը ևս համարվում է այս բժշկական կոմպլեքսի մասը[15]։

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ավետարանական աստվածաբանության,
  • կաթոլիկ աստվածաբանության,
  • մաթեմատիկայի և բնական գիտությունների,
  • տնտեսագիտության և սոցիալական գիտությունների,
  • բժշկական,
  • փիլիսոփայական,
  • իրավաբանական

Հայտնի շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի պրոֆեսորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://uni-tuebingen.de/universitaet/aktuelles-und-publikationen/pressemitteilungen/newsfullview-pressemitteilungen/article/neue-rektorin-fuer-die-universitaet-tuebingen/
  2. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  3. https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
  4. https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. https://idw-online.de/de/institution81
  7. https://osb-alliance.de/mitglied/eberhard-karls-universitaet-tuebingen
  8. https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
  9. Our Members / Tier 5
  10. https://www.nfdi.de/verein/#mitglieder
  11. https://www.the-guild.eu/members/
  12. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  13. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  14. «Staff». Eberhard Karls Universität Tübingen — Universitätsklinikum Tübingen. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.(անգլ.)
  15. «Referral Guide. Hospitals. University Department of Psychiatry and Psychotherapy». Eberhard Karls Universität Tübingen — Universitätsklinikum Tübingen. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուբինգենի համալսարան» հոդվածին։